12:36 08.06.2022
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։ Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։ «Հայոց […]
11:39 08.06.2022
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվել է «ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը՝ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների մասով: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2021 թվականին ԿԳՄՍ նախարարությունը փաստացի իրականացրել է 21 ծրագիր և […]
11:21 08.06.2022
Հունիսի 7-ին, ժամը 00.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային վիրավորում, հիպովոլեմիկ շոկ, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ, իսկ կտրած-ծակած վերքով 24-ամյա երիտասարդն առանց բուժօգնություն ստանալու հեռացել է: Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ վիճաբանության ժամանակ 24-ամյա երիտասարդը ատրճանակից 3 անգամ կրակել է 27-ամյա երիտասարդի որովայնին, […]
10:41 08.06.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ 2022 թ․ հինգ ամսվա ընթացքում (01․01- 31․05) 4302 անձի տրամադրվել է 9,883 աջակցող միջոց։ Հիշեցնենք, որ պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության […]
10:30 08.06.2022
Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը: Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 1961-1972 թվականներին Արամ Սիմոնյանը սովորել Գորիսի միջնակարգ դպրոցում: 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության […]
10:26 08.06.2022
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: *** 2022թ. հունիսի 06-ին` ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու կողմից վարած «Toyota» և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի կողմից վարած «ВАЗ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի […]
08:34 08.06.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ տարի աշնանը մեծ աղմուկ հանեց Երևանի դպրոցներից մեկում ուսուցչից աշխատանքի ընդունվելու համար գումար պահանջելու և այնուհետև պարբերաբար վճարումներ ստանալու հանգամանքները նշող ձայնագրությունը։ Ձայնագրության հիման վրա հիմա արդեն նախկին տնօրենը նախարարության կողմից զրկվեց հավաստագրից։ Արդեն ստացել ենք դատավճիռը, որով նախկին […]
08:24 08.06.2022
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 19-րդ կինոփառատոնի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ժյուրիի նախագահն է իռլանդացի օսկարակիր սցենարիստ, ռեժիսոր Թերի Ջորջը։ Նա երկու անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում առաջադրվել է Օսկար մրցանակաբաշխությանը։ 2012 թվականին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկար մրցանակի։ Նրա հայտնի աշխատանքներից են «Հյուրանոց Ռուանդա», «Բռնցքամարտիկը», «Հոր անունից», «Անհանգստություն» ֆիլմերը։ Թերի Ջորջի ֆիլմերում հանդես են […]
21:08 07.06.2022
Հունիսի 2-ին ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցներով բացել են Նորատուս գյուղի Մամիկոնյան փողոցի առանձնատան պատուհանը և գողացել գազի կաթսա, ջեռուցման 28 մարտկոց և հեռուստացույց: Գողությունը բացահայտելու ուղղությամբ բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվեցին տեղեկություններ, որոնց ստուգման նպատակով ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ։ Ճշտվեց հանցագործության […]
20:23 07.06.2022
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ազգային անվտանգության ծառայության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության արդյունավետ փոխգործակցության շնորհիվ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Նուբարաշեն» պոլիկլինիկա առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրենը 2013-ից 2022 թվականների ընթացքում պոլիկլինիկայի բժիշկ-թերապևտից որպես կաշառք պահանջել և ամեն ամիս ստացել է նրա աշխատավարձի և լրավճարների 30 տոկոսի չափով։ Ավելորդ խնդիրներից […]
19:58 07.06.2022
Ղազանչիի բնական աղբյուրների սառնորակ խմելու ջրից են սնուցվում Գյումրիի մոտ 70%-ը և հարակից մի քանի բնակավայրեր։ Ջրի պաշարները թեև անսպառ չեն, բայց մարզի մեծ մասին խմելու ջուր մատակարարող Ղազանչիի տնտեսությունները ջուր ստանում են գրաֆիկով, երբեմն էլ անջուր են մնում։ Տասնամյակներ առաջ, երբ գյուղը մոտ էր բնական աղբյուրներին, ջրի դեֆիցիտ չեն ունեցել և ինքնահոս եղանակով շուրջօրյա […]
19:42 07.06.2022
Այսօր Դիլիջանի համայնքապետարանում կայացել է «Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել նաև Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել բիզնեսի զարգացումը և նպաստել Դիլիջանի խոշորացված համայնքում աշխատատեղերի ստեղծմանը` ներդրումներ կատարելով […]
18:37 07.06.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հերթական այցն է ունեցել Արաքս միավորված համայնք, մասնակցել Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացմանը: Մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզպետին զեկուցվել է, որ 69 մլն 121 հազար դրամ ընդհանուր բյուջեով իրականացված ծրագրի շրջանակում ամրացվել են մանկապարտեզի պատերը և ծածկը, իրականացվել է ներքին և արտաքին հարդարում, ներդրվել է […]
18:10 07.06.2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի և ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի տասը մարզերի 37 համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 91 հայտերը, որոնք հիմնականում վերաբերել են ասֆալտապատման […]
17:13 07.06.2022
Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հերթական հանդիպումն է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների խմբի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին: Արարատ […]
15:29 07.06.2022
Իտալիայի էկոնոմիկայի նախարարության ֆինանսական գվարդիան Տրիեստ քաղաքում առգրավել է 4,3 տոննա կոկաին։ Այս մասին հայտնում է Corriere della Sera թերթը։ Իրավապահների տվյալներով՝ թմրանյութերի բեռնափոխադրումը պատկանել է կոլումբիական թմրակարտելի մասնաճյուղին։ Դրա արժեքը գնահատվում է 96 մլն եվրո։ Բացի արգելված նյութերից, պահակային ծառայության աշխատակիցները ձերբակալել են հանցավոր խմբի 38 անդամների (որոնք, պարզվեց, Իտալիայի, Սլովենիայի, Խորվաթիայի, Բուլղարիայի, Հոլանդիայի […]
15:07 07.06.2022
Հունիսի 2-ին` ժամը 23։20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր […]
13:37 07.06.2022
Մայիսի 31-ի լուսադեմին բնակարանագողը հրելով բացել էր Գյումրիի Ղորղանյան փողոցի տներից մեկի պատուհանը, մտել տուն, գողացել էր զարդատուփ, արծաթե կախազարդ, դրամապանակ, կենցաղային իրեր: Թոշակառու տանտիրուհին ձայնից արթնացել էր, բղավել, բայց գողին տեսնել կամ գողությունը կանխել չէր կարողացել. Բնակարան մտած անձը փախել էր: Դեպքից րոպեներ անց ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց: Օպերատիվ-քննչական խմբերը մեկնեցին Ղորղանյան փողոց, […]
13:25 07.06.2022
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի: Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։ Միաժամանակ, դեպքերի […]
10:38 07.06.2022
Այս տարվա առաջին եռամսյակում 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում համակարգչային ֆինանսական վնասաբեր ծրագրերի և տեղային սպառնալիքների գրոհներն ուժգնացել են, իսկ այլ կիբեռսպառնսալիքների դեպքում ցուցանիշները կա՛մ մնացել են նույնը, կամ նվազել։ Այսպես, «Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ համակարգիչների օգտատերերի բաժինը, որոնք 2022-ի հունվար-մարտին ենթարկվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, կազմել է 0,6%. նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը […]
23:37 06.06.2022
Հունիսի 2-ից 3-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային այցով գտնվում էր Փարիզում: Ոստիկանության պատվիրակությանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ Ազգային ոստիկանության պետ, գլխավոր կոմիսար Ֆրեդերիկ Վոյը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի Ազգային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Վահե Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, այդ թվում՝ պարեկային ծառայության ներդրմանն ու կառուցվածքային […]
23:15 06.06.2022
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները թմրամիջոցների իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություններն իրացրին հունիսի 1-ին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների հետ: Թամանցիների փողոցից նրանք բերման ենթարկեցին երեք տղամարդու` «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ: Նրանցից երկուսի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինով լցված հինգ փաթեթ: Հետագա միջոցառումներով հաջողվեց պարզել, որ թմրամիջոցը նրանց իրացրել էր մայրաքաղաքի Կռիլովի փողոցի բնակիչ, […]
20:59 06.06.2022
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են, որ այսօր՝ հունիսի 6-ին, ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը հյուրընկալել է ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանին։ Կողմերը քննարկել են ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած՝ տեղահանված արցախցիներին բնակարաններ տրամադրելու գործընթացի, բնակարանների՝ ըստ առաջնահերթության տրամադրման հետ կապված հարցեր, ինչից հետո՝ անդրադարձել նաև դրանց լուծմանն ուղղված հետագա […]
20:56 06.06.2022
2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր: Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. […]
19:59 06.06.2022
Այսօր առավոտյան մարզպետարան էին եկել Կապան համայնքի Սյունիք գյուղի մի խումբ բնակիչներ՝ բողոքելու խմելու ջրի բացակայությունից։ Նրանց ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։ Չնայած բնակավայրի համար տարիներով ձգվող այս հարցն այժմ լուծում է ստանում, որի ընթացքը ներկայացվեց բնակիչներին, այդուհանդերձ, այս շոգ օրերին նրանց համար, բնականաբար, կենսական է ջուր ունենալը։ Ռոբերտ Ղուկասյանը […]
19:54 06.06.2022
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության տվյալներով՝ այս տարվա մայիսին Վրաստանի սահմանը հատել է 51 հազար 561 Ռուսաստանի քաղաքացի։ Փոխանցում է Aliq Media-ն։ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 376,6 տոկոսով։ Նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 10 հազար 818 քաղաքացի։ Բացի Ռուսաստանից, այս տարվա մայիսին ամենամեծ թիվը՝ 42 հազար 606 այցելու Վրաստան […]
19:50 06.06.2022
ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ արժեթղթերի շուկայում մասնագիտացված մասնակցի կեղծված լիցենզիայի հիման վրա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ անունից հանդես եկող որոշ անձինք հրապարակային առաջարկի միջոցով փորձում են ՀՀ-ում հաճախորդներ ներգրավել՝ առաջարկելով ներդրումային ծառայություններ: Հաշվի առնելով, որ նշված կազմակերպությունը չլիցենզավորված գործունեություն է իրականացնում և չի գտնվում Կենտրոնական բանկի վերահսկողության տիրույթում՝ հորդորում ենք զգոն լինել, չվստահել և […]
19:43 06.06.2022
ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին: Երկու կառույցների միջև ձևավորված է գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել է փաստաբանների վերապատրաստման դասընթացներ: Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների […]
19:37 06.06.2022
ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» փորձնական ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի թիմը Տավուշի մարզում իրականացնում է համապարփակ ուսումնասիրություն։ Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։ Ուսումնասիրության շրջանակում հանդիպում էր կազմակերպվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների ու մասնագետների հետ, որը վարեցին գյուղատնտեսության քաղաքականության փորձագետ Արա Դանիելյանը, գյուղատնտեսության խորհրդատու Նվարդ Շահմուրադյանը, համայնքային խորհրդատուներ […]