19:55 09.03.2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 9-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Պարապմունքների անցկացման նպատակն էր զինծառայողների մարտական պատրաստության ամրապնդումը և մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։
19:48 09.03.2022
Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի տեղակայման վայրում Կանանց միջազգային տոնի կապակցությամբ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Միջոցառման շրջանակում բարեխիղճ ծառայության համար բարձր գնահատականի են արժանացել և հրամանատարության կողմից պարգևատրվել են նաև խաղաղապահ առաքելությանն ընդգրկված հայկական զորախմբի կին զինծառայողները։
18:38 09.03.2022
Գյումրի-Արմավիր ճանապարհի խոր ու մեծ փոսերն արդեն ծանրաքաշ բեռնատարների համար էլ են անհաղթահարելի։ Հանրապետական նշանակության ճանապարհի մոտ 50 կմ-ն անցնում է Շիրակի մարզով։ Այդ նույն ճանապարհը մարզկենտրոնին է կապում 13 գյուղ։ Գյուղերը քաղաքին կապող մայրուղու մոտ 16 կմ-ը քանդված է։ Քայքայված ճանապարհին այլընտրանք կա, բայց այն շրջանցիկ ու երկար է։ Փոսային՝ ընթացիկ նորոգումներ այս տարի […]
14:30 09.03.2022
Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայում մի շարք միջուկային օբյեկտներ՝ զինյալների կողմից միջուկային սադրանքները կանխելու համար, դրա վտանգն իսկապես կա։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Չեռնոբիլի, Զապորոժիեի ատոմակայանների և դրանց հարակից տարածքների նկատմամբ։ Այդ քայլն արվել է բացառապես […]
14:24 09.03.2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շուրջ 100 հայտ է ստացել ուկրաինահայերից, որոնք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են հայտնել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ հավելելով, որ տեղեկություն չունեն՝ ուկրաինահայերը մշտակա՞ն, թե՞ ժամանակավոր բնակության համար են դիմել: «Այդ 100 հայտը ստացել ենք այն ուկրաինահայերի կողմից, որոնք դուրս են եկել երկրորդ երկրի տարածք՝ դեպի Եվրոպական […]
11:59 09.03.2022
Փետրվարի 5-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ հարձակվել են Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի բենզալցակայանի վրա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գազալցակայանի աշխատակիցը հարակից տարածքում նկատել է երկու դիմակավորված անձանց, որոնցից մեկը մտել է սենյակ և ինքնաձիգով մեկ անգամ կրակել հատակին՝ պահանջելով փող, ապա […]
23:53 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի […]
22:12 08.03.2022
Կազմվում է Ջրաձոր գյուղի վերաբնակեցման նախագիծը, որի աշխատանքները մեկնարկել են դեռ նախորդ տարվանից: Գյուղը տեղափոխելու անհրաժեշտությունը պայմանավորված է Կապսի ջրամբարի շինարարությամբ, որն ըստ ժամանակացույցի, պետք է մեկնարկի այս տարվա երրորդ եռաամսյակում: 25, ապա 60 միլիոն խմ ծավալով ջրամբարում ջուր կուտակելու դեպքում Ջրաձոր գյուղի հիմնական մասն ու ճանապարհը կծածկվեն ջրով: Մինչ այս գյուղը տեղահանելու և այլ […]
19:59 08.03.2022
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լոռու մարզի Սպիտակ, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի և Արագածոտնի մարզի […]
18:46 08.03.2022
Գարնանային տոների առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պատվոգրերով են պարգևատրվել շիրակցի երեք զինվորական կանայք՝ հայրենիքին անմնացորդ նվիրումի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության և անձնուրաց ծառայության համար։ «Շատ ուրախ եմ` Ձեզ հանդիպելու և անձամբ շնորհավորելու։ Ինձ համար շատ կարևոր է, որ կանայք գնահատվեն, հատկապես երբ խոսքը այնքան բարդ մասնագիտություն ընտրած կանանց մասին է։ Դժվար ուղի […]
18:25 08.03.2022
Ուկրաինա է առաքվել 946 տոննա մարդասիրական բեռ, հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։ «Ուկրաինա է ուղարկվել 946 տոննա մարդասիրական բեռ, 132 մարդասիրական ակցիա է իրականացվել Զապորոժիեի, Կիևի, Խարկովի, Խերսոնի և Չեռնիգովի շրջանների բնակավայրերում, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, այդ թվում՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 22 մարդասիրական ակցիայի շրջանակում […]
18:20 08.03.2022
Կանանց միջազգային օրվա առիթով Գյումրիում իրենց ամենամյա տոնական ակցիան են իրականացրել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Շնորհավորել են կին վարորդներին, ծաղիկներ են նվիրել նրանց և մաղթել են անփորձանք երթևեկություն։ «Մեզ մոտ ավանդույթ կարծես լինի, ամեն տարի Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, մեր նախաձեռնությամբ, մեր հարգարժան կին վարորդներին կանգնեցնում ու շնորհավորում ենք Մարտի ութը, միևնույն ժամանակ նվիրելով նրանց մեկ […]
14:36 08.03.2022
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է կանանց Մարտի 8-ի առթիվ․ «Սիրելի՛ կանայք Շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Մաղթում եմ անսպառ երջանկություն, ընտանեկան բարեկեցություն և հաջողություններ՝ բոլոր նախաձեռնություններում։ Կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետությունը շարունակում է անել ամենը՝ կանանց հզորացման, վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շարունակվում […]
10:14 08.03.2022
Կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, քանի որ հավատում եմ, որ մեր երկրում կանանց քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավազորման ու հզորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը բոլորիս գործն է։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի տոնական ուղերձում։ «Կանանց հիանալի դերերը բազմաթիվ են՝ սիրող ու հոգատար կին, կյանքի հուսալի ընկեր, կենսատու և անձնուրաց […]
09:55 08.03.2022
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ․ «Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ: Կանանց տոնն ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի տոն է, որոնց աղբյուրը դուք եք, սիրելի՛ կանայք՝ որպես մայր և կին, որպես դուստր և քույր: Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր […]
09:52 08.03.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ Հատկապես այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց նկատմամբ, լինում ավելի ուշադիր ու հոգատար: Ձեր հոգատարության, իմաստության ու համբերատարության շնորհիվ դարեր ի վեր պահում ու պահպանում եք մեր ընտանիքների […]
20:31 07.03.2022
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Փետրվարի 28-ից մարտի 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1430 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 203 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 149, առանց վարորդական վկայականի 266 անձ։ 77 տրանսպորտային միջոց […]
19:59 07.03.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մարտի 1-ից մարտի 7-ը ծնվել է 35 երեխա՝ 17 տղա, 18 աղջիկ, նրանցից մեկը զույգ է եղել։ Փետրվար ամսին գրանցվել է 175 ծնունդ, նրանցից 93-ը տղա, 82-ը աղջիկ է եղել, փետրվարին մարզում մեկ զույգ է լույս աշխարհ եկել։
19:35 07.03.2022
540 գրամ քաշով ծնված և առողջական խնդիրները հաղթահարած երեխան դուրս գրվեց հիվանդանոցից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ներկա է գտնվել երեխայի դուրսգրմանը։ Նախարարը նկատել է, որ հետծննդյան ճիշտ խնամքի և բուժօգնության շնորհիվ 540 գրամ ծնված փոքրիկը դուրս է գրվում 3 կգ 700 գրամ քաշով` առանց առողջական որևէ բարդության: […]
18:55 07.03.2022
Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով: Հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
18:45 07.03.2022
Գյումրիի քաղաքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ են արդեն երկար տարիներ, տնօրենների մրցույթներ չեն անցկացվել սկսած 2016 թվականից: Նախկինում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները նշանակվում էին ավագանու որոշմամբ, և ղեկավարման ժամկետներ գոյություն չունեին։ Սկսած 2020 թվականից, ԱԺ-ի որոշմամբ որոշակի հստակեցումներ եղան նաև այս գործընթացում։ Մինչ համայնքային ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի […]
18:30 07.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244 -րդ հոդվածով հարուցված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան –Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները: Դեպքի առթիվ 2022թ. մարտի 6-ին՝ ժամը 08:10-ին, ահազանգ էր ստացվել, որ նշված […]
18:20 07.03.2022
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ՝ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկ զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների` 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական […]
18:16 07.03.2022
ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ստեղծված հերթական գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև նախկին զինծառայողներ և Արցախի Հանրապետության պետական […]
17:41 07.03.2022
Այսօր Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներն ու ֆերմերները փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով համապատասխան գերատեսչություններից վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը, որը անցած շաբաթ է հաստատվել կառավարության նիստում։ Հողագործները դժգոհում են շուկայականից էժան գնով պարարտանյութի տրամադրման մինչև երեք հեկտար սահմանաչափից, որը, ըստ նրանց, ավելի շատ հեկտարներ մշակողների համար անընդունելի մոտեցում է։ Նրանք պնդում են, որ պետական սուբսիդավորման […]
13:04 07.03.2022
Մարտի 6-ին՝ ժամը 21.35-ին, «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի մի շենքից «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 21.00-ի սահմաններում նշված շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդուն դանակահարել է 25-ամյա մի երիտասարդ, որը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում […]