TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աղվան Հովսեփյանը վիրահատության է ենթարկվել

19:33 16.08.2022

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ենթարկվել է վիրահատության։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Այսօր պ-ն Աղվան Հովսեփյանը ենթարկվել է ուրոլոգիական վիրահատության, որը տևել է մոտ 1ժամ 30 րոպե, վիրահատությունն ըստ բժիշկների անցել է բարեհաջող։ Ներկայումս Աղվան Հովսեփյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանը։

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է. Երևան քաղաքի դատախազը հանձնարարություններ է տվել

19:30 16.08.2022

Այսօր Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը  անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած՝ մարդկային մեծաթիվ կյանքեր խլած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթն իրականացնող քննչական խմբի քննիչների, ինչպես նաև նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական խմբի դատախազների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին Քննարկվել են նախաձեռնված քրեական վարույթի […]

̰
Հայաստանում 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ

19:22 16.08.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2022-ի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ։ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասված է ՀՀ […]

̰
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետին

19:16 16.08.2022

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Խոր ցավով տեղեկացա Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին, ինչի հետևանքով շատերը զոհվեցին, վիրավորվեցին կամ դեռ համարվում են անհայտ կորած։ Եվրոպայի խորհրդի անունից ցանկանում եմ հայտնել մեր […]

̰
Ղազախստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

19:13 16.08.2022

ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը ցավակցություններ է հայտնել Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։ «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը խորին ցավակցություն է հայտնում Երևանի Սուրմալու առևտրի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Բոլոր վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- այս մասին նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

̰
Վրաստան մեկնող ճանապարհորդների 12,1 տոկոսը Հայաստանից է, ամենաշատը՝ ՌԴ-ից

18:45 16.08.2022

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ: Հաղորդում է Aliq Media-ն։ Տվյալների համաձայն՝ այս ցուցանիշը 198,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ճանապարհորդների գերակշիռ մասը՝ 47 տոկոսը, եղել է 31-50 տարեկան: Ամենաշատ ճանապարհորդ՝ 147,7 հազար, եկել է Ռուսաստանի Դաշնությունից, որը կազմում է այցելուների […]

̰
Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային պոտենցիալը․ կազմվել է բնության հուշարձանների և պատմական կառույցների էլեկտրոնային քարտեզը

18:21 16.08.2022

Շիրակի մարզը  գյուղական տուրիզմի զարգացման մեծ ներուժ ունի, բայց մնում է չբացահայտված կամ քիչ բացահայտված։ Մարզի բնական հուշարձաններն ու ճարտարապետական նշանակության կառույցները տուրայցելությունների պահանջված ուղղություններից դուրս են մնում ոչ միայն ենթակառուցվածքների բացակայության, նաև հանրայնացված չլինելու պատճառով։ «Բիոսոֆիա» ՀԿ-ն ուսումնասիրել և կազմել է էլեկտրոնային քարտեզ, որը պարզեցված ուղեցույց կարող է դառնալ զբոսաշրջիկների համար, որոնք կնախընտրեն ոչ […]

̰
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 4 քաղաքացի

15:49 16.08.2022

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյուքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Գագիկ Կարապետյան 2․ Արտավազդ Հայրապետյան 3․ Վանիկ Ամիրխանյան 4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)։

̰
Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

15:39 16.08.2022

Երևանի մետրոպոլիտենը տեղեկացնում է, որ ԱԻ նախարարության և ոստիկանության կինոլոգիական ու սակրավորական խմբերի՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանում, իրականացրած տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։ Ժամը 15:00-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։

̰
Ղրիմում տարածաշրջանային արտակարգ դրություն է մտցվել

15:17 16.08.2022

Տարածաշրջանային բնույթի արտակարգ ռեժիմը ներդրվել է Ղրիմի հյուսիսում՝ Ջանկոյ շրջանում զինամթերքի պայթեցումից հետո, ասել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսենովը։ «Մենք գտնվում ենք արտակարգ դրության մեջ»,- լրագրողներին ասել է Ակսյոնովը։ Միաժամանակ, հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ տարածաշրջանային բնույթի արտակարգ իրավիճակ է մտցվել՝ հաշվի առնելով Ղրիմի Ջանկոյ շրջանի մի քանի տուժած գյուղերը։ Ղրիմի Մայսկոյե գյուղի […]

̰
«Սուրմալու»-ում պայթած շենքի ներս հնարավոր չի մուտք գործել. փրկարարների համար վտանգավոր է. ԱԻ փոխնախարար

14:42 16.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում նոր պայթյունի վտանգ չկա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանել է, որ ներկայումս տեսադիտարկմամբ փորձում են պարզել, թե ներսում ինչ նյութ կա: «Շենքի ներս հնարավոր չի մուտք գործել, որովհետև փրկարարների համար վտանգավոր է: […]

̰
Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

14:04 16.08.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Հիշյալ դեպքի վերաբերյալ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից, 2022թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 20:30-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի և կրծքավանդակի հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել […]

̰
Ողջի բնակավայրում շչակ է փոձարկվելու

13:55 16.08.2022

Օգոստոսի 17-ին՝ ժամը 12:00-ից 13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում շչակ է փոձարկվելու: Աին-ը հորդորում է չանհանգստանալ:

̰
Սևանա լճում ջրի աղտոտվածության և ջրիմուռների «ծաղկման» խնդիրը ՏԿԵ նախարարը քննարկել է «LG SONIC» ընկերության ներկայացուցիչների հետ

13:32 16.08.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ ընդունել է «LG Sonic» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը մասնագիտացված է ջրամբարների, լճերի մաքրման աշխատանքներում և ունի մշակված մեթոդ, որը թույլ է տալիս ջուրը մաքել ջրիմուռներից, կայունացնել ջրի PH-ը, թափանցելիությունը և թթվածնի լուծելիությունը ջրում, որի արդյունքում ջրում էկոհամակարգը վերականգնվում է։ Ընկերությունն աշխատում է […]

̰
Բարձր ջերմային ֆոնով և տեղումների սակավությամբ պայմանավորված՝ կատարվել է մշակաբույսերի լրացուցիչ ոռոգում

13:17 16.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը եղեկացնում է, որ շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճը, զարգացումը և դաշտային աշխատանքները։ Հանրապետությունում շարունակվել է պտղատուների, խաղողի, բանջարանոցային և հացահատիկային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է բերքահավաք և խոտհունձ։ Բարձր ջերմային ֆոնով և տեղումների սակավությամբ պայմանավորված՝ կատարվել է լրացուցիչ ոռոգում։

̰
Դավթաշենում 46-ամյա կնոջը խեղդամահ են արել

12:02 16.08.2022

Օգոստոսի 12-ին, ժամը 07.35-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Դավթաշենի 1-ին թաղամասի 18 շենքի հետնամասում գլխի վնասվածքով կին կա գետնին ընկած: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կնոջ դիակ: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքի հետքեր: Պարզվել է, որ մահացածը նույն թաղամասի բնակիչ, 46-ամյա Արմինե Գ.-ն է: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի […]

̰
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած

11:03 16.08.2022

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել: «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 16-ի։ Նրանց շարքում են նաև մեկ մանկահասակ […]

̰
Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը մեկով նվազել է

09:57 16.08.2022

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած քաղաքացիների թիվը մեկով նվազել է. այս պահին անհետ կորած է համարվում 17 քաղաքացի: ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝ 1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․) 2․ Մարատ Շահբազյան 3․ Սիրարփի Խաչատրյան 4․ Մարիամ […]

̰
Պայթյունի զոհերի թիվը հասել է 16-ի, որից միայն 6-ի ինքնությունն է հայտնի

08:38 16.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 08։12-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված տասը […]

̰
Զոհերից 9-ի ինքնությունը պարզված չէ, ևս 18 անձ անհետ կորած է համարվում

08:29 16.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 08։00-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 15 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված ինը […]

̰
Զոհերի թվում կա մեկ մանկահասակ երեխա և հղի կին. ԱԻ նախարար

08:15 16.08.2022

Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, ընդհանուր՝ 15 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: «Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Հ.Գ. ցավակցում ենք զոհերի հարազատներին… Հ.Գ.2 հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը»,-նշված է գրառման մեջ:

̰
Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են. ԱԻՆ խոսնակ

08:08 16.08.2022

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամը 7:00-ի դրությամբ փրկարարները դուրս են բերել հինգ մարմին: Այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 15-ն են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»։

̰
Ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են. ԱԻՆ մամուլի խոսնակ

00:13 16.08.2022

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը քիչ առաջ ինձ փոխանցեց, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։ Այս պահի դրությամբ անհետ կորած քաղաքացիների թիվը կազմում է 18»:

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

00:09 16.08.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

̰
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 քաղաքացու դի. ԱԻՆ

23:51 15.08.2022

Օգոստոսի 15-ին ժամը 23։41-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 8 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և անձը չպարզված երկու […]

̰
ՀՀ-ում սգո օր կհայտարարվի

23:12 15.08.2022

«Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ ՀՀ-ում սգո օր է հայտարարվելու: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության լրատվական վարչությունից: Կառավարությունից նշել են, որ դեռ օրը հայտնի չէ. ամենայն հավանականությամբ փրկարարական աշխատանքները ավարտելուց հետո:

̰
7 զոհ, 23 անհետ կորած. «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են

23:03 15.08.2022

Օգոստոսի 15-ին ժամը 22։14-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 7 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․ և մեկ անձը չպարզված […]

̰
Հնգամյա երեխան և նրա հղի մայրը չեն հայտնաբերվել. բացառիկ մանրամասներ

22:46 15.08.2022

Հնգամյա երեխան և նրա հղի մայրը չեն հայտնաբերվել. այս մասին «Հորիզոն»-ին հայտնել է ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը:  

̰
Կազմվել է Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային ռեսուրսների տեղեկատվական-նկարագրական էլեկտրոնային քարտեզը

22:34 15.08.2022

Կազմվել է Աշոցքի բնակավայրերի զբոսաշրջային ռեսուրսների տեղեկատվական-նկարագրական էլեկտրոնային քարտեզը. այս մասին է պատմում ներկայացվող ռեպորտաժը:

̰
Հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, ցավոք, կեղծ է. ԱԻՆ խոսնակը հորդորում է հետևել միայն ԱԻՆ տեղեկատվությանը

22:12 15.08.2022

Լրահոսում որոշ ժամանակ է՝ շրջանառվում է մինչ այս անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը, որը, ցավոք, կեղծ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը: «Կրկին հորդորում ենք հետևել ԱԻՆ տեղեկատվությանը, տուրք չտալ հույզերին, որքան էլ՝ ցանկալի լինի լսել հուսադրող լուրը։Գործընկերներիս և լրագրողներին խնդրում եմ տեղեկատվությունը տարածել […]

̰
BACK_TO_TOP