TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը

09:05 29.07.2022

Հուլիսի 28-ին Կառավարության որոշմամբ հաստատվել է պետություն-մասնավոր գործընկերության ընթացակարգը, հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Հաստատվել են նաև՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի շրջանակում մատուցվող հանրային ծառայությունների ոլորտները՝ առողջապահություն, կրթություն, էներգետիկա, ջրային տնտեսություն, տրանսպորտային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կոշտ թափոնների հավաքում, մշակում և հեռացում, փոստային ենթակառուցվածքներ և ծառայություններ, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրում և էլեկտրոնային նույնականացման համակարգ, պետություն-մասնավոր գործընկերության […]

̰
ԲԴԽ-ում շարունակվել է դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը, որոշումը կհրապարակվի օգոստոսի 4-ին

08:46 29.07.2022

Հուլիսի 28-ին ԲԴԽ-ում շարունակվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի ներկայացրած՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Հանձնաժողովի ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել Քրեական դատավարության և Դատական օրենսգրքի նորմերի խախտումներ, որոնց արդյունքում դատավորն առանց պատճառաբանության շեղվել է Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված […]

̰
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:18 28.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-17:00 Տերյան փ. 68ա շենք, Կորյունի փ. 13, 13ա, 15ա շենքեր, Մաշտոցի պող. 31 շենքի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան փ. 30, 32 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա․Խաչատրյան 1-ին նրբ․ […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Միջազգային Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղ

20:54 28.07.2022

Հուլիսի 28-ին, ժամը  16։40-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները քաղաքում շրջայց կատարելիս նկատել են անգղ, որը չի կարողացել ինքնուրույն թռչել։ Պարզվել է, որ թռչունը սպիտակագլուխ անգղ է։ Ձեռնարկվում են միջոցառումներ ԱԻ ուժերով թռչնին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու համար։ Թռչունը գրանցված է Միջազգային Կարմիր գրքում։

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակը կկանաչապատվի դիզայներական նոր  նախագծով

20:49 28.07.2022

Գյումրիի կենտրոնական հրապարակի կանաչապատման նոր նախագիծը պատրաստ է, ներկայացվել է քաղաքապետարան։ Այն քաղաքի 4 հատվածներում նախատեսվող կանաչապատման պիլոտային ծրագրերից մեկն է, որն ունենալու է դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր, որը համապատասխանելու է քաղաքի զբոսաշրջային գրավչությանը։ Փորձնական ծրագիրը մի քանի բաղադրիչով է, այն նաև ներառում է կաթիլային ոռոգման ցանցի անցկացում կենտրոնական հրապարակի կանաչ տարածքների պահպանության համար։ […]

̰
Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին

20:26 28.07.2022

Հուլիսի 28-ին, ժամը 17:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։

̰
Հունիսին Վրաստան է մուտք գործել ՌԴ 135 հազար 457, ՀՀ` 28 հազար 989 քաղաքացի

20:02 28.07.2022

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 135 հազար 457 քաղաքացի։ Հաղորդում է Aliq Media-ն։ ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 340 տոկոսով։ Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ԵՄ երկրներից Վրաստան է մուտք գործել 28 հազար 989 մարդ։ Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատը՝ […]

̰
Վանաձորի մոտակա անտառային հատվածում ՌԴ քաղաքացիներ են մոլորվել

19:54 28.07.2022

Հուլիսի 28-ին՝ ժամը 17:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

̰
«Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

19:22 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկվում են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ «Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքների՝ Դեբեդ գետը լցվելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնից, որով տեղեկացվել է Ախթալա համայնքում հիշյալ […]

̰
«Նահատակ» պոչամբարի թունելում տեղի է ունեցել վթար և արտահոսք դեպի Դեբեդ գետ․ ԲԸՏՄ

18:37 28.07.2022

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Դեբեդ գետում նկատվել են արտադրական աղտոտման հետքեր։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հուլիսի 27-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի խողովակաշարի թիվ 3 թունելում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով առաջացել է […]

̰
Կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

15:55 28.07.2022

Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի «Ֆետիսով-Արենայում» այսօր կայացել է «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Բացման արարողությանը մասնակցել են նաև ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինը, ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը և բարձրաստիճան այլ անձինք: Պաշտոնական հատվածին հաջորդել են Խաղերի մասնակից […]

̰ ̰
Հայաստանում կապիկի ծաղկի որևէ դեպք չի գրանցվել, բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական. Ավանեսյան

15:37 28.07.2022

Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հուլիսի 28-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: «Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ

15:33 28.07.2022

Հուլիսի 28-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմում տուժածներ չկան։

̰
Ստամբուլի ստադիոնում թուրք ֆուտբոլասերները վանկարկել են Պուտինի անունը

15:30 28.07.2022

Ստամբուլում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆեներբահչե – Կիևի «Դինամո» թիմերի պատասխան հանդիպումը, որի ընթացքում ուշագրավ միջադեպ է եղել։ Ermenihabeer-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ ուկրաինական ակումբը խաղի 89-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը՝ դարձնելով 1-1, թուրք երկրպագուները որոշել են սադրանքի դիմել, և վանկարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունը՝ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել […]

̰
Նախատեսվում է պետական ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին

14:09 28.07.2022

Նախատեսվում է պետական ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022թ. դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022թ. հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և այն ավարտելուց հետո պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ բուհ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում:

̰
Բնական և հեղուկացված նավթային գազի լցավորում իրականացնող բոլոր լցակայանները պետք է ներկայացնեն դիմում. ՏԿԵՆ

12:44 28.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից վկայագրված գաղաբալոնները նույնականացնելու նպատակով սեղմված բնական և հեղուկացված նավթային գազի լցավորում իրականացնող բոլոր լցակայանները, ՀՀ կառավարության 2021թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2021-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 32-րդ կետի համաձայն, վկայագրված գազաբալոնների էլեկտրոնային շտեմարանից օգտվողների ցանկում ընդգրկվելու և շտեմարանին հասանելիություն ստանալու համար ՀՀ տարածքային կառավարման և […]

̰
Մուրադ Փափազյանը օրենքի դաշտում փորձելու է վերականգնել Հայաստան մուտք գործելու իր իրավունքը

12:34 28.07.2022

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ օրենքի դաշտում փորձելու է վերականգնել Հայաստան մուտք գործելու իր իրավունքը: Այս մասին Փափազյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իրավական հողի վրա որոշել եմ վերականգնել իրավունքս, ինչի համար դատական պաշտպանությունս վստահել եմ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ներկայացնելու իմ անձը, և փաստաբան Սիրանուշ Սահակյանին, որոնց […]

̰
Արագածոտնի մարզի Զովասար բնակավայրում կգործարկվի շչակ

12:22 28.07.2022

Արագածոտնի մարզի Զովասար բնակավայրում հուլիսի 29-ին՝ ժամը 11։00-ին, իսկ Ոսկեթաս բնակավայրում՝ ժամը 10:00-ին անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հորդորելով քաղաքացիներին չանհանգստանալ:

̰
Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարանի տեսուչը ծառայության է կոչվել Իրաքի թեմում. նոր նշանակումներ

12:08 28.07.2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը, ազատվելով Հառիճավանքի Թրբանճյան Ընծայարանի տեսչի պաշտոնից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Արժանապատիվ Տ․ Ադամ քահանա Մովսիսյանը ծառայության է նշանակվել Իրաքի Հայոց թեմում։

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը «Մայր Հայաստան» թանգարանին են փոխանցվել ծովակալ Իսակովի անձնական իրեր

12:05 28.07.2022

Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում կայացել է Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան […]

̰
ՊԵԿ պատվիրակությունը Բաթումիում մասնակցել է «Վրաստանն ընդդեմ կեղծարարության և ապօրինի առևտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին

12:01 28.07.2022

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը հուլիսի 25-28-ը Բաթումիում մասնակցել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) և Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնի՝ SAKPATENTI կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Վրաստանն ընդդեմ կեղծարարության և ապօրինի առևտրի» խորագրով 6-րդ միջազգային համաժողովին: Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների պետական կառավարման մարմինների, մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների ավելի քան 140 […]

̰
Զինծառայողները կօգտվեն մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից

11:54 28.07.2022

Կառավարության 2019թ․-ի օգոստոսի 22-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելով, նախատեսվում է ՊՆ-ն համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով 2022թ․-ի շրջանակներում դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին հնարավորություն ընձեռել մատչելի և արտոնյալ պայմաններով օգտվելու հիփոթեքային վարկավորման ծրագրից։ Որոշումն ընդունվել է Կառավարության հերթական նիստում, […]

̰
ՄԻՊ աշխատակազմը Տավուշի մարզի մի շարք համայնքների ղեկավարների և բնակիչների հետ քննարկել է կրթական, առողջապահական ոլորտների խնդիրները

11:50 28.07.2022

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի մշտադիտարկման այցերի երրորդ օրը ՄԻՊ աշխատակազմին է միացել նաև Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը,ներկայացված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: Պաշտպան Գրիգորյանն Իջևանում հանդիպում է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։ Հանդիպման ընթացքում մարզպետը Պաշտպանին է ներկայացրել մարզի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Պաշտպանը մարզպետի հետ նաև քննարկել […]

̰
34-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ նռնակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով

11:36 28.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի  Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ երեկ Կապանում նռնակի գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հուլիսի 27-ին՝ ժամը 00:50-ին. ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների տեխհսկողության համար հայտարարվել է մրցույթ

11:27 28.07.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ- 6 – Եղեգնուտ –Դեբետ ավտոճանապարհի կմ 0+000 – կմ 7+183 հատվածի հիմնանորոգման աշխատանքերի տեխնիկական հսկողության ծառայության մրցույթ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/18ՏՀ), հայտնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը: Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 3-ը՝ ժամը 12.00։ Մանրամասները ներկայացված են ՀՀ Ֆինանսների նախարարության կայքէջում:

̰
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների հետ քննարկել են ձերբակալված անձանց պահման վայրերի բարելավման հարցերը

11:20 28.07.2022

Հուլիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ ոստիկանության շտաբի ներկայացուցիչների հետ. ներկայացված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ոստիկանության բաժիններում և ձերբակալված անձանց պահելու վայրերում (ՁՊՎ) Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքում արձանագրված խնդիրների լուծման հնարավոր մեխանիզմները: Մասնավորապես, քննարկման […]

̰
ՀՀ քննչական կոմիտեն 2022թ-ի առաջին կիսամյակում քննել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ

11:12 28.07.2022

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որից` 2-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, […]

̰
Ներկայացվել են Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքների թռուցիկները

10:36 28.07.2022

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը ներկայացրել է 2020-2022թթ «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի մոնիտորինգ «Կոպերնիկուս» համակարգով» ծրագրի շրջանակներում Սևանա լճի և ջրհավաք ավազանի բնապահպանական ուսումնասիրություն իրականացնելու աշխատանքների թռուցիկները:

̰
ՀՀ ՏԿԵՆ հորդորում է իրականացնել գազաբալոնների վկայագրում. արդեն գործում է 27 լիցենզավորված կազմակերպություն

10:27 28.07.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 27 լիցենզավորված կազմակերպություն։ 1. «ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ»ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փ., 1 – ին փակուղի 1 2. «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱ ՆՆԵՐ» ՍՊԸ- ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ն. Սիսակյան փ. 4/2 3. «ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ» […]

̰
BACK_TO_TOP