10:01 29.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և շրջանառության մեջ է դրվել Սուրմալու առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Նախագծով շահառուների շրջանակը հստակեցվել է, որի համաձայն՝ աջակցություն […]
22:00 28.08.2022
Զրույցի ժամանակ անձնական սահմանները պահպանելու վերաբերյալ «Մոսլենտա»-ին տված հարցազրույցում առաջարկություններ է արել հոգեթերապևտ, Ընտանեկան հոգեբանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդրա Տոլոկոնինան: Սկզբից նա խորհուրդ տվեց սովորել զգալ և բացահայտել այն թեմաները, որոնք չպետք է քննարկվեն մարդկանց հետ: «Սկզբում դուք պետք է զարգացնեք զգայունություն ձեր ներսում մարմնի ազդանշանների և սենսացիաների նկատմամբ: Սովորեք զգալ ձեր մարմնի յուրաքանչյուր մասը՝ մինչև […]
19:40 27.08.2022
Բարձր կալորիականության քաղցր ալկոհոլային խմիչքների շնորհիվ կարելի է արագ և աննկատ գիրանալ, վստահ է դիետոլոգ Նատալյա Կրուգլովան։ Սննդաբանը պարզաբանել է, որ մեկ գրամ ալկոհոլի մեջ կա մոտ յոթ կիլոկալորիա։ Քաղցր լիկյորներն ու աղանդերային գինիները նույնպես պարունակում են մեծ քանակության արագ ածխաջրեր, որոնք բացասաբար են անդրադառնում կազմվածքի վրա։ Բացի դրանից,Կրուգլովան ընդգծել է, որ հնարավոր է գիրանալ […]
18:52 27.08.2022
Կիևի քաղաքային վարչակազմի մունիցիպալ անվտանգության բաժնի տնօրեն Ռոման Տկաչուկը հերքել է իր հայտարարություններն այն մասին, որ քաղաքային իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի մայրաքաղաքում հնարավոր տարհանում իրականացնելու տարբերակները։ «Կիևից կամ նրա առանձին շրջաններից տարհանման մասին ընդհանրապես խոսք չկա»,- Տկաչուկի խոսքերն է մեջբերում Կիևի քաղաքապետարանը։ Նա նշել է, որ Կիևի յուրաքանչյուր թաղամասում ստեղծվել են տարհանման հատուկ հանձնաժողովներ, սակայն, […]
17:13 27.08.2022
Թուրք հայտնի երգչուհի Գյուլշեն Չոլաքօղլուն օգոստոսի 25-ին ձերբակալվել է կրոնական թեմայով կատակելու համար։ Այս մասին հայտնում է Bianet. պարբերականը։ Նշվում է, որ թուրք աստղը մեղադրվում է ատելություն, թշնամանք և վիրավորանք հրահրելու մեջ։ Չոլաքօղլուն այս տարվա ապրիլ ամսին ծաղրել էր մուսուլմանական պրոֆեսիոնալ- տեխնիկական ուսումնարանը, որն ավելի հայտնի է որպես Թուրքիայի իմամ-խաթիբի դպրոց։ Իրավապահները այս հանգամանքի վրա […]
10:16 27.08.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը օգոստոսի 26-ին, Կատայքի մարզ կատարած այցի ընթացքում, հանդիպել է Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին։ Հիշեցնենք, որ Կառավարությունը, 2022 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ, 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն է տրամադրել Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին […]
20:29 26.08.2022
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը ցանկանում է վերջ տալ իր մեկուսացմանը։ Նա կարծում է, որ դա խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։ Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է նորվեգական Aftenposten թերթը։ Հրատարակության տվյալներով՝ մեկուսարանում պահվող Բրեյվիկը պատրաստվում է դիմել դատարան։ Դատապարտյալը մատնանշել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ ոչ ոք չպետք […]
20:07 26.08.2022
Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է Արաքս համայնքի Ապագա բնակավայրի մարզադպրոցի վերանորոգումը՝ 550 քմ մակերեսով։Տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանում։ Ծրագրի պայմանագրային արժեքը 19.96 մլն դրամ է, որի 35%-ը համաֆինանսավորվում է պետության կողմից, 65%-ը՝ համայնքի: Ընթացող աշխատանքների արդյունքում Ապագան կունենա գործող նորմերին և ստանդարտներին համապատասխանող մարզադպրոց, որը հասանելի կլինի նաև շրջակա բնակավայրերի բնակիչներին: Կապահովվի նաև ավելի […]
19:39 26.08.2022
Կամարաձև ու նեղլիկ բակային մուտքերը ալեքպոլյան ճարտարապետությանը բնորոշ են եղել: Հիմնականում սև, սրբատաշ քարերով կառուցած ու մինչև 10 մետր երկարության ինքնատիպ կառույցներին «Թոլ» են անվանում, Գյումրիի պատմական միջուկում այդպիսի թոլով բակեր շատ կան, որտեղ դուռ-դռանը կպած տասնյակ ընտանիքներ են ապրում: Շիրազի փողոցի ամենահայտնի դարձած բակում նկարահանվել են հայկական կինոյի անկրկնելի 7 ֆիլմերը : Ընդհանուր բակը […]
15:55 26.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 23-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում օգոստոսի 23-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում երեք օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 25-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում օգոստոսի […]
14:05 26.08.2022
Օգոստոսի 25-ին՝ ժամը 08.58-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արգիշտիի փողոցի սուպերմարկետներից մեկի չհրկիզվող պահարանը: «Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.40-ից 06.30-ն ընկած ժամանակահատվածում սուպերմարկետի պահեստի դուռը հարմարեցված բանալիով բացել և տնօրենի աշխատասենյակից գողացել են չհրկիզվող պահարան: Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել […]
13:36 26.08.2022
Օգոստոսի 24-ին` կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնեց, որ Նոր Հաճնի քաղաքապետարանից իր կնոջն առևանգել են և պահանջում են հանդիպում ու 200 000 դրամ։ «Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ կնոջը ժամեր առաջ առևանգել են Երևանի երեք բնակիչ՝ երկու տղամարդ և մի կին։ Պարզվեց […]
13:17 26.08.2022
Երեկ՝ օգոստոսի 25-ին, Երևանի հանրապետական ծննդատանը ծննդկան է մահացել: Տեղեկությունը «Հայակական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ մահացած կինը 20-ամյա Մերի Գ․-ն է, Լոռու մարզի բնակիչ, վերջինս Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել «Վանաձոր»-ի բժշկական կենտրոնից, շտապ օգնության մեքենայով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների […]
12:37 26.08.2022
Օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները Ս․ Գ․-ին (ծնված 2015 թ․) […]
10:12 26.08.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կմեկնարկեն «Սննդի քարտեր» փորձնական ծրագիրը՝ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում բնակվող պարենային անապահով 100 ընտանիքի համար։ Ծրագրի շրջանակում շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամին կտրամադրվի ամսական 19 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ 2 ամիս պարբերականությամբ։ Ծրագիրը կիրականացվի Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների և համայնքապետարանների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելու […]
09:55 26.08.2022
Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը: Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները: Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` […]
20:51 25.08.2022
Գյումրիի քաղաքապետարանում առաջիկայում կգործարկվի քաղաքացիների դիմումներին SMS հաղորդագրությամբ պատասխանելու ձևաչափը: Ծրագիրը մոտ մեկ ամիս է փորձարկման փուլում է։ «Տարվա կտրվածքով՝ մոտավոր, ուղարկում ենք 9-10 հազար նամակներ փոստային ծառայության միջոցով։ Էս ծրագիրը ներդնելուց հետո ինձ թվում է մի քանի միլիոն տնտեսում կունենանք, սա ավելի մատչելի տարբերակ է»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ Աննա […]
20:23 25.08.2022
Կիևի քաղաքային Ռադան Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ կապված 95 փողոցներ և հրապարակներ է վերանվանել: Այս մասին օգոստոսի 25-ին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, Կիևի քարտեզից հանվել են «Ռուսաստանի և խորհրդային անցյալի հետ կապված» անունները։ «Վարկանիշային քվեարկության ժամանակ հանրության կողմից նախաձեռնված և աջակցություն ստացած այս որոշումով նոր անունները պետք է […]
20:15 25.08.2022
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային շրջայց է կատարել սուբվենցիոն ծրագրի շրջանաներում հիմնանորոգվող մի շարք փողոցներում: Այցի շրջանակներում Վարդգես Սամսոնյանը եղել է Այգաբաց 6-րդ շարք (3-րդ շարքով մինչև N 45 դպրոց) ընկած հատվածում, այնուհետ նաև՝ Դեկաբրիստներ փողոցում։ Համայնքի ղեկավարը տեղում հետևել է աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ զրուցել ու քննարկել են մինչ այս […]
19:27 25.08.2022
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ: «Խաղաղության մարտիկ» մրցույթի մրցավարական հանձնաժողովը հայտարարել է ընդհանուր հաշվարկով առաջատար թիմերը, ինչպես նաև […]
19:07 25.08.2022
Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում «Հայաստան» հիմնադրամը Արցախից տեղահանված ընտանիքների համար կառուցում է մեկ հարկանի 12 առանձնատուն և 120 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: Ներկա դրությամբ կատարվում են հողային և հիմքերի կառուցման աշխատանքները:
19:00 25.08.2022
Բերձորի միջանցքի նոր երթուղին կգործարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը: «Մինչ այդ կգործի Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղին: Այլընտրանքային երթուղին կգործի դեպի հարավ տեղափոխվող նոր միջանցքում: Նոր ճանապարհով երթևեկությունը կսկսվի ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր բլոկ-պոստերի տեղակայումից հետո: Այդ ընթացքում պատրաստ կլինի […]
16:02 25.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2022թ. ընթացքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ տասնյակից ավելի դրվագ, պարզվել մեխանիզմը, հանցավոր շղթայում ներգրավված 10 անձի՝ թմրամիջոցներն իրացնողների և ձեռք բերողների ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Քննությամբ փաստական […]
16:00 25.08.2022
2022թ. օգոստոսի 24-ին Երևանի Ազատության հրապարակում արտոնված հավաքի մասնակիցներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության համապատասխան բաժին՝ բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված անձանց հետ, կապի մեջ են գտնվել փաստաբանի հետ։ Հաջորդիվ Պաշտպանի աշխատակազմը Ոստիկանության կողմից տեղեկացվել է նաև, որ օրենքով սահմանված […]
12:11 25.08.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է Երևանում ու մարզերում ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել տարեց և/կամ hաշմանդամություն ունեցող անձանց։ Երևանում և մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման նպատակով 2022 թվականին հատկացվել է ավելի քան 155 մլն դրամ։ Այս պահի դրությամբ՝ ցերեկային խնամքի ծառայություններ է ստանում շուրջ 1335 շահառու. 714՝ տարեց, 621՝ հաշմանդամություն ունեցող անձ։ Մատուցվող ծառայությունները ներառում […]
21:57 24.08.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած աշխատանքները։ Օգոստոսի 14-23-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։
19:21 24.08.2022
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է 1 մլրդ 216 մլն դրամի աշխատանք։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ 870 մլն 912 հազար դրամի շրջանակներում 11 բնակավայրում իրականացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքներ, շուրջ 40 կմ ջրագիծ, 30 խմոց, 10 հովվի տնակ և կենդանիների 10 հատ հավաքատեղի է կառուցվել։ 3 բնակավայրում ստեղծված […]
18:55 24.08.2022
Եվրամիության ապաստանի գործակալության (EUAA) զեկույցի համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների դիմումների թիվը ռեկորդային է դարձել։ Սակայն անցած տարեվերջին Վրաստանն այն տասը երկրների թվում էր, որոնց քաղաքացիները ամենաշատ ապաստան են խնդրել ԵՄ երկրներից։ Հաղորդում է aliq.ge-ն։ 2022 թվականի առաջին եռամսյակում, երբ ներկայացվեց ԵՄ անդամակցության դիմումը, և Ռուսաստանը ռազմական ագրեսիա իրականացրեց Ուկրաինայի նկատմամբ՝ սրանք […]