14:55 22.08.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 15-ից 22-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 42 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 65, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 վարորդ։ 10 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]
12:56 22.08.2022
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի երկրորդ՝ «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլը: Մրցույթի մասնակիցներն իրականացրել են պայմանական մարտադաշտից վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպման գործողություններ: Առավել հաջող հանդես է եկել և մրցափուլում լավագույն արդյունքը գրանցել է Ղազախստանի թիմը: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ […]
23:23 20.08.2022
«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցում է սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքում տեղի ունենալիք ավագանու ընտրություններին։ Այստեղ կուսակցության ցուցակը գլխավորելու է Ախթալա համայնքի ներկայիս ղեկավար Արկադի Թամազյանը։ Նա արդեն հայտնի է որպես հաջողած և արդյունավետ համայնքի ղեկավար։ Այս մասին հայտնում է կուսակցությաունն իր ֆեյսբուքյան էջում: Արկադի Թամազյանը զինապարտ է։ 2020թ հոկտեմբերի 24-ից կամավոր ընդգրկվել է զորահավաքային […]
22:13 20.08.2022
Ռազմավարական նշանակություն ունենալուց զատ՝ «Բարեկամության» նոր կամրջի շնորհիվ կավելանա սահմանային անցման կետի թողունակությունը։ Ի՞նչ փուլում է Լաչինի միջանցքի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածի շինարարությանը: Զրույց Հորիզոնի տաղավարում տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ:
22:02 20.08.2022
Օգոստոսի 20-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանք իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 3 տրակտոր, 2 ինքնաթափ, 1 ավտոկռունկ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի։ Օգոստոսի 14-20-ը ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից […]
21:05 20.08.2022
Օգոստոսի վերջին շաբաթ օրը Կապան քաղաքը նշում է իր տոնը: Այդ առիթով համայնքում անցկացվում են մի շարք միջոցառումներ: Կապանն իր տոնի մեկնարկը տվել է յուրահատուկ ֆլեշմոբով՝ ազգային պար բոլոր թաղամասերի բակերում։ Տոնից դրվագներ ներկայացված են համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: Տեղի է ունեցել նաև կրոսավազք և հեծանվավազք Կապանի տոնն այս տարի հատուկ խորհրդանշանական իմաստ է ստացել, տարին […]
20:16 20.08.2022
Հայկական Կարմիր խաչի ընկերության թիմը՝ ԱԻՆ հրահանգով, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո ավարտեց իր առաքելությունը “Սուրմալու” առևտրի կենտրոնի տարածքում, այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերության ֆեյսբուքյան էջը:
19:03 20.08.2022
Մարդահամարի կարևորության, նպատակի և անցկացման մեթոդի, մարդահամարի նախապատրաստման աշխատանքների ընթացքի, գործընթացում մարզային հանձնաժողովների և համայնքապետերի աջակցության անհրաժեշտության և այլ հարցերի քննարկման նպատակով Արագածոտնի մարզպետարանում էր ՀՀ վիճակագրական կոմիտեի Արագածոտնի մարզային վաչության պետ Գոռ Եգորյանը։ Նրան իր աշխատասենյակում ընդունել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանը, քարտուղարության, ԿՄՍ և քաղաքաշինության վարչությունների, […]
18:55 20.08.2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում շարունակվում են որոնողական աշխատանքները։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ծառայողները, «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպության կամավորները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Պայթյունի ենթադրյալ վայրում իրականացնում ենք որոնողական աշխատանքներ․ փլուզման վտանգով պայմանավորված՝ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար իրականացրել ենք ամրաշինական աշխատանքներ` […]
18:45 20.08.2022
Դեռևս մեկ ամիս առաջ, Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Գյումրիում մեկնարկել էր բացօթյա ապօրինի առեւտրի դեմ պայքարի գործընթացը, որին ակտիվորեն մասնակցել է նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնը։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը և ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանն այսօր հանդիպել են Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի հետ՝ քննարկելու փողոցային առևտրի […]
18:36 20.08.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, […]
08:22 20.08.2022
Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձն ինքնասպան է եղել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը; «Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ: Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան […]
23:57 19.08.2022
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ: Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա…»: Նշենք, որ խոսքը նռնակով զինված տղամարդու մասին է, ով ներխուժել է Մասիսի քաղաքապետարան, լսվել է պայթյունի ձայն: ԱԱԾ-ն, Ոստիկանությունը […]
23:21 19.08.2022
ԱՄՆ-ից Տաթևիկ Մանուչարյանը «իԳործ» ծրագրի շրջանակներում աշխատել է Շրջակա միջավայրի նախարարությունում։ Նա ներգրավված էր բնապահպանական ծրագրերի գնահատման աշխատանքներում, որոնց նպատակն է նվազեցնել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները և վերահսկել հարմարվողականությունը: Նրա մասին է պատմում Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակի տեսանյութը: Ապագայում Տաթևիկը ցանկություն ունի սովորեցնել հայ երիտասարդներին շրջակա միջավայրի պահպանության կարևորության մասին: Տեսանյութում Տաթևիկը մասնակցում է Երևանի […]
23:15 19.08.2022
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մաքրող խմբերին զուգահեռ ամեն օր կեսգիշերից մինչև լուսադեմ աշխատում են ջրցան մեքենաները: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը: Քաղաքի մի շարք փողոցներ լվացվում են նույնիսկ մի քանի անգամ:
23:08 19.08.2022
Լինե՞լ, թե չլինել եթերում. հեռուստաընկերությունների հեռարձակման հետ կապված իրավական կազուսը պարզաբանում է փաստաբան Սիմոն Ֆարմանյանը:
22:50 19.08.2022
ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այսօր ճեպազրույց տեղի չի ունեցել՝ իրավիճակի փոփոխության բացակայության պատճառով։ «Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ Շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, և ցանկացած նոր տեղեկատվության պարագայում կապ կհաստատեմ գործընկերներիս հետ»,-գրել է նա։
22:44 19.08.2022
Օգոստոսի 19-ին, ժամը 18։07-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 50 փողոցի թիվ 31 տարածքում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ հայտնաբերվածը […]
22:36 19.08.2022
Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովն այսօր նիստ էր գումարել՝ փորձելով պարզաբանել այն իրավիճակը, որը ստեղծվել է ուժի մեջ մտած դատական ակտերի հետևանքով: Խոսքը հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի և հունիսի-4 ի որոշումների մասին է, որոնց համաձայն Հ2 հեռուստաալիքը զրկվել էր հանրային մուլտիպլեքսում հեռարձակում իրականացնելու հնարավորությունից:
22:13 19.08.2022
ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հետծննդյան դեպրեսիան առկա է, եթե շուրջծննդյան ընթացքում (հղիություն, ծննդաբերությունից հետո մինչև երեք տարի) առնվազն երկու շաբաթվա ընթացքում կինը ունեցել է՝ 1. Տրամադրության կտրուկ տատանումներ, ընկճված տրամադրություն, դյուրագրգռություն 2. Հետաքրքրությունների կորուստ, մեկուսանալու ցանկություն 3. Մտածելու, ուշադրությունը կենտրոնացնելու, որոշումներ կայացնելու դժվարություններ 4. Ինքնամեղադրում, ձեռքբերումների արժեզրկում, սեփական անկարողության, դժբախտության զգացում 5. Ֆիզիկական […]
22:06 19.08.2022
ՀՀ Կառավարության 2022 թվականի օգոստոսի 18-ի նիստում որոշում է կայացվել 40 184, հազար դրամ հատկացնել Սարուխանի թիվ 1 մանկապարտեզի կապիտալ վերանորոգման 2-րդ փուլի իրականացման համար, 60 485,6 հազար դրամ՝ Կարմիրգյուղի Ազատության փողոց 1-ին նրբանցք, Գայի, Ս. Ավետիսյան, Կ. Դեմիրճյան և Զ. Շհոյան փողոցների մի հատվածի ասֆալտապատման և ջրահեռացման առուների կառուցման համար, 21 766,2 հազար դրամ՝ […]
21:35 19.08.2022
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: Հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը: 3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը: Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, […]
21:21 19.08.2022
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 2020 թվականի մարտ ամսվանից սկսած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ հովանավորության ներքո գտնվող հինգ բարեգործական ճաշարանները փակվել էին։ Այժմ բարեգործական ճաշարանները վերաբացվում են։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը: Ս/թ սեպտեմբեր ամսից առաջինը իր գործունեությունը վերսկսում է էջմիածնի բարեգործական ճաշարանը, այնուհետև Երևանում գտնվող Արաբկիրի և Նորքի, ինչպես […]
21:00 19.08.2022
Այսօր Գյումրիի ավագանին արտահերթ նիստ է անցկացրել։ Օրակարգի բոլոր չորս հարցերը վերաբերել են 2020-ի սուբվենցիոն ծրագրով ձեռք բերված նոր միկրոավտոբուսների շահագործմանն ու նոր ձևավորված «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակների և դրույքաչափերի հաստատմանը։ Առաջինը hայտնի դարձավ, որ կատարվել է բյուջեի հոդվածների տեղաշարժ։ Համատիրությունների հաշվից ավտոբուսային պարկին է փոխանցվել 8 միլիոն դրամ, որը կծախսվի նոր 64 միկրոավտոբուսների ԱՊՊԱ […]
20:48 19.08.2022
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և Starmus VI Armenia միջազգային փառատոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հուշագրի համաձայն՝ ՄԱԿ-ը դարձավ Հայաստանում STARMUS VI փառատոնի գործընկեր կառույց, ինչը նշանակում է, որ կողմերը կմիավորեն ջանքերը Հայաստանում գիտության հանրայնացման և հաղորդակցության ուղղությամբ՝ դրանով իսկ ապահովելով STARMUS փառատոնի հիմնական նպատակը՝ ոգեշնչել և կրթել հետազոտողների սերունդ և վերագտնել հայտնագործելու ձգտումը։ 2022 թվականի սեպտեմբերի […]
20:42 19.08.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 19-ին ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 20-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի թիվ 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Գրիբոյեդովի 1-ին ևՄալխասյանց նրբանցքներ, […]
20:10 19.08.2022
Ստամբուլի դատարաններից մեկի որոշմամբ՝ թվով տասը լուր է հեռացվել թուրքական Diken լրատվակայքից՝ անձնական իրավունքների խախտման հիմնավորմամբ։ Պատճառն այն է, որ այդ լուրերը հրապարակված են եղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարներով։ Ծաղրանկարներից մի քանիսի հեղինակը՝ բրազիլացի հայտնի արվեստագետ Կարլոս Լատուֆը, այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ «Նախկինում ասել եմ և […]
20:03 19.08.2022
Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսություն և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրով շուտով կմեկնարկեն Դաշտադեմ ամրոցի (Արագածոտն) բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Նախատեսվում է՝ ամրոցի ողջ տեղանքի ուսումնասիրություն և ընտրված հատվածներում պեղումների իրականացում, տարածքի կիսակառույց բնակելի տան ապամոնտաժում, պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող ճանապարհի բարեկարգում, հեծանվուղու գծանշում և ամրոցի շրջագծից դուրս՝ հիմնական մուտքի և ամրոց տանող ճանապարհի […]
19:50 19.08.2022
Օգոստոսի 19-ին ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի սպաները ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում անցկացրել են «Տեղեկատվական անվտանգություն» թեմայով մեթոդագործնական պարապմունք, որին ներկա են եղել ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատարությունը, սպաներ և ենթասպաներ: Ցուցադրվել են տեղեկատվական անվտանգության ապահովման և արտահոսքի կանխարգելման, գաղտնիության ռեժիմի պահպանման, ինչպես նաև ԶՈւ գործունեության լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ նյութեր, […]