18:20 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օրեր առաջ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ստացվել է 2022 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը […]
16:00 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
15:58 05.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու, ինչպես նաև գույքը հրկիզման եղանակով դիտավորությամբ վնասելու և խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլի 21-ին Եղեգնաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, նախապես համաձայնության գալով […]
15:18 05.09.2022
Կորոնավիրուսի ցուցանիշները կայուն աճում են. թիրախում մինչև 2 տարեկան երեխաններն են ու 60 տարեկանից բարձր անձինք։ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ասուլիս է տվել և տեղեկացրել, որ վերջին 14 օրվա ընթացքում, նախորդ 14 օրվա համեմատ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 23 տոկոս աճ: Նշենք, որ […]
13:41 05.09.2022
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ են առաջարկվում: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքերով՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի N ՀՕ-195-Ն օրենքի 21-րդ հոդվածը լրացնել նոր՝ 5.1 և 5.2 մասերով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, […]
13:21 05.09.2022
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը օգոստոսի 25-ին որոշում է ստորագրել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ ստեղծելու մասին։ «Խորհուրդը ձևավորվել է կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում անհրաժեշտ փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից՝ անդամության հրավերի հիման վրա ընտրված հայտատուներից։ Այն ի պաշտոնե ղեկավարում է Պաշտպանը։ Խորհրդի նպատակն է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում […]
13:00 05.09.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Ֆիլիպինների Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Գ. Բալլենին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆիլիպինների գլխավոր պատվավոր հյուպատոս Ալբերտ Թառոյանը: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին, կարևորել նրա դիվանագիտական գործունեությունը՝ ի շահ հայ-ֆիլիպինյան կապերի զարգացման: Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իգոր Բալլենին իր ներդրումը կունենա Հայաստանի և Ֆիլիպինների […]
12:54 05.09.2022
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 18:00-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա փառատոնի մասնակիցների նկարչական ցուցահանդեսն ու համերգային ծրագիրը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնն իրականացնում է «Կողք կողքի» ՀԿ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի […]
12:35 05.09.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Մյասնիկյան պողոտա – Սարալանջի – Հերացի – Աբովյան – Շարիմանյան փողոցների հանգույցում: Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան փողոց երթևեկելը հնարավոր կլինի միայն Հերացի – Շարիմանյան փողոցներից, իսկ Սարալանջի փողոցից կթույլատրվի երթևեկելը ինչպես նախկինում և դեպի Աբովյան փողոց, և, վերադասավորվելով, Հերացի […]
12:30 05.09.2022
Հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին ամենայն հավանականությամբ կմասնակցեն նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ով հայտնել է այն երկրների անունները, որոնք կհրավիրվեն առաջիկա գագաթնաժողովին, փոխանցում է The Guardian-ը։ Միջոցառմանը նախատեսվում է քննարկել Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) ստեղծման գաղափարը, որի ձևաչափը ենթադրում է փոխգործակցություն այն երկրների հետ, որոնք […]
12:02 05.09.2022
Պատվաստումային գործընթացը հանրապետությունում շարունակվում է, այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ ներկայացնելով թարմացված վիճակագրությունը: Ըստ այնմ՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2.246.583 է, առաջին դեղաչափ ստացել է 1.146.386, ամբողջապես պատվաստվել` 1.022.831 քաղաքացի: Խթանիչ պատվաստումների թիվը 72145 է: Այս պահին բուժում է ստանում 3016 պացիենտ:
11:58 05.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 8, խուլիգանության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի […]
10:25 05.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ113+200-կմ 118+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/28Շ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 12-ը՝ ժամը 16:30։ Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
21:15 04.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` ք. Երևան 11:00-16:00 Խորենացի փ. 164-183 սեփական տներ, Խորենացի փ. 209 և 211 շենքեր, Սասունցի Դավթի փ. 65-83 սեփական տներ, Թորոմոնյան փ. 1-16 սեփական տներ, 10:00-16:00 Նոր Նորքի 8-րդ միկրոշրջան, Մինսկի փողոց, թիվ 1-10, […]
10:32 04.09.2022
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ. «Սիրելի՛ աշխատակիցներ, սիրելի՛ փրկարարներ Շնորհավորում եմ բոլորիս Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ։ ԱԻՆ-ն իր ստեղծման օրվանից ունեցել է մարդասիրական առաքելություն։ Այն իր մեջ ներառում է փրկարար ծառայությունը, սեյսմիկ անվտանգությանը և տեխնիկական անվտանգությունը։ Տարիների ընթացքում կառույցն իր կայացման ուղին անցել է բազում փորձությունների […]
10:15 04.09.2022
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
23:11 03.09.2022
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Առաքել Մ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում, դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված VAZ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ բախման հետևանքով 06-ը կողաշրջվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ […]
20:31 03.09.2022
Արցախը շարունակում է մնալ հայկական օրակարգի առաջնային թեմաներից մեկը: Միաժամանակ տարբեր գործընթացներ են տեղի ունենում հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և միջազգային ընդգրկում ունեցող տարբեր հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ: Երեկ խորհրդանշական օր էր Արցախի համար՝ անկախության հռչակման օրը: Հարցին՝ եթե գնահատենք այն ճանապարհը, որ անցել է […]
18:40 03.09.2022
2022 թվականի պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Մեծամոր միավորված համայնքի Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի 13ա և 27 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է եռակողմ՝ պետություն-համայնք-բնակիչներ համաֆինանսավորմամբ: Պետության մասնակցությունը 35% է, համայնքինը՝ 55%, իսկ բնակչությանը՝ 10%: Ծրագրի պայմանագրային արժեքը 68.3 մլն դրամ է: Իրականացվող աշխատանքների արդյունքում կկառուցվեն նոր տանիքներ՝ 1833 քմ ընդհանուր […]
13:02 03.09.2022
Մի շարք կարևոր կանոններ թույլ կտան խուսափել ագրեսիվ շների ոհմակի հետ հանդիպելուց. աշխատեք չքայլել ամայի վայրերով, մութ փողոցներով և ավտոտնակների մոտով: Երեխաների հետ քայլելիս պետք է ամուր բռնել նրանց ձեռքերը, խորհուրդ է տալիս ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ պայմանական առարկայի նետման պարզ իմիտացիան կարող է լավ կանգնեցնել ագրեսիվ շներին, որոնք […]
12:58 03.09.2022
Առողջապահական տեղեկատվական համակարգի զարգացման առումով Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի, հայտնում է ՀՀ ԱՆ-ն: ԱՀԿ եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի փորձագետների խումբը Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացրել է առողջապահական տեղեկատվական համակարգի հիմնական բաղադրիչների համապարփակ գնահատում, պատրաստել զեկույց, որի նպատակը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության և առողջապահական տեղեկատվական համակարգերի զարգացմանն աջակցելն է: Այն ներառում է ներկայիս վիճակը, ուժեղ, թույլ կողմերը, […]
12:08 03.09.2022
Մամուլի ներկայացուցիչների մի մասը չի կարողանում հասնել Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը, բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանյան և խոշոր դաշնային հրատարակություններ, հավատարմագրման ցուցակներում չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Արարողությունը սկսվել է շաբաթ առավոտյան՝ Մոսկվայի Միությունների տանը։ Հավատարմագրման համար բոլոր լրագրողները նախապես հրաժեշտի արարողության կազմակերպիչներին ուղարկել են իրենց […]
11:59 03.09.2022
Օգոստոսի 27-ին, ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին: 52-ամյա կինը Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի […]
11:08 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Մանրամասները ներկայացրել է Երևանի քաղաքապետարանը: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Ռուսթավելի փողոցից: Վարպետաց քաղաքի վերածված փողոցում ներկայացված էր գյումրվա մշակույթը: Շուրջ 30 տաղավարներից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ու առաջարկն ուներ: *** Գյումրու Աբովյան փողոցի ճեմուղին երևանյան հուշանվերներ արտադրող ընկերություններինն ու անհատ-վարպետներինն էր: Հուշանվերների […]
10:14 03.09.2022
Սեպտեմբերի 2-ին նշվող Գյումրու օրվան այս տարի միախառնվել էր նաև երևանյան մշակութային շունչը: Արհեստների և արվեստների բնօրրանում մեկնարկել են Երևանի օրերը: Ծրագիրը հագեցած էր` համեմված երկու քաղաքների համատեղ նախաձեռնություններով: Ֆոտոշարքով պատմում է Երևանի քաղաքապետարանը: Բազմաթիվ հյուրերի հետ միասին տոնի անմիջական մասնակիցն են դարձել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Երևանի քաղաքապետի […]
10:05 03.09.2022
Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում […]
09:34 03.09.2022
Մասիս խոշորացված համայնքում հաջորդաբար կյանքի են կոչվում այն ծրագրերը, որոնք ներառված են Տարեկան աշխատանքային պլանում, ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը: Այս պահին էլ համայնքում ընթանում են փողոցների գծանշման աշխատանքներ, նշել է նա՝ հավելելով, որ բազմաթիվ ծրագրեր դեռ առջևում են։ են։
21:12 02.09.2022
Հ. 62 միկրոավտոբուսային երթուղին (Քանաքեռ- Երևանի քաղաքապետարան) սեպտեմբերի 5-ից կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ուղեգիծը՝ Քանաքեռի 14 փ. (ս.կ.) – Զ.Քանաքեռցու – Ֆանարջյան – Կ.Ուլնեցու – Ներսիսյան փ․-ներ – Ազատության պ. – Բաբայան – Դավթյան – Արաբկիրի 17-րդ – Ռիգայի փ․-ներ – Սարալանջի նոր խճ. – Սարալանջի – Տերյան փ․-ներ […]
20:59 02.09.2022
Քաղաքաշինության կոմիտեն վերջերս լիցենզավորման նոր չափանիշների փաթեթ է ներկայացրել, որն արդեն արժանացել է կառավարության հավանությանը։ Որո՞նք են այն ուղղություններն ու առանձնահատկությունները, որոնք ներառված են այդ փաթեթում։ Այս և ոլորտին առնչվող այլ թեմաների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի հետ։ «Ներկայացված նախագիծը բավականին երկար մշակվել և շրջանառվել […]
20:30 02.09.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել գյումրեցիներին «Գյումրիի օր» միջոցառման առիթով․ «Իմ հարազատ քաղաքի սիրելի՛ գյումրեցիներ, Վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։ Ասածիս մասին է վկայում այն, որ այս տարի Գյումրու օրն ուղեկցվում է «Երևանի օրերը […]