TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործողությունների շաբաթը միավորել է ԵԽ անդամ 46 պետությունների պատվիրակներին

12:53 12.07.2022

Եվրոպայի խորհրդի երիտասարդական հատվածի 50-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կայացել են «Ժողովրդավարությունն այստեղ / ժողովրդավարությունն այժմ» խորագիրը կրող արշավ և Երիտասարդական գործողությունների շաբաթ: Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի անդամ երկրներ հանդիսացող Իռլանդիայի նախագահության և Ստրասբուրգի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում: Եվրոպայի խորհրդի երիտասարդական գործողությունների շաբաթը փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով միավորել է ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, […]

̰
Երկրի վրա խաղաղություն կառուցել հնարավոր է միայն հոգու խաղաղությամբ. Դալայ Լամա

11:40 12.07.2022

Դալայ Լամա XIV-ը հավատացյալներին և ոչ հավատացյալներին կոչ է արել հաստատել սեր, կարեկցանք, բարի մտքեր և կատարել առաքինի գործեր՝ երկրի վրա խաղաղություն հաստատելու և երջանկության հասնելու համար: «Երբ դուք աշխարհ եք գալիս, Ձեր մայրը սիրով է մեծացնւմ Ձեզ: Եթե մենք այս կյանքում ապրենք սիրով և կարեկցանքով, մենք երջանիկ կլինենք: Մեր շրջապատի մարդիկ, մեր ընկերներն ու […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4831 խախտում

23:55 11.07.2022

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հուլիսի 5-ից 11-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4831 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 44 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 45, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 4 վարորդ։ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, […]

̰
Տավուշի մարզպետարանում քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը

19:31 11.07.2022

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը մասնակցել են նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ծրագրերի տնտեսական պատասխանատուները։ Խորհրդակցությանը նախ քննարկվել է 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, այնուհետև անդրադարձ է եղել 2023 թվականին նախատեսվող սուբվենցիոն ծրագրերի նախնական հայտերի կազմման աշխատանքներին։ Մարզպետը անդրադարձել […]

̰
Քրեակատարողական ծառայությունում ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

19:25 11.07.2022

2022 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի գլխավորությամբ կայացել է 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփման նիստը, որին ներկա էին Ծառայության ղեկավար անձնակազմը, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերը: Հաշվետու զեկույցով հանդես է եկել շտաբի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանը՝ ներկայացնելով կիսամյակային […]

̰
Արթիկ և Ամասիա միավորված համայնքների բնակավայրերը սուբվենցիոն ծրագրով կապահովվեն փողոցային լուսավորությամբ

19:11 11.07.2022

Շիրակի մարզի երկու միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն փողոցային լուսավորության համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 105.5 մլն դրամ է, գումարի 55 % կհամաֆինանսավորի կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցային լուսավորության համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14 կմ, իսկ լուսատուների և հենասյուների քանակը՝ 409։ Արթիկ համայնքի Արթիկ, Հայկասար, Հայրենյաց, Պեմզաշեն, Սարատակ, Վարդաքար, Տուֆաշեն, Արևշատ, Հովտաշեն և Գետափ […]

̰
Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցման համար հանրային արշավ է սկսվել

18:33 11.07.2022

Այսօրվանից մեկնարկել է Գյումրիի «Բարեկամության» այգու բեմի վերակառուցմանն ուղղված հանրային արշավը։ Այսինքն՝ հայտարարվել է դրամահավաք և բոլոր ցանկացողները կարող են նվիրատվություն կատարել ու բեմի վերակառուցման մասնակից դառնալ։ «Բարեկամության» այգու բեմը 60-ականներին կառուցվել է խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Նախատեսվում է այն վերակառուցել՝ պահպանելով նախկին տեսքը, միևնույն ժամանակ՝ նորագույն մեթոդների կիրառմամբ։ Այս մասին այսօր երկխոսության մեդիա կենտրոնում խոսել […]

̰
Վթարային ջրանջատում Արարատի մարզում հուլիսի 12-ին

18:15 11.07.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰ ̰
Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է միայն պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո. Գագիկ Ծառուկյան հիմնադրամ

12:45 11.07.2022

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադիրքին առնչվող քննարկումներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգությունները՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը դիմել է պատկան մարմիններին՝ ստանալու համապատասխան մասնագիտական եզրակացություններն ու թույլտվությունները շինարարական աշխատանքները […]

̰
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը

12:11 11.07.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը: Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փառատոնի անվանի հյուրերը, […]

̰
ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է փաստաթղթավորման պահանջի խախտման դեպքեր

12:09 11.07.2022

Պետական եկամուտների կոմիտեն, ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […]

̰
Օգոստոսի 1-ից փոխադրամիջոցների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից

11:59 11.07.2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք […]

̰
Ուղևորուհին գողացել է վարորդի պայուսակը

11:28 11.07.2022

Հուլիսի 9-ին, ժամը 01.10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին, ժամը 22.00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70 000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]

̰
Սամարայում ոչ ադեկվատ ուղևորի պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

18:16 10.07.2022

2022 թվականի հուլիսի 10-ի գիշերը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կուրումոչ Սամարա օդանավակայանում։ Ինչպես փոխանցում է Kp.ru-ն, հարկադիր վայրէջք է կատարվել ոչ ադեկվատ ուղևորի պատճառով։ Ինչպես հայտնի է դարձել, Մոսկվայի ժամանակով կեսգիշերն անց Մոսկվա (Դոմոդեդովո)-Երևան չվերթ իրականացնող RRJ-95 ինքնաթիռի օդաչուները ցամաքից օգնություն են խնդրել։ Օդանավի կապիտանը հայտնել է, որ օդանավում գտնվում է մի […]

̰
Իտալիայում գրանցվել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտը

16:59 10.07.2022

Իտալիայում գրանցվել է վերջին 70 տարվա ամենասարսափելի երաշտը. ամենամեծ  ու կարևոր գետը շոգից մասամբ չորացել է: Պո գետը, որն ամենամեծն է Իտալիայում, շարունակում է չորանալ։  Ջրի պակասը ոչնչացնում է ֆերմերների բերքը. այն վայրերը, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ հոսում էր գետը, այժմ անապատ է հիշեցնում։ Գետի որոշ հատվածներում ծովի աղի ջուրը մտնում է առվակ՝ […]

̰ ̰
 Հանրապետությունում հրդեհների դեպքերը նվազել են, հրդեհների հետևանքով զոհվածների թիվը՝ շատացել

20:15 09.07.2022

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում այս տարի արձանագրվել է 2113 հրդեհի դեպք, նախորդ տարվա առաջին կիսամյակում հրդեհի դեպքերը 3016-ն էին։ Սա նաև այն դեպքում, երբ չոր եղանակով պայմանավորված` փետրվար, մարտ, ապրիլ, մայիս ամիսներին հրդեհների աճ գրանցվեց, սակայն ընդհանուր վիճակագրությամբ այս տարի հրդեհները 903 դեպքով պակաս են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ։ Իսկ ահա հրդեհի […]

̰
Ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը համայնքներում կոնկրետ փոփոխություններ զգա. վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացվող ծրագրերին

19:14 09.07.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթացել մարզի մի քանի համայնքներում պետական բյուջեի, սուբվենցիոն ծրագրերի և մասնավոր ներդրումների շրջանակում իրականացվող և արդեն ավարտված ծրագրերին: Կառավարության ղեկավարին ուղեկցել են փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և այլք: Վարչապետը […]

̰
Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում բացվել են նախադպրոցական կրթական կենտրոններ

18:48 09.07.2022

Լոռու մարզի Անտառամուտ և Գեղասար բնակավայրերում հանդիսավորությամբ բացվել են նախադպրոցական կրթական կենտրոններ: Նորամուտի արարողություններին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներակայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի, դեսպանատների, միջազգային կառույցների, համայնքապետարանների պաշտոնյաներ, ներկայացուցիչներ: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել Եվրոպական միության, ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Արևիկ բնակավայրում ծանոթացել է մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին

18:40 09.07.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեծամոր խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մոդուլային մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինաշխատանքները մեկնարկել են 2021թ. և նախատեսվում է ավարտել մինչ տարեվերջ: Ծրագրի արժեքն է շուրջ 500 մլն դրամ: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

̰
Ուկրաինայում ԴՆԹ-ի բազա ստեղծելու մասին օրենք է ընդունվել

18:25 09.07.2022

Ուկրաինայում ընդունվել է օրենք մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին։ Այս մասին հայտնում է Страна.ua պարբերականը։ Գերագույն ռադան ընդունել է մարդու գենոմի տեղեկությունները պետականորեն հաշվառելու մասին օրենքը, որի նպատակն է Ուկրաինայում ԴՆԹ-ի բազայի ստեղծումը։ Նշվում է, որ մարդու գենոմի տեղեկությունների ռեեստրը վերահսկելու է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Իսկ տեղեկությունը օգտագործվելու է հանցագործների, անհետ կորածների և […]

̰
Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է

17:13 09.07.2022

Ախուրյանի տարածաշրջանի Գետք գյուղի մոտ 220 հեկտար ցանքատարածքներում բերքը վնասվել է: Տուժել են հացահատիկի, գարու և վարսակի ցանքերը: Չորային եղանակների պատճառով անջրդի հողատարածքներում հացահատիկային մշակաբույսերի աճը դանդաղել է, հատիկը չի հասունացել։ Հացքաղ կատարել գյուղացիական տնտեսությունները կանխատեսում են, որ հնարավոր չի լինի։ Կոմբայն այդ դաշտերում աշխատեցնելը դառնում է անհնար։ Գյուղացիական տնտեսությունները մեկ կգ-ը 220 դրամով սերմացու […]

̰
Լուսացույցը կոտրած տղամարդը հայտնաբերվել է

12:20 09.07.2022

Հուլիսի 8-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձը կոտրում է Արշակունյաց պողոտայի լուսացույցները: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչ 57-ամյա տղամարդը դիտավորությամբ փայտով խփել և կոտրել է Հրանտ Վարդանյան փողոցում տեղադրված լուսացույցը: Նա Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: Կատարվում է քննություն:

̰
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

11:07 09.07.2022

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների արդյունքում 18-ամյա Արսեն Կարապետյանը հայտնաբերվել է Նոր Խարբերդում:

̰ ̰
Սուբվենցիոն ծրագրով կվերանորոգվի Գյումրիի տիկնիկային թատրոնի շենքը

21:00 08.07.2022

Կվերանորոգվի Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքը: Գյումրիից կառավարություն ներկայացված սուբվենցիոն հայտերում առաջին անգամ ընդգրկվել է մշակութային ուղղվածությամբ երկու ծրագիր։ Տիկնիկային թատրոնը Աբովյան ճեմափողոցում գտնվող երկհարկանի շինություն տեղափոխվել է 1984 թվականին: 40 տարում շենքը չի հիմնանորոգվել, կառույցի որոշ հատվածներ վտանգավոր են և չեն օգտագործվում ըստ նշանակության: Երկրորդ հարկի դահլիճն ավելի քան 10 տարի ըստ […]

̰
Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը փուլային տարբերակով լուծում է ստանում

20:27 08.07.2022

ՀՀ կառավարությունը N 1038-Ն որոշմամբ սահմանել է ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ եւ 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրել ֆինանսական աջակցություն բնակարանի գնման վկայագրի միջոցով, 241,897.5 հազար դրամի չափով: Որոշման համար հիմք է հանդիսացել ՀՀ Կոտայքի մարզպետարանի կողմից ներկայացված ընտանիքի […]

̰
ԱԻ նախարարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր

20:14 08.07.2022

Շարունակվում են Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի մարզային շրջայցերը: Գերատեսչության ղեկավարը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Այցի շրջանակում նախարարը եղել է Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել է Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տաուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով. հանձնման արարողությանը մասնակցել […]

̰
Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով Գյումրիում կառուցվում է «Զանգակ» մանկապարտեզի նոր շենքը

20:07 08.07.2022

  Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում «Զանգակ» մանկապարտեզի համար կառուցվում է նոր շենք: Շենքի կառուցման համար հատկացվել է մոտ 245 մլն դրամ, որից մոտ 24 մլն դրամը համայնքի ներդրումն է: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանի հետ […]

̰
BACK_TO_TOP