14:28 11.02.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արմեն Կարապետյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը: Կասեցման հիմք են հանդիսացել հայտնաբերված խախտումները. մաքուր-նորոգված չեն եղել արտադրական, օժանդակ և կենցաղային սենքերը, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները գործիքներն ու այլ պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, չեն ձեռնարկվել […]
14:00 11.02.2022
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը կիրականացվի փետրվարի 11-ից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
12:42 11.02.2022
2021 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 340 քրեական գործ, որից` 4-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը` 106-րդ հոդվածով նախատեսված մոր կողմից նորածին երեխայի սպանության, 8-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 4-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, […]
12:05 11.02.2022
Փետրվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Խաշթառակ բնակավայրի սկզբնամասում հայտնաբերել և, որսագողության կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 57-ամյա մի տղամարդու՝ իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են ձուկ որսալու ցանց, մարտկոց, հոսանքի կարգավորիչ, ձկնորսական հանդերձանք և պլաստմասե տարա՝ բեղլու, կողակ, տպկուց և կարասիկ ձկներով: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված […]
11:56 11.02.2022
Փետրվարի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա […]
11:18 11.02.2022
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին 36-ամյա տղամարդու նկատմամբ առերևույթ կատարված սպանության փորձի դեպքը: Նախնական տեղեկություններով, 2022թ. փետրվարի 10-ին` ժամը 17:25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել […]
10:21 11.02.2022
Հայկական և համաշխարհային մարմնամարզության լեգենդ Ալբերտ Ազարյանը տոնում է ծննդյան 93-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնն այսօր էլ նույն եռանդով և ոգևորությամբ շարունակում է մասնակիցը դառնալ իր իսկ մարզադպրոցի առօրյային: Ալբերտ Ազարյանը ծնվել է 1929 թվականին Գանձակում: 1952 թվականին առաջին անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ օղակներ վարժությունից։ 1953 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում մեկնել է […]
21:00 10.02.2022
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հստակեցնում է Գյումրիի «Մուշ» թաղամասում կառուցած բնակարանների հավանական շահառուների ցուցակը։ Մասնագիտական խմբերն այժմ ուսումնասիրում են բնակարանի կարիք ունեցող հարյուրավոր ընտանիքներից ստացված դիմումները։ «Մուշ» 2/2-ում կառուցված երկու շենքերն իրենց արտաքին տեսքով ու հարկայնությամբ տարբերվում են հարակից քառահարկ բնակելիներից: Մարզի հանքերի դեղին ու կարմիր տուֆերով են երեսապատված։ Երկու բնակելիների կառուցումը մոտ մեկ տարի առաջ […]
20:55 10.02.2022
«COVID-19-ով հոսպիտալացված Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի մասին լրատվամիջոցների տեղեկությունները չափազանցված են և «կենտրոնացած են սենսացիոն էֆեկտի վրա»։ Այս մասին РБК-ի խնդրանքով հայտնել են քաղաքական գործչի գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունից։ Ինչպես նշել են կուսակցությունում, Ժիրինովսկին ամեն օր ուսումնասիրում է մամուլը, աշխատանքային փաստաթղթերը, հեռախոսով հանձնարարականներ է տալիս։ «Շուտով նա կվերադառնա լիարժեք, ակտիվ աշխատանքի»,- ասված է […]
20:46 10.02.2022
The Economist բրիտանական լրատվական ընկերությունը հրապարակել է 2021 թվականի Համաշխարհային ժողովրդավարության ինդեքսը։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ Վրաստանի վարկանիշային միավորը նոր ինդեքսում վատթարացել է, այն 5,31-ից նվազել է 5,12-ի, սակայն երկրի դիրքը ժողովրդավարության մակարդակով մնում է անփոփոխ՝ դեռևս 91-րդ հորզոնականում։ Ըստ այս ցուցանիշի՝ Վրաստանը գտնվում է «հիբրիդային ռեժիմում»։ Ցուցանիշի համաձայն՝ Վրաստանը գտնվում է Հոնդուրասի և […]
20:14 10.02.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի […]
20:08 10.02.2022
Բրիտանական «Economist Intelligence Unit» հետազոտական և վերլուծական ընկերությունը ներկայացրել է «Ժողովրդավարության ինդեքս 2021» զեկույցը, որում 167 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 103-րդ տեղը և կրկին դասվել է «հիբրիդային ռեժիմների» շարքին։ Հաղորդում է Ermenihaber.am-ը։ Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը։ Նշվում է, որ 2020-ի համեմատությամբ, այնուհանդերձ, Թուրքիան բարելավել է իր տեղը 1 հորիզոնականով՝ հնարավոր […]
19:21 10.02.2022
Շիրակի մարզպետարանն ու ՄԱԶԾ Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը համատեղ փետրվարի 26-ին Մեծ Սարիար բնակավայրի անտառային հատվածում կանցկացնեն ամենամյա «Շիրակի ձմեռ» փառատոնը։ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը համատեղ ասուլիսի ընթացքում ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը՝ կարևորելով մարզում ձմեռային տուրիզմի զարգացումը նշել […]
18:45 10.02.2022
Հայաստանի ծանրամարտի առաջնությունում գյումրեցի մարզիկների արդյունքներն ընդհանուր հաշվարկում լավագույնն են, չորս ծանրորդ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում։ Չորս ծանրամարտիկները Հայաստանի չեմպիոն են դարձել՝ տարբեր քաշային կարգերում։ Գերծանր քաշային, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի իր ցուցանիշներով գերազանցել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոններին։ «Աշխարհի առաջնությունից հետո ինքը մի կարճ ժամանակահատված հանգստացավ, մի տասը մարզումից […]
15:51 10.02.2022
Հայաստանը երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել․ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ: «Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև […]
15:10 10.02.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Քրիստինե Կիրակոսյանին (քաղաք Վանաձոր), Ջուլիետա Դարբինյանին (քաղաք Աբովյան) և Մհեր Հակոբյանին (քաղաք Վարդենիս) պատկանող հացի արտադրամասերում, հայտնաբերել սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ: Ընդհանուր առմամբ՝ արտադրամասերի պատերն ու առաստաղը, արտադրական սենքերը չեն պահվել մաքուր և նորոգ վիճակում, արտադրամասերի […]
14:12 10.02.2022
Կառավարությունը հաստատել է Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված։ Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակներ հանդիսացող և նիկոտին պարունակող արտադրանքը, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները կանոնակարգված չեն, ուստի դրանց նկատմամբ կիրառման և կատարման համար պարտադիր պահանջներ սահմանված չեն: Այս իրավական ակտի նպատակը Հայաստանում նոր արտադրատեսակի (նիկոտին պարունակող […]
14:00 10.02.2022
ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ից 13:30-ը, Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Հիշեցնենք, որ 74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։
12:23 10.02.2022
Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ․-ի դին՝ սավանով կախված վիճակում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
12:09 10.02.2022
Դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանները համապատասխանեցվում են Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, իսկ դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության համար սահմանվում են միասնական պայմաններ։ Նախագծերի փաթեթն այսօր արժանացել է Կառավարության հավանությանը։ Ըստ այդմ, ապահովվում է Սահմանադրական դատարանի որոշման կատարումը, ըստ որի դատավորների համար կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանների տարբերակված մոտեցումը ճանաչվել էր հակասահմանադրական։ […]
11:14 10.02.2022
Փետրվարի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ օդանավակայանի 4-րդ հարկում գործող ավիաընկերությունները սպասարկող դրամարկղերից մեկի մոտ խնդիրներ են առաջացել։ Մոտեցել ու տեսել են, որ մի քաղաքացի դանակի սպառնալիքով ավիատոմս վաճառող ընկերության աշխատակցուհուց պահանջում է, որ իր համար չվերթ ապահովեն և արտերկիր մեկնելու […]
20:37 09.02.2022
Կորոնավիրուսով հոսպիտալացված Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկունմիացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, հաղորդել է Ura.ru-ն՝ հղում անելով աղբյուրներին։ «Քովիդով վարակված Վլադիմիր Ժիրինովսկուն միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատգամավորի վիճակի մասին այլ մանրամասներ պորտալի զրուցակիցը չի հայտնել: РБК-ի աղբյուրն իր հերթին հայտարարել է, որ քաղաքական գործչի վիճակը ծայրահեղ ծանր է։ […]
19:10 09.02.2022
44-օրյա պատերազմի հայկական կողմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3812 է, որից 3736-ը զինծառայող, 76-ը՝ քաղաքացիական անձ։ Անհետ կորածների թիվը 217 է, նրանցից 196-ն է զինծառայող, 21-ը՝ քաղաքացիական անձ։ Այս թվերն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
16:54 09.02.2022
Աշխարհում հայտնաբերված կորոնավիրուսային դեպքերի թիվն անցել է 400 միլիոնը, հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որն ամփոփում է դաշնային և տեղական իշխանությունների, լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տվյալները: Այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 02:00-ի դրությամբ, աշխարհում գրանցված COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 400 244 031-ի։ Կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 5,761,208 հիվանդ։
16:16 09.02.2022
ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ է մտել ստուգումներ իրականացնելու: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու իր տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են, որ իսկապես ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել իրենց հիմնարկում: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին […]