16:26 10.06.2022
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հիշեցնելով, որ roadpolice.am հարթակում հաշվառման և գրանցման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է հերթագրման հայտում լրացնել բացառապես տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ կամ ID քարտ)։ «Զգուշացնում ենք, որ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի կողմից լիազորված անձի ՀԾՀ տվյալներով ուղարկված հերթագրման հայտերին ընթացք չի տրվելու և ծառայություն […]
15:02 10.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է երթուղային ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է […]
12:20 10.06.2022
Մասիսի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 48-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում և օգտագործում: Հունիսի 1-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով լուցկու տուփ։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա թմրանյութը 10 հազար դրամով ձեռք էր բերել համագյուղացուց: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ 37-ամյա տղամարդը […]
11:58 10.06.2022
Հունիսի 5-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող, արնահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 36-ամյա տղամարդ: Օպերատիվ խումբը մեկնել էր հիվանդանոց, սակայն հնարավոր չէր եղել բացատրություն վերցնել. տղամարդն անգիտակից վիճակում էր: Նոյեմբերյանի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին մարմնական վնասվածք պատճառողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ ալավերդցի […]
11:26 10.06.2022
Հունիսի 9-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով 65-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Բուժհաստատություն մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց՝ սպանության փորձի հատկանիշներով։ Նոր Նորքի քրեական հետախույզները, համագործակցելով Ավանի բաժանմունքի ծառայողների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվեց՝ տուժողն ավտոբուսի վարորդ է։ […]
11:07 10.06.2022
Հունիսի 8-ին, ժամը 22.16-ին, ոստիկանություն էր զանգել Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացի և հայտնել, որ կես ժամ առաջ մի տղամարդ, որին ճանաչում է և ունի կոնտակտային տվյալները, զենքի սպառնալիքով իրենից փող է վերցրել: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 21.30-ին անհայտ անձինք ատրճանակի սպառնալիքով Հնդկաստանի վերոհիշյալ քաղաքացուց հափշտակել են 90 000 դոլար, 35.000 դրամ […]
11:05 10.06.2022
Հունիսի 9-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երեք աշխատակիցների նկատմամբ […]
10:19 10.06.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի հունիսի 3-11-ին ՌԴ Սերգիև Պոսադ քաղաքում կայանալիք «У Троицы» 8-րդ միջազգային փառատոնին: Մնջախաղի թատրոնը փառատոնին կներկայանա «Շերանիկ» բեմադրությամբ: Բեմադրության առիթը 13-րդ դարի հայկական մանրանկարչության խոսուն կերպարներն են, ժանրը պատմական միմոդրաման է: Բեմադրությունը ներկայացնում է 13-րդ դարի հայկական հռչակավոր մայրաքաղաք Անիի առօրյան: Երիտասարդ զինվորականը՝ Շերանիկը, առյուծ է […]
20:33 09.06.2022
ԶՈՒ ԳՇ պետը կհամարվի ՊՆ-ի առաջին տեղակալը, սահմանամերձ համայնքներում պետության աջակցությամբ կկառուցվեն տներ։ Այս և օրակարգային այլ հարցերին է վերաբերել Կառավարության այսօրվա նիստը։ Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվելու են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և Պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Սահմանամերձ, գյուղական բնակավայրերում էլ ընտանիքները պետության աջակցությամբ կկառուցեն տներ։ Գործընկեր բանկերը շահառուներին կտրամադրեն հիփոթեկային վարկեր, […]
20:11 09.06.2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հունիսի 8-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք՝ ուսումնասիրելու այստեղ վերջերս պարբերաբար կրկնվող ջրամատակարարման երկարատեւ ու անկանոն խափանումների պատճառները, այցելելու համակարգի ենթակառուցվածքներ ու տեղում տեսնելու դրանց հնարավորությունները, ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու իրավիճակից ելք գտնելու եւ բնակչությանը բնականոն գրաֆիկով խմելու, նաեւ ոռոգման ջուր մատակարարելու հնարավորությունները։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Ռ․Ղուկասյանն այցելեց Մեղրի […]
19:57 09.06.2022
Մեկ տարի առաջ սուբվենցիոն ծրագրով և ընդհանուրը՝ մոտ մեկ միլիարդ դրամ արժողության 65 նոր միկրոավտոբուսներն այս ամիս էլ, հավանաբար, Գյումրիի քաղաքային տրանսպորտի երթուղիներ դուրս չեն գա։ Քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պարզաբանմամբ՝ պատճառները տեխնիկական են, որոնք կարգավորելու համար էլի ժամանակ է պետք։ Փոխարենը չշահագործվող 65 նոր միկրոավտոբուսներում մետաղադրամ ընդունող սարքերի տեղադրման աշխատանքներն են ավարտվել: Դրանց համար քաղաքային […]
19:30 09.06.2022
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ Հայաստանում արդեն իսկ խոշորացված 13 համայնքներ կմիավորվեն 5 համայնքի մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 55 կողմ ձայն: Հայաստանում միավորման, խոշորացման գործընթացը սկսվել […]
19:04 09.06.2022
Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանն ընդունել է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանին: Հանդիպման հիմքում եղել է Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման գաղափարը: Տեղեկացնում է Գյումրիի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է Գյումրու տարբեր հատվածներում (այդ թվում՝ «Շիրակ» օդանավակայանում, Երկաթգծի կայարանում) ինֆո կետերի ստեղծում/տեղադրում: Բելլա Հարությունյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են անհրաժեշտ միջոցների, […]
18:38 09.06.2022
Քաղաքին պատկանող նյութական ունեցվածքի ցանկը քաղաքապետարանն ամեն տարի է վերահաստատում՝ կարգն է այդպիսին, որպեսզի պարզ լինի, թե ինչ ունեցվածք ունի քաղաքը։ Ըստ այդմ՝ գույքային ցուցակներում պարբերաբար փոփոխություններ են լինում, նոր ձեռք բերված կամ նվիրատվություն գույքն համալրվում է, իսկ օտարվածը՝ հանվում քաղաքի բալանսից։ Ունեցած գույքի փաստացի ուսումնասիրություն, այնուամենայնիվ, Գյումրիի քաղաքապետարանը սկսել է մոտ 10 տարի առաջ։ […]
15:50 09.06.2022
ԱՄՆ Միչիգան նահանգի ոստիկանական ստորաբաժանումը հայտնել է, որ թանկ գնի պատճառով բենզին գնելու համար նախատեսված բյուջեն մի քանի ամիս շուտ սպառվել է, և այժմ կփորձի զանգերին արձագանքել՝ առանց այնտեղ գնալու։ ԱՄՆ-ում ավտոմեքենաների վառելիքի գները շարունակում են ռեկորդներ գերազանցել՝ չորեքշաբթի օրը ազգային միջին արժեքով հասնելով մեկ գալոնի համար 4,955 դոլարի (3,785 լիտր) ևս մեկ պատմության առավելագույնին: […]
15:30 09.06.2022
Կարևոր է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը՝ նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրության նախատեսումը: Այս համատեքստում առաջարկվում է վերանայել նրանց վարձատրությունը՝ տրամադրվող հավելավճարները վերանայելու միջոցով: «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ու «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ նիստում […]
15:16 09.06.2022
Գործադիրն ընդունել է ««Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Արդյունքում Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Ծրագիր 4-ի շրջանակում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի […]
12:52 09.06.2022
Պաշտպանության մասին ՀՀ օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Կառավարության այսօրվա նիստին ներկայացված նախագծով հստակեցվել են Պաշտպանության նախարարության, ԶՈՒ Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի լիազորությունները։ Մասնավորապես՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոն: Պաշտոնյան, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Այս […]
12:41 09.06.2022
Հունիսի 9-ին, ժամը 08։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը հրդեհել է բնակարանը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի հյուրասենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։41-ին, մարվել՝ 08։47-ին։ 4 […]
12:36 09.06.2022
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին: Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, […]
11:38 09.06.2022
Հունիսի 8-ին, ժամը 16.25-ին, ոստիկանություն զանգած Ռյա Թազա գյուղի բնակիչը հայտնել էր, որ համագյուղացու ընտանիքը հարձակվել է իրենց վրա, և հնարավոր են անկանխատեսելի հետևանքներ: Ռյա Թազա մեկնած ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ Միրաք գյուղի վարչական տարածքում արոտավայրի օգտագործման շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ռյա Թազայի մի խումբ բնակիչներ վիճաբանել են, հարվածներ հասցրել իրար՝ […]
10:53 09.06.2022
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սոցիալական և հումանիտար գիտությունների ստորաբաժանումը կազմակերպում է «Երիտասարդության հայացքը Մետաքսի ճանապարհին» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի 4-րդ շրջափուլը։ Լուսանկարչական մրցույթը, որն առաջին անգամ մեկնարկել է 2018 թվականին, հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Մետաքսի ճանապարհի վերաբերյալ: Մրցույթը կանցկացվի հետևյալ երկու թեմաներով՝ «Հավատք և հոգևորություն» և «Ապրել միասին»։ Ներկայացված լուսանկարները կարող են անդրադառնալ նշված թեմաներից որևէ մեկին` […]
19:59 08.06.2022
Գյումրիի թափառող շների կենտրոնը կշարունակի կենդանիների ստերջացման ծրագիրը։ Գյումրիի քաղաքապետարանի հետ տարեսկզբին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է և այժմ նորն է հաստատվել, ըստ որի՝ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։ Առաջին փուլով այս տարի մոտ 500 շուն է ստերջացվել և կատաղության դեմ պատվաստվել։ Շների հարձակումների մասին բնակիչներից ստացվող ահազանգերի թիվը պակասել է, բայց բողոքների բնույթը չի […]
19:54 08.06.2022
Հունիսի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար թեզ պաշտպանեց Կ․ Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Հարություն աբեղա Տամատյանը՝ «Կ․ Պոլսո պատրիարքության […]
19:49 08.06.2022
Հունիսի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ» սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանին և հասարակական կազմակերպության մարզային կառույցի ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում Զառա Աղանյանը խոսեց «Հայկական Կարիտաս»-ի կողմից 27 տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի մասին, որոնք առնչվում էին երեխաների սոցիալական պաշտպանությանը, տնտեսական զարգացմանը, հաշմանդամներին, տարեցներին, միգրացիային և ինտեգրացիային […]
19:37 08.06.2022
Հունիսի 8-ին N զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։
19:06 08.06.2022
Հունիսի 7-8-ը N զորամիավորման ենթակա զորամասերի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Ստուգվել են մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, անձնակազմի պատրաստության աստիճանը։ Ստորաբաժանումների ղեկավարներին ցուցումներ են տրվել հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ։
19:02 08.06.2022
Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպման էին եկել Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի մի քանի բնակիչներ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Նրանք գյուղի կյանքի կազմակերպման, գյուղատնտեսությանը, մասնավորապես՝ անասնապահությանն առնչվող մի շարք մտահոգություններ ունեին, որոնք ցանկանում էին փոխանցել մարզպետին։ Բարձրաձայնված խնդիրների մեծ մասին Ռ․ Ղուկասյանը տեղյակ էր ու հնարավոր լուծումների վերաբերյալ խոսեց ներկաների հետ։ Հողային ու այլ […]
18:50 08.06.2022
Խմբի կազմում գործողությունների ներդաշնակման, դաշտային վարժվածության մակարդակի բարձրացման և տարբեր տրամաչափի հրազենից կրակի վարման հմտությունների զարգացման նպատակով հունիսի 8-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական վարժանքներ։
16:51 08.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2022 թ․ համար հատկացվել է շուրջ 62 մլն դրամ։ Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց […]