13:33 02.08.2022
2022 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումը «ՀայՓոստ» ընկերությունում կսկսվի օգոստոսի 2-ից, իսկ մյուս վճարող կազմակերպություններում (բանկեր)՝ օգոստոսի 3-ից: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։
23:33 01.08.2022
Այսօր՝ օգոստոսի 1-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Գրիգոր Աբգարյանը, Ռաֆիկ Վարդանյանը, Ազատ Խաչատրանը և Վանիկ Լալայանը Նոր Նորք վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանը օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկություն է ստանում, որ Նոր Նորք վարչական […]
19:52 01.08.2022
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ, որի քանակն ըստ անհրաժեշտության հանձնարարվել է ավելացնել: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների […]
19:47 01.08.2022
Այսօր՝ օգոստոսի 1-ին, Կիրանցում նշվել է գյուղի օրը: Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետարանի և Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, համագյուղացիներ, հյուրեր: Կիրանցի օրվան նվիրված միջոցառումը տեղի է ունեցել գյուղի եկեղեցուն հարակից՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների պուրակում: Միջոցառման ընթացքում ներկայացվել է՝գյուղի պատմությունը, հնչել են հայրենասիրական երգեր և ասմունքներ: Ներկաները ծաղիկներ են խոնարհել զոհված տղաների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
19:41 01.08.2022
Հուլիս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 146 դիմում։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը (101), դիմումներ են ստացվել քաղաքաշինական (15), սոցիալական (8), կրթական-մշակութային (7), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության (6), հողաշինական (4), ՏԻՄ (3), բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընդունելության կազմակերպմանը (1), աշխատանքի մասին տեղեկանք […]
18:58 01.08.2022
Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ներկա են գտնվել մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը խոսել է 2022թ. սեպտեմբերի 25-ին մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքի […]
18:51 01.08.2022
N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 1-ին անցկացվել են «Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը» թեմայով պարապմունքներ։ Բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի շահագործման և կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները, ինչպես նաև ծառայողական անվտանգ միջավայրի ապահովման ընդհանուր դրույթներն ու առանձնահատկությունները:
18:25 01.08.2022
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և Պետական պաշտպանության հատուկ ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիայի դատավարությունը կրկին հետաձգվել է։ Հաղորդում է Aliq Media-ն։ Դատավոր Բադրի Կոչլամազաշվիլին նիստում ընթերցել է երկու փաստաթուղթ. քրեակատարողական վարչության կազմած արձանագրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկվել է մասնակցել դատական գործընթացին՝ թե՛ ներկայանալով, թե՛ հեռակա կարգով, սակայն նա հրաժարվել է՝ որպես պատճառ նշելով իր […]
17:54 01.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում: Սևանա լճի մակարդակը հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել` 1900.64մ (31.07.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 21սմ-ով։ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը […]
17:51 01.08.2022
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի ազգային կենտրոնը ներկայացրել ագրոօդերևութաբանական դիտարկումներ: Նշվում է, որ շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Կատարվել է հերթական վեգետացիոն և սնուցող ոռոգումը։ Լեռնային շրջաններում հացահատիկային մշակաբույսերը շարունակվել են գտնվել կաթնային, նախալեռներում՝ մոմային հասունացման փուլերում։ Կատարվել է առվույտի և կորնգանի խոտհունձ։ Հովտային և նախալեռնայինն շրջաններում շարունակվել է պտղատուների բերքահավաքը, լեռնային […]
17:28 01.08.2022
Հուլիսի 28-ին՝ տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին: Մասնավորապես, գողացել էին մայրաքաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ Տիվոկի» կողային հայելիները, իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի Պաջերոյի» […]
17:25 01.08.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակիցներն արդեն անցել են գործնական պարապմունքների. 183 մասնակից, 7 խմբով Արարատյան մաքսատուն-վարչությունում են։ Տեղեկացնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: Ավելի վաղ, նրանք բարեհաջող հաղթահարել են տեսական դասընթացների փուլը․ յուրաքանչյուր շաբաթվա վերջին օրը ուսանողները քննություն են հանձնել, իսկ հիմա գիտելիքները կիրառում են պրակտիկայում։ 15 շաբաթանոց ծրագիրը բաղկացած է 5 շաբաթ […]
17:22 01.08.2022
Հուլիսի 31-ի ցերեկը 1-02 ծառայություն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Իսահակյան փողոցի 12 շենքի մոտ հնչում են կրակոցներ, լսվում է կանանց աղաղակ: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Մեկնել են նաև քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ղեկավարներ, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, […]
17:09 01.08.2022
Օգոստոսի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Դաքքայի (Բանգլադեշ) Սուրբ Հարություն հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետ Արմեն Արսլանյանին։ Հանդիպմանը Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել տիար Արսլանյանին՝ գոհունակությամբ անդրադառնալով վերջինիս՝ Դաքքայի հայկական եկեղեցու պահպանմանն ու կենսագործունեությանն ուղղված ջանքերին։ Ամենայն Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքն է […]
16:20 01.08.2022
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը մի քանի փաստեր է ներկայացրել «Խոր Վիրապ» պետական արգելավայրի մասին: Ըստ այնմ՝ արգելավայրը կազմավորվել է` 2007թ.-ին տարածքը` 50,28 հա նպատակը` միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման, վերարտադրության ու կայուն օգտագործման ապահովումն է: 2015թ.-ին […]
16:09 01.08.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը: Նշվում է, որ շինաշխատանքներ են կատարվում Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 0.29 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3.384 գծամետր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1.069 գծամետր։ Հրազդանի նշված փողոցները […]
13:25 01.08.2022
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան շուկայում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Նախ Քովիդով, ապա նաև Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված` Միացյալ Նահանգներում կասեցվել էին խորհրդի բոլոր ծրագրերը, որոնք կրկին մեկնարկել են այս տարվա փետրվարից։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը և գլխավոր քարտուղարը հանդես են եկել ծրագրերն […]
12:16 01.08.2022
65 տարեկանում մահացել է «Սարդ-մարդու» մասին կոմիքսների հեղինակ, պրոդյուսեր և սցենարիստ Ռոն Զիմերմանը։ Այս մասին հայտնել է Deadline-ը։ Հրատարակության տվյալներով՝ հեղինակի մահվան պատճառը եղել է օնկոլոգիական հիվանդությունը։ Զիմերմանը երկար ժամանակ աշխատել է Marvel-ի հետ՝ մասնակցելով հանրահայտ կոմիքսների ստեղծմանը: Բացի դրանից, հեղինակը հանդես է եկել նաև որպես սցենարիստ՝ «Արդարության լիգա» և «Սիմփսոններ» նախագծերում։ 2010 թվականին հայտնի […]
12:04 01.08.2022
Սուդանում հաստատվել է կապկի ծաղիկ հիվանդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարությունը Facebook սոցիալական ցանցում։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Սուդանում կապկի ծաղկի առաջին հաստատված դեպքի մասին։ Հանրային առողջության ազգային լաբորատորիան հինգշաբթի օրը դեպքը հաստատել է Արևմտյան Դարֆուր նահանգի 16-ամյա դպրոցականի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ հուլիսի 31-ին հիվանդությունից հնարավոր առաջին […]
11:28 01.08.2022
Շիրակի մարզում հուլիս ամսին 240 երեխա է լույս աշխարհ եկել։ 124 տղա և 116 աղջիկ է ծնվել, ծնունդներից 3-ը զույգ են եղել։ Հուլիսին մարզում մեկ եռյակ ծնվել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
17:34 31.07.2022
Այսօր՝ հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում; Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Իսահակյան 12 հասցեում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ոստիկանները դեպքի վայրում […]
19:57 30.07.2022
Անցած տարի դեկտեմբերին խոշորացված ու կրկնակի խոշորացվող համայնքներում ընտրություններից հետո ձևավորվեցին համայնքապետարանները, բայց համայնքապետարանների աշխատակազմի գրեթե ոչ հին կազմով: Կրճատումներն ու կադրային տեղաշարժներն, ըստ էության, անխուսափելի էին, երբ համայնքի ղեկավարն ընտրվելուց հետո ՏԻՄ-ի ղեկավարումը ձեռքն է վերցնում թիմ ասածով։ Վարչական աշխատանքը մոտ մեկ տարի է 4 համայնքներում ժամանակավոր պաշտոնակատարներով է: «Համայնքների միավորում է տեղի ունեցել․ […]
19:50 30.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում այսօր ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվել է ակնալիճցիների նախաձեռնությամբ և ջանքերով: Եկեղեցու օծման արարողության ավարտին մարզպետը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ակնալիճցի քաջորդիների շիրիմներին և նրանց հիշատակը […]