TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սննդաբանը նշել է ծերացումը դանդաղեցնելու սուրճի հատկությունների մասին

23:26 05.03.2022

Դիետոլոգն անվանել է աշխարհում ամենահայտնի ըմպելիքներից մեկի օգտակար հատկությունները։ Սուրճի և դրա պատրաստման ճիշտ ձևի վերաբերյալ փորձագիտական ​​կարծիքը հրապարակել է Eat This, Not That-ը։ Սննդաբան Տրիստա Բեսթը բացատրել է, որ սուրճը ոչ միայն համեղ է  և էներգիա է հաղորդում, այլ նաև տալիս է առողջության մի շարք առավելություններ, ինչպիսիք են նյութափոխանակության արագացումը, սրտի հիվանդությունների և շաքարախտի […]

̰
Ողկույզ «տոմատ ծառ»՝ բնական հանքանյութերով․ ֆիզիկ-գյուղատնտեսը Շիրակի մարզում լոլիկի ծառ է աճեցնում

22:12 05.03.2022

Մասնագիտությամբ ֆիզիկ Սանասար Մարգարյանը շուրջ 40 տարի Մոսկվայում է բնակվել։ Բայց որոշեց վերադառնալ ու եղբոր՝ Վարուժանի հետ հայրենի հող ու ջրում գյուղատնտեսությամբ զբաղվել։ Մի քանի նախագիծ էին մտածել և դրանցից մեկը նախաձեռնեցին ու համոզված գործի անցան՝ վստահությամբ, որ էքստրեմալ պայմաններում աճող լոլիկի ծառը Շիրակի մարզում միակը կլինի։ 5-6 մետ բարձրության լոլիկի ծառը ֆիզիկ-գյուղատնտեսը հարմարեցրել է […]

̰
Պատանի երկրապահները Եռաբլուրում երդվեցին

19:17 05.03.2022

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Եռաբլուրում տեղի է ունեցել «Պատանի երկրապահների» երդման արարողությունը, որին ներկա են գտնվել ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակյանը, նախարարներ, պետական այրեր, երկրապահներ ու այլ քաղաքացիներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

19:01 05.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին բուք է: Վայոց ձորի մարզի և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային […]

̰
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ծանոթացել է պուրակի շինաշխատանքներին

18:35 05.03.2022

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել՝ շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ: Շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել և […]

̰
Շնող խոշորացված համայնքը  գազաֆիկացվել է

18:18 05.03.2022

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այլևս գազաֆիկացված են։ Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդային տարիներին։ Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։ Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 […]

̰
Ռուսաստանը Ուկրաինա է ուղարկել մոտ 500 տոննա մարդասիրական օգնություն

17:53 05.03.2022

Ռուսաստանը մինչ այժմ 497 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայ, շաբաթ օրը հումանիտար արձագանքման շտաբի նիստում հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Ուկրաինա է առաքվել 497 տոննա մարդասիրական բեռ, իրականացվել է 62 մարդասիրական ակցիա»,-ասել է գեներալը՝ նշելով, որ ռուսական կողմն արդեն կուտակել է ավելի քան 12 հազար տոննա մարդասիրական բեռ։ […]

̰
Շիրակի մարզի Քարաբերդ գյուղում  խմելու ջուր չկա․ խնդրի կարգավորմանը սպասում են սուբվենցիոն ծրագրով

17:36 05.03.2022

Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղում  խմելու ջուր չկ։ Ամիսներ առաջ էր նորից գյուղացիները բողոք արեցին, ջուրն օրերով չի հասնում բաժանորդներին, եղած ժամերին էլ ձեռքն ընկած ամաններում ջուր են կուտակում։ Բնակավայրն 260 տնտեսություն ունի, բոլորի համար ջրի գրաֆիկը նույն է՝ շաբաթը մեկ կամ երկու անգամ են ջուր ստանում, բայց գյուղի ամեն թաղամաս իր հերթն ունի, ներքին […]

̰
ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն

12:45 05.03.2022

Մարտի 4-ին աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի հետ այցել է «Միրատորգ» ագրոարդյունաբերական հոլդինգ և «Միրատորգ»-ի գենետիկական սելեկցիայի կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը: Կենտրոնը մշակում է շուրջ 1 մլն հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք եւ ունի 1 մլն խոշոր ու 3 մլն […]

̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Հրազդանում

12:17 05.03.2022

Ոստիկանության ՔՈԳՎ և Հրազդանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 4-ին Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 2019 թ. հոկտեմբերի 22-ից Սանկտ Պետերբուրգ քաղաքի իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվող 36-ամյա Վարդան Ղ.-ն: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: Առանց խափանման միջոցի:

̰
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:08 05.03.2022

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 2-րդ զանգված՝ Մոլդովական փ. 12, 26, 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ավան՝ Աճառյան փ. 14, 16, […]

̰
Մի շարք հետախուզվողներ են հայտնաբերվել

22:53 04.03.2022

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 3-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 49-ամյա Համլետ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ […]

̰
NTT կորպորացիայի փորձագետները կարծում են, որ խելացի մեքենաները գործածությունից դուրս կմղեն լուսացույցները

20:41 04.03.2022

Հետազոտողները կարծում են, որ խելացի մեքենաների հայտնվելով աստիճանաբար կհրաժարվեն լուսացույցներից և ճանապարհային նշաններից։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ NTT Corporation հեռահաղորդակցական ընկերության զեկույցի համաձայն՝ ապագայում քաղաքային ճանապարհներին ավելի քիչ կլինեն լուսացույցները, ճանապարհային նշանները և խցանումները։ Դա պայմանավորված կլինի նրանով, որ խելացի անօդաչու մեքենաները միմյանց հետ կշփվեն 5G-ի միջոցով, կհամակարգեն երթևեկությունը և կզգուշացնեն ճանապարհին առկա […]

̰
Փոխնախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել դատական և իրավական բարեփոխումների աշխատանքային անդրանիկ նիստը

19:47 04.03.2022

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարման արդյունավետության և հասարակական վերահսկողության ապահովման նպատակով աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է Վենետիկի հանձնաժողով ուղարկված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական […]

̰
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» համար

19:41 04.03.2022

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։ Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է, և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։ Հայտնում է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակը։ Հայաստանում մի շարք պետական […]

̰
̰
Բելառուսի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

16:07 04.03.2022

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 3-ին Մոսկվա-Երևան չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Յուրի Կ.-ն, որը 2018 թ. մայիսի 29-ից Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

̰
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

15:42 04.03.2022

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և, հատկապես ոլորաններով երթևեկելիս, մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

̰
Առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին

15:22 04.03.2022

Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել պատերազմի և ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հարազատ եղբայրներին կամ որդիներին: Հայկ Սարգսյանի խոսքով՝ գործող կարգավորումներով զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է […]

̰
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

14:55 04.03.2022

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ուժեղ քամիներով պայմանավորված ընդհատվել է Լճաշեն պոմպակայանի էներգասնուցումը, որի հետևանքով ս.թ. մարտի 4-ին՝ ժամը 14։00-20։00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Փոփոխություններ առաջին դասարանցիների հայտագրման ժամկետներում և դպրոց ընդունելության կարգում

14:30 04.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություններ են կատարվել «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու մասին» կարգում: Լիցենզիայով տրված տեղերի սահմանափակումը չի խոչընդոտի, երբ դպրոցը բնակավայրում միակն է Ըստ կատարված հիմնական […]

̰
Կարգելվի հանրային սննդի օբյեկտներում սեղանին աղաման դնելը՝ առանց սպառողի ցանկության. նախագիծ

13:40 04.03.2022

ՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ։ Ըստ այդմ՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում: «Համաձայն ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը (օրական <2 գրամ նատրիումին […]

̰
Փարիզի մերձակայքում պայթյուն է որոտացել. տուժել է 22 մարդ

12:05 04.03.2022

Փարիզի Օբերվիլիե արվարձանում գտնվող բնակելի շենքում պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով տուժել է 22 մարդ, որոնցից 19-ը ստացել են թեթև վնասվածքներ, 3-ը ծանր վիճակում են, հայտնում է BFM Paris-ը՝ վկայակոչելով հրշեջներին: Նրանց տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ մոտավորապես ժամը 5։30-ին (Երևանի ժամանակով 8։30-ին): Պայթյունից հետո չորսհարկանի բնակելի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի […]

̰
Տիգրանաշենի ոլորանները փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

11:36 04.03.2022

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Տիգրանաշենի ոլորանները (Ուրցալանջի հատված) փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է հաղորդագրության մեջ։

̰
̰ ̰
Գյումրիի Սլաբոտկա թաղամասի փողոցների հիմնանորոգման ընթացքում ալեքպոլցի վարպետների շարած հին «բրուշատկաները» չեն օգտագործվելու

23:08 03.03.2022

Սլաբոտկա թաղամասի փողոցների և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքի զբոսայգու հիմնանորոգման աշխատանքների մեկնարկի ժամկետ է նշվում ամառը։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ։ Այժմ կազմվում են «Կումայրի» արգելոցի պատմական միջուկի փողոցների վերականգնման նախագծերը։ Գյումրիի քաղաքապետարանում անցկացված հանրային քննարկմանը նախագծող ընկերությունը ներկայացրել է ծրագրի մանրամասները, իսկ բնապահպանները խոսել են շրջակա միջավայրի վրա […]

̰
Ստեփանծմինդա-Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 145 բեռնատար

20:46 03.03.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 145 […]

̰
Ի՞նչ որոշումներ են ընդունվել կառավարության այսօրվա նիստում

19:58 03.03.2022

Հայաստանն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան, Սյունիքն էլ՝ նոր մարզպետ։ Կառավարության այսօրվա նիստում քննարկվել են նաև Մեղրիում երկաթուղու ծրագրի, պարենային անվտանգությանն ուղղված հարցեր, անդրադարձ է արվել գազի գնի բարձրացմանն ու շուկայում ձվի գնի անկմանը։ Առավել մանրամասն՝ ռեպորտաժում։

̰
Արթուր Դավթյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները

19:04 03.03.2022

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինիին:   Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ […]

̰
BACK_TO_TOP