TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

16:01 06.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը: Օգոստոսի 6-11-ին Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երևանի առանձին հատվածներում այսօր, օգոստոսի 7-ի, 8-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […]

̰
ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մասնագիտական հավաք-պարապմունքներ

15:39 06.08.2022

ՀՀ զինված ուժերում իրականացվող միջոցառումների համակարգված լուսաբանման և տեղեկատվական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով օգոստոսի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են զորամիավորումների բարոյահոգեբանական ապահովման խմբերի անձնակազմերի հավաք-պարապմունքներ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:  

̰
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է հիմնանորոգված մանկապարտեզի և բակային տարածքների բացման արարողություններին

15:29 06.08.2022

Երևանյան հերթական մանկապարտեզը հարմարավետ պայմաններով իր դռները բացեց շուրջ 150 սաների առջև: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: 80-ական թվականներին կառուցված նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: Ծրագիրն իրականացվել է համայնքային […]

̰
78-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

13:53 06.08.2022

Ոստիկանության Գորիսի բաժնի կողմից, որպես անհետ կորած, որոնվում է 1944 թվականին ծնված Սվետլանա Բարսեղյանը։ Նա օգոստոսի 2-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

̰
Իրականացվել են «Եռաբլուրի» մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ

23:52 05.08.2022

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանի նախաձեռնությամբ` վարչական շրջանի ֆինանասական միջոցներով, իրականացվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի կամարից մինչև բլուրի աստիճանահարթակ 1.3 կմ հատվածի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Աշխատանքների ընթացքը անձամբ վերահսկել է վարչական շրջանի ղեկավարը: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից տեցեկացնում են, որ այս տարածքը երբևէ լուսավորություն չէր ունեցել։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի և «Երքաղլույս» ՓԲԸ-ի […]

̰
Արաբկիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

23:10 05.08.2022

Օգոստոսի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Երևանի Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Շենգավիթ համայնքի երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի պայուսակում հայտնաբերվել է թղթե փաթեթով դարչնագույն զանգված, որը, ըստ նրա, «շոկո» տեսակի թմրանյութ է: Ձերբակալված տղամարդիկ ներկայացվել են քննչական […]

̰
Շիրակի մարզպետարանում քննարկվել են ինքնակամ կառուցված շինությունների քանդման գործընթացի հարցերը

21:00 05.08.2022

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։ Քննարկմանը մասնակցել են մարզպետարանի ոլորտային պատասխանատուները, մարզի համայնքների, կադաստրի կոմիտեի ղեկավարները, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ։ Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների ընթացքին, կազմակերպչական աշխատանքներում առաջացած հիմնահարցերին, ինչպես նաև […]

̰
Ուժեղ կարկուտ Շիրակի մարզում․ տուժել են 15 գյուղերի ցանքատարածքները

20:25 05.08.2022

Այսօր ժամը 17:30-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: Մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արթիկի տարածաշրջանի 15 գյուղերի  ցանքատարածքներին: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը հայտնել է, որ ահազանգեր են ստացել Արթիկի ու Ախուրյանի համայնքապետարաններից, վարչական ղեկավարներից, որոնք տեղեկացրել են, որ բերքի հիմնական […]

̰
Հանրապետությունում մոտ 450.000 տրանսպորտային միջոցներից գազաբալոնների ճնշափորձարկում է անցել 60.000-ը․ լաբորատորիաներում մեքենաները հերթագրում են օնլայն տարբերակով

19:39 05.08.2022

Գազաբալոնների ստուգաչափման և ճնշափորձարկման պարտադիր պահանջը օգոստոսի մեկից ուժի մեջ է, բայց հազարավոր մեքենաներ դեռ չունեն համապատասխան վկայագրեր, որոնց առկայության դեպքում է թույլ տրվում գազալցակայաններում լիցքավորում կատարել։ ՀՀ ՏԿԵ նախարարության տվյալներով՝ գազաբալոններով շահագործվող մոտ 450 հազար տրանսպորտային միջոցներից ճնշափորձարկում անցել են 60 հազարը: Գործընթացը լիարժեք ավարտելու և մեքենաների կուտակումները նվազագույնի հասցնելու համար նախարարությունը սկսել է […]

̰
Կայացել է «Փառք աշխատանքին» արձանի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում

19:10 05.08.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է մեծանուն հայ քանդակագործ Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի վերականգնման և տեղակայման հարցերի վերաբերյալ մասնագիտական հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, քանդակի […]

̰
Հայաստանի երկաթուղայինները նշեցին իրենց մասնագիտական տոնը

18:47 05.08.2022

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները մի շարք միջոցառումներով նշեցին իրենց մասնագիտական ​​տոնը՝ Երկաթուղայինի օրը (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը): Հիմնական միջոցառումներն անցկացվել են Երևանում և հանրապետության գլխավոր երկաթուղային քաղաքում՝ Գյումրիում։ Գյումրիում վաստակաշատ աշխատակիցները պարգևատրվել են «Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարության և Շիրակի մարզպետի շնորհակալագրերով և նվերներով։ Տոնին ընդառաջ Գյումրիի քաղաքապետարանն ավարտել է կայարանամերձ հրապարակի վերակառուցումը։ 2021 թվականին […]

̰
Ի՞նչ են բանակցել Պուտինն ու Էրդողանը Սոչիում

16:57 05.08.2022

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը Սոչիում անցկացրել են նեղ ձևաչափով բանակցություններ, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը։ Ռուսաստանի ղեկավարը «Թուրքական հոսքը» անվանել է Եվրոպային Ռուսաստանից գազ մատակարարելու կարևորագույն զարկերակներից մեկը, ինչի համար տարածաշրջանի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Անկարային։ ««Թուրքական հոսքը», ի տարբերություն մեր ածխաջրածինների մատակարարման բոլոր այլ ուղղությունների, աշխատում է նորմալ, […]

̰
Կառավարությունն ընդլայնում է տնտեսության արդիականացման գործընթացը

16:44 05.08.2022

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի ծրագիր, որով նախատեսվում է ընդլայնել տնտեսության արդիականացման գործընթացը։ Այն բխում է կառավարության գործողությունների հնգամյա ծրագրից, որով որ կառավարությունը թիրախավորել է բարձրացնել տնտեսության արտադրողականությունը։ Ասուլիսի ընթացքում ծրագրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Նրա խոսքերով՝ տնտեսության արտադրողականության բարձրացման համար կառավարությունը պլանավորել է իրականացնել 3 հիմնական աշխատանք․1-ը ուղղված […]

̰
Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է

16:42 05.08.2022

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից հետո 4 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Այս մասին հայտնում է CNN-ը: Կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է: Շտապօգնության ծառայության ներկայացուցիչն ասել է, որ 4-ն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ: Տուժածներից 2-ը կին են, 2-ը՝ տղամարդ: Նրանք տեղափոխվել են […]

̰
Մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

16:02 05.08.2022

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում բնակվողների անվտանգության համար՝ մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումների պատճառով։ «Մենք չենք ցանկանում վերադարձ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, ինչպիսիք էին 2020 թ․-ին տեղի ունեցածները․ կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ և խուսափել հետագա էսկալացիայից»,- «Թվիթեր»-ում գրել է դեսպան […]

̰
Հանրապետությունում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

15:22 05.08.2022

Հանրապետության տարածքում օգոստոսի 6-8-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 6-8-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: […]

̰
Չոր բեռնատար «Ռոջեն», «Նավիստար» և «Պոլարնետ» նավերը լքել են Ուկրաինայի նավահանգիստները

14:51 05.08.2022

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուրբաթ առավոտյան Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկով երեք չոր բեռնատար նավերի՝ «Նավիստար», «Ռոջեն» և «Պոլարնետի» մեկնումը։ Այս մասին ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Բոլոր նավերը, ինչպես նշվում է, կստուգվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի (ՀԿԿ) ներկայացուցիչների կողմից։ Նավերը ծովային հումանիտար միջանցքով կմեկնեն Ստամբուլ, որտեղ դրանք կզննվեն Համատեղ կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների կողմից, հաղորդում է Al […]

̰
Ռուսաստանում ապրիլի 1-ից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 18000 դեպք

14:29 05.08.2022

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 18555-ով՝ նախորդ օրվա 17126-ի դիմաց։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Ապրիլի 1-ից ի վեր, առաջին անգամ, հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի օրական ավելի քան 18 հազար դեպք։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է վարակի 18 672 422 […]

̰
«Երեմյան ֆարմ»-ը ԵԱԶԲ-ից 25 միլիոն դոլար կստանա նոր տավարաբուծարան ու խոզաբուծարան կառուցելու համար

14:21 05.08.2022

ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմը» ստորագրել են համագործակցության ներդրումային համաձայնագիր, որի շրջանակում Եվրասիական զարգացման բանկը «Երեմյան փրոջեքթս» ընկերությունների խմբին կհատկացնի 25 մլն ԱՄՆ դոլար՝ արտադրության ամբողջական ցիկլի զարգացման համար: Նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, կերային կուլտուրաների աճեցման համար գյուղատնտեսական տարածքների ընդլայնում և արդիականացում՝ մսամթերքի և կաթնամթերքի […]

̰
Երկիր մոլորակը հունիսի վերջին ամենակարճ օրվա նոր ռեկորդն է սահմանել

14:08 05.08.2022

Գիտնականները հունիսի 29-ին գրանցել են Երկրի պատմության ամենակարճ օրը՝ դիտարկումների ամբողջ պատմության մեջ. պարզվել է, որ այն 1,59 միլիվայրկյանով ավելի կարճ է, քան սովորական 24-ժամյա օրը: Սա վկայում է իր առանցքի շուրջ Երկրի պտույտի պոտենցիալ արագացման մասին։ Այս մասին հինգշաբթի ասվել է ամերիկյան The Smithsonian ամսագրի կայքում։ «Ատոմային ժամացույցների վերջին չափումները ցույց են տալիս, որ […]

̰
Հայտնաբերվել են թմրամիջոցների իրացման, խարդախության և այլ մեղադրանքներով հետախուզվող անձինք

12:46 05.08.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՌԴ Օրենբուրգ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և օգոստոսի 4-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 44-ամյա Արմեն Վ.-ն, որը 2019 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման […]

̰
Մի քանի փաստ «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին

12:35 05.08.2022

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը մի քանի փաստ է ներկայացրել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի մասին: կազմավորվել է` 1959թ.-ին տարածքը` 95,99 հա նպատակը՝ Անդրկովկասում եզակի պսամոֆիլ /ավազասեր/ էկոհամակարգի, այդ թվում՝ սորուն ավազների բուսական և կենդանական աշխարհի ամբողջականության պահպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումը: արգելավայրը Հայաստանում միակ վայրն է, որտեղ ներկայացված են գեղածնկիկ մատիտեղանմանի /ջուզգուն/ համակեցությունները: արգելավայրը հարուստ […]

̰
Վիճաբանություն և դանակահարություն Դեղձուտ գյուղում

12:29 05.08.2022

Օգոստոսի 3-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել 46-ամյա տղամարդ: Ոստիկանության Արտաշատի բաժնի և Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 2-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Դեղձուտ գյուղի Պարույր Սևակի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակահարել էր 32-ամյա […]

̰
Պարզվել է Սևանում ողբերգական ավտովթարից մահացածի, վիրավորի և մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը

12:21 05.08.2022

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Դավթյանի կողմից քրեական վարույթի նախաձեռնության շրջանակում պարզվել է օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ Lexus-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ […]

̰
Բացահայտվել է հանցագործության 44 դեպք, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք

12:12 05.08.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 7, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խարդախության, հարկերից խուսափելու, խուլիգանության և սպանության սպառնալիքի՝ 2-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, երեխայի դաստիարակության […]

̰
Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածի շինարարությունը

12:07 05.08.2022

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 – կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։ Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում […]

̰
Օգոստոսի 4-5-ին Հանրապետության գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել

12:00 05.08.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացրել է Հանրապետության գետերում ջրի ելքերը: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին ներկայացված են պաշտոնական կայքում:

̰
Երևանում ընթացիկ տարում կփոխարինվի շուրջ 770 դիտահորի կափարիչ. Երևանի քաղաքապետարան

11:48 05.08.2022

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Չնայած խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, ջրահեռացման կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, այսուհանդերձ համայնքը՝ կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Հայտնում է Երևանի քաղաքապետարանի […]

̰
ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին

10:49 05.08.2022

ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին: Ո՞ր տոմսը գնեմ։ Մենք ունենք երկու տեսակի տոմս. Եթե ուզում եք մասնակցել միայն StarmusVI փառատոնի մեկնարկի, նույն ինքը Տիգրան Համասյանի համերգին, ապա պետք է ձեռք բերել WELCOME CONCERT տոմսը։ Դրա արժեք որոշվում է՝ ըստ ձեր ընտրած նստատեղի, ինչպես բոլոր համերգների […]

̰
ՀՀ վարչական դատարանը մերժել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի դեմ հայցը

10:42 05.08.2022

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/7185/05/20 վարչական գործով վերահաստատել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 305-Ա որոշման իրավաչափությունը՝ հանձնաժողովի դիրքորոշումների առնչությամբ ձևակերպելով հետևյալ կարևոր մոտեցումները. գյուղատնտեսական արտադրանքի մակնշման մեջ «էկո» («eco») եզրույթի օգտագործումն օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի (սերտիֆիկատի) բացակայության պայմաններում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն […]

̰
BACK_TO_TOP