10:18 30.07.2022
«Մարդկանց թրաֆիքինգը կամ, այսպես կոչված, մարդկանց «ապրանքայնացումը», որպես ժամանակակից ստրկության զանգվածային երևույթ, շարունակում է կործանարար և անդառնալի հետևանքներ առաջացնել ինչպես անհատի, նրա ընտանիքի անդամների, այնպես էլ ամբողջ հասարակության համար, այդ թվում՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրացման, ֆիզիկական և մտավոր առողջության տեսանկյունից:
Ցավոք, կանայք և երեխաները շարունակում են մնալ հատկապես թիրախավորված։ Մասնավորապես, կանանց տնտեսական կայունության բացակայությունը, տնտեսապես մեկ այլ անձից կախյալ լինելու հանգամանքը կամ սոցիալ-տնտեսական այլ խնդիրները նպաստում են թրաֆիքինգի ռիսկի աճին:
Ուստի, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շարքում, ի թիվս այլնի, հիմնարար նշանակություն ունի կանանց տնտեսական հզորացմանն ուղղված գործուն քայլերի ձեռնարկումը։Հաշվի առնելով թրաֆիքինգի հանցակազմի առանձնահատկությունները՝ կարևոր է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի, դրա դրսևորման ձևերի, պաշտպանության ուղիների և մեխանիզմների վերաբերյալ իրազեկման արշավների անընդհատությունն ու հասցեականությունը, հատկապես՝ ռիսկային խմբերի շրջանում (կանայք, երեխաներ, ապաստան հայցողներ, փախստականներ):Մեր երկրում թրաֆիքինգի գործերով քննվող ու հատկապես մեղադրական դատավճիռներով գործերի թիվը շարունակում է մտահոգիչ մնալ։ Միևնույն ժամանակ, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ, որ թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականությունը որդեգրի ոչ միայն քրեաիրավական, այլ նաև սոցիալ-իրավական ուղղվածություն, ինչն արտահայտվում է զոհերին ու վկաներին պաշտպանության և սոցիալ-հոգեբանական ու վերականգնողական աջակցության տրամադրմամբ:Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ, կոչ եմ անում ՀՀ կառավարությանը, իրավապահ մարմիններին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը և անհատներին համախմբվելու ու գործուն քայլեր ձեռնարկելու՝ մարդկանց թրաֆիգինքի և շահագործման ցանկացած հնարավոր դրսևորման կանխման, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերի պատշաճ նույնացման, աջակցության ու պաշտպանության ուղղությամբ՝ համատեղելով պայքարի իրավական, տնտեսական, քաղաքական և սոցիալական միջոցները»,-ասված է ՄԻՊ ուղերձում:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ MarcaԻսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...
20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...
20:18 09.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...
20:08 09.07.2025
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահներըՄոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...
19:54 09.07.2025
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերՀամայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...