14:54 01.09.2022
Երեկ Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: «Խնդիրն այն է, որ խոսքը ոչ թե տեքստի մասին է, այլ տեքստի նախագծի մասին։ Դա նշանակում է, որ նախագիծը գոյություն չունի։ Հիմա եկեք հասկանանք […]
13:59 01.09.2022
2022 թ․ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շուրջ 5700 ավանդատու ընդգրկվել է ավանդի փոխհատուցման վճարման ցուցակում․ այդ նպատակով վճարվել է շուրջ 1 մլրդ դրամ, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ «Ավանդի դիմաց փոխհատուցման տրամադրման նպատակով՝ 2022 թվականի համար ՀՀ պետական բյուջեով հատկացված է 1,5 մլրդ դրամ, որը տրամադրվելու է շուրջ 8000 քաղաքացու։ Հիշեցնենք, որ այս […]
13:50 01.09.2022
Բրյուսելում օգոստոսի 31-ին նույն ձևաչափով արդեն 4-րդ հանդիպումն անցկացվեց։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, երկրորդը՝ 2022 թվականի ապրիլի 6-ին, իսկ երրորդը՝ 2022 թվականի մայիսի 23-ին։ Փաշինյան-Միշել- Ալիև կողմերի 4-րդ հանդիպումից հետո բավականին կոնստրուկտիվ տպավորություն են թողել և՛ հայկական կողմի, և՛ Եվրամիության կողմի տարածած հաղորդագրությունները․ այս մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում […]
13:25 01.09.2022
Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի մասնակիցները եղել են Թուրքիայի քաղաքացիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: «Թուրքիայի քաղաքացիներ են, ամուսիններ»,- ասել է Թադևոսյանը: Քննչական կոմիտեն ոստիկանությունից ստացված գործը վարույթ է ընդունել: Ավելի վաղ մամուլում և սոցցանցերում տարածվել էին լուրեր և տեսանյութ, թե թուրքերը փորձել են […]
12:57 01.09.2022
Ս․թ․ օգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մ․ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։ Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։ Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
12:48 01.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» ՀԿ-ն սեպտեմբերի 6-10-ը կիրականացնի «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Գլխավոր հովանավոր՝ ArleAm ընկերություն: «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ նախորդ փառատոներն անցկացվել են 2019-ը և 2021 թվականներին, իսկ այս տարի այն […]
12:33 01.09.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-5-46,/Մ-6/(Ալավերդի)-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհի կմ 0+000-կմ9+300 և Տ-5-46 դեպի Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/29Շ)։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Նշվում է, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը 12.09.2022՝ ժամը 10.00-ն է:
12:31 01.09.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է բերվել 38-ամյա Բեհզադ Դ.-ն, որը հուլիսի 27-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին: […]
12:20 01.09.2022
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Արաբկիրի բաժին է տեղափոխվել 32-ամյա Սարգիս Զ.-ն, որը ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. […]
12:15 01.09.2022
Կառավարության սեպտեմբերմեկյան նիստը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է Գիտելիքի և դպրության օրվա առիթով շնորհավորանքով և խոսել կրթական համակարգի լրջագույն խնդիրների ու համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: «2022 թվականի հուլիսի 28-ին Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը պետական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որը պետք է քննարկվի և վերջանական տեսք […]
11:55 01.09.2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ, որում ասվում է. «Հարգելի՛ մանկավարժներ, սիրելի՛ աշակերտներ, Ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Հանրակրթության բնագավառի ընթացիկ փոփոխությունները միտված են ներառականության, մատչելության ապահովմանը, կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետության խթանմանը: Վստահ եմ, որ ամենօրյա և նվիրյալ աշխատանքի արդյունքում մեր համատեղ ծրագրերն անպայման հաջողելու են: Բոլորիս […]
11:49 01.09.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խարդախության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 2-ական, անձի առևանգման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական […]
11:40 01.09.2022
ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: «Չէ՞ որ պետության ամուր հիմքը նախևառաջ կիրթ, գիտելիքահենք հասարակությունն է։ Անվտանգ, ապահով առօրյայի գրավականը, վստահաբար, ճիշտ ժամանակին տրված և ճիշտ կիրառված գիտելիքն է։ Կարևորելով այս փաստը՝ ԱԻՆ-ը բաց է կրթական բոլոր հաստատությունների հետ համագործակցության համար՝ դպրոցից մինչեւ բուհ կամ աշխատանքային շրջանակներ։ Վստահ եմ՝ […]
11:30 01.09.2022
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում նշում է, որ նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022 թվականի օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման […]
11:11 01.09.2022
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ, որում ասվում է. «Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը»: Այն ամենամեծ ներդրումն է ստեղծարար հասարակության և մրցունակ պետության կերտման ճանապարհին: Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին: Ուսումնական տարին սկսենք դրական […]
10:52 01.09.2022
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:
10:43 01.09.2022
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Այնթապ համայնքի նախկին ղեկավարի կողմից, ով ներկայումս հանդիսանում է Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը, ծառայողական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2010-2021թթ. Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարի […]
10:36 01.09.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին եղել է Շիրակի մարզում: Նախքան մարզ հասնելը, փոխվարչապետի առաջին կանգառը եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման աշխատանքների շինարարական հրապարակը, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և կապալառու ընկերության ինժեների ու շինարարի հետ ներկայացրել են […]
09:32 01.09.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առիթով․ «Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքի թարմացումն ու զարգացումը չի սկսվում եւ ավարտվում ուսումնական տարվա հետ: Այն չդադարող գործընթաց է, որի բոլոր օղակներն ունեն իրենց առաքելությունը: Յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկն իր հետ նոր սպասելիքներ, նոր ապրումներ ու […]
09:25 01.09.2022
Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական սիրով Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության գործում ներգրավված բոլոր պատասխանատուներին։ Սիրելիներ, սկսվում է ևս մեկ ուսումնական տարի` գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, […]
09:19 01.09.2022
Երևանյան բակերում այս օրերին լայն թափով ընթացող բարեկարգման աշխատանքները մեկ նպատակ ունեն՝ հարմարավետ ու կանաչապատ միջավայր ապահովել բնակիչների համար: Ծրագրերի ընթացքին աշխատանքային այցերի շրջանակում ծանոթանում է Երևանի քաղաքապետը: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտների պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետ Սարգսյանն այս անգամ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում էր: Հայտնում են քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Աջափնյակի խիտ բնակեցված 16-րդ թաղամասի առաջին […]
08:15 01.09.2022
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արարատի մարզի՝ 10:00-16:00 Սիսավան գյուղ մասնակի, 10:30-16:00 Շահումյան գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղաշեն և Կոտայք գյուղեր մասնակի, Սյունիքի մարզի՝ 09:15-10:30 Քաջարան քաղաք՝ Շիրվանզադե փ. 6, 7 շենքեր: Սպառած […]
22:03 31.08.2022
Մայրաքաղաքի բակային տարածքներում այս պահին լայն թափով աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով: Դրանց հիմքում դրված է Երեւանի համաչափ զարգացումն ապահովելու սկզբունքը: «Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում ծանոթացել եմ ծրագրերի ընթացքին, նախանշել նոր ծրագրեր, որոնք եւս գործնական փուլ կմտնեն»,-հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
20:43 31.08.2022
Պայթյու՞ն, ռմբակոծությո՞ւն, թե՞ հրավառություն․ նոր-նոր քնով անցած ցանկացած մեկիս մոտ է ակամայից այս հարցերն առաջանում, երբ գիշերը քնից վեր թռած փորձում ենք հասկանալ ու վերլուծել մեր լսած հուժկու ձայները։ Հանգստանում ենք միայն 2-3-րդ կրկնվող ձայնը լսելուց ու աչք ծակող լուսային էֆեկտը տեսնելուց հետո միայն։ Իսկ այդ ձայներից հետո ինչպե՞ս են նորից քնում փոքրերը, գիտեն միայն […]
19:21 31.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Հայաստանում 2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը նախատեսված համապետական մարդահամարի նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի առաջին նիստը՝ հանրապետական գործադիր մարմինների մարզային կառույցների, համայնքային իշխանության և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Ընդգծելով մարդահամարի անցկացման համապետական նշանակությունն ու կարևորությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ մարդահամարի անցկացումն իրենից ներկայացնում […]
19:04 31.08.2022
Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է, «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ […]
18:44 31.08.2022
Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված ընտանիքներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Մարզպետարանը դիտարկում է ընտանիքների կենսապայմանները, գնահատում կարիքները, հետաքրքրվում բուժսպասարկման, մանուկների կրթության ապահովման, ընտանիքների անդամների զբաղվածության հարցերով։ Հավաքված տեղեկատվության վերլուծությունից հետո մարզպետարանն ըստ կարիքների կաջակցի այս ընտանիքներին։ Ներկա պահին Սյունիք է տեղափոխվել 21 […]
18:12 31.08.2022
Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի շենքին կից տարիներ առաջ տնտեսվարողը ինքնակամ տեղադրել էր առևտրի կրպակ, իսկ հարակից տարածքում՝ սառնարաններ, որոնք նաև կրպակի առկայությամբ աղավաղում էին կառույցի ճարտարապետական տեսքը։ Երևանի քաղաքապետարանից նշում են, որ ՀՀ կառավարության 2004թ․ հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ վերոնշյալ շենքը ճանաչվել էր ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան։ […]
18:01 31.08.2022
Օգոստոսի 31-ին` ժամը 15:24-ին, N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող անձնակազմը նկատել է, որ քաղաքացիները հեծանիվ նավակով մոտ 1500 մետր հեռացել են ափից և դժվարանում են վերադառնալ։ Ջրափրկարարները քաղաքացիներին և հեծանիվ նավակը մոտեցրել են ափ։
17:55 31.08.2022
Ինչպե՞ս անել, որ հրավառություններն արգելող նախագծում բացթողումներ չլինեն։ Թեմայի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել քննարկում։ «Տվյալ նախագիծը առաջարկում է առհասարակ մասնավոր միջոցառումներից հրավառական նյութերի օգտագործումը, որպես այդպիսին, հանել և որոշակի սահմանափակումներ մտցնել ներմուծման առումով և որոշակի բացառիկ դեպքերի համար, տոների […]