19:56 15.03.2022
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:46 15.03.2022
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի ընթացքում ամփոփվել են 2021թ. հանցավորության դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, դատախազական գործառույթների իրացման արդյունքները: Գլխավոր դատախազի տեղակալները, ըստ իրենց համակարգման ոլորտների, ներկայացրել են նախորդ տարվա ընթացքում հանցավորության ընդհանուր վիճակը և միտումները, հանցագործությունների հակազդման, բացահայտման, նպաստող պատճառների […]
19:40 15.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (բուք, մերկասառույց), Դիլիջանի ոլորանները, Ջուջևան-Ոսկեպար-Կոթի ավտոճանապարհը և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […]
19:36 15.03.2022
Շիրակի մարզում գործող հէկերից մեկի ջրօգտագործման ժամկետը կվերանայվի։ Այս մասին այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ասել է մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը։ Ոռոգման սեզոնին կարևոր է ջրի պահանջարկը լիովին բավարարել։ Անցած տարվա ոռոգման ջրի պակասի խնդիրն աչքի առաջ ունենալով, մարզպետարանը առաջարկություն է ներկայացրել կառավարություն։ Առաջարկը վերաբերում է Շիրջրանցքի վրա գտնվող հէկերից մեկի ջրօգտագործման թույլտվության ժամկետ կրճատելուն։ «Շիրջրանցքի […]
19:21 15.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ համայնքի նախկին ղեկավարի որդուն ավելի վաղ առաջադրված մեղադրանքը փոփոխելու […]
19:11 15.03.2022
Այսօր կայացել է Շիրակի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որի ընթացքում ամփոփվել են անցած երկուս ու կես ամիսների ընթացքում համայնքներում կատարված աշխատանքները, քննարկվել են առաջիկա ծրագրերն ու անելիքները։ Մարզխորհրդի գրեթե բոլոր նիստերում օրակարգային առաջին հարցը սեփական եկամուտների հավաքագրմանն էր վերաբերում։ Այսօրվա նիստում այս հարցն ընդգրկված չէր։ Առաջին եռամսյակը դեռ չի ամփոփվել, համայնքապետարաններն էլ այլ […]
18:59 15.03.2022
Հրամանատարների պատրաստության մակարդակի բարձրացման և ղեկավարման հմտությունների կատարելագործման նպատակով մարտի 14-15-ը N զորամիավորման ստորաբաժանումներից մեկում անցկացվել են մասնագիտական հավաքներ: Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև սպայակազմի անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը:
18:41 15.03.2022
Գործարանային 2ա շենքի բնակիչ Արա Կիրակոսյանը մոտ 20 տարի առաջ է եկել այստեղ բնակվելու, երկրաշարժին կորցրած 2-սենյականոց բնակարանի դիմաց այս շենքում մեկ սենյակ են տվել ու հանել անօթևանների հերթացուցակից։ Շենքի հարթ տանիքն այլևս անպիտան է, տեղումների ու ձնհալի ժամանակ ներսում մնալ անհնար է։ Ձյան տեղումներ, ձնհալ թե անձրև՝ տան մեջ չոր տեղ չի մնում։ Գիշերվա […]
18:13 15.03.2022
2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ: Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ […]
15:35 15.03.2022
Մահացել է վաստակավոր բժիշկ, մեծանուն գիտնական Հովհաննես Սարուխանյանը։ «Կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին Հովհաննես Սարուխանյանն անցել է Առողջապահության ազգային ինստիտուտի (նախկինում՝ Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտ) թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում։ Ավելի քան հինգ տասնամյակ հավատարիմ իր առաքելությանը փրկեց հազարավոր կյանքեր, կրթեց վիրաբույժների բազմաթիվ սերունդներ։ Անվանի բժիշկ ու գիտնական, որն անգնահատելի հետք թողեց հայրենի […]
10:33 15.03.2022
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ այսօրվանից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը: Մարտի 15-ից ուժի մեջ է մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում […]
22:47 14.03.2022
Արտաքին գովազդի պաստառները փոխարինելու ընթացքում մայրաքաղաքում առաջացող խցանումները բացառելու համար կգործեն ժամերի սահմանափակումներ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է գովազդի նոր թույլտվությունները տրամադրել ժամային հստակ գրաֆիկի սահմանմամբ: Քաղաքում բռնկված հրդեհները մարելու ժամանակ գրեթե միշտ հրշեջ մեքենաները ջրով վերալիցքավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով համայնքը նախաձեռնել է նոր հիդրանտների կառուցման […]
18:14 14.03.2022
Ինքնակամ շինությունների հաշվառման գործընթացի մեկնարկի օրվանից՝ 2.5 ամսում, Կադաստրի կոմիտե քաղաքացիները ներկայացնելու էին չափագրման փաստաթղթերը, որից հետո միայն ինքնակամ կառուցված շինությունները կհամարվեն հաշվառված։ Հաջորդ քայլն արդեն կառույցների օրինականացման կամ մերժմանն է վերաբերում, որը ՏԻՄ-ի գործառույթն է։ Բազմաթիվ բնակավայրերում ու քաղաքներում խախտվել են քաղաքաշինական նորմերը և ճարտարապետական տեսքերը: Ոլորտում խնդիրները կարգավորելու և ապօրինի շինությունների գույքագրում կատարելու […]
11:54 14.03.2022
Մարտի 6-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք, կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Շենգավիթի բաժնի, Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ […]
21:55 13.03.2022
Ն.Ս.Օ.Տ.Տ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորևական ուղերձ է հղել ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Կիրակի, 13 Մարտ 2022-ին, տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նորընտիր նախագահ վսեմաշուք Վահագն Խաչատուրեանի երդման արարողութիւնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Ազգային Ժողովի նախագահին կողմէ հրաւիրուած էր ներկայ գտնուելու երդման արարողութեան։ Այս […]
21:27 13.03.2022
Գիտնականների խումբը արշավի ընթացքում հայտնաբերել է Անտարկտիդայի հետախույզ Էռնեստ Շեքլթոնի նավի բեկորները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է France-Presse-ը։ Փետրվարի 5-ին SA Agulhas II նավը 110 հոգով ուղևորվել է Քեյփթաունից խորտակված նավը որոնելու: Endurance-ի բեկորները, ինչպես նախկինում ենթադրվում էր, գիտնականները հայտնաբերել են մոտ երեք հազար մետր խորության վրա: Գործակալության տվյալներով՝ որոնողական խմբի անդամները նշել են նավի […]
19:37 13.03.2022
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև քաղաքացիությունը դադարեցնելու դիմումները ս.թ. մարտի 15-ից ընդունվելու են նախօրոք էլեկտրոնային հերթագրման միջոցով։ Հերթագրումն իրականացվում է բացառապես https://e-request.am/ru կայքէջով։ «Հորդորում ենք դեսպանություն ներկայանալ սահմանված ժամանակից 10 րոպե առաջ՝ ունենալով Ձեզ հետ հերթագրումը հավաստող կտրոն և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։ ՀՀ […]
16:14 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի ուղեկցությամբ հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյա հոբելյանի առթիվ այցելել են նրա տուն-թանգարան: Տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը վարչապետին և տիկին Հակոբյանին է ներկայացրել բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական գործունեության մասին պատմող ցուցանմուշները: Նիկոլ Փաշինյանը հայկական մշակութային ժառանգության պահպանման գործում ներդրած […]
14:28 13.03.2022
Նուբարաշենը մինչև տարեվերջ նոր դպրոց կունենա. մոտ մեկդարյա պատմություն ունեցող կրթօջախի նախկին շենքը տարիների ընթացքում մաշվել էր, դարձել՝ չորրորդ կարգի վթարային: «Շինարարությանն արվում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը ներդրել է մոտ 1.2 միլիարդ դրամ»,- ասվում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
13:32 13.03.2022
Ասանժի հարսնաց Ստելլա Մորիսը և նրա երկու երեխաների մայրը «Թվիթերում» գրել է, որ իր հարսանիքը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ, ով գտնվում է բրիտանական Բելմարշ բանտում, տեղի կունենա մարտի 23-ին: Մորիսը նոյեմբերի վերջին հայտարարեց, որ ինքը և Ասանժը պաշտոնապես ամուսնության հայց են ներկայացրել։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պետական բանտային ծառայության մամուլի ծառայությունը ՌԻԱ Նովոստիին հաստատել […]
10:30 13.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ: Ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Հայ ժողովրդի և անձամբ իմ ջերմագին շնորհավորանքներն եմ հղում Ձեզ՝ Հռոմի քահանայապետ ընտրվելու տարեդարձի կապակցությամբ։ Խորապես շնորհակալ ենք աշխարհում խաղաղությանը և արդարությանը միտված՝ Ձերդ Սրբության աղոթքների, ուղերձների և մեր միջպետական կապերի շարունակական ամրապնդման հարցում աջակցության […]
23:25 12.03.2022
Մարտի 4-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները Գետահովիտ բնակավայրում ստուգման նպատակով կանգնեցրել, ապա բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 30-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ-66» մակնիշի բեռնատարը։ Այն բեռնված էր շուրջ 3 խմ կաղնու փայտանյութով։ Վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը իրենն է, ծառերն ապօրինի հատել է ինքը: Նշանակվել է մասնագիտական ստուգում: […]
18:20 12.03.2022
Առաջիկայում կփոխվի հաշմանդամության կարգերի տրամադրման գործընթացի կարգը: Չեն սահմանվի հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր, փոխարենը բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները քաղաքացիների կարիքների գնահատում կկատարեն՝ ելնելով ֆունկցիոնալության աստիճանից: 2021 թվականի դեկտեմբերի մեկի դրությամբ Հայաստանում հաշմանդամություն ունի 196․849 քաղաքացի, նրանցից 9191-ը երեխաներ են: Առաջին խմբի հաշմանդամ են 9 639, երկրորդ խմբի՝ 67 666, երրորդ խմբի՝ 110 353 մարդ: […]