TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

19:31 06.06.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից […]

̰
Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհի կառուցման գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետը պարգևներ է հանձնել ծրագրի մասնակիցներին

19:26 06.06.2022

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հյուրընկալել էր Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին մասնակցած տեղական ու միջազգային ընկերությունների, ինչպես նաև Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի ներկայացուցիչներին: Արգավանդ – Շիրակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու և ներդրած նշանակալի ավանդի համար «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Ծրագրի իրականացման խմբի տեխնիկական մասնագետ Վարդան Կարապետյանը պարգևատրվել […]

̰
Մեծամորի թիվ 1 դպրոցում Ազգային դպրոցական սնունդ ծրագրի հեռանկարները

19:15 06.06.2022

Մեծամորի N1 դպրոցում այսօր տեղի է ունեցել «Զարգացման ոլորտի դերակատարների համակարգող հանդիպում՝ Արմավիրի մարզի դպրոցների վերանորոգմանն ուղղված ընդհանուր ջանքեր» թեմայի շուրջ հանդիպում-քննարկում՝ Արմավիրի մարզպետարանի և «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի համատեղ նախաձեռնությամբ: Տեղեկացնում է Արմավիր  մարզպետարանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի և ՏԻՄ-երի ոլորտային պատասխանատուներ, միջազգային, հայաստանյան […]

̰
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր

19:09 06.06.2022

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում  հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։ Համաձայն հաղորդագրության՝ Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան […]

̰
Վերաքննիչ դատարանը բեկանել է նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի և որդու գործով առաջին ատյանի դատարանի որոշումը

13:54 06.06.2022

Տեղեկացվել էր, որ ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «Hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին հայտարարատու պաշտոնատար անձի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա՝ առանձնապես խոշոր չափերով […]

̰
Պարեկների և Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ջանքերով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

12:10 06.06.2022

Մայիսի 31-ի լուսադեմին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները մայրաքաղաքի Ռուբինյան փողոցից Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկեցին Ստեփանավանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու. կասկածանքը` թմրամիջոց պահելն ու օգտագործելը: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Հայտնաբերվածի տեսքը ոստիկաններին որոշակի ենթադրությունների տեղիք տվեց: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բերման ենթարկվածը […]

̰
Անցած շաբաթ Շիրակի մարզում ծնվել է 34 երեխա

12:02 06.06.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի հունիսի 1-5-ը ծնվել է 34 երեխա, նրանցից 21-ը տղա է, 13-ը՝ աղջիկ։ Հունիսի 4-ին Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնում եռյակ՝ 3 տղա է լույս աշխարհ եկել։ Նախորդ՝ մայիս ամսին, մարզում ծնունդների թիվը կազմել է 189, ծնվել է 111 տղա, 78 աղջիկ, նրանցից 4-ը զույգ է։ Այս մասին […]

̰
Ավանի քրեական հետախույզները բացահայտեցին Խուդյակովի փողոցում կատարված դանակահարությունը

11:58 06.06.2022

Մայիսի 29-ի գիշերը Ավան վարչական շրջանում դանակահարություն էր եղել: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Նոր Նորքի բաժնից Ավանի բաժանմունք փոխանցվեց ժամը 1.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ շտապօգնության խումբը որովայնի ծակած-կտրած վերքով 28-ամյա երիտասարդի էր տեղափոխել բժշկական կենտրոն: Օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Տուժողը վստահեցնում էր՝ իբր խորովածի շամփուրը ձեռքին վազելիս […]

̰
Դանակահարություն Այնթապ գյուղում

10:33 06.06.2022

Հունիսի 5-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 15.00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը: Բացատրական […]

̰
Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ է արել մարզադաշտում

14:37 05.06.2022

Ռուսաստանի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Լինա Յակուպովան ամուսնության առաջարկ է ստացել Ռոստով ֆուտբոլային ակումբի հետ Կանանց Սուպերլիգայի խաղից հետո, հայտնում է Match TV-ն։ Խաղի ավարտից հետո մարզիկի սիրեցյալը ծաղիկներով դուրս է եկել խաղադաշտ ու ծնկի իջնելով  ամուսնության առաջարկ է արել սիրեցյալին:Ընկերոջ անսպասելի արարքից զարմացած Յակուպովան չի կարողացել զսպել էմոցիաները։ Նա համաձայնել է ամուսնության […]

̰
Շաբաթօրյակ Նոր Նորք վարչական շրջանում. աշխատանքներում ներգավվել է 31 միավոր հատուկ տեխնիկա

17:47 04.06.2022

Մայրաքաղաքն առավել մաքուր դարձնելու Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությանն այս շաբաթ միացել էր Նոր Նորք վարչական շրջանը: Գործընթացն իրականացվել է խնդրահարույց տարածքներում, որոնք ներառում են 15 հասցե: Աշխատանքների ընթացքին հետևել են Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Շաբաթօրյակին միացած բոլոր բնակիչներին տրամադրվել են անհրաժեշտ պարագաներ, սանմաքրման ու կուտակված աղբի տեղափոխման […]

̰
Արաբկիր վարչական շրջանի Ֆանարջյան փողոցում գազամատակարարումը կդադարեցվի

12:25 04.06.2022

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 6-ին՝ ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ֆանարջյան փողոցի գազասպառողների գազամատակարարումը:

̰
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:12 04.06.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 11:00-16:00 Նոր Արեշ 27փ. 39-55; 29փ. 14-33; 33փ. 20-39; 38փ. 17-34 սեփական տներ, 11:00-17:00 Դավիթ Անհաղթի փ. 19Ա շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․Ավետիսյան 4-րդ փողոց, Ռուբինյանց փ. 17-21/5 շենքեր և հարակից […]

̰
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ․ բերման է ենթարկվել 11 անձ․ Ոստիկանություն

23:44 03.06.2022

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։ Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։ «Տեղի ունեցածի հետևանքով, […]

̰
«Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում ուժեղացված ծառայության արդյունքները ժամը 15։00-ի դրությամբ

16:31 03.06.2022

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 15։00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։ Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

̰
Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից

13:27 03.06.2022

Դեբեդ գետից դուրս բերված Արևը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»-ից: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Երեխան տեղափոխվեց ՀՕՖ խնամքի կենտրոն: Շնորհակալություն մեր թիմին՝ բժշկական հերթական հաջողության ու այսքան ջերմության համար»,- գրել է Դերձյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու տարեկան աղջիկը Դեբեդ գետում հայտնվելուց հետո հրաշքով ողջ էր […]

̰
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

12:25 03.06.2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես […]

̰
Tesla-ն մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման ռոբոտի նախատիպ

12:21 03.06.2022

Էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում գրել է, որ ընկերությունը մինչև սեպտեմբերի 30-ը կներկայացնի մարդանման Optimus ռոբոտը։ «Tesla-ի «արհեստական բանականության օրը» տեղափոխվել է սեպտեմբերի 30, մինչ այդ մենք կարող ենք ունենալ Optimus-ի նախատիպը»,- գրել է Մասկը Twitter-ում: Մինչ այդ հաղորդվել էր, որ «արհեստական բանականության օր» միջոցառումը ծրագրված է օգոստոսի 19-ին: Optimus-ը […]

̰
Առգրավվել է 10.4 կգ ձուկ

11:43 03.06.2022

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում արձանագրված 2 դեպքով առգրավել են 10.4 կգ ապօրինի որսված ձուկ և ձկնորսական ցանցեր։ Առգրավված ձուկը հանձնվել է Սիսիան համայնքի թիվ 1 և 2 նախաուսումնական հաստատություններին, իսկ ձկնորսական ցանցերը ոչնչացվել են։ Արձանագրված դեպքերով Տեսչական մարմնի կողմից […]

̰
Մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ ձեր ապագա ուսանողական և աշխատանքային կյանքում. Վահրամ Դումանյանը՝ շրջանավարտներին

11:33 03.06.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրակրթական դպրոցների շրջանավարտներին. «Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի արժանահիշատակ իրադարձություններից մեկի կապակցությամբ: Այսօր վերջին դասի ղողանջները նոր ձեռքբերումների, հաջողությունների և մարտահրավերների շրջան են ազդարարում ձեր կյանքում: Դուք եք մեր պետության գալիք հենասյուները և անկյունաքարերը, ձեզ է վստահվելու մեր երկրի զարգացման հետագա ապահովումը, դուք եք […]

̰
Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են Հայ-հունական պետական քոլեջ

10:36 03.06.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: Հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է […]

̰
Ուզում եմ գնաք առաքելության ետևից. վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին

10:13 03.06.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին. «Հանրակրթական դպրոցների սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ Վերջին դասի առիթով: Այսօր հատում եք ձեր կյանքի ամենակարևոր սահմանագծերից մեկը. մանկությունից անցում եք կատարում դեպի հասուն կյանք, որի առաջին քայլերը ձեզ սպասում են արդեն շաբաթներ անց, երբ պիտի որոշումներ կայացնեք, որոնք ուղիղ ազդելու են ձեր հետագա ողջ կյանքի էության […]

̰
Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

22:59 02.06.2022

Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. Մայիսի 24-29-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում մայիսի 29-ին, Վանաձորում՝ մայիսի 24-ին, 28-ին և 29-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։

̰
16 բնակելի տարածք կնվիրվի դրանք զբաղեցնող քաղաքացիներին

22:40 02.06.2022

Կառավարությունն ընդունել է «Բնակելի տարածքներ նվիրելու մասին» որոշում: Արդյունքում կլուծվեն ոչ միայն ՀՀ քաղաքացիների բնակապահովության խնդիրները և կբարելավվեն բնակչության սոցիալական պայմանները, այլ նաև բնակիչների մոտ խթան կառաջացնի հանրակացարանային տարածքների պահպանության և ընթացիկ վերանորոգման հարցերը լուծելու գործում: Ըստ հիմնավորման՝ Պետական գույքի կառավարման կոմիտե են դիմել քաղաքացիներ՝ զբաղեցրած բնակելի տարածքներն իրենց նվիրելու խնդրանքով: Որոշմամբ առաջարկվում է նվիրատվության […]

̰
Կառավարությունը կհատկացնի լրացուցիչ 150 մլն դրամ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման համար

22:25 02.06.2022

Կառավարությունն ընդունել է որոշում, որով ՀՀ 2022 թ. պետական բյուջեից կհատկացվեն միջոցներ՝ զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը մասնակի փոխհատուցելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրի ֆինանսավորման համար բյուջեից հատկացնել ևս շուրջ 150 մլն դրամ: Հիմնավորման համաձայն՝ միջոցառման համար նախատեսված է 12,400.0 […]

̰
Պետբյուջեի միջոցներով Մասիս համայնքում հիվանդանոց է կառուցվում, իսկ սուբվենցիոն ծրագրերով՝ մանկապարտեզներ

20:40 02.06.2022

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը փոխմարզպետ Վլադիմիր Խաչատրյանի և Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ աշխատանքային շրջայց է կատարել Մասիս համայնքում, հետևել Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մարզպետի առաջին կանգառը քաղաքի թիվ 1 մանկապարտեզում էր, որն այս պահին հիմնովին վերանորոգվում է։ Կրթօջախը գտնվում էր վթարային վիճակում, շինաշխատանքներն այս պահին […]

̰ ̰
Շիրակի մարզպետարանում բացվել է հերթական ցուցահանդեսը․ նկարների հեղինակները մանուկներն են

19:31 02.06.2022

Շիրակի մարզպետարանի վարչական շենքում բացվել է հերթական ցուցահանդեսը․ այս անգամ նկարների հեղինակները մանուկներն են։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի 5-14 տարեկան սաների 30 աշխատանք է ցուցադրությանն ընդգրկվել։ Կենտրոնի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանին ու սաներին այսօր հյուրընկալել է Շիրակի մարզպետի տեղակալը։ Կարեն Մանուկյանը մարզպետի անունից շնորհավորել է մանուկներին, նրանց […]

̰
Հաշտարարի օգնությամբ քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը

19:17 02.06.2022

Դատարանների գերծանրաբեռնվածությունն այսօր արդիական խնդիր է, որի լուծման նպատակով դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսվել է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում, որի միջոցով քաղաքացիները կկարողանան առավել արագ ու արդյունավետ իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը, իսկ դատարանների ծանրաբեռնվածությունը հնարավորինս կթեթևանա: Այս նպատակով կառավարության կողմից հավանության է արժանացել «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի և […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը խրախուսանքի է արժանացրել մի խումբ դատախազների

19:04 02.06.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր 64 դատախազ արժանացել է տարբեր խրախուսանքների՝ շնորհակալագրերի, դրամական պարգևատրումների արժանանալուց մինչև դասային աստիճանների բարձրացում:   Դատախազները խրախուսվել են մինչդատական վարույթի օրինականության ապահովման գործառույթի շրջանակներում քննությունների որակի և լիարժեքության, դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության հարցերում դրսևորած հետևողականության համար:   Մասնավորապես, քրեական վարույթների շրջանակում իրացնելով իրենց դատավարական լիազորությունները՝ նշված դատախազները կայացրել […]

̰
BACK_TO_TOP