Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան․ տնտեսագետներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա ի՞նչ ազդեցություն կունենան․ տնտեսագետներ

15:13 11.03.2022

Ինչպիսի ազդեցություն կունենան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա։ Թեմայի շուրջ տեսակետներ են հայտնել տնտեսագետները՝ անդրադառնալով պատժամիջոցների ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմերին։

«Ռուսաստանի տնտեսական անկման 1% անկումը կարող է ազդել Հայաստանում 0․7 տոկոսային կետով անկման։ Սա նշանակում է, որ վատատեսական սցենարի դեպքում, երբ որ Ռուսաստանի տնտեսական անկումը 6-10%-ի սահմաններում է, Հայաստանում այդ անկումը կարող է հասնել 4-6%-ի սահմանների։ Մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ կամ ընդհանրապես կասեցվում է, սակայն այստեղ, որպեսզի խուսափենք անհարկի շահարկումներից, պետք է ֆիքսենք, որ նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ երկրները 2021-22-ի սեզոնի համար անհրաժեշտ գնումը արդեն իսկ իրականացրել են, այսինքն՝ այն չափով, որքան որ պետք էր, այդ գնումն իրականացվել է, և եթե հանկարծ այդ ժամանակահատվածի ընթացքում ԵԱՏՄ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարիք ունենա լրացուցիչ ներմուծում իրականացնելու, ապա լիցենզավորված գործընթացով այդ գործունեությունը հանգիստ հնարավոր է իրականացնել»,- նշել է «ԱՄԲԵՐՏ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Մերի Հովսեփյանը։

«Կարծում եմ, որ ներմուծումն ինչ-որ իմաստով կշատանա, որովհետև ռուսական ռուբլու անկումը պարարտ հող է նախապատրաստում Ռուսաստանից ներմուծվող ապրանքների ծավալի մեծացման համար, այսինքն՝ ոչ միայն հայկական շուկայում, այլև առհասարակ տարբեր շուկաներում Ռուսաստանն այս իմաստով մրցակցային առավելություն է ձեռք բերում և կարծում եմ՝ դրանից օգտվելու է։ Ու պետք չէ նաև մոռանալ, որ նույն նավթի, գազի համաշխարհային շուկաներում էական գնաճ կա, ինչը ևս իր հերթին դրական է անդրադառնալու այդ հանքային ռեսուրսների արդյունահանման հսկայական ծավալներ ունեցող Ռուսաստանի համար։ Այսինքն՝ էնպես չի, որ ամեն ինչ բացառապես սև, մուգ գույներով պետք է ներկայացվի, այստեղ այդ հանգամանքները ռուսական տնտեսությանը ընդհակառակը որոշակի դրական ազդակներ են հղում։ Անշուշտ, Ռուսաստանի տնտեսությունն այսօր լրջագույն մարտահրավերի առաջ է կանգնել, բայց մյուս կողմից կարծել, որ դա ուղղակիորեն փոշիացնելու է կամ ծնկի է բերելու ռուսական տնտեսությունը, իմ կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ»,- ասել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

10:00 05.07.2025

Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվել

 ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

BACK_TO_TOP