12:45 07.02.2022
Հանգստյան օրերին՝ փետրվարի 5-ին և 6-ին, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի և մարզային տեսուչները կորոնավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել 110 հանրային սննդի օբյեկտներում, արտադրություններում և իրացման ցանցում: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից հանրային սննդի մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման […]
12:43 07.02.2022
ՀայՓոստը տեղեկացնում է, որ մարտի մեկից նախատեսվում է սահմանել մեծաքանակ «առաքանիների մուտքի վճար»: Մեկ օրվա ընթացքում առանց առաքանիների նախնական գրացման, 10-ից ավել առաքանի փոստային բաժանմունք հանձնելու պարագայում, սկսած 10-րդ առաքանուց, կգանձվի 200 ՀՀ դրամ վճար՝ յուրաքանչյուր առաքանու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ սպասարկման որակի բարելավման ռազմավարության շրջանակներում ներդրվել է նոր Envelope համակարգ, որից օգտվելու պարագայում վերոնշյալ […]
12:21 07.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 01.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 30-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 01.45-ին Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի և Սուրբ Նշան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 28-ամյա մի տղամարդ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ փետրվարի 6-ին, ժամը […]
12:07 07.02.2022
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: «Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը: Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու […]
12:04 07.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից նույն հիմնարկի աշխատակցի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 6-ին` ժամը 13:00-ից 13:15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խցերից մեկում պահվող կալանավորը, հեռախոսակապից օգտվելու պատրվակով, անվտանգության […]
12:02 07.02.2022
Վերաքննիչ դատարանը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը: 2021 թվականի հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Խոսքը խարդախություն կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին […]
10:31 07.02.2022
Հունվարը լի էր հաղթանակներով «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի համար. դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Հարկ է նշել, որ մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրներից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված […]
19:51 05.02.2022
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն 2022 թվականի հունվար ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 112 երեխա, որից 58-ը՝ տղա, 54-ը՝ աղջիկ: Ծնունդներից 23-ը գրանցվել է Գավառի, 22-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 42-ը՝ Մարտունու ծննդատանը, 17-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Նորածիններից 1-ը Երևան քաղաքից է, 1-ը՝ Արցախից:
19:25 05.02.2022
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ներկայում հիմնանորոգվում է մայրաքաղաքի 8 մանկապարտեզ: Ծրագիրն ընդգրկում է 29 նախակրթարան. 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Առաջին հերթին շենքերն ամրացվում են, ջերմամեկուսացվում: Կրթօջախներում անցկացվում է նաև օդափոխության համակարգ: Ամեն մանկապարտեզ կունենա իր արևային համակարգը, արևային ջրատաքացուցիչ: Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է, որի […]
19:15 05.02.2022
Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագրով ավարտական փուլում են Եղեգնաձորի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի շինարարական և վերանորոգման աշխատանքները։ Այս կենտրոնը միասնական ընդունարանի սկզբունքով սոցիալական ծառայություններ է մատուցելու շուրջ 16000 շահառուի։ Հայաստանում արդեն իսկ գործում են նմանատիպ 35 կենտրոններ: Տեղեկացնում է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը։
19:06 05.02.2022
Կոալաները Ավստրալիայի ամենասիրված և ճանաչելի խորհրդանիշներից մեկն են, և մենք պարտավոր ենք պաշտպանել դրանք գալիք սերունդների համար: Հատկացված գումարը կօգտագործվի կոալայի բնակավայրերի, կոալաների պոպուլյացիան վերականգնմանը, ինչպես նաև կոալաների առողջության վրա ազդեցությունների վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման համար», – ասվում է վարչապետ Սքոթ Մորիսոնի գրասենյակի հայտարարության մեջ: Նշվում է, որ ներդրումներ կկատարվեն առաջիկա չորս տարիների ընթացքում։ 2018 թվականից […]
17:20 05.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արագածի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Կապանում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […]
17:14 05.02.2022
2018-ի վերջին Շիրակի մարզում սկսվեց ոչ հիմնական շինությունների հաշվառման գործընթաց։ Բոլոր ոչ հիմնական շինությունների մասին ամփոփ թվային տվյալներ Շիրակի մարզպետարանն անցած տարվա նոյեմբերին է ուղարկել քաղաքաշինության կոմիտե։ Ոչ հիմնական շինությունների մեծ մասը բնակեցված տնակներն են։ Համաձայն այդ տվյալների՝ Շիրակի մարզում ոչ հիմնական շինությունների թիվը նվազել է։ «3547 տնակներից մնացել է 3456-ը։ Բնակապահովման ծրագրերից օգտված ընտանիքներն […]
12:29 05.02.2022
Թուրքիայում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 111 157 նոր դեպք, ինչը երկրի համար նոր ռեկորդ է։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։ Առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով, Omicron շտամի արագ տարածման պատճառով հիվանդացության բարձր մակարդակը հանգեցնում է նաև մահացության, հատկապես լուրջ քրոնիկ հիվանդություններով մարդկանց շրջանում։ Օրական մահերի թիվը հասել է 248-ի, սա ամենաբարձր ցուցանիշն […]
11:58 05.02.2022
Twitter-ն ամբողջ աշխարհում սկսում է փորձարկել քվեարկության կոճակը: Այս մասին հաղորդվում է Twitter Support միկրոբլոգում։ Հուլիսին սոցցանցը սկսել էր սահմանափակ թվով օգտատերերի հետ iOS սարքերի «կողմ» (Upvote) և «դեմ» (Downvote) գործառույթների փորձարկումներ, որոնց օգնությամբ օգտատերերը կարող էին թվիթին աջակցություն և անհամաձայնություն հայտնել: «Մենք ընդլայնում ենք փորձադաշտը. ձեզանից շատերը բրաուզերում, ինչպես նաև iOS-ի և Android-ի հավելվածներում […]
11:47 05.02.2022
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ։ Հայ մշակութասեր հանրությունը անդառնալի կորուստ կրեց. 2022 թվականի փետրվարի 4-ին 63 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին: 1965-75թթ սովորել […]
23:59 04.02.2022
Հունվարի լույս 29-ի գիշերը ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ոստիկանները Մամիկոնյանց փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ մոխրացած հետքերով ապակե գլանակ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Նշանակվել է փորձաքննություն:
21:28 04.02.2022
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) անդամ Այքութ Էրդողդուն օրերս Twitter-ի իր էջում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել Ադրբեջանից բնական գազի գնման գործընթացի վերաբերյալ։ Նրա պնդումներին արձագանքել է պաշտոնական Բաքուն, փոխանցում է ermenihaber-ը։ Թուրք ընդդիմադիր պատգամավորը, հղում անելով Թուրքիայի հաշվեքննիչ դատարանի (Sayıştay) զեկույցներին, ինչպես և էներգետիկ փորձագետների բացահայտումներին, պնդել է, […]
19:59 04.02.2022
Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժ.17:00-20:00: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգահան Անիտա Հախվերդյանը: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, ժ.11:00-13:00 նույն վայրից։
19:41 04.02.2022
Տարիներ շարունակ Հայաստանը համարվել է տարեց տուրիզմի երկիր։ Այստեղ զբոսաշրջությունը հիմնված է անցյալի թողած ժառանգության վրա։ Պատմական արժեքներն ու հնավայրերը կարևորելով, այսօր ոլորտի մասնագետները փորձում են այլ ուղղություններ զարգացնել, որն ըստ էության առնչվում է ակտիվ տուրիզմին նաև։ Օրինակներից մեկը սպորտային զբոսաշրջության ակտիվացումն է, որը դրական միտումներ է ցույց տալիս Աշոցքում։ Իսկ ընդհանուր առմամբ զբոսաշրջիկին ակտիվ […]
16:30 04.02.2022
ԿԳՄՍ-ի կողմից անցկացվող «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող են ճանաչվել 34 ուսանողներ, որոնք, ըստ կրթական աստիճանների՝ բակալավր, մագիստրոս և 7 ոլորտների՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ և սպորտ, զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 1-ին տեղը զբաղեցրել է 13 ուսանող, որոնց կշնորհվի 445.000-ական դրամ, 2-րդ տեղը՝ 11 ուսանող, որոնք կստանան 345.000-ական դրամ, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցրած […]
16:24 04.02.2022
Հայիթիի հյուսիսում հորդառատ անձրևներ են տեղացել: Ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ։ Նման տվյալներ հինգշաբթի օրը՝ փետրվարի 3-ին, հրապարակել է teleSUR հեռուստաալիքը։ Ըստ փրկարարների՝ ևս մեկ մարդ անհետ կորել է։ Նշվում է, որ մահվան հիմնական պատճառը եղել է անտեղյակությունը։ Որպես օրինակ՝ շտապօգնության աշխատակիցները պատմեցին մի մարդու մասին, որին ջուրը քշել էր, երբ նա փորձել […]
15:51 04.02.2022
63 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը։ Արթուր Գրիգորյանը սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում։ 1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական […]
15:06 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: […]
13:43 04.02.2022
Հրազդան գետի վրա կառուցված 252մ երկարությամբ և 28մ լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը գրեթե պատրաստ է: Այն մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող նոր ճանապարհի ամենակարևոր ու պատասխանատու կառույցն է: Նոր կամրջի վրայով շինարարների հետ միասին առաջին անգամ անցել է նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում […]
11:01 04.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ երեխայի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 31-ին՝ […]
10:54 04.02.2022
Նախատեսվում է ներդնել անձի ֆունկցիոնալության և հաշմանդամության բազմակողմանի գնահատման չափորոշիչների համակարգ՝ հիմնված Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ֆունկցիաների միջազգային դասակարգման (ՖՄԴ) սկզբունքների և մոտեցումների վրա: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Անձի ֆունկցիոնալության գնահատման այս մոդելը հնարավորություն կտա ոչ միայն լիարժեք գնահատել անձի առողջական խնդիրներն, այլև բազմակողմանիորեն վերլուծել վերջինիս գործունեության […]
10:36 04.02.2022
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
08:09 04.02.2022
Aravot.am-ն անդրադարձել է ոստիկանությանն ուղղված ահազանգին՝ Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը […]
20:48 03.02.2022
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]