TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+28.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2022թ-ի առաջին կիսամյակում Վրաստանից Հայաստան ներկրվել է 819 տոննա ձմերուկ

09:35 28.07.2022

2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։ Պատմում է aliq.ge-ն: Վրաստանն առաջին կիսամյակում ձմերուկ արտահանել է միայն Հայաստան՝ 819 տոննա, եկամուտը կազմում է 214 հազար դոլար։ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 տոկոսով։ Նշվում […]

̰
ՏԿԵՆ-ը հայտարարել է մի շարք ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ

09:26 28.07.2022

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ՝ գնանշման հարցման եղանակով (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/11Ն), տեղեկացնում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտը՝ մանրամասներով՝ Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ) – Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 – կմ42+000, Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ (գյուղատեղի) – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ6+300 և Տ-10-34, /Մ-4/ […]

̰
Փրկարարներն բռնել են 3 օձ

09:07 28.07.2022

Հուլիսի 25-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում, Արարատի մարզի Լուսաշող, Արմավիրի մարզի Մուսալեռ, Արշալույս և Տավուշի մարզի Դովեղ գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 1 շահմար, 3 իժ և […]

̰
Աշտարակի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել

23:55 27.07.2022

Հուլիսի լույս 25-ի գիշերը, ժամը 2.30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են դիմել 2 երիտասարդ, որոնցից մեկը՝ կտրած-ծակած, մյուսը՝ պատռված վերքերով։ Բաժնից հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը արագ պարզեց, որ երիտասարդները վնասվածքները ստացել են տարբեր վայրերում, սակայն իրավապահները կասկածներ ունեին, որ դեպքերը փոխկապակցված են։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ […]

̰
27-ամյա հարևանուհին մտել է տուն և մահճակալի ներքնակի տակից հափշտակել 1մլն 660 000 դրամ

23:00 27.07.2022

Հուլիսի 25-ին, երեկոյան ժամը ութին, Այգեձոր գյուղի բնակիչներից մեկը ոստիկանության Տավուշի բաժնում տվել էր հաղորդում, որ հունիսի 15-ից հուլիսի 23-ն ընկած ժամանակահատվածում իր առանձնատան մուտքի դռան սողնակը բացել ու մտել են տուն և ննջասենյակի մահճակալի ներքնակի տակից հափշտակել մեկ միլիոն 660 հազար դրամ: Բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների, նաև՝ վերլուծության շնորհիվ հաղորդումից մոտ երկու ժամ […]

̰
Հուլիսի 31-ից ուժի մեջ են մտնելու ակցիաների, այդ թվում՝ զեղչերի իրականացման վերաբերյալ կարգավորումները

21:58 27.07.2022

Ցանկացած ապրանքի համար նախատեսված ակցիաներ, զեղչեր բառերը հուլիսի 1-ից պետք է ընկալել միայն ուղիղ իմաստով, դրանք պետք է լինեն իրական, այլ ոչ թե ստեղծեն իմիտացիա։ Հանդիպած կլինեք, երբ տնտեսվարողը ներկայացրել է ապարանքատեսականու որոշակի զեղչ, սակայն պարզվել է, որ չակերտավոր զեղչված վիճակում, այդ ապրանքների գներն ավելի բարձր են, քան մինչ այդ եղած իրական գները կամ հայտարարվել […]

̰
Ծնելիությունը 52.77%-ով նվազել է Ախալքալաքում

19:17 27.07.2022

Վրաստանի արդարադատության նախարարության JNEWS-ին փոխանցած տեղեկության համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում 2021 թվականի հետ համեմատ Ախալքալաքի շրջանում ծնված և հաշվառված երեխաների քանակը զգալիորեն (52.77%) նվազել է, մինչդեռ նույն ժամանակահատվածում գրանցված մահերի թիվը գրեթե նույնն է մնացել: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծնված և Ախալքալաքի շրջանում հաշվառված […]

̰
Արդյունավետ էլեկտրոնային ծառայությունների մատուցում բնակիչներին․ փոխըմբռնման հուշագիր Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև

19:10 27.07.2022

Արդյունավետ էլեկտրոնային ծառայությունների մատուցում բնակիչներին. Երևանի քաղաքապետարանը և ՀՀ Կենտրոնական բանկը կնքել են քաղաքապետարանում արդյունավետ էլեկտրոնային հաշվառման համակարգերի զարգացման և պարտքային գործիքակազմի կիրարկմանը վերաբերող փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուշագրի շրջանակում կիրականացվեն քաղաքապետարանի համար պարտքային գործիքակազմի թողարկման, տեղաբաշխման և շրջանառությանն ուղղված աշխատանքներ, […]

̰
Փոփոխությունների առաջարկ Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում․ նախատեսվում է բնակելի հատվածների մասնակի վերանորոգում

18:38 27.07.2022

  Գյումրիի պատմական միջուկի փողոցների վերակառուցման նախագծում փոփոխություններ են առաջարկվում։ Խոսքը Համաշխարհային բանկի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում»  ենթածրագրին է վերաբերում, որում ընդգրկված են Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների, Աճեմյան, Հանեսօղլյան և Ջիվանի փողոցները, ինչպես նաև Հաղթանակի պողոտան։ Նախագծում նախատեսվում […]

̰
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

16:48 27.07.2022

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Ժոռա Ռուբենյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք.Երևան, Վարդանանց 15/3): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը․ մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար […]

̰ ̰
Վայոց ձորի մարզում ավարտվել է ամառային զորակոչը

15:44 27.07.2022

Այսօր Վայոց ձորի մարզում ավարտվեց ամառային զորակոչը, և նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Այսուհետ «Հայ զինվոր» բարձր կոչումը կրող երիտասարդներին ուղղված իր խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը մաղթեց համարձակորեն նայել առաջ, արժանապատվորեն […]

̰
Զեղչը չի կարող տևել երեք ամսից ավելի․ ՄՊՀ

15:41 27.07.2022

Նոր կարգավորումներ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար, հակամենաշնորհային կոմպլաենսի ուղեցույցի ներդրում, չփաթեթավորված թռչնամսի մակնշման պահանջի սահմանում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված ՄՊՀ մի քանի նախաձեռնությունների, մասնավորապես զեղչերի և այլ ակցիաների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին: Տիգրան Մարկոսյանը նշել է, որ Հանձնաժողովն իր […]

̰
Վիճաբանություն Կապանում. երիտասարդը շենքի բակում նռնակ է պայթեցրել

12:03 27.07.2022

Հուլիսի 27-ին, ժամը 00.50-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բնակիչներից մեկը բակում ավտոմեքենան արագ վարելու համար դիտողություն էր արել հարևան շենքի 37-ամյա բնակչին, ինչից վիճաբանություն էր սկսվել, որի ընթացքում էլ 37-ամյա երիտասարդը իր բնակարանի խորդանոցից վերցնելով «ՌԳԴ» […]

̰
«Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացել են մի շարք պետական մարմիններ. ՊԵԿ

11:39 27.07.2022

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգին միացվել են նաև ՀՀ պաշտպանության, ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունները և ՀՀ ոստիկանությունը։ Նշենք, որ «Թույլատվական փաստաթղթեր» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: Ծրագրին աստիճանաբար միանում են թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 26-ից 27-ը

10:44 27.07.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 34 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 9, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման ՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու և խուլիգանության՝ 2-ական, բնակարանային գողության, խարդախության, կաշառակերության և ֆիզիկական ներգործության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել […]

̰
Երերույքի տաճար տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման համար հայտարարվել է գնանշման հրավեր

10:07 27.07.2022

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը հայտարարել է Հ-93, /Հ-75/ – Երերույքի տաճար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+700 հատվածի հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման հրավեր գնանշման հարցման եղանակով (ծածկագիր-ՏԿԵՆ-ԳՀԽԾՁԲ-2022/16ՏՀ)։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ֆեյսբուքյան էջից: Նշվում է, որ դիմելու վերջնաժամկետը 02.08.2022թ. ժամը 12.00-ն է: Մրցույթի մասին այլ մանրամասներ ներկայացված են կից:

̰
Տավուշի մարզում հանդիպումների ժամանակ ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ

09:52 27.07.2022

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում: Այցի մասին մանրամասներ են ներկայացվել ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները […]

̰
Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է

09:43 27.07.2022

Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում ժամը 09:30-ից Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: Հիշեցնենք, որ Մետրոպոլիտենի մեքենավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։

̰
Հրազդանում անցկացվելիք միջոցառումների ցանկը՝ Տարվա երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ

09:31 27.07.2022

Հրազդանի համայնքապետարանը ներկայացրել է ՀՀ 2022թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների ցանկը: Հուլիսի 30-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակվելու բացման հանդիսավոր միջոցառումը: Ժամը 14:00-ին օրը կմեկնարկի համայնքապետարանի դիմացից դեպի Մաքրավան թաղամասում գտնվող`անմահ հերոսների հիշատակը հավերժացնող համաքաղաքային հուշահամալիր քայլերթով: Ժամը 16:00-ին Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ենք հրավիրում ստեղծագործող բոլոր երիտասարդներին ` […]

̰
Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները գործադուլ են հայտարարել, բոլոր կայարանների դռները փակ են. Երևանի մետրոպոլիտեն

09:07 27.07.2022

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են. այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը: «Մետրոպոլիտենի մեքենայավարներն առավոտյան ժամը 06:00-ից գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Այս պահին մետրոպոլիտենի տնօրինությունը բանակցում է մեքենավարների հետ՝ ակնկալելով, որ նրանք րոպե առաջ կանցնեն իրենց աշխատանքային պարտականությունների բնականոն կատարմանը։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,-նշվում է […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է 

08:25 27.07.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

̰
Մեկնարկել են Գյումրու երկու փողոցների հիմնանորոգման աշխատանքները

08:05 27.07.2022

Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները «Անի» թաղամասի 3-րդ և 11-րդ փողոցներում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2022թ.-ին հիմնանորոգվելու է քաղաքի թվով 21 փողոց/փողոցի հատված: Ցանկում ընդգրկված են փողոցներ՝ քաղաքի տարբեր հատվածներից: «Անի» թաղամասի 3-րդ փողոց՝ 9076 մ², «Անի» թաղամասի 11-րդ փողոց՝ 9657 մ². Նշված է հաղորդագրության մեջ:

̰
Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

22:47 26.07.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 85 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ձորաղբյուր թաղամաս՝ «Ական» ՍՊԸ, «Դիաննա» ՍՊԸ, «Ժ․ Դանիելյան» ԱՁ, «Ս Ասլանյան» ԱՁ, «Մ․Ավետիսյան» ԱՁ, «Օրբիտա» ՍՊԸ, «Աշխարհ» ՍՊԸ, […]

̰
Այրվածքներ ստացած զինվորի կյանքը չի հաջողվել փրկել․ Factor.am

21:42 26.07.2022

Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողը մահացել է։ Տեղեկությունը Factor․am-ին հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։ Հիշեցնենք, որ պատահարի մասին երեկ հաղորդագրություն էր տարածել ՊՆ-ն, որում, մասնավորապես, ասվում էր․ «Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։ Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով […]

̰
ՀՀ-ում Սիրիայի դեսպան, դոկտոր Նորա Արիսյանն այցելել է Մատենադարան

19:40 26.07.2022

Հուլիսի 26-ին Մաշտոցյան Մատենադարան են այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը և հյուպատոս Ահմադ Ալատհբան: Հյուրերը հանդիպում են ունեցել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և Միջազգային կապերի բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանի հետ։ Քննարկվել են Սիրիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի և Մատենադարանի Արևելագիտության բաժնի հիմնադրման 10-ամյակի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումները: […]

̰
«Հոգեկան առողջություն բոլորի համար» ծրագիր է իրականացվելու Արարատի մարզում

19:04 26.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպական հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարություն հետ համագործակցությամբ մեկնարկել է Հայաստանում հոգեկան առողջության ոլորտում առկա բացերին ուղղված գործողությունների ծրագիր, որն անցկացվելու է նաև Արարատի մարզում։ «Հոգեկան առողջություն բոլորի համար» խորագրով ծրագիրը նպատակ ունի նպաստելու հակամարտությունից տուժած բնակչության համար հոգեկան առողջությանն և հոգեսոցիալական աջակցությանն ուղղված ծառայությունների հասանելիությանը՝ վերապատրաստելով առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին։ […]

̰
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով

18:57 26.07.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ Ղազարավան համայնքում տեղի ունեցած սպանության փորձի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2022թ. հուլիսի 26-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Ղազարավան համայնքում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել համայնքի 27 և […]

̰
ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական ապատեղեկատվությունը

18:36 26.07.2022

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ Զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է: Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ Զինված […]

̰
«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

14:23 26.07.2022

Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: Այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը: «Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,- ասաց Աղաջանյանը: Նա հիշեցրեց, որ, երբ […]

̰
BACK_TO_TOP