13:52 26.07.2022
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, սակայն հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: Այս մասին ԱԺ ասուլիսում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք առաջիկայում սպասվում է արտգործնախարարների, երկրների ղեկավարների հանդիպում: «Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում, […]
13:50 26.07.2022
Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվում «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Գնդերեց քահանաները խնկարկում են մարտի դաշտում ընկած հայ քաջորդիների անմահ հիշատակը: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
13:12 26.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին՝ ժամը 13.00-ից մինչև հուլիսի 27-ը ժամը 13.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Վշտունի, Խ. Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր. […]
12:54 26.07.2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Վալերիի Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մեկ այլ հրամանով Մելսիկ Անդրանիկի Շիրվանյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի […]
12:44 26.07.2022
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և պատվիրակության մյուս անդամների մամուլի ասուլիսում ներկայացվել է հայաստանյան պատվիրակության գործունեության տարեկան հաշվետվությունը: Էդուարդ Աղաջանյանը մանրամասներ է ներկայացրել աշնանային, ձմեռային, ամառային նստաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունների, եվրոպական երկրներում իր և պատվիրակության անդամների հանդիպումների և ելույթների վերաբերյալ։ Աղաջանյանը անընդունելի ու դատապարտելի է համարել այն, որ Ուկրաինայից բացի, ԵԱՀԿ տարածաշրջանում […]
12:25 26.07.2022
Հուլիսի 25-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում իրար են բախվել «LEXUS GX 470» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն: *** Հուլիսի 25-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 24-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Քադի» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով […]
12:18 26.07.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Կիմ Բաղդասարյանին պատկանող պահածոների (կարմիր բազուկի պահածոյացում) արտադրամասում (Սյունիքի մարզ, գ. Վերիշեն): Պարզվել է, որ այստեղ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը․ մասնավորապես՝ արտադրամասի պատերն ունեցել են վերանորոգման կարիք՝ լվացվող և ախտահանվող չեն եղել, պատուհանները և փեղկերը մաքուր չեն եղել և […]
12:13 26.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է ընդունվել 49-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 20.30-ի սահմաններում Վանաշեն գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան մարմնական վնասվածքներ էր պատճառել 54-ամյա համագյուղացին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 25-ին 54-ամյա տղամարդը […]
11:47 26.07.2022
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 25-ից 26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու` 15, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 7-ական, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 3, խուլիգանության, կողոպուտի և ծեծի՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, պաշտոնեական լիազորությունների […]
11:28 26.07.2022
Հուլիսի 24-ին, ժամը 18.41-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 17-ամյա պատանու: Նա հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի հարակից զբոսայգում: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 18.30-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով […]
10:58 26.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (“73rd International Astronautical Congress”) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (“Space for All”) խորագրով ցուցահանդեսը: Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք […]
10:51 26.07.2022
Կալանավորված անձ Վահագն Վերմիշյանը հրաժարվել է առաջարկվող բուժօգնությունից. վերոգրյալի մասին կազմվել է արձանագրություն, այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից: Նշվում է, որ հուլիսի 25-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահագն Վերմիշյանի փաստաբանը սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի բժիշկները հրաժարվել են շտապ օգնություն կանչելուց և Վահագն Վերմիշյանին բժշկական […]
10:03 26.07.2022
Պետությունը շարունակում է համայնքային զարգացման ռազմավարությունը նաև սուբսիդիաներով: Եթե համայնքը չի կարողանում լիարժեք բավարարել իր ծախսերը կամ մտադիր է իրականացնել ներհամայնքային այլ ծրագրեր ևս, պետության աջակցությամբ համայնքային շենքերի տանիքներին կարող է ֆոտովոլտային կայան տեղադրել: Հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կից ներկայացնելով այս մասին պատմող տեսանյութ: Պետությունը համայնքին առաջին անգամ լիցենզավորված գործունեության հնարավորություն […]
09:54 26.07.2022
Հուլիսի 18-ին, ԲԴԽ-ում կայացավ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայությունը: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի […]
09:25 26.07.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երեկ այսօր այցելել է Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատված ու դիտարկել մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները։ Շինաշխատանքներն իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, որի տնօրեն Ա․Կարապետյանը հավաստիացրել է, որ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում սահմանված ժամկետում կավարտեն ասֆալտապատումը։ и ещё 2
09:17 26.07.2022
Պայծառակերպության տաղավար տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակության օրը պատարագ և հոգեհանգստյան կարգ է կատարվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում. նշված է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ֆեյսբուքյան էջում: Գնդերեց քահանաները խնկարկել են մարտի դաշտում ընկածների հիշատակը:
09:00 26.07.2022
Թթու կաղամբը կարելի է պահել մինչև ութ ամիս, իսկ բալի մուրաբան՝ մոտ մեկ տարի, քանի դեռ այն վտանգավոր չի դարձել, ասել է Ռոսկաչեստվոյի թեստավորման բաժնի ղեկավար Լիլիա Կոտելնիկովան։ «Прайм» գործակալությանը տված հարցազրույցում նա ռուսներին պատմել է տնական պահածոների անվտանգ պահպանման ժամկետի մասին։ Նա հիշեցրել է, որ բանջարեղենը ձմռանը պահելու ամենատարածված եղանակներն են թթու դնելն ու […]
08:52 26.07.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:45 26.07.2022
Շարունակվում են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող խաղադաշտի վերանորոգման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան էջում պատմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ կից ներկայացնելով տեսանյութ: Նախատեսվում է արհեստական խոտածածկով խաղադաշտի շինարարությունն ավարտել այս տարվա հոկտեմբերին, իսկ նոյեմբերից արդեն կգործի Խորեն Հովհաննիսյանի անունը կրող ֆուտբոլի դպրոցը, որը կընդունի շուրջ 200 երեխա:
23:30 25.07.2022
2 տարվա դադարից հետո սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում անկացվելու է «Ներուժ 3․0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների։ «Ներուժի» առաքելությունն է Հայաստան բերել Սփյուռքի ստարտափները և մեր հայրենակիցներին՝ նոր գաղափարներով, ակտիվ ծրագրերով ու ներուժով նպաստել մեր երկրի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրին […]
23:23 25.07.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ապօրինի զենքի վերաբերյալ ստացվել էին օպերատիվ տվյալներ։ Հուլիսի 22-ին, ժամը 22.35-ի սահմաններում, Էրեբունու քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքի Սասունցի Դավթի և Բուռնազյան փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ձերբակալեցին ու ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխեցին մայրաքաղաքի 24-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա պայուսակից հայտնաբերվեց առանց գործարանային համարի […]
22:22 25.07.2022
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 18-25-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4143 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 75 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 18 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ […]
21:15 25.07.2022
Սևանա լճի տարածքում, այդ թվում` հանրային 3 լողափերում, հուլիսի 9-ից հատուկ ջրափրկակարական ջոկատն անցել է ուժեղացված ծառայության։ Որո՞նք են լողափնյա սեզոնի թաքնված վտանգները. անվտանգության միջոցառումների, իրազեկման աշխատանքների թեմայով մամուլի ասուլիս են տվել ոլորտի ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:59 25.07.2022
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հուլիսի 26-ին` ժամը 01:00-ին` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ 05:00-07:00-ը` Կենտրոն վարչական շրջանում՝ Խանջյան փողոցում, ծառերի բուժման նպատակով կիրականացվեն սրսկման աշխատանքներ։ «Անվտանգության նկատառումներից ելնելով` նշված համայնքների բնակիչներին հորդորում ենք փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հայտարարության մեջ:
20:36 25.07.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 26-ին ժամը 10:00-14:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ 🔷 Արարատ, 🔷 Վեդի քաղաքների 🔷 Երասխ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
20:28 25.07.2022
Դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 21-ի N 1394-Ն որոշմանը համապատասխան բնակարանային ապահովման նպատակով ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեում հաշվառվելու իրավունք ունեցող՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ԱՀ բռնազավթված բնակավայրերից, այդ թվում՝ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածից, Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ, Ներքին Սուս և Ասկերանի շրջանի Փառուխ համայնքներից տեղահանված անձինք․ տեղահանված […]
19:38 25.07.2022
93 թափուր պաշտոն Արթիկի համայնքապետարանում, 75-ը՝ Ախուրյանում, 55-ը՝ Աշոցքում և 45-ը՝ Ամասիայում։ Հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 31-ը մարզի 4 համայնքներում տեղի են ունենալու համայնքային ծառայության 268 թափուր պաշտոնների համալրման համար հայտարարված մրցույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Այժմ ընթացքի մեջ են անձնական գործերի ընդունման աշխատանքները։ Նոր ձևավորված համայնքապետարաններում թափուր են համայնքային ծառայության բոլոր պաշտոնները՝ աշխատակազմի քարտուղարից […]
19:32 25.07.2022
Զինծառայողների ֆիզիկական պատրաստության և կամային հատկանիշների ամրապնդման նպատակով հուլիսի 24-ին զորամասերում անցկացվել են ռազմամարզական միջոցառումներ։ Տարբեր մարզաձևերում հաղթող ճանաչված ստորաբաժանումները, ինչպես նաև առանձին զինծառայողներ արժանացել են խրախուսական պարգևների։
19:08 25.07.2022
Կապի ստորաբաժանումների զինծառայողների տեսական գիտելիքները կատարելագործելու, կապի և ավտոմատացված կառավարման համակարգի միջոցների շահագործման կանոնների իմացության մակարդակն ամրապնդելու նպատակով N զորամիավորումում հուլիսի 25-ին անցկացվել է հավաք-պարապմունք։ Ստուգվել են կապի դասակների հրամանատարների և կապի հանգույցների պետերի մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։
19:03 25.07.2022
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Ստեփանավանի տարածքային կենտրոնն այսուհետև մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի 20 բնակավայրի շուրջ 18,500 բնակչի․ այսօր կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։ Ներկաները շրջել են […]