TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց

10:36 04.02.2022

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները փետրվարի 3-ին Հանրապետության հրապարակում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 59-ամյա Արմեն Խ.-ին, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
124 մանկապարտեզի տնօրենը՝ երեխային հող ու կղանք ուտեցնելու, բռնության ենթարկելու ահազանգի մասին. «Առավոտ»

08:09 04.02.2022

Aravot.am-ն անդրադարձել է ոստիկանությանն ուղղված ահազանգին՝ Երևանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը […]

̰
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը

20:48 03.02.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի եւ հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, […]

̰
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

20:04 03.02.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Անվաշղթաների կիրառման դեպքում Վարդենյաց լեռնանցքը բաց է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Անտառային տարածքների վերականգնման ծրագիրը Շիրակի մարզում կշարունակվի. կլինեն համալրումներ նոր ծառատեսակներով

19:57 03.02.2022

90-ականներին հատված ծառերի տեղը լրացնել ամբողջությամբ այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել։ Որոշ անտառային հատվածներ լրիվությամբ են հատվել մութ ու խավար տարիներին ջերմություն ապահովելու համար։ Դրանց տեղում անտառային գոտիների վերականգնումը շարունակվում է։ Անտառային հողերը Շիրակի մարզում 4200 հա են, որից միայն 2300-ն է անտառապատ։ Հողերի մի մասը վերականգնման համար նպաստավոր չէ արդեն ու թողնված է […]

̰
Վրաստանում պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերն աճել են

19:38 03.02.2022

Վրաստանում պաշտոնյաների կողմից կատարված հանցանքները 2021 թվականին աճել են 11,35 տոկոսով: Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներով՝ նախորդ տարի բացահայտվել է պաշտոնեական հանցագործության 579 արձանագրված դեպք, որից 19,52%-ը` 113-ը բացահայտվել է։ 2020 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է այս տեսակի հանցագործության 520 դեպք, որից բացահայտվել է 42-ը։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ավելի կոնկրետ՝ 2021 թվականին պաշտոնեական դիրքի չարաշահման […]

̰
Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր

19:15 03.02.2022

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի […]

̰
Արգենտինան կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն դեղաչափ ռուսական պատվաստանյութ է ստացել

16:23 03.02.2022

Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի 14,6 մլն չափաբաժին, ևս 6,3 մլն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով, ասվում է Ռուսաստանի և Արգենտինայի նախագահներ Ալբերտո Ֆերնանդեսի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին նյութերում։ «2022 թվականի հունվարի սկզբի դրությամբ Արգենտինայի կառավարությունը ստացել է մոտ 21 միլիոն դոզա (14,6 միլիոնը ստացվել է Ռուսաստանից, 6,3 միլիոն դոզա արտադրվել […]

̰
ԱԱՏՄ մասնագետները հունվարին բացահայտել են 129 խախտում

15:39 03.02.2022

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։ ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։ Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշաց,ումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։ Հիշեցում Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների […]

̰
ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում

15:34 03.02.2022

ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացրել թռչնամսի, ախտորոշիչ ծառայությունների, դեղերի, կաթի և կաթնամթերքի, առևտրային ցանցերի ոլորտներում Ի՞նչ նպատակով է ՄՊՀ-ն ոլորտային ուսումնասիրություններ իրականացնում, ինչպե՞ս են ընտրվում ոլորտները, 2021 թվականին ո՞ր ոլորտներում են ուսումնասիրություններ իրականացվել: ՄՊՀ Մեթոդաբանության և շուկաների վերլուծության վարչության պետի պաշտոնակատար Աննա Պետրոսյանը ստորև ներկայացվող հրապարակմամբ անդրադարձել է այս և այլ հարցերի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական […]

̰
Հետախուզվողներ են հայտնաբերվել

15:29 03.02.2022

Ոստիկանության Ստեփանավանի, Աշտարակի բաժինների և Արագածոտնի մարզի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել Արտակ Ա.-ն, որը հունվարի 25-ից հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Արտակ Ա.-ն ներկայացվել է դատարան: Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին […]

̰
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

15:16 03.02.2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող Արամ Վարդևանյանի խոսքերով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի […]

̰
Առաջարկվում է ընդլայնել զինծառայողի զոհվելու դեպքում հատուցում ստացող շահառուների ցանկը

14:53 03.02.2022

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հեղինակն առաջարկում է ամրագրել, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված այն զինծառայողների, որոնք չունեն ծնողներ, կին կամ […]

̰ ̰ ̰
Երթուղային թերթիկը հնարավորություն կտա ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը

14:05 03.02.2022

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 3-ի նիստում առաջին ընթերցումով քննարկվել է ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքերով՝ գործող օրենսդրական կարգավորումներով խնդիրներ են առաջանում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների կողմից երթակարգավարական […]

̰
Պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

12:49 03.02.2022

Փետրվարի 2-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի։ Րոպեներ անց ստացվել է ևս մեկ հիվանդանոցային ահազանգ՝ «կրծքավանդակի աջ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 17-ամյա մեկ այլ պատանի։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի, Երևան քաղաքի վարչության ԱԳ և ԸԲԿ […]

̰
2021-ին կանխարգելվել է մանկատներում 327 երեխայի հայտնվելու ռիսկը

12:18 03.02.2022

Կարևորելով երեխայի՝ ընտանիքում խնամք և դաստիարակություն ստանալու իրավունքի ապահովումն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է աշխատանքներ իրականացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ընտանիքների հետ վերամիավորելու և խնամքի հաստատություններ հայտնվելու ռիսկը կանխարգելելու ուղղությամբ։ Հասարակական կազմակերպություններին պատվիրակված ծառայությունների շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում կանխարգելվել է 327 երեխայի՝ պետական մանկատներ և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ հայտնվելու ռիսկը։ Անհրաժեշտ […]

̰
Երևանյան մանկապարտեզում պակիստանցու երեխային ստիպել են հող և կղանք ուտել․ Aravot.am

10:22 03.02.2022

Aravot.am-ի տեղեկություններով, հունվարի 31-ին Ա. Հ.-ն ոստիկանությանը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել […]

̰
Ի՞նչ հարցեր են քննարկվել Արարատ Միրզոյանի ու Ալեքսանդր Շալենբերգի համատեղ ասուլիսում

22:00 02.02.2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցի և ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկել են և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ տարածաշրջանային ու միջազգային զարգացումները։ Արտգործնախարար Միրզոյանը նախարար Շալենբերգի հետ կիսվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ իր տեղեկություններով։ Հանդիպումներից հետո երկու երկրների […]

̰
Գրպանահատը բերման է ենթարկվել. գողոնը հայտնաբերվել է

21:30 02.02.2022

Հունվարի 27-ին ոստիկանության Մաշտոցի բաժին էր դիմել Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա մի կին. մոտ կես ժամ առաջ երթուղային միկրոավտոբուսում պայուսակից գողացել էին դրամ: Գրպանահատություն էր, և բաժնի ծառայողները տեղեկությունը փոխանցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներին. հենց նրանք են մասնագիտացված գրպանահատության դեմ պայքարում: Փորձառու ոստիկանների գործողություններն արագ արդյունք տվին. ահազանգից րոպեներ […]

̰
Սննդաբանները նշել են, թե ինչ տեղի կունենա շաբաթական մեկ անգամ թուրինջ ուտելիս

19:48 02.02.2022

  Թուրինջը՝ գրեյպֆրուտը, պաշտպանում է սիրտը, դանդաղեցնում ծերացումը և նպաստում նիհարելուն։ Սննդաբան Սվետլանա Զելենցովան «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է, թե ինչու է անհրաժեշտ սննդակարգում ներառել թուրինջը, ինչպես նաև թվարկել է այն  հիվանդությունները, որոնցից պաշտպանում է մթերքը։ Նա նշել է, որ մթերքը հարուստ է վիտամիններով և հանքանյութերով՝ հատկապես վիտամին C-ով և սիլիցիումով։ Դա նշանակում է, որ […]

̰
Արցախի նախագահը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին

18:55 02.02.2022

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Երկրի […]

̰
Կալանավորը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից. նախարարի որոշմամբ նշանակվել է ծառայողական քննություն

16:11 02.02.2022

«Ազատություն» ռադիոկայանի՝ փետրվարի 1-ին հրապարակած տեսանյութում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորը բարձրաձայնել էր, որ ամիսներ շարունակ դիմել է քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցներին` կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար, սակայն ՔԿՀ-ի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի արդյունքում` անձը զրկվել է պատվաստվելու իր իրավունքից: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի որոշմամբ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական […]

̰
Ովքեր են կարանտինից ազատված Ռումինիա մուտք գործելիս

16:07 02.02.2022

Հունվարի 31-ին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ Ռումինիա մուտք գործելու դեպքում գործում է 5-օրյա կարանտինի պահանջ, սակայն կարանտինից ազատված են անձինք, որոնք ունեն պատվաստման ապացույց (ԵՄ COVID-19 թվային սերտիֆիկատ կամ դրան համարժեք այլ սերտիֆիկատ՝ երրորդ երկրներից ժամանողների համար, ընդ որում՝ վերջնական պատվաստումից պետք է անցած լինի առնվազն 10 օր) կամ վերջին 180 օրում կորոնավիրուսով վարակման ապացույց […]

̰
Մեքենայից կռփազենք ու թմրանյութ է հայտնաբերվել. ոստիկանների բացահայտումը

14:38 02.02.2022

Հունվարի 31-ին Գեղարքունիքի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։ Ժամը 19-ի սահմաններում Գեղարքունիքի մարզային վարչության, Վարդենիսի բաժնի ծառայողները, ինչպես և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Վարդենիսի պոլիկլինիկայի մոտից, «ՎԱԶ- 21124» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 29-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին կռփազենք, մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչներ ու […]

̰
Երբ կսկսվի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը

13:47 02.02.2022

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի փետրվարի 3-ից։

̰
Մանրամասներ 52-ամյա կնոջ առանձին դաժանությամբ սպանությունից

13:40 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արտաշատի 52-ամյա բնակչուհու՝ առանձին դաժանությամբ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մինչդատական վարույթում իրականացված անհետաձգելի, մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել են սպանության դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը: Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, […]

̰
Ասֆալտապատող մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

12:48 02.02.2022

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի վարույթ է ընդունվել Արտաշատի խճուղում ասֆալտապատող մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 05:00-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Նորագավիթում տրակտոր են պայթեցրել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև ՍՊ ընկերության աշխատակցից […]

̰
Ջերմուկ տանող ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

11:32 02.02.2022

Փետրվարի 1-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Ջերմուկ տանող ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 67-ամյա Մերուժան Բաբայանը, մահացել է: Կատարվում է քննություն:

̰
BACK_TO_TOP