09:28 05.08.2022
Օգոստոսի 4-ին ԲԴԽ-ում շարունակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի […]
09:09 05.08.2022
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ 0+000 – կմ1+142 հատվածի հիմնանորոգում ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման հրավեր՝ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/21ՏՀ)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը: Նշվում է, որ հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 11-ը՝ ժամը 12.00։
20:26 04.08.2022
Մայիսի 31-ի ուժեղ քամու հետևանքով «Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի վնասված տանիքը վերանորոգվել է։ Հարցի հրատապությունից ելնելով և մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դպրոցի շենքում կազմակերպվել էր քննարկում, որին նեկա պատասխանատուներին առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։ Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության […]
20:15 04.08.2022
Այսօր Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Սարատովկա և Շնող խոշորացված համայնքի Քարկոփ բնակավայրերում տեղի են ունեցել նախադպրոցական կրթության այլընտրանքային ծառայությունների բացման արարողություններ: Մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Եվրոպական միության պատվիրակության միջազգային աջակցության/համագործակցության պատասխանատու Բրունո Մոնտարիոլը, ԵՄ ներկայացուցիչները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետեր, գործընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ծնողներ, հյուրեր: Նախադպրոցական կենտրոնները ստեղծվել […]
19:55 04.08.2022
Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը: Հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։ Մասնավորապես՝ […]
18:13 04.08.2022
Օգոստոսի 1-ին և 2-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի ծառայության պետ Վարդան Քառյանը ՇՄՆ Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության գլխավոր մասնագետներ Աշոտ Սուքիասյանի և Կարեն Եպիսկոպոսյանի հետ իրականացրել են Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի ընդերքօգտագործման թափոնների լքված/տիրազուրկ տեղամասերում թափոնների, հողերի նմուշառում […]
17:42 04.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիսի 23-31-ն ընկած ժամանակահատվածում Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը: Նշվում է, որ մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ հուլիսի 23-28-ը, 30-ին և 31-ին, Վանաձորում՝ հուլիսի 23-ին, 29-31-ը, Ալավերդիում՝ հուլիսի 25-ին։
17:24 04.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 23-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 29-31-ը, օգոստոսի 2-ին և 3-ին, Արաբկիրում՝ հուլիսի 29-ին, 30-ին, օգոստոսի 1-3-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 1-ին և 3-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել […]
17:14 04.08.2022
«Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի». մեկնարկում են Երևանի Բուսաբանական այգում «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքները։ Այս և գյուղատնտեսության ոլորտին վերաբերող ևս երկու այլ նախագծեր ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում։ Այն վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2020թ. 44-օրյա պատերազմից հետո կառավարությունը որոշեց մեր նահատակների անվամբ կամ նրանց հիշատակը խորհրդանշող նոր կարգի սիմվոլ ունենալ, մայրաքաղաքում ստեղծել […]
17:07 04.08.2022
Հայ-վրացական համատեղ նախագիծը՝ «Բարեկամության կամուրջը» փորձնական շահագործման է հանձնվել, նախատեսվում է պաշտոնապես բացել առաջիկայում, դրա որակը փորձարկվում է. այս մասին տեղեկացնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Բագրատաշեն-Սադախլո անցակետի հին կամուրջն այս պահին փակ է, բեռնատարների ու մարդատար մեքենաների տեղաշարժն իրականացվում է նոր եղանակով՝ հնարավոր տեխնիկական խնդիրները բացահայտելու և անհրաժեշտության դեպքում դրանք լուծելու նպատակով։
16:55 04.08.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն օգոստոսի 3-ին մասնակցել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի» շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերող քննարկման, որին ներկա են եղել նաև Կոտայքի ու Գեղարքունիքի մարզպետները, երկու մարզերի բոլոր համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում մշակված երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները, ծրագրի շրջանակներում […]
16:50 04.08.2022
Օգոստոսի 3-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկել է վարչապետի աշխատակազմի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ կազմակերպված՝ «Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողովը։ Դասընթացին մասնակցում են վարչապետի աշխատակազմի, շրջակա միջավայրի, առողջապահության, տարածքային կառավարման նախարարությունների, մարզպետարանների և […]
16:44 04.08.2022
Օգոստոսի 6-ին և 7-ին Սևանա լճի ափին՝ թիվ 1 հանրային լողափում (Սևանի թերակղզու աջակողմյան հատված) և Սևանի Փառատոնային այգում տեղի է ունենալու «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը: Երկու օր շարունակ Սևանի ափին կխոսենք երաժշտության լեզվով և կասենք «շնորհակալությու՜ն, Սևան»,-նշվում է տարածած հաղորդագրության մեջ: Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, […]
16:25 04.08.2022
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թթ․ ծրագիրը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: «Այս ծրագրի ներքո մենք մասնավոր անձանց և ընկերություններին կոչ ենք անում միավորել հողակտորները մեծ հողային միավորների մեջ, որպեսզի կարողանան զբաղվել ավելի բարձր արտադրողականությամբ գյուղատնտեսական գործունեությամբ»,- գրել […]
14:45 04.08.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ն իր 11 կենտրոններում՝ ՀՀ 5 մարզերում և Երևանում, 2022 թվականի 1-ին կիսամյակում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) 706 երեխաների համար անվճար ուսուցում է իրականացրել արվեստի և արհեստների 5 ոլորտներում (դեկորատիվ կիրառական արվեստ, երաժշտարվեստ, թատերարվեստ, կերպարվեստ, պարարվեստ): Ուսման ընթացքում երեխաները ստացել են […]
14:31 04.08.2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք […]
14:27 04.08.2022
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանն այսօր բազմամարդ էր։ Աշխարհի բազմակի ռեկորդակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն, 65 տոննա կշռով։ Սաքունցը գերազանցեց փետրվար ամսին իր իսկ սահմանած ռեկորդը՝ մեկ վագոն՝ 33 տոննա։
14:10 04.08.2022
Համացանցային «Տելեգրամ» հավելվածը հայտնի է նաև ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող էջերով, որոնց դեմ պայքարը պարբերաբար արդյունք է տալիս: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած տեղեկության համաձայն` «Գրին Հաուս 420»-ը հենց այդպիսի էջ է, որի միջոցով հանցավոր խմբի անդամները մայրաքաղաքում և որոշ մարզերում իրացնում են թմրամիջոց: Ստացված տեղեկությունն իրացվեց ոստիկանության Շիրակի մարզային վարչության […]
13:36 04.08.2022
Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ, սակայն բացառապես ՀՀ օրենսդրության համաձայն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակին: «Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապն ապահովել: Մենք ամեն օր էլ […]
13:28 04.08.2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման վերաբերյալ որևէ հաստատված պլան այս պահին գոյություն չունի: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը՝ իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, […]
12:59 04.08.2022
Հայաստանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ կկասեցվի ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս կբերվեն: Օգոստոսի 4-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Արցախում վերջին օրերին առկա լարված իրավիճակին: «Գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր: Մասնավորապես, 2020 […]
12:40 04.08.2022
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Արցախում վերջին օրերին տիրող իրավիճակին, նշեց, որ Ադրբեջանը շարունակ շահարկում է ԼՂ-ում Հայաստանի ԶՈՒ-ի ներկայությունը։ «Պետք է արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում Հայաստանի զինծառայող չկա»,-ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում։
12:37 04.08.2022
Լեռնային Ղարաբաղում այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմիցս եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունն առանցքային գործոն են արցախահայության անվտանգության ապահովման համար, և մենք բարձր ենք գնահատում […]
12:36 04.08.2022
Չնայած այս պահին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ակտիվ մարտական գործողություններ չկան՝ իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ […]
12:22 04.08.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ կասեցվել է անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, գ.Հացիկ): Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել, արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը […]
12:13 04.08.2022
Կառավարության հերթական նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Տեղի ունեցած մարտերի հետևանքով, ԼՂ ՊԲ 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող՝ զոհվել։ Վարչապետը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը և շուտափույթ ապաքինում է մաղթել վիրավոր զինծառայողներին։ Ապա մանրամասներ է ներկայացրել […]
11:58 04.08.2022
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում հերթերը կանոնակարգելու համար Հայաստանը որպես նվիրատվություն կստանա հերթերի կառավարման 23 համակարգ։ Հարցը ներառված է կառավարության օգոստոսի 4-ի նիստի օրակարգում։ Նվիրատուն Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնն է՝ ICMPD-ն։ Նվիրատվությամբ ստացվել են 27 600 եվրոյի հերթագրման սարքավորումներ, 8 500 եվրոյի՝ հերթագրման վահանակներ և 23 500 եվրոյի՝ հերթերի ավտոմատ կառավարման համակարգ։ Համակարգի […]
11:38 04.08.2022
Glovo աշխարհի առաջատար բազմաբնույթ առաքման հարթակը, հայտարարում է նոր նախաձեռնության մասին։ Նախաձեռնությունը ներկայացնում է ընկերության հանձնառությունը՝ բարձրացնելու սուրհանդակների սոցիալական իրավունքների հասանելիությունը և առաջարկելու տարբեր արտոնություններ՝ անկախ այն հաճախականությունից, որով առաքիչը օգտագործում է հավելվածը: «Առաքիչների համար» ստեղծվել է Fairwork-ի խորհրդատվություններով և առաջարկություններով: Այն սահմանում է նոր չափորոշիչներ, որոնք ներառում են արդար ժամավճար (հիմնված WageIndicator արդար աշխատավարձի […]