TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

23-ամյա քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել կանեփանման բույսեր, նռնակներ ու պայթուցիչներ

17:00 19.08.2022

Քրեական ոստիկանության ԹԱՇԴՊ և Երևան քաղաքի վարչությունների ու Էրեբունու բաժնի ծառայողների ձեռք բերած օպերատիվ տվյալների և ձեռնարկած միջոցառումների շրջանակում օգոստոսի 18-ին Սարմի փողոցի տներից մեկի 23-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել կանեփանման 45 բույս, 26,20 գրամ դեղնականաչավուն զանգված, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, «Տռաիլ» տիպի պայթուցիչ: Ըստ երիտասարդի՝ հայտնաբերված բույսերը վայրաճ են, որոնց մի մասը […]

̰
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

16:58 19.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Էջմիածին քաղաքի երկու բնակչի հրազենային վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վաղարշապատի բժշկական կենտրոնից, 2022թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում […]

̰
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

16:50 19.08.2022

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Տիգրան Դավթյան, Վարդգես Սարգսյան, Գիվի Հովհաննիսյանի, Վահե Դոլմազյանի, Սուրեն Խաչատրյանի, Արամ Գրիգորյանի, Սարգիս Դադոյանի, Մերի Մոսինյանի, Աշխեն Ղարսլյանի, Նարինե Ավագյանի, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արմեն Հովհաննիսյանի, Կարեն Ամիրյանի, Վարչական դատարանի դատավոր Աննա Դիլբարյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Հարությունյանի […]

̰
Շենկանի գյուղի բնակիչը հողամասի օգտագործման շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարվել էր անհայտ անձի կողմից

16:36 19.08.2022

Օգոստոսի 18-ին, ժամը 13.45-ին, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, որ գյուղի ճանապարհին մետաղյա ձողերի վրա է ընկել: Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում. […]

̰
N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ

16:32 19.08.2022

Օգոստոսի 19-ին N զորամիավորման ենթակա զորամասերում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և զբաղեցրել նախորոշված շրջանները։ Ստուգվել են կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների գործողություններն ու ներդաշնակման կարողությունները։

̰
ՏԿԵ փոխնախարարը «ԿՈՎԿԱՍ ՌՖ» ԲԸ փոխտնօրենի հետ քննարկել է Հյուսիսային Կովկասի և ՀՀ միջև քաղավիացիայի ոլորտում ընթացիկ ծրագրերը

16:22 19.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է «ԿՈՎԿԱՍ ՌՖ» ԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Ցեմախովիչի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և կարևորել նման հանդիպումների առկայությունը` երկկողմ կապերն ու համագործակցությունն ընդլայնելու համատեքստում: Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեությունը, կատարած աշխատանքները և համագործակցության հետագա հեռանկարները: Զրուցակիցները քննարկել են Հյուսիսային […]

̰
Հյուսիս-հարավի ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ ճանապարհահատվածը

16:19 19.08.2022

Ծրագիր 4-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ ընդհանուր երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները, որոնց պետք է նախորդի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (այսուհետև՝ ՀՕՏԾ) պատրաստման գործընթացը: ՀՕՏԾ պատրաստման ընթացքում իրականացվելու է ազդակիր սեփականությունների մանրամասն չափագրման ուսումնասիրություն (ասյուհետև՝ ՄՉՀ) և գնահատում: Ծրագրի նախագծի ներքո նշված ազդեցություններն ամբողջական և լիարժեք ուսումնասիրելուց և գնահատելուց հետո մշակվելու է […]

̰
Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները կառգրավվեն

15:15 19.08.2022

Բացօթյա ապօրինի առևտրի խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ մշակել է օրենսդրական փոփոխությունների նոր փաթեթ: Օրինագիծը հնարավորություն կտա առգրավել փողոցային առևտուր իրականացնողների ապրանքները: Գործադիրը կառավարության նիստում նախագծին հավանություն տվեց: Առաջիկայում այն կքննարկվի ԱԺ-ում:

̰
Արդարադատության նախարարի տեղակալն այցելել է «Աբովյան» ՔԿՀ. ընթանում են պայմանների բարելավմանն ուղղված վերանորոգման աշխատանքներ

14:59 19.08.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության-գեներալ մայոր Սերգեյ Ատոմյանի ուղեկցությամբ, օգոստոսի 17-ին այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Փոխնախարար Սարգսյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, տեղում հետևել հիմնարկում ընթացող ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավմանն ուղղված կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ծանոթացել հիմնարկի ուսումնական հատվածի, իրենց հետ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատազրկված մայրերի համար […]

̰
Սպասվում է առանց տեղումների եղանակ. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

14:33 19.08.2022

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում այսօր ցերեկը, օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 13-15մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևելյան 2-5մ/վ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին […]

̰
ՏԿԵ նախարարը դիտարկել է Տաթև-Լծեն և Լծեն-Շամբ ճանապարհահատվածների շինարարության ընթացքը

14:28 19.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 16-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի» գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ դիտարկել է Տաթև-Լծեն և Լծեն-Շամբ ճանապարհահատվածների շինարարության ընթացքը։ Նախարարը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ և շինարարներին հորդորել աշխատանքները կատարել բարձր որակով և դրանք ավարտել սահմանված ժամկետներում։

̰
Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

14:19 19.08.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել: ՍԱՏՄ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Լաբորատոր հետազոտությունն […]

̰
Նոր պայմաններ օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար

14:09 19.08.2022

Օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների մարզիկների համար առողջապահության նախարարությունը նոր պայմաններ է ստեղծել. այս մասին պատմող տեսանյութ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարությունը:

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

13:56 19.08.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տիգրան Մեծի 31/3) և պարզել, որ վերջինս գործում է սանիտարահիգիենիկ խախտումներով: Մասնավորապես՝ օբյեկտում նախատեսված չեն եղել համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ աշխատանքային գործիքների, պարագաների պահման համար, չեն եղել կենցաղային տարածքներ (սանհանգույց, լվացարաններ, հանդերձարան և այլն), չեն […]

̰
Քննարկվել է Սևանա լճում կողակ ձկնատեսակի վերականգնման գործընթացը

13:37 19.08.2022

Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված Շրջակա միջավայրի նախարարության ծրագրերի շրջանակում նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի գլխավորությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հերթական աշխատանքային հանդիպում-քննարկումն է տեղի ունեցել։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, ներկայացուցիչներ «Սևան» ազգային պարկից, ՀՀ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար Էվելինա Ղուկասյանը, Խ.Աբովյանի անվան հայկական պետական […]

̰
Ո՞ր մարմինն է պատասխանատու ՔԿԱԳ գործունեության համար. Ե՞րբ դիմել Արդարադատության նախարարություն

13:22 19.08.2022

Հաշվի առնելով քաղաքացիների շրջանում պարբերաբար ծագող թյուրըմբռնումներն Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) գործակալության կարգավիճակի և գործառույթների շրջանակի վերաբերյալ` ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է հետևյալը. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը կազմակերպվում է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և ՀՀ ողջ տարածքում գործող ՔԿԱԳ սպասարկման գրասենյակների միջոցով։ Տարածքային սպասարկման կենտրոնները տեխնիկապես ընդունում են քաղաքացիների […]

̰
IDBank-ի միջոցով վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի ավտոմատ՝ մեկ օրվա ընթացքում

13:08 19.08.2022

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումն այսուհետ ավտոմատացված է: IDBank-ի միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում՝ նախկին 5-7 օրվա փոխարեն։ Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ, տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը։ ՀԿԱԾ-ի և IDBank-ի միջև համագործակցության արդյունքում մեկնարկում է պիլոտային ծրագիր, որը թույլ կտա խնայել ժամանակ ու մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել […]

̰
Քննարկվում է «Սուրմալու»-ի պայթյունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին աջակցելու հարցը

12:40 19.08.2022

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին և ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Զառա Մանուչարյանը: «Նախարարությունում այս պահին կան քննարկումներ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի […]

̰
Օգոստոսի 19-ը Մարդասիրության համաշխարհային օրն է. Հայտնի են «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները

11:40 19.08.2022

Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում է 2022 թ. «Ավրորայի» հերոսների առաջադրած կազմակերպությունները: 2022 թ. երեք հերոսներից մեկը կդառնա «Ավրորա» մրցանակի դափնեկիր, որի անունը կհայտարարվի Իտալիայի Վենետիկ քաղաքում 2022 թ. հոկտեմբերի 15-ին: Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, դափնեկիրը կունենա բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակի մի մասը […]

̰
Մեկնարկում է զբաղվածության պետական աջակցության նոր ծրագիր

11:13 19.08.2022

Գործազուրկ, այդ թվում՝ նպաստառու քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները կխրախուսվեն․ մեկնարկում է զբաղվածության ապահովման պետական աջակցության նոր ծրագիր։ Ըստ այդմ, գործազուրկ անձանց հետ առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում՝ պետության կողմից գործատուին կտրամադրվի միանվագ փոխհատուցում՝ 250,000 դրամի չափով, իսկ նպաստառու գործազուրկի աշխատանքի ընդունելու դեպքում՝ 350,000 դրամի չափով (ընդ որում՝ աշխատանքային պայմանագիրը չի կարող […]

̰
Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը

11:08 19.08.2022

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել է 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։ ✅Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ http://env.am/storage/files/order-287.pdf […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են

10:34 19.08.2022

Օգոստոսի 19-ին, ժամը 08։10-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դեպքի վայրում աշխատում են 30 փրկարարական ծառայող (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 4, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի 4 փրկարարական ծառայող, Բժշկական ապահովման վարչության hերթապահ խումբը), ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր Խաչ» […]

̰
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին

22:59 18.08.2022

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Ներկայացրել է որոնողական աշխատանքներ իրականացնելու մարտավարական քայլերը՝ վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարարը՝ հավելելով, որ տոկունություն, ուժ և […]

̰
Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

22:39 18.08.2022

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը պարզաբաում է՝ իրեն պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական […]

̰
Հոգեհանգստյան կարգ ՀՀ, Արցախի և Սփյուռքի եկեղեցիներում՝ «Սուրմալու»  կենտրոնում զոհվածների համար

22:17 18.08.2022

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարանում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար։ Վերջին տվյալներով պատահարից զոհվել է 16 մարդ, երկուսը համարվում են անհետ կորած:

̰
Զարեհ Սինանյանը CNFA հկ ծրագրերի զարգացման նախագահի հետ քննարկել է գյուղատնտեսության և տուրիզմի ոլորտում ներդրումներ իրականցնելու հնարավորությունները

21:24 18.08.2022

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Cultivating New Frontiers in Agriculture (CNFA) հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման նախագահ Նինո Կոբախիձեին: Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է գրասենյակի նպատակները, գործունեությունը և մարտահրավերները, ինչպես նաև ներկայումս իրականացվող ծրագրերը: Հանդիպման ընթացքում Նինո Կոբախիձեին ներկայացրել է CNFA կազմակերպության ծավալած հիմնական գործունեութունը, աշխատանքի ուղղությունները և կազմակերպության կողմից իրականացվող գործառույթները: […]

̰
ԱԻՆ հրշեջները վերահսկում են Կարմիր գյուղ-Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը

21:15 18.08.2022

Ուշադրություն’ վերահսկվող կրակ։ Հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ ներկայացնելով Կարմիր գյուղ – Քռասնի ճանապարհահատվածի անտառամերձ-դաշտային տարածքում բռնկված հրդեհը: Նշվում է, որ այն վերահսկվում է ԱԻ պետական ծառայության հրշեջ-մարտական հաշվարկների կողմից։ ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ և խուճապի չմատնվել։

̰
«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատմական շենքի վերակառուցման ճարտարապետական նախագծի մրցույթն ավարտվել է․ հաղթող կոնցեպտը հայտնի կդառնա սեպտեմբերին

20:40 18.08.2022

Ավարտվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմի պատմական շենքի  վերակառուցման համար հայտարարված ճարտարապետական նախագծերի մրցույթը: Մինչ այդ,  ապրիլին հայտարարվել էր  վերականգնման էսքիզային տարբերակների մրցույթ, մասնակցության հայտ էին ներկայացրել հայաստանյան, ինչպես նաև արտասահմանյան ճարտարապետական ընկերություններ, որոնք առաջարկել էին շենքի վերակառուցման ինքնատիպ տարբերակներ՝ ալեքպոլյան շրջանի հին ճարտարապետական ոճը համադրելով նորարարական լուծումների հետ: Շենքը 2019 թվականին կառավարության որոշմամբ հատկացվել […]

̰
Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին

19:40 18.08.2022

Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտնել է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: «Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ Նոր Գեղիում բնակչին սպանության և ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

19:26 18.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ձեռնարկվում են վարութային և քննչական անհրաժեշտ գործողություններ՝ Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակվայրի բնակչուհու սպանության և վերջինիս ամուսնուն ինքնասպանության հասցնելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Հիշյալ գյուղի՝ 73-ամյա բնակչի կողմից իր 71-ամյա կնոջը սպանելու և Նոր Հաճնի կամրջից […]

̰
BACK_TO_TOP