20:04 02.09.2022
Ղազախստանի «Նոր Ղազախստան»պատգամավորական խումբն առաջարկում է մայրաքաղաքին վերադարձնել Աստանա անունը։ «Մենք սխալ ենք համարում, երբ քաղաքը մարդու անունով կոչում են նրա կենդանության օրոք, բացի դրանից, ժողովուրդը նույնպես չի ընդունել մայրաքաղաքի նոր անվանումը, ուստի պատմականորեն արդար կլինի վերադարձնել մայրաքաղաքի նախկին անունը՝ Աստանա, որը ժամանակին առաջարկել է առաջին նախագահը»,- ասվում է պատգամավորական խմբի հայտարարության մեջ։ Խորհրդարանականները […]
19:56 02.09.2022
Բագրատունյաց պող.-Արտաշիսյան փող. խաչմերուկի վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային հեծանների ապամոնտաժման ընթացքում հ. 15 տրոլեյբուսային երթուղին սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես չի գործի: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Տրոլեյբուսների սպասարկման հաղորդալարերն ամրացված են ապամոնտաժվող հեծաններին, ինչն էլ անհնարին է դարձնում էլեկտրատրանսպորտի նշված երթուղու աշխատանքը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
19:45 02.09.2022
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ: Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին և […]
16:58 02.09.2022
Օգոստոսի 22-ին՝ ժամը 02։20-ին, Հրազդան քաղաքի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 14։00-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում կայանված Տոյոտա մակնիշի իր մեքենայից, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել են 850 000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխանձնագիրը: Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները […]
16:53 02.09.2022
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։37-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի «Պարզ լիճ» կոչվող հանգստյան գոտու տարածքում քաղաքացի Վ․ Գ․-ն (ծնված 2000 թ․) մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գտել են մոլորված քաղաքացուն և ուղեկցել «Պարզ […]
16:04 02.09.2022
Ինչպիսի՞ վիճակում է կրթական ոլորտն այսօր Հայաստանում, ու արդյոք նոր չափորոշիչները կօգնեն լուծել այդ խնդիրները: Այս և կրթական այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ «Կրթությունը մի քանի գործառույթներ ունի․ դրանցից առաջինը ես կնշեի՝ դա, այսպես ասած, պահպանման ժառանգականության սկզբունքն է, այսինքն՝ կրթության միջոցով մենք պետք է […]
15:56 02.09.2022
Օգոստոսի 30-ին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեն (CERD) հրապարակել է Ադրբեջանի կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ դիտարկումները։ Արձանագրվել են 2020 թ․ Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից իրականացվող մարդու իրավունքների կոպիտ խախտումների դեպքերը: Կոմիտեն առանձին ուշադրություն է դարձրել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ […]
14:26 02.09.2022
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ծանուցումը տեղադրված է azdarar.am կայքում։ «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի […]
12:46 02.09.2022
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաև կենցաղ-կոնտակտային ճանապարհով, իրազեկում է ՀՀ Առողջապահության նախարարությունը: Աղիքային վարակների հարուցիչները լավ պահպանվում են սննդամթերքի մեջ և բարենպաստ պայմաններում աճում և բազմանում են: Շոգ եղանակին լավ չլվացված մրգերը և բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման […]
12:40 02.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը, հայտնում է Քննչական կոմիտեն: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: ՔԿ-ն խնդրում է նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են […]
12:32 02.09.2022
Նախագահ Արայիկ Հարությունյանը երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ միասին սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա առթիվ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և Զինվորական պանթեոն, որտեղ ծաղկեպսակներ ու ծաղիկներ է դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների շիրիմներին: Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներ, […]
11:55 02.09.2022
Երևանի հանգստյան գոտիները փուլ առ փուլ վերագտնում են իրենց երբեմնի նշանակությունը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Ընթացքի մեջ են այգիների եւ պուրակների բարեկարգման աշխատանքները. ակտիվ աշխատանքներ են ընթանում մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգում, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում եւ Կոմիտասի անվան պուրակում:
11:19 02.09.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Աննա Բեգլարյանին պատկանող հացաբուլկեղենի (խաչապուրու, կարկանդակի և հոթ դոգի) արտադրությունում (ք. Երևան) շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է:
10:21 02.09.2022
Գյումրու օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, որում ասվում է. «Սիրելի՛ գյումրեցիներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս քաղաքի օրվա առիթով։ Բոլորիս կողմից սպասված և սիրված տոն, որ ևս մեկ անգամ մեկտեղում է Գյումրու խնդիրներով և ձեռքբերումներով ապրող մարդկանց: Վստահ եմ, Գյումրուց հեռու ապրող մեր համաքաղաքացիները ևս հոգով և մտքով այսօր […]
09:45 02.09.2022
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի – Կուրղինյան փողոցների խաչմերուկում: Մասնավորապես, Սեբաստիա փողոցից դեպի Կուրղինյան փողոց նախկինում միայն աջ երթևեկությունը կփոխարինվի ուղիղ և աջ երթևեկության: Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ, ինչպես նաև կգծանշվի:
22:49 01.09.2022
Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման այս պատմությունը սկիզբ է առնում դեռևս ապրիլից: Ապրիլի 19-ին էր, երբ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, Աբովյան քաղաքում ձերբակալեցին և, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերեցին Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի 55-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց թղթե փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման զանգվածով, թղթի մեջ փաթեթավորված […]
21:17 01.09.2022
Օգոստոսի 31-ին, ժամը 01.55-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով Կարբի գյուղից բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 31-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Կարբի համայնքի եկեղեցու մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ պատանուն դանակահարել էր 27-ամյա համագյուղացին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը […]
20:45 01.09.2022
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության […]
20:38 01.09.2022
Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնը քաղաքացիներին առաջարկել է գնել նոր թեյնիկներ՝ էլեկտրաէներգիան խնայելու համար։ Նրա սեպտեմբերի 1-ի ելույթից մի հատված հրապարակել է Sky news հեռուստաալիքը՝ նշելով, որ սա Ջոնսոնի վերջին ելույթն էր վարչապետի պաշտոնում։ Ջոնսոնի խոսքով՝ հին թեյնիկները չափազանց շատ էլեկտրաէներգիա են օգտագործում։ Վարչապետը խորհուրդ է տվել դրանք փոխարինել նորերով ։ «Եթե դուք նոր […]
20:30 01.09.2022
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր այցելել է «Զինվորի Տուն» վերականգնողական կենտրոն։ Պաշտպանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել բուժում ստացող անձանց առօրյային։ Կենտրոնի տնօրենը ներկայացրել է բուժման համար օգտագործվող մեթոդները, սարքավորումները և ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Հանդիպման […]
20:22 01.09.2022
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչային: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադառնալով 2020 թվականի 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին՝ փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի ներգրավումը ԼՂ բնակչության կարիքների հասցեագրման աշխատանքներում:
19:51 01.09.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 14 մլն 688 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար: Կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով, ճարտարապետական լուծումներով և կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը իրենց ինժեներական ենթակառուցվածքով փոխկապակցված են լինելու ողջ համալիրի […]
19:43 01.09.2022
ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքել է պետական դավաճանության համար մահապատժի վերաբերյալ ՀՀ ՄԻՊ-ի հայտարարությանը։ «ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարությամբ ափսոսանք է հայտնել առանձնահատուկ դեպքերում պետական դավաճանության հանցագործության համար ընդհուպ մահապատժի սահմանման սահմանադրաիրավական հիմքեր ստեղծելու հարցը սահմանադրական փոփոխությունների գործընթացի շրջանակում քննարկման առարկա դարձնելու ՀՀ գլխավոր դատախազի առաջարկի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խիստ հապճեպ, առանց առաջարկի խորքային պատճառներն […]
19:27 01.09.2022
2022 թվականի օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 171 երեխա, որից 109-ը տղա են, 62-ը՝ աղջիկ: Տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ 171 երեխաներից 42-ը ծնվել են Գավառի ԲԿ-ում, 27-ը՝ Սևանի ԲԿ-ում, 85-ը՝ Մարտունու ծննդատանը, 15-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում և 2-ը՝ Ճամբարակի ԱԿ-ում:
19:20 01.09.2022
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։ «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,- շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա […]
19:15 01.09.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Արկադի Բաղդասարյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ Արկադի Բաղդասարյանը՝ Արկոն, ծնվել է 1945 թ. օգոստոսի 25-ին Բաքվում: Ուսանել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1971 թվականին ավարտել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ դասավանդել է շուրջ 8 տարի: Իր կերտած կտավներում կարողացել է […]
16:00 01.09.2022
Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո թե՛ Շառլ Միշելի, և թե՛ Հայաստանի կառավարության կողմից տարածված տեքստերում նշվում է, որ հանդիպմանը խոսվել է նաև գերիների, ձերբակալված անձանց մասին։ Վահագն Հակոբյանի այն հարցին, թե արդյո՞ք առաջիկայում կարելի է սպասել գերիների վերադարձին, թե ամեն դեպքում Ադրբեջանը շարունակելու է այդ ցավոտ թեման իր ձեռքում պահել մինչև վերջ իր ուզածին հասնելու […]
15:14 01.09.2022
Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանն անդրադառնալով՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարի Զախարովան նշել էր, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի ակտիվությունը որոշվում է աշխարհաքաղաքական ամբիցիաներով: Ըստ նրա՝ Ռուսաստանի կարծիքով՝ դա ոչ մի կապ չունի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավմանը նպաստելու ռեալ ցանկության հետ։ «Դրանք եվրոպացիների կեղծ նախաձեռնություններ են, որոնք ավելի շատ նման են միջնորդության դափնիները յուրացնելուն, որոնց տակ […]