TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի համար ձեռքբերում է տարածաշրջանում նման ֆորմատի միակ համաժողովը մեր երկրում անցկացնելը․ Հակոբ Արշակյանի խոսքը FemInno կանանց նորարարարության համաժողովի բացմանը

19:17 30.07.2022

Կանայք մեր բնակչության կազմում մեծամասնություն են՝ տարբեր գնահատականներով շուրջ 60 տոկոսը, սակայն նրանց զբաղվածության տոկոսը ցածր է: Այս համաժողովի նպատակն է ոգեւորել կանանց, որպեսզի նրանք ներգրավված լինեն տարբեր ոլորտներում, երեխաներ մեծացնելուն զուգահեռ աշխատեն եւ իրենց ներդրումն ունենան մեր երկրի տնտեսության զարգացման գործում. ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 30-ին Հայաստանում եւ տարածաշրջանում FemInno […]

̰
Հրազդանը 2022 թ. Հայաստանի Երիտասարդական մայրաքաղաքն է

18:52 30.07.2022

Այսօր Հրազդանում օրը տոնական է. տեղի կունենա «Հրազդանը՝ ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Հանդիսավոր պայմաններում Հրազդանին կհանձնվեն խորհրդանշական փոխանցիկ բանալին և հավաստագիրը, որով շնորհվում է «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսը Հրազդան քաղաքին։ Միջոցառումների մեկնարկը տրվել է քայլերթով՝ դեպի Մաքրավան թաղամասում գտնվող անմահ հերոսների […]

̰
Ի՞նչ իրավիճակ է Արցախում՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից վերջին օրերի հրադադարի խախտման դեպքերի ֆոնին

13:24 30.07.2022

Ադրբեջանական զինված ուժերը նախորդ օրերին խախտել էին հրադադարը ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի տարածքում։ Թեմայի շուրջ Հորիզոն լրատվականի հաղորդավար Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ։ Վերջինս նշել է, որ հիմա Արցախում համեմատած նախորդ օրերի՝ հարաբերականորեն հանդարտ վիճակ է։ «Հիմա հարաբերականորեն հանգիստ իրավիճակ է, և լրացուցիչ խախտումներ դրանից (նկատի ունի […]

̰
Հայտնաբերվել են ՀՀ և Իրանի իրավապահների կողմից հետախուզվողները

13:00 30.07.2022

Ոստիկանության ՔՈԳՎ, Աշտարակի և Կենտրոնական բաժինների քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են բերել 33-ամյա Գագիկ Ս.-ին, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանության Տարոնի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 29-ին բաժին է ներկայացել […]

̰
Սևանի ոստիկանները հայտնաբերել են թոշակառուին կողոպտած երիտասարդին

12:52 30.07.2022

Հուլիսի 29-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ օրեր առաջ ոմն Նարեկ մտել է Սևան քաղաքի 77-ամյա բնակչի տուն և նրա պարանոցից հափշտակել ոսկյա շղթան: Քաղաքացին հայտնել էր նաև, որ տուժողը վախենում է դիմել ոստիկանություն, քանի որ անհանգստանում է որդու համար: Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբին տուժողը հաղորդում է տվել, որ հուլիսի 17-ին, ժամը 21.00-ի […]

̰
ՌԴ քաղաքացիներից պահանջել են ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և դիմել փախուստի. քրեական հետախույզները բացահայտել են դեպքը

12:48 30.07.2022

Հուլիսի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին՝ դանակ, և պահանջել են փող և ոսկի: Ինքը նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետև բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի […]

̰
Ավելի քան 1 տասնյակ ՃՏՊ-ներ Երևանում և մարզային ավտոճանապարհներին, բազմաթիվ տուժածներ են տեղափոխվել հիվանդանոցներ

12:37 30.07.2022

Հուլիսի 29-ին, ժամը 05.10-ին, Երևանի Սարալանջի փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե պատնեշին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 29-ին, ժամը 17.40-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Դավիթաշենի 3-րդ թաղամասում բախվել է կայանված «Օպել» մակնիշի մեքենային. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]

̰
Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ. փաստաբան

11:22 30.07.2022

Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է՝ չի ապահովվում նրա բժշկական հետազոտությունը. ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է՝ չի […]

̰
ՀՀ-ում թրաֆիքինգի դեպքերով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ. ՀՀ ՄԻՊ ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ

10:18 30.07.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է, որ 2013 թվականից ի վեր` հուլիսի 30-ը մարդկության կողմից նշվում է որպես Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օր: «Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա […]

̰
Օձեր են հայտնաբերվել Երևանում, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերում

08:41 30.07.2022

Հուլիսի 28-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Արարատի մարզի Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Աշտարակ քաղաքներում և Մաստարա գյուղում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 շահմար, 3 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել […]

̰
Իմ վշտակցումն եմ հայտնում Վրաստանի ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին․ ՀՀ ԱԻ նախարար

00:20 30.07.2022

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը Վրաստանի իր գործընկերոջը ցավակցական ուղերձ է հղել։ «Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։ Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- գրել է Փամբուխչյանը։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը […]

̰
Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում. ԿԳՄՍ փոխնախարար

21:22 29.07.2022

Դպրոց ընդունվելիս բժշկական տեղեկանք չի պահանջվում։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը; Եթե կան դպրոցներ, որ նման պահանջ են դնում, խնդրում եմ անմիջապես տեղեկացրեք նախարարությանը, հորդորել է Անդրեասյանը:

̰
Պատերազմի մասնակիցները կապահովվեն աշխատանքով

21:00 29.07.2022

Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակիցների համար արդեն մեկ շաբաթ է ընձեռվել է աշխատանքի ընդունվելու նոր հնարավորություն։ Նախաձեռնությունը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն է, ծրագիրը՝ փորձնական՝ 1 տարի ժամկետով՝ լավարկման միտումով։ Աջակցություն կտրամադրվի ինչպես աշխատանք փնտրող պատերազմի մասնակցին, այնպես էլ գործատուին։ Պայմանները հստակ են՝ տարբերակները՝ 3-ը։ 3 դեպքում էլ, հարկավոր է նախ այցելել միասնական սոցիալական […]

̰
Գեղարքունիքի մարզպետը և «Փարոս» հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են սահմանամերձ բնակավայրերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը

20:54 29.07.2022

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Պիտր Աբաջյանին և հիմնադրամի անդամներին։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո հիմնադրամը Արցախում և Հայաստանի հատկապես սահմանամերձ բնակավայրերում նորոգում է տիրազուրկ բնակարաններ և հանձնում նոր տերերին։ 2021 թվականից «Փարոս» հիմնադրամը ամերիկացի բարեգործների ֆինանսական աջակցության շնորհիվ «Արցախցիների վերաբնակեցում» ծրագրի շրջանակներում աշխատանքներ է իրականացնում նաև Գեղարքունիքի մարզի Մեծ […]

̰
Սյունիքի մարզպետը և «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրենը քննարկել են մարզի խմելու ջրի մատակարարման խնդիրը

20:42 29.07.2022

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին եւ «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։ Մարզպետը կարեւորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։ Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա»-ի սպասարկման տարածքում, խմելու ջրի […]

̰
Գլխավոր հարկադիր կատարողը ՀԿԱԾ Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ

20:17 29.07.2022

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։ Տեղեկացնում է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Քննարկվել են […]

̰
Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովը քննարկել է 2022 թվականի ամառային զորակոչի արդյունքները

19:57 29.07.2022

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ և Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի անդամների մասնակցությամբ անց է կացվել հանձնաժողովի նիստ։ Մարզպետին զեկուցվել է 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքի մասին. արդյունքները գոհացուցիչ են, զորակոչն ընթացել է առանց լուրջ խնդիրների ու խոչընդոտների: Ուսումնասիրվել են նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 2022 թվականի ամառային զորակոչից մի շարք քաղաքացիների ազատման և տարկետման […]

̰
Պատերազմի մասնակիցներն աշխատանքի կտեղավորվեն. Մեկնարկում է պետական աջակցության ծրագիրը

15:25 29.07.2022

Պետական ծրագրով պատերազմի մասնակիցները աջակցություն կստանան աշխատանքի տեղավորման հարցում: Ծրագիրը ՀՀ կառավարության նիստում հաստատված է և շահառուներն արդեն կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության գրասենյակ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ աշխատանք է տարվելու երկու ուղղությամբ՝ պատերազմի մասնակից շահառուներ և գործատուներ: […]

̰
Հայտնաբերվել են ՀՀ և ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող մի շարք քաղաքացիներ

13:00 29.07.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 28-ին Մաշտոցի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 30-ամյա Հայկ Գ.-ին, որը 2021 թ. դեկտեմբերի 6-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: *** […]

̰
Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի

12:54 29.07.2022

Շուռնուխում 4 ընտանիք բնակարանամուտ կտոնի: Համայնքի միջոցներով վերակառուցվել է համայնքային ենթակայության շենքը: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, բնակարանների բանալիներն առաջիկայում կհանձնվեն 4 ընտանիքների: Այս մասին հայտնում է Գորիսի քաղաքապետարանը: Համայնքի միջոցներով, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Շուռնուխում բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այցելել է բնակավայր, հետևել շինաշխատանքների ընթացքին: Փոքրիկների համար նաև խաղահրապարակ է կառուցվում: […]

̰
Անասնաբուժության ոլորտում հայ-վրացական համագործակցությունը կզարգանա նոր ուղղություններով

12:40 29.07.2022

Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում՝ Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի ղեկավարությամբ, մասնակցել է երկու երկրների անասնաբուժական ծառայությունների գործունեությանը, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված սեմինարի։ Այցի մանրամասները ներկայացնում է ՍԱՏՄ-ն: ՍԱՏՄ ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ «Անասնաբուժական ծառայությունը Հայաստանում, պարտավորությունները և հիերարխիկ կառուցվածքը, ենթակայության շղթան» թեմայով։ Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանում կենդանիների […]

̰
Երևան քաղաքում ծնվել է 34 տղա և 33 աղջիկ

12:33 29.07.2022

28.07.2022թ. Երևան քաղաքում ծնվել է 67 երեխա` 34 տղա և 33 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետռարանը

̰
«ՀայՓոստ»-ը «Հայկական ֆիլմեր» թեմային նվիրված գեղաթերթիկ է դրել շրջանառության մեջ

12:23 29.07.2022

«ՀայՓոստ»-ը 2022 թվականի հուլիսի 28-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայկական ֆիլմեր» թեմային: 800 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հատված «Հարսնացու հյուսիսից» հայկական գեղարվեստական ֆիլմից (ռեժիսոր՝ Ներսես Հովհաննիսյան), որը նկարահանվել է 1975 թվականին: Գեղաթերթիկի վրա պատկերված են ֆիլմի հերոսները, ֆիլմի ռեժիսոր Ներսես Հովհաննսիյանը և ֆիլմից մի հատված՝ ներկայացված […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում և մարզային ավտոճանապարհներին

12:12 29.07.2022

Հուլիսի 28-ին, ժամը 02.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: *** Հուլիսի 25-ին, ժամը 20.00-ին, Երևանի Հրաչյա Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
ՍԴ-ն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի խնդրահարույց դրույթների վերաբերյալ դիմում է ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին

11:51 29.07.2022

Սահմանադրական դատարանը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով վերջինիս կարծիքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների մասին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել փաստաբան Արա Ղազարյանը: Նա մանրամասնել է, որ դրանք այն դրույթներն են, որոնց մասին շատ է բարձրաձայնվել սկսած այն պահից, երբ օրենքի նախագիծն ընդունվեց․ գույքի ապօրինի ծագում […]

̰
Աշոտ Սարգսյանն ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից

11:45 29.07.2022

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն ազատվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Մասնավորապես գրել է. «Սեփական դիմումիս համաձայն ազատվել եմ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնից։ 2020-2021-ը շատ դժվար տարիներ էին ոլորտի համար՝ քովիդ, պատերազմ, որը շատ բարդ ճանապարհ էր բուժաշխատողների համար: […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են վրաերթ կատարած «Զիլ»-ի վարորդին

11:19 29.07.2022

Հուլիսի 27-ին, ժամը 23.05-ին, հաղորդում էր ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ճանապարհից՝ Մրգաշատ գյուղի խաչմերուկից, վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 64-ամյա տղամարդ. ըստ շտապօգնության բժշկի հայտարարության՝ նա վրաերթի էր ենթարկվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են վրաերթը կատարողի ինքնությունը: Հուլիսի 28-ին Արմավիր քաղաքի 24-ամյա բնակիչը հայտնաբերվել, […]

̰
Փոփոխություններ դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության վերաբերյալ Կառավարության որոշումներում

10:57 29.07.2022

ՀՀ կառավարության հուլիսի 28-ի նիստում N 1166-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել Կառավարության 2020թ-ի 718-Ն որոշման մեջ։ Դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթի հավելված 2-ի 2.1 և 2.3 ստուգաթերթերի մեջ իրականացվել են հետևյալ փոփոխություններ և լրացումներ։ Տեղեկացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մասնավորապես, 2.1 ստուգաթերթը լրացվել է հետևյալ […]

̰
Բացահայտված հանցագործության 52 դեպք, ճտպ 12 պատահար. հուլիսի 28-ից 29-ի ոստիկանության ամփոփագիրը

10:35 29.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 52 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, խարդախության` 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու, խուլիգանության, ընտանեկան բռնության և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, թմրամիջոցի հայտնաբերման, որսագողության, […]

̰
Ավարտվել են անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները

09:16 29.07.2022

Շրջակա միջավայրի նախարարությունում ամփոփվել են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ Անտառային ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի կողմից կազմակերպված անտառային հրդեհների կառավարման և արագ արձագանքման թեմայով դասընթացները, որոնք իրականացվում էին «Հայաստանում և Եվրասիայում անտառային հրդեհների և արագ արձագանքման թեմաներով կարողությունների զագացում» ծրագրի շրջանակում։ Ամփոփիչ հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի […]

̰
BACK_TO_TOP