TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+20.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտունու շրջանի Գիշի գյուղի ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել

15:23 17.08.2022

Օգոստոսի 17-ին ժամը 10:45-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և Ոստիկանության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում: Դեպքի վայր են մեկնած ՆԳՆ ծառայողները և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը պարզել են, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն […]

̰
Գյումրիում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին տեղեկություններ են ստացվել Երկաթգծի կայարանում և «Շիրակ» օդանավակայանում

15:19 17.08.2022

Այսօր առավոտյան ժամը 11։30-ին ԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման կենտրոնի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել այն մասին, որ պայթուցիկ սարք է տեղադրված Գյումրիի երկաթուղային կայարանի վարչական շենքում։ Նշված վայր են ժամանել հրշեջ փրկարարական ջոկատներն ու ոստիկանության աշխատակիցները։ Տարածքը սահմանազատվել է, կայարանի և կից գործող «Հայփոստ»-ի ու Միասնական ծառայությունների կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։ Ներսում տարվել են  զննման, որոնողական […]

̰
Սևանա լճում թեքվել է հեծանվանավակը, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողացել մոտենալ ափին

14:34 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։ Ջրափրկարարները ՌԴ քաղաքացիներ Կ. Տ.-ին (ծնված 1983 թ․) և Վ․ Տ․-ին  (ծնված 1996 թ․) անվնաս մոտեցրել են ափ։

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով

14:28 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաև քաղաքապետարանի 3 տրակտոր, 6 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար և 1 […]

̰
29-ամյա երիտասարդը դանակահարել էր մի քանի անձանց

14:20 17.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 01.20-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ: Ժամը 02.20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ էին ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 24-ամյա և 35-ամյա երկու երիտասարդ: Ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված […]

̰
Հրդեհավտանգ իրավիճակը Արցախի Հանրապետության տարածքում պահպանվում է

14:14 17.08.2022

Հրդեհավտանգ իրավիճակը Արցախի Հանրապետության տարածքում պահպանվում է: Հայտնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կտրուկ աճել է չոր խոտածածկույթներում բռնկված հրդեհների քանակը: ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

̰
Հայ մարզիկները Համաշխարհային կադետական խաղերում նվաճել են 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ

14:08 17.08.2022

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) հովանու ներքո oգոստոսի 4-ից 12-ը անցկացվող Համաշխարհային կադետական խաղերին։ Հայ մարզիկները գերազանց ելույթներ են ունեցել՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալ: Բանակայինների համաշխարհային խաղերի հաղթողներ են դարձել Գոռ Բեգլարյանը (աթլետիկա, հեռացատկ), Ռազմիկ Մկրտչյանը (աթլետիկա, 200 մ վազք), Երվանդ Մկրտչյանը (աթլետիկա, 1500 […]

̰
Ըստ տեղեկությունների՝ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին գտնվել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ. Արտյուշ Գրիգորյան

13:52 17.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հովացման աշխատանքներ են իրականացնում,  որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: «Ինչպես գիտեք, ունենք դեռևս 2 անհետ կորած քաղաքացիներ, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը չի նույնականացված, եթե 2 անհետ կորածներից մեկը նույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք 1 անհետ կորած քաղաքացի: Մեր տեղեկությունների համաձայն՝ […]

̰
Հետախուզվում էր Ուզբեկստանի իրավապահների կողմից

13:44 17.08.2022

Օգոստոսի 16-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 67-ամյա Միխաիլ Մ.-ն, որը 2017 թ. նոյեմբերի 30-ից Ուզբեկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 273-րդ և 177-րդ հոդվածների մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]

̰
5 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ, երկուսը դեռ համարվում է անհետ կորած

13:37 17.08.2022

Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Հայտնում է ԱԻՆ-ը: Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 […]

̰
Հայտարարել է Շիրակամուտ-Լեռնավան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ

13:18 17.08.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+142 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման հրատապ բաց մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/22Շ)։ Այս մասին հայտնում է ՀՀ ճանապարհային դեպաևտամենտ հիմնադրամը: Դիմելու վերջնաժամկետ՝ ս.թ. օգոստոսի 26՝ ժամը 16.30։

̰
Հանրապետությունում օգոստոսի 17-ին, 18-ին կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը

13:13 17.08.2022

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված օգոստոսի 17-ին, 18-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովիտներում և Երևանում կհասնի +39․․․+41 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ […]

̰
Ուկրաինական հացահատիկով բեռնված չորս նավ լքել են Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստները

13:00 17.08.2022

Չորս բեռնատար նավ՝ բեռնված ուկրաինական հացահատիկով, լքել են Օդեսան և Չորնոմորսկը, հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ «Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի մատակարարումները շարունակվում են, ինչպես նախատեսված էր: Առավոտյան ևս չորս նավ է մեկնել ուկրաինական Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներից»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ օգոստոսի 1-ից օգոստոսի 15-ը Օդեսայից, Չեռնոմորսկից և Յուժնիից դուրս է եկել 21 […]

̰
Որոնողական աշխատանքները շարունակվում են. ԱԻՆ խոսնակ

12:51 17.08.2022

Որոնողական աշխատանքները շարունակվում են, որին զուգահեռ իրականացվում են մեծ ծավալով տարածքի մաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

̰
Մեծ Բրիտանիայի տարեկան գնաճը գերազանցել է 1982 թվականի ռեկորդը

12:43 17.08.2022

Հուլիսին Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճն արագացել է մինչև 10,1%՝ թարմացվելով մեկ ամիս առաջվա 9,4% ցուցանիշը և գերազանցելով 1982 թվականի ռեկորդը, հայտնում է երկրի Ազգային վիճակագրության բյուրոն: Տվյալների համաձայն՝ հուլիսին հանրապետությունում սպառողական գներն աճել են 0,6%-ով, իսկ հունիսին՝ 0,8%-ով։ Daily FX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները ենթադրում էին, որ Մեծ Բրիտանիայում տարեկան գնաճը չի գերազանցի 9,8%-ը, իսկ […]

̰
Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված

09:18 17.08.2022

Հայաստանում այսօրվանից երկօրյա սուգ է հայտարարված: Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական […]

̰
Ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ. Հայկ Կոստանյան

00:25 17.08.2022

Շարունակվում են որոնողա-փրկարարական, տարածքի մաքրման, ինչպես նաև հովացման աշխատանքները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Հայտնում է, որ ժամը 00:00-ի դրությամբ 2 քաղաքացի համարվում է անհետ կորած, ևս մեկ մահացած քաղաքացու ինքնությունը պարզված չէ։ «Օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ՓԾ տարածքային և […]

̰
Ստեփանակերտի Մ․Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են

22:29 16.08.2022

Ստեփանակերտի Մ․Բաղրամյան փողոցի 1-ին փակուղու բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են, հայտնում  ԱՀ քաղաքաշինության նախարարությունը: Արդեն կատարվում են վերին շերտի ասֆալտապատման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ իրականացվում է 7115 քառակուսի մետր ճանապարհատվածի ասֆալտապատում։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։

̰
Մահացած կնոջ և իր երեխայի լուսանկարի հրապարակման նպատակը և համաչափությունը որոշակի մտահոգությունների տեղիք է տվել. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

22:21 16.08.2022

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորապես վշտակցում է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի, դրա արդյունքում բռնկված հրդեհի կամ փլուզման հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում և լիահույս է, որ անհետ կորածները կգտնվեն ողջ և առանց առողջությանը պատճառված էական վնասների, այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Նշվում է, որ հայտարարության հիմքում […]

̰
Օգոստոսի 17-18-ը ներառյալ  հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են

22:08 16.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ  հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են: Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման այս մասին տեղեկացրել են ՀՀ կառավարությունից։ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի […]

̰
Բուժում է ստանում 7 քաղաքացի, անհետ կորած է համարվում 2-ը

21:55 16.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 21:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված […]

̰
Արցախում հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի զոհերի

21:50 16.08.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց: Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում […]

̰
«Ростех»-ը ցուցադրել է անօդաչու ուղղաթիռ՝ բարձր բեռնվածությամբ

21:48 16.08.2022

Բազմաֆունկցիոնալ անօդաչու ուղղաթիռը բարձր բեռնվածությամբ БАС-750 առաջին անգամ ներկայացվել է «Армия-2022» ռազմատեխնիկական ֆորումում, երեքշաբթի հայտնել է «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը (Ռոստեկի մաս): «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգը ցուցադրել է БАС-750 ուղղաթիռի տիպի ունիվերսալ անօդաչու թռչող համակարգ, որն իր մեջ ներառում է 750 կիլոգրամ առավելագույն քաշով երկու ուղղաթիռ, ինչպես նաև ցամաքային կառավարման և թռիչքի աջակցման երկու կայան: Ինքնավար շարժական […]

̰
«Սուրմալու». ողբերգության երրորդ օրը

21:34 16.08.2022

«Սուրմալու». ողբերգության երրորդ օրվա զարգացումները՝ ռեպորտաժում:

̰
Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան

20:56 16.08.2022

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում կառուցվել է բնական աղբյուրի ջրի շշալցման գործարան, ուր Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Այս մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում: Գործարանի հիմնման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականից և 2022 թվականի օգոստոսի դրությամբ արդեն գտնվում են ավարտական փուլում: Բնական աղբյուրի […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից հետո մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

20:21 16.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 14-15-ին լրացուցիչ նմուշառում է իրականացվել մոտակա տարածքից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 4.6 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2.6 անգամ։ Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների․ […]

̰
ՏԿԵ նախարարը Սյունիքում հետևել է /Մ-12/- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին

20:15 16.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում։ Նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հետևել է /Մ-12/- Տեղ-Կոռնիձոր նոր կառուցվող ճանապարհի շինարարության ընթացքին։ Շինարարությունն այս պահին ակտիվ փուլում է գտնվում։ Նախարարը զրուցել է շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։

̰
Ղրիմում ռազմական պահեստներից մեկում արտակարգ իրավիճակից հետո երեք հազար մարդ է տարհանվել

20:05 16.08.2022

Ղրիմի հյուսիսում գտնվող ռազմական պահեստում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի հետևանքով 3000 մարդ է տարհանվել, հայտնել է շրջանի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ օբյեկտը վնասվել է դիվերսիայի արդյունքում, փոխանցում է iz.ru-ն: Ավելին, դեպքի հետևանքով մի քանի տներ են այրվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ «Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների արդյունքում վնասվել է Ջանկոյ գյուղի մոտ […]

̰ ̰
Ստեփանավան, Լոռի Բերդ և Գյուլագարակ խոշորացված համայնքներում կիրականացվի կլիմայական ռիսկերի գնահատման և տվյալների հավաքագրման գործընթաց

19:46 16.08.2022

Լոռու մարզպետարանում անցկացվել է «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի քննարկումը: Այն իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ: Իրականացվող ծրագրի մանրամասները ներկայացրել են «ԱՌՆ ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Բարսեղյանը և ծրագրի փորձագետները: Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ոլորտի ներկայացուցիչներ: Ծրագրի […]

̰
BACK_TO_TOP