09:27 15.07.2022
Հուլիս 14-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Սենատի անդամ Քրիս Վան Հոլլենի և Ներկայացուցիչների պալատի անդամ Բարբարա Լիի հետ։ Սենատոր Վան Հոլլենի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումների շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Դեսպան Մակունցն անդրադարձել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված հումանիտար խնդիրներին և ընդգծել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և […]
08:55 15.07.2022
Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա, Արագածոտնի մարզի՝ Թալին քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ […]
08:37 15.07.2022
Հուլիսի 14-ին, ժամը 19։02-ից 20։40-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Արաբկիր, Էրեբունի վարչական շրջաններում և Գետափնյա գյուղում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկերը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են […]
08:23 15.07.2022
Հուլիսի 13-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ. այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում: Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել […]
20:43 14.07.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ հուլիսի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում եղել է «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցը: Տեղեկացնում է ՀՀ Աժ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ Սահմանադրության […]
20:23 14.07.2022
Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում մեկնարկել են պետություն-համայնք համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող, 2022թ.-ի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը: Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ այսօր շրջել է մարզի Փամբակ խոշորացված համայնքի Լեռնապատ, Բազում, Վահագնաձոր և Մարգահովիտ բնակավայրերում, հետևել մեկնարկած ծրագրերի ընթացքին: 🛣Այս պահին […]
19:05 14.07.2022
Թուրքական դատարանը բավարարել է Անկարայի Ոլուս շրջանի հայկական կաթոլիկ գերեզմանոցի վրա իրականացվող շինարարության կասեցման և շինթույլտվության չեղարկման պահանջով հայցը: Հայցը ներկայացրել էր Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ պալատի տարածած հայտարարության համաձայն՝ Անկարայի 14-րդ վարչական դատարանը բավարարել է Անկարայի Ալթընդաղ շրջանի համայնքապետարանի ու բնակվարչության դեմ ներկայացված հայցը՝ չեղարկելով շինթույլտվությունը: Պալատի ղեկավար Թեզջան Քարաքուշ Ջանդանը, […]
18:53 14.07.2022
Անձնակազմի մարտական պատրաստականությունն ստուգելու նպատակով N զորամասում հուլիսի 14-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։ Զորամասը բերվել է մարտական պատրաստականության աստիճանի, զինծառայողները դուրս են բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները, ծավալել կառավարման կետեր, բացազատել կապի հանգույցներ։
18:41 14.07.2022
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել 2022թ. հունիսի 16-ին Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը. ձեռնարկվում են քննչական և վարույթային գործողություններ՝ Խաչիկ գյուղի բնակչի հետ տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, որն ըստ իր եղբոր՝ 2022թ. հունիսի 6-ի ահազանգի՝ […]
18:37 14.07.2022
Գյումրիի «Պատվո Բլուր» հուշահամալիրում այսօր բացվել է 1855 թվականին Կարսի գրավման ժամանակ զոհված Տվերի «Դրագունյան գնդի» հերոսների անունները հավերժացնող հուշատախտակ։ Նրանք հուղարկավորված են եղել «Պատվո Բլուրի» տարածքում, բայց նրանց մասին տեղեկությունները պահպանված չեն եղել։ «Պատվո Բլուրը» Գյումրիի տարածքում հիմնվել է 19-րդ դարում։ Ռուսական կայազորի հրամանատարը քաղաքի այս հատվածը ընտրել էր որպես զինվորական գերեզմանատուն։ Այստեղ հուղարկավորվում էին […]
15:59 14.07.2022
Հուլիսի 13-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հրապարակվել, որ Մերձմոսկվայում «ծեծի է ենթարկվել» 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որն ավելի ուշ սրտի կաթվածից մահացել է։ Նյութի կապակցությամբ այսօր SHANTNEWS.am-ին պարզաբանումներ է ներկայացրել Կարեն Տեր-Խաչատրյանի բարեկամուհին՝ Քնարիկ Ղազարյանը: Նա տեղեկացրել է որ Կարեն-Տեր Խաչատրյանը մահացել է սրտի կաթվածից: Նա պարբերաբար ունեցել է սրտի հետ կապված խնդիրներ: Ղազարյանը նշել է, որ […]
10:30 14.07.2022
Վերջին օրերին մեր Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն զգուշավորություն և խստորեն պահպանել […]
09:44 14.07.2022
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, բարի ճանապահ, […]
22:40 13.07.2022
Զինծառայողների՝ հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով հուլիսի 13-ին N զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, անձնակազմը կրակային տարբեր վարժաձևերից հանձնել է ստուգարքներ։
22:21 13.07.2022
19:50 13.07.2022
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։ Ողջունելով հյուրին՝ մարզի ղեկավարը նշել է, որ Չինաստանը Հայաստանի համար կարևորագույն գործընկեր է և հույս հայտնել, որ փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունները տարիների ընթացքում առավել կսերտանան։ Իր հերթին դեսպանը վստահեցրել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա […]
19:44 13.07.2022
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 13-ին ընդունել է տուրիզմի հայկական ֆեդերացիայի պատվիրակությանը՝ կազմակերպության նախագահ Մեխակ Ապրեսյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում զբոսաշրջային ոլորտի կայուն զարգացման և համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Արտակ Բեգլարյանը ողջունել է ներկաների այցը Արցախ, նշել, որ հատկապես պատերազմից հետո անհրաժեշտություն է առաջացել խթանել դեպի Արցախ այցելությունները: «Թեև պատերազմի […]
14:39 13.07.2022
Երևանում և մարզերում այս պահին արդեն գործում է գազաբալոնների վկայագրման 23 լիցենզավորված կազմակերպություն։ ՏԿԵ նախարարությունը ներկայացրել է լիցենզավորված կազմակերպությունների ցանկը՝ 1. «ՊՐԵՄԻՈՒՄ ԳԱԶ» ՍՊԸ – ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Ն. Տիգրանյան փ., 1-ին փակուղի 1 2. «ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐ» ՍՊԸ – ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Ն. Սիսակյան փ. 4/2 3. «ՄԻՔԱՅԵԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ» ՍՊԸ – […]
20:00 12.07.2022
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ և պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը: Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: […]
19:31 12.07.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների, կենտրոնի նորանշանակ պետ Սարիկ Մինասյանի հետ այսօր հետևել է Գյումրու համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի կառուցման աշխատանքների ընթացքին։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ 2020 թվականին մեկնարկած կենտրոնի կառուցման աշխատանքներն, ըստ պատասխանատուների, նախատեսվում է ավարտին հասցնել առաջիկա 1-2 ամսում։ Ծրագրի արժեքը շուրջ 346 մլն դրամ […]
19:00 12.07.2022
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանի նախագահությամբ հուլիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկում: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է մեր երկրի պետական պարտքի կառուցվածքը, դրա սպասարկման գործընթացը, կառավարումը ֆինանսների բնագավառում: Ըստ նախարարի՝ 2023 թ. համար կանխատեսվել է 5 տրիլիոն 246 միլիարդ դրամ […]
18:42 12.07.2022
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության իրականացումը։ Տեսչական մարմինը հուլիսի 11-ին և 12-ին ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռում է իրականացրել Արարատի մարզում։ Մարզի Եղեգնավան, Այգեվան, Լուսառատ համայնքներում և միջպետական Մ-2, Հանրապետական Հ-8, Հ-11 […]
18:31 12.07.2022
Ներհամայնքային փոխադրումների ժամանակ հաշմանդամություն ունեցող ուղևորների տեղափոխման իրավունքն ապահովելու նպատակով պատգամավոր Զարուհի Բաթոյանը փոփոխություն և լրացումներ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 12-ի արտահերթ նիստում: Հեղինակն առաջարկում է սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պարտադիր պահանջ՝ ներհամայնքային փոխադրումներ իրականացնելու մրցույթին ներկայացվող տրանսպորտային բոլոր […]
16:46 12.07.2022
2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել. «Ի պատասխան 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ մտահոգությունների՝ տեղեկացնում ենք, որ պատերազմից հետո հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի։ Իրականացված վերափորձաքննությունների արդյունքում՝ այս պահին հաշմանդամություն […]
15:57 12.07.2022
Ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնելիս, մասնավորապես, հանցագործությունների քննության ընթացքում պետք է զերծ լինի քաղաքական միջամտությունից, գործի պրոֆեսիոնալ, լինի պրոֆեսիոնալ կառույց, պաշտպանի հանրությանը և դա անի էթիկայի և բարեվարքության սկզբունքներին համապատասխան՝ արդյունավետ, հարգալից կերպով և օրենքին համապատասխան: Սա ապահովելու առանցքային միջոցներից մեկը կառավարության կազմում քաղաքական, սակայն, միևնույն ժամանակ, իր բնույթով քաղաքացիական ներկայացուցչություն ունենալն է: Այս մասին հուլիսի […]
14:00 12.07.2022
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից հայտնում են. «Հարգելի քաղաքացիներ, նման կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Պետք չէ հավատալ ու որևէ տվյալ փոխանցել։ Կեղծիք է»։
13:28 12.07.2022
Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով հափշտակություն կատարելու վերաբերյալ նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական […]
13:20 12.07.2022
Խնամատարության ինստիտուտի, դրա կազմակերպման գործընթացի վերաբերյալ գիտելիքի և հմտությունների զարգացման նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների մասնագետներն անցել են վերապատրաստման երկօրյա դասընթաց։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երեխաների խնամքի ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ տարբերակների առավելություններն ու թերությունները, երեխաների այլընտրանքային խնամքի համակարգում խնամատարության դերի և նշանակության, իրականացվող գործընթացում հաստատությունների դերակատարման […]