Գալը՝ քեզնից, ջուրը՝ մեզնից․ հուլիսի 24-ին Վարդավառի տոն Գյումրիի Վարդանանց հրապարակում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+16.42 oC

Գալը՝ քեզնից, ջուրը՝ մեզնից․ հուլիսի 24-ին Վարդավառի տոն Գյումրիի Վարդանանց հրապարակում

19:25 21.07.2022

Հուլիսի 24-ին՝ Վարդավառի տոնին, Գյումրիում կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Դրանց մեկնարկը կտրվի Թատերական հրապարակում՝ ժամը 09:00-ից՝ արձանների լվացմամբ: Միջոցառումներն այնուհետ կշարունակվեն Գյումրու Վարդանանց հրապարակում: Տեղեկացնում է Գյումրիի քաղաքապետարանը։

Մինչև 7 տարեկան երեխաների համար Վարդանանց հրապարակում առանձնացված հատված կլինի: Վարդավառի օրը ջրով լցված կլինեն նաև «Մուշ» թաղամասի, Թատերական հրապարակի և Բագրատունյաց օղակի լողավազանները: Տոնի ռիթմն ապահովելու է DJ SMOKE-ը:

Անցկացվելիք միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին՝ ժամը 08:00-16:00-ն, բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ կլինի Վարդանանց հրապարակը:

Միջոցառման բոլոր մասնակիցներին հորդորում են պահպանել բարեկրթության կանոնները, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, չմտնել լողավազան, ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ, զերծ մնալ կոնֆլիկտային իրադրություններից:

Հրապարակում ջուր կմատակարարեն քաղաքապետարանի ջրցան մեքենաները, գործընթացը կվերահսկվի համապատասխան կառույցների կողմից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

10:22 20.05.2025

Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներում

Նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

10:12 20.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

10:00 20.05.2025

Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...

Հայաստանի Մ17 հավաքականը  հաղթել է Սան Մարինոյի թիմին

09:55 20.05.2025

Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմին

Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

09:50 20.05.2025

Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքով

Երեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

09:40 20.05.2025

Թրամփն ասել է, որ Պուտինի հետ զրույցում բարձրացրել է իրենց հանդիպման հեռանկարները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ երկուշաբթի օրը կայացած զրույցում բարձրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հեռանկարները։ Սպիտակ տան լրագրողները ավելի ուշ հարցրել են ամերիկացի առաջնորդին, թե արդյոք նա Պուտինին հանդիպում է խնդրել ընթացիկ զրույցի ընթացքում։ «Իհարկե, ես նրա հետ խոսեցի այդ մասին, նաև հարցրի՝ ե՞րբ ենք վերջ տալու այս արյունահեղությանը։ Ես […] ...

BACK_TO_TOP