TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները   քննարկել են Շիրակի մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների հարցերը

17:48 12.03.2022

Կանանց հմտությունների ու կարողությունների զարգացման, վերարտադրողական առողջության, առողջ ապրելակերպի, մարզում տնտեսական ու սոցիալական նախաձեռնությունների և մի շարք այլ հարցերի մասին են այսօր քննարկել Շիրակի մարզպետարանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ «Ուրախ եմ հանդիպման համար և շատ կարևորում եմ մեր համագործակցությունը, հասցրել եմ ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը և ուզում […]

̰
Գյումրիի գլխավոր՝ 50-ամյակի կամրջի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը  հրատապ է․ գլխավոր ճարտարապետ

17:12 12.03.2022

Գյումրիի գլխավոր՝ 50-ամյակի կամրջի տեխնիկական վիճակը մասնագետները գնահատում են վատ, իսկ տարեցտարի փոփոխվող վիճակը մասնագետների համար տեսանելի է նաև սովորական ակնադիտական զննությամբ։Կամուրջն իրար է կապում քաղաքի երկու հատվածները, որտեղով երթևեկությունը բավական ինտենսիվ է։ Քաղաքի միակ ու կարևոր ենթակառուցվածք համարվող կամուրջը կառուցվել է 1975-78 թվականներին։ Շահագործումից հետո առաջին ու վերջին անգամ խորքային ուսումնասիրության է ենթարկվել 2004 […]

̰
Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում են բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել

12:29 12.03.2022

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ «Հաշվի առնելով մարտի 13-20-ին սպասվող օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումը, գիշերային ժամերին սպասվող բացասական ջերմաստիճանները, հատկապես Արարատյան դաշտի գյուղատնտեսներին հորդորում ենք բացօթյա գյուղատնտեսական աշխատանքներ չիրականացնել»։

̰
Երևանի Աջափնյակ, Արաբկիր և Ավան վարչական շրջաններում էլեկտրաշչակների ուսումնասիրություն է իրականացվելու

21:10 11.03.2022

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի որոշմամբ իրականացվելու է Երևան քաղաքի Աջափնյակ, Արաբկիր և Ավան վարչական շրջաններում տեղադրված էլեկտրաշչակների ուսումնասիրություն՝ մարտի 14-21-ն ընկած ժամանակահատվածում: Փորձարկվող էլեկտրաշչակների հասցեները՝ ներկայացված ցանկում: Նախապես ներողություն ենք խնդրում պատճառված հնարավոր անհարմարությունների համար:

̰ ̰ ̰
Կենսաբանները թվարկել են շաքարից հրաժարվելու առավելությունները

20:46 11.03.2022

Կենսաբանները հորդորել են նվազեցնել օգտագործվող շաքարի քանակը։ Բժիշկները պատմել են, թե ինչպես կարող է մեկ ամսով շաքարից հրաժարվելը փոխել կյանքը, գրում է Eat This, Not That-ը: Ըստ գիտնականների, շաքարավազի ավելացուկն է հանգեցնում մեծ խնդիրների, դրանք  ըմպելիքներում են (օրինակ՝ գազավորված ըմպելիքները), նախուտեստներում և աղանդերում:Չնայած նման հավելումներն ավելի համեղ կդարձնեն ուտեստը, սակայն չափից շատ օգտագործումը կհանգեցնի վատ […]

̰
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանի տարածքում

20:15 11.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։ Տավուշի և Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Մարտունի, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան […]

̰
Էրեբունու ոստիկանները բացահայտել են զբոսաշրջիկին կողոպտելու դեպքը

16:33 11.03.2022

Մարտի 6-ին ոստիկանության Էրեբունու բաժնի սպասարկվող տարածքում կողոպուտ էր կատարվել։ Ժամը 21.30-ի սահմաններում Նար-Դոսի փողոցի սննդի կետի մոտ անհայտ անձը օտարերկրացի մի զբոսաշրջիկի ձեռքից հափշտակել էր 40000 դրամ ու փախել։ Տուժողը կատարվածի վերաբերյալ ոստիկանություն չէր հայտնել, բայց ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն այդ մասին օպերատիվ տեղեկություններ ստացան։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 7-ին Խորենացու փողոցում […]

̰
Ստեփանակերտն ամբողջությամբ հոսանքազրկված չէ․ փոխքաղաքապետ

15:23 11.03.2022

Ստեփանակերտի փոխքաղաքապետը  ShantNews-ի հետ զրույցում հերքեց քաղաքի` ամբողջությամբ հոսանքազրկված լինելու մասին լուրը։ Սամվել Ղուլյանի խոսքերով՝ քաղաքում տեղ-տեղ հոսանքազրկում լինում է, սակայն կարճ ժամանակում հարցը լուծվում է։ «Այս պահին իմ սենյակում եմ, լույս կա։ Երեկ մեր թաղի մի մասը հոսանք ուներ, մյուսը՝ ոչ։ Դիմեցին, արագ վերականգնվեց։ Խնդիրն այն է, որ գազ չունենալու պատճառով քաղաքացիները հոսանք շատ […]

̰
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան․ տնտեսագետներ

15:13 11.03.2022

Ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել տնտեսագետները՝ անդրադառնալով պատժամիջոցների ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերին։ «Ռուսաստանի տնտեսական անկման 1% անկումը կարող է ազդել Հայաստանում 0․7 տոկոսային կետով անկման։ Սա նշանակում է, որ վատատեսական սցենարի դեպքում, երբ որ Ռուսաստանի տնտեսական անկումը 6-10%-ի սահմաններում է, Հայաստանում այդ անկումը կարող է […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

14:52 11.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն […]

̰
ԵՄ դեսպանն ու ՀՀ ՄԻՊ-ը մտքեր են փոխանակել մարդու իրավունքների ոլորտում զարգացումների վերաբերյալ

13:48 11.03.2022

Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի առաջին հանդիպումը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հետ։ Հանդիպումը՝ ծանոթության բնույթի այց էր՝ շնորհավորելու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին նոր պաշտոնը ստանձնելու առթիվ և հաստատելու ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԻՊ կառույցին։ ԵՄ դեսպանը ցանկություն հայտնեց շարունակելու ՄԻՊ գրասենյակի հետ գերազանց համագործակցությունն ու գործընկերությունը, ինչպես նաև երկուստեք մտքեր փոխանակվեցին […]

̰
Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են

13:42 11.03.2022

Չնայած Ռուսաստանի Դաշնությունը մինչև 2022թ-ի օգոստոսի 31-ը սահմանել է դեպի ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման ժամանակավոր սահմանափակումներ, այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները կարող են գնել հացահատիկի հավելյալ քանակություն՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության տրամադրած լիցենզիաների միջոցով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունը։ Հացահատիկի սահմանափակումները կազդեն ցորենի և մեսլինի, տարեկանի, գարու, եգիպտացորենի վրա։ Armtimes.com-ի […]

̰
8 և ավելի անձից կազմված ընտանիքին տրամադրվում է նվազագույնը 120 քառակուսի մետր մակերեսով բնակարան․ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե

13:22 11.03.2022

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեից տեղեկացնում են, որ բնակարանի (բնակելի տան) տրամադրումն իրականացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 16-22 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի հաշվարկով, բացառությամբ հետևյալ դեպքերի. պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքում սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանում (բնակելի տան մեջ) մինչև 27.09.2020թ. առանձին բնակված շահառուին տրամադրվում է 32-40 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան (բնակելի տուն). միևնույն […]

̰
Զովունիում 2 դի է հայտնաբերվել․ նախնական տվյալներով` մահը նռնակի պայթյունի հետևանք է

12:13 11.03.2022

Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Նույն դեպքի վերաբերյալ ստացված այլ հաղորդումների համաձայն՝ հետապնդվող կնոջը տեսել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցի մոտ, որտեղ պայթյունի ձայն է լսվել։ Ոստիկանության Նաիրիի բաժնից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը […]

̰
ՊԵԿ-ը կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը

11:20 11.03.2022

Պետական եկամուտների կոմիտեն կատարելագործում է ռիսկերի կառավարման համակարգը՝ համալրելով նորարարական մոտեցումներով: Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝ նվազեցնելով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային զննման դեպքերի քանակը: Նոր գործիքակազմի շնորհիվ զննման դեպքերի քանակի տեսակարար կշիռը, ընդհանուր դեպքերի մեջ, նախորդ տարիների համեմատ՝ 2021 թվականին արդեն իսկ նվազել է […]

̰ ̰
Մարգարա բնակավայրում շչակ է գործարկվելու

22:37 10.03.2022

Մարտի 11-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ:

̰ ̰
Արցախի հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները կսկսվեն մարտի 14-ից

22:19 10.03.2022

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։ 1-ին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

̰
ՃՈ 2-րդ սպայական գումարտակը ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում

22:13 10.03.2022

Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գումարտակի ղեկավար կազմի գլխավորությամբ, մարտի 7-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Ուժեղացված ծառայության նպատակը առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ հայտնաբերելն էր։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում հայտնաբերվեց առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց։ Բացի այդ, ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվեց երեք տասնյակից ավելի արձանագրություն։ Հայտնաբերվեցին […]

̰
Տեղական բյուջեից քաղաքացիներին դրամական օգնություն հատկացնելու նախագիծը թեժ քննարկումների պատճառ Գյումրիի ավագանու  նիստում

21:00 10.03.2022

Այսօր Գյումրիի ավագանու հերթական նիստն է տեղի ունեցել։ Օրակարգային  հարցերից թեժ բանավեճի պատճառ են դարձել  հատկապես ֆինանսական հատկացումներին վերաբերող զեկույցները։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը նախ ավագանու հաստատմանն է ներկայացրել 2021 թվականի  բյուջեի կատարողականը, ըստ որի եկամուտների պլանը կատարվել է 99,3 տոկոսով, իսկ սեփական եկամուտները հավաքագրվել են մոտ 91 տոկոսով։ Օրակարգային հարցերի շարքում անհամաձայնություն […]

̰ ̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը

18:50 10.03.2022

Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ» ծրագիրը՝ սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն տալով մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում: Ըստ Զարեհ Սինանյանի՝ «իԳործ»-ն արդեն այս տարիների ընթացքում տվել է շոշափելի արդյունքներ։ «Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 […]

̰
Արմավիրի մարզի 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու գործը դատարանում է

15:58 10.03.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 38-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսի 19-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, ավտոմեքենայի չզիջելու կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհով երթևեկող 25-ամյա և 38-ամյա քաղաքացիների միջև: Վեճի ընթացքում 25-ամյա երիտասարդը, սեփական անձը վեր […]

̰
Կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը կսահմանվի 200.000 դրամ․ նախագիծ

15:30 10.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու […]

̰
Հայաստանում կհայտարարվեն երկամսյա և եռամսյա վարժական հավաքներ

13:22 10.03.2022

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ երեք ամիս ժամկետով` 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 1400 քաղաքացի: Գործադիրը […]

̰
Դպրոցական սննդի միջազգային օրը կնշվի նաև Հայաստանում

12:21 10.03.2022

2022 թվականի մարտի 10-ին լրանում է Դպրոցական սննդի միջազգային օրվա 10-ամյակը: Այդ օրը մի շարք երկրներում դպրոցահասակ երեխաները, դպրոցների աշխատակազմը և նրանք, ովքեր գործ ունեն դպրոցական սննդի հետ, մասնակցում են փառատոների, թեմատիկ խաղերի, ներկայացնում իրենց գաղափարներն ու հաջողության պատմությունները՝ նպաստելով դպրոցական առողջ սննդի գաղափարախոսության տարածմանը։ Տոնի շրջանակում այսօր ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 8 հիմնական […]

̰
Ռեստորանում վիճաբանության ժամանակ 16-ամյա պատանին դանակահարել է 23-ամյա երիտասարդին

11:57 10.03.2022

Մարտի 9-ին, ժամը 00.50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ռեստորանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է 16-ամյա մի […]

̰
BACK_TO_TOP