TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկին սպանել էր, մյուսին մարմնական վնասվածք պատճառել. ոստիկանության տեսանյութը

16:54 24.08.2022

Օգոստոսի 23-ին` ժամը 23.55-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձոր քաղաքի Երկաթուղայինների կայարանի մոտից «փակ գանգուղեղային վնասվածք, ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի հեմատոմա» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխել Երևանի բնակիչ, 44-ամյա տղամարդու: Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու նպատակով կայարանի մերձակա տարածքում ստուգումներ են կատարել: Ստուգման ընթացքում Մոսկովյան […]

̰
Ե՞րբ է աշխատողի հետ կատարվում վերջնահաշվարկ

16:44 24.08.2022

ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ Աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
ՄԱԿ-ը ներկայացրել է 2020 թ. հոկտեմբերից մինչև 2021 թ. դեկտեմբեր ԼՂ հակամարտությանը Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությունը 

16:14 24.08.2022

Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրել են 2021 թվականի Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի կատարման վերջնական հաշվետվությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա […]

̰
Գործարկվելու են Աղավնաձորի և Մարմարիկի շչակները

14:55 24.08.2022

Oգոստոսի 25-ին՝ ժամը 14:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր և Մարմարիկ բնակավայրերում գործարկվելու են շչակներ: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:

̰
Վաղը Աջափնյակ վարչական շրջանում գազանջատումներ կլինեն

13:58 24.08.2022

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան, Ջանիբեկյան, Հասրաթյան, Լենինգրադյան, Հալաբյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

̰
Անկանխիկ գործարքների դեպքում 10 տոկոս հետվճարի ծրագրին մասնակցել է շուրջ 17 հազար կենսաթոշակառու

12:04 24.08.2022

Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագրին մասնակցել է 17 հազար քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության օգոստոսի 24-ի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: «Անկանխիկ գործարկների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող […]

̰
Սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի չափը կբարձրանա

11:26 24.08.2022

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կբարձրանան կենսաթոշակների ու նպաստների չափերը՝ ✅ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20,000 դրամ (18,000 դրամի փոխարեն), ✅ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 30,500 դրամ (28,600 դրամի փոխարեն), պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի […]

̰
83-ամյա տղամարդուն առևանգել են և 3 մլն ԱՄՆ դոլար պահանջել հարազատներից․ մանրամասներ

21:51 23.08.2022

Հուլիսի 27-ին ոստիկանության Իջևանի բաժնում ստացվեց հաղորդում, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 83-ամյա մի տղամարդ անհետ կորել է: Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Անօգուտ: Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործից: «Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արթուր Այվազյանը. «Հաղորդման հաջորդ օրը Տավուշի մարզային […]

̰
Հայաստանի քաղաքացիների համար Օմանի տարածք մուտքի կարգը

20:59 23.08.2022

Դեսպանությունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Օմանի Սուլթանության տարածք մուտքի կարգը․ – Հին նմուշի անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիների մուտքն Օման հնարավոր է, եթե ունեն Օմանի Սուլթանություն մուտքի արտոնագիր, միևնույն ժամանակ, ունեն Շենգենյան համաձայնագրի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի կամ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վավեր մուտքի արտոնագրեր, և անձնագրերը վավեր են՝ 6 ամսից […]

̰
Աննա Հակոբյանն այցելել է Դաշտադեմի ամրոց, զրուցել Թալինի ավագանու «Իմ քայլը»  խմբակցության անդամների հետ

20:00 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզում այցելել է Դաշտադեմի ամրոց։ Ամրոցի հնագիտական արշավախմբի ղեկավար Աստղիկ Բաբաջանյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ամրոցի պատմությունը՝ շեշտելով, որ այն Հայաստանի բացառիկ պատմամշակութային հուշարձաններից մեկն է։ Տեղեկացնում են  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։ Դաշտադեմի ամրոցը Անիի ամրաշինական համակարգի մասն է եղել, նրա հանգույցներից մեկն է և կառուցված է […]

̰
Հայաստանի պետականության համար կարևոր օրերին «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարերի անցկացման նպատակն է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու միջև. վարչապետ

19:48 23.08.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի […]

̰
Կոտայքի մարզում ձևավորվել է մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների կանոնակարգման մարզային հանձնաժողով

19:43 23.08.2022

Հոկտեմբերի 13-ից 22-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար։ Սա Հայաստանի պատմության մեջ երրորդ մարդահամարն է։ Հարցաթերթիկներն առաջին անգամ կլինեն էլեկտրոնային տարբերակով: Համաձայն «Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման, Կոտայքի մարզում մարդահամարի նախապատրաստման և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի որոշմամբ ստեղծվել է […]

̰
Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը

19:37 23.08.2022

Օգոստոսի 19-ին Վանաձորի ծննդատանը լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: 3.400 կգ քաշով և 51 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Ռադիկ՝ հերոս եղբոր հիշատակին: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը տիկնոջ հետ այսօր այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն՝ տեսակցելու փոքրիկին և շնորհավորելու հերոսի մայրիկին: Նրանց ուղեկցում էին Լոռու մարզպետարանի առողջապահության […]

̰
Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ծրագրով վերապատրաստվել է շուրջ 150 համայնքային ծառայող

19:30 23.08.2022

 Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրեց եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով: Հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։   Դասընթացներին ներգրավված էին քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն տվեց մասնակիցներին […]

̰
Աննա Հակոբյանը Թալինում այցելել է Գեղարվեստի դպրոց և «Նավակ»  մանկական զարգացման կենտրոն

18:46 23.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Թալին համայնքի գեղարվեստի դպրոց։ Տեղեկացնում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը։ Դպրոցի տնօրեն Արմեն Միքայելյանը, դիմավորելով Աննա Հակոբյանին, նրան ներկայացրել է դպրոցի պատմությունը, իրենց սաների աշխատանքները։ Տնօրենի խոսքով՝ 7-ամյա ուսման ծրագրով դպրոցում ուսանում են 95 աշակերտ, որոնք հաճախում են կարպետագործության, գորգագործության, նկարչության, […]

̰
Շուռնուխում 9 տան կառուցման աշխատանքներն ավարտվում են, ևս 4-ի շինարարությունն ընթացքի մեջ է

18:31 23.08.2022

Շուռնուխ բնակավայրում նոր թաղամասի կառուցման ծրագրի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանն օրերս աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում: Այցի ընթացքում դիտարկվել են կատարված շինարարական աշխատանքները: Արձանագրվել է, որ բնակելի 13 տուն ներառող թաղամասի 9 տան կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ 4-ինն ընթացքի մեջ են: […]

̰
Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագիրն ավարտվում է առանց փողոցների հիմնանորոգման․ Գյումրիի «Անի» թաղամասում միայն երկու փողոց կասֆալտապատվի

18:20 23.08.2022

«Անի» թաղամասի մի քանի փողոցներում դեռ քանդման աշխատանքներ են, անցած տարվանից սկսված ջրամատակարարման համակարգի նորացումն ավարտել են, բայց մեկ -երկու տեղամասերում կոյուղատար ցանցի նորոգման գործեր են բացվել։ Դրանց ավարտից հետո էլ, բացի երկու փողոցից մնացածում հիմնանորոգումներ այս տարի չեն լինի։ Սա հայտնի դարձավ գարնանը, երբ 58-ի բոլոր բնակիչները բողոքում էին ցեխից, ամռան այս ամիսներին արդեն […]

̰
Արցախի նախագահն ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների

18:08 23.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 23-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների:Հայտնում են Ահ նախագահի աշխատակազմից։   Քննարկվել են հանրային հնչեղություն ունեցող տարբեր խնդիրներ:   Երկրի ղեկավարը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին՝ ընդգծելով ոչ կառավարական կառույցների հետ շարունակական համագործակցության կարևորությունը իշխանություն-հասարակություն կապի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև Հանրապետության առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու գործում: […]

̰
Կյանքից հեռացել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը

15:30 23.08.2022

Մահացել է Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանը։ Այս մասինհ տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։ «Երգի վարպետ, երգով շնչող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի […]

̰
Նոր հանգամանքներ՝ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության գործով

14:41 23.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում է Էջմիածին քաղաքում կատարված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, կրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Էջմիածին քաղաքի երկու 27-ամյա երիտասարդների` հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել էր 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին: […]

̰
Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

13:29 23.08.2022

Ավտովթարի հետևանքով վնասվել է Դ.Դեմիրճյան փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ գտնվող պահարանային գազի կարգավորիչ կետը (ՊԳԿԿ), ինչի պատճառով օգոստոսի 23-ին ժամը 10։05-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դ․Դեմիրճյան փողոցի (ամբողջությամբ), Գ.Հարությունյան փողոցի (ամբողջությամբ), Ֆրիկի փողոցի թիվ 1–17 հասցեների, Սարմենի փողոցի (ամբողջությամբ), Զարուբյան փողոցի (ամբողջությամբ), Թամանյան փողոցի թիվ 1–5 բազմաբնակարան շենքերի, Անտառային փողոցի թիվ 1–186 հասցեների, Ալիխանյան […]

̰
Հալաբյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի

23:54 22.08.2022

Օգոստոսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 67 հասցեում գործող այգու տարածքում դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին տարիքի տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական […]

̰
Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկների երդման արարողություն

19:36 22.08.2022

Օրերս Սիսիանի զինվորական պանթեոնում անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին ներկա են եղել զորամասի հրամանատարական կազմը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինծառայողների ծնողներ և հարազատներ, հյուրեր։ Զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկները երդվել են լինել Հայոց բանակի արժանի զինվորներ, պատվով  ծառայել Հայրենիքին և անձնվիրաբար պաշտպանել պետական սահմանները։ Հանդիսավոր միջոցառման ավարտին ելույթներ են ունեցել զինվորականներ, զինծառայողների […]

̰
Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում

18:59 22.08.2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն այսօր շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենի կայարաններում։ Շրջայցի ընթացքում պրն․ Սեդրակյանը ծանոթացել է առկա խնդիրներին , զրուցել կայարանային համալիրների աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։   Նա ընդգծել է, որ նմանատիպ շրջայցերը կրելու են պարբերական բնույթ, […]

̰
Նոր բնակարան՝ ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանին

18:48 22.08.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Մալխաս Ամոյանին։ Հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնությունը Երևանի ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ Արման Հարությունյանինն է եղել: Հաշվի առնելով Մալխաս Ամոյանի մարզական հաջողություններն ու բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ դեռ հունիսին ավագանին բնակարանը նվիրաբերելու որոշում էր […]

̰
Երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը․ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ

18:30 22.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին  անհետ կորած է համարվում մեկ քաղաքացի։  Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են 40 մ2 տարածքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր  հայտարարել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը: «Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը: […]

̰
Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզում այցելել է «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն և «Թաթոյենց քոթուկ» զբոսաշրջային տուն

18:23 22.08.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ այցելել է Ոսկեվազ համայնքի  «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Վերջինիս հիմնադիր սեփականատեր Վահագն Խաչատրյանը Աննա Հակոբյանին ներկայացրել է ջերմոցային տնտեսության առանձնահատկությունները, արտադրվող ծաղիկների տեսականին և վարդերի աճեցման հատուկ տեխնոլոգիական շղթան։ Խաչատրյանը  նշել է, որ 6 […]

̰
Քաջարան քաղաքը նշել է հիմնադրման 64-ամյակը

18:15 22.08.2022

Օգոստոսի 21-ին Քաջարան քաղաքը նշել է իր հիմնադրման 64-ամյակը․ օրը նշանավորվել է մի շարք միջոցառումներով, որոնց մասնակցել է նաև Սյունիքի մարզային իշխանությունը։ Զոհված ազատամարտիկների հուշահամալիրում ծաղկադրում է կատարվել հայրենիքի համար կյանքը զոհած քաջարանցի հայորդիների հիշատակին։ Այնուհետև Գետափնյա փողոցում բացվել է հանգստյան գոտի (կառուցվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրմամբ) ու այնտեղ տեղադրված խաչքարի օրհնության կարգ։ Աբովյան փողոցում […]

̰
Ոստիկանություն էր զանգել՝ սպառնալով պայթեցնել բաժնի շենքը

15:33 22.08.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին` ժամը 22.25-ին, ոստիկանություն զանգած անձը հայտնում էր, որ եթե 10 րոպեից իր ծանոթին Աշտարակի ոստիկանները բաց չթողնեն, ապա նա կպայթեցնի ոստիկանության Աշտարակի բաժնի շենքը և կվնասի բաժնի ղեկավարությանը։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները րոպեների ընթացքում ճշտեցին զանգողի անձն ու գտնվելու վայրը։ 42-ամյա տղամարդն ահազանգից 25 րոպե անց հայտնաբերվեց Աշտարակ […]

̰
BACK_TO_TOP