16:16 09.02.2022
ԱԱԾ-ն Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ է մտել ստուգումներ իրականացնելու: Հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու իր տեղակալ Կարեն Թորոսյանին ձերբակալել են։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են, որ իսկապես ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել իրենց հիմնարկում: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին […]
14:39 09.02.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացու՝ կենսաթոշակի վճարումը դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում, որոնք ներկայացվում են ստորև. • Կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու դեպքում, եթե քաղաքացին չի ստորագրել ՀՀ-ում լինելու մասին հայտարարությունը: (Հիշեցնենք, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ կամ […]
14:00 09.02.2022
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում սկսված են բոլոր տեսակի կենսաթոշակների վճարման գործընթացները: Կենսաթոշակների կանխիկ եղանակով վճարումը կիրականացվի մինչև փետրվարի 21-ը:
13:45 09.02.2022
74 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռուբեն Կարապետյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը։ Դերասանի մահվան պատճառ է դարձել կորոնավիրուսը։
11:31 09.02.2022
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու […]
19:58 08.02.2022
Այսօր կայացել է Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստը՝ ավագանու անդամների ոչ լրիվ կազմով։ Կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծ մասը չի մասնակցել։ Օրակարգային հարցերի քննարկումից առաջ ձևավորվեց ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը, հաստատվեց կազմը։ Տարվա առաջին նիստի օրակարգի հիմնական հարցերը ֆինանսական էին։ Քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը առաջարկեց նախորդ տարվա ընթացքում […]
18:10 08.02.2022
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ռուստամ Բադասյանը դեսպանին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը՝ կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև սահմանային մաքսային անցակետերում արդիական […]
15:42 08.02.2022
Խորհրդարանը փետրվարի 8-ին գումարած հերթական նիտերի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը խմբակցության որոշմամբ համարվել է արտահերթ հարց: Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն […]
15:36 08.02.2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 9-ին՝ ժամը 09:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:03 08.02.2022
Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է եղել ևս երեք փոխքաղաքապետների նշանակման հարցը։ Քաղաքապետի տեղակալների պաշտոնում առաջադրված էին առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։ Փոխքաղաքապետի երեք թեկնածուներն էլ ընտրվել են։ «Շնորհավորում եմ ձեզ։ Հարգելի գործընկերներ, կարծում եմ, որ շատ լավ, բովանդակային թիմ է ձևավորվում, քանի […]
12:34 08.02.2022
Փետրվարի 1-ին Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կողոպուտ էր եղել: Ժամը 19-ի սահմաններում մի երիտասարդ հագուստի խանութից բացահայտ հափշտակել էր բաճկոն ու վերնաշապիկ, փախչելիս բռունցքով հարվածել էր իրեն հետապնդող խանութի անվտանգության աշխատակցին ու փախել Աբովյան փողոցի ուղղությամբ: Արամի ու Աբովյան փողոցների խաչմերուկում փախչողի տարօրինակ վարքը չէր վրիպել ՊԾ Երևանի գնդի ոստիկանների աչքից: Պարեկները հետապնդել ու բռնել […]
12:30 08.02.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հաղորդվել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Նշված վայր են ժամանել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ […]
11:53 08.02.2022
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները Ազատության պողոտայում հայտնաբերել և, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա երթուղային ավտոբուսում մի ուղևորուհու վերարկուի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը և դիմել փախուստի։ Փախչելիս հեռախոսը նետել էր Ազատության պողոտայի շենքերից մեկի մոտ: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: […]
11:36 08.02.2022
Քրեական գործով հիմնավորվել է, որ շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց […]
11:11 08.02.2022
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է […]
21:32 07.02.2022
Շուրջ մեկդարյա պատմությամբ մայրաքաղաքի հ. 23 մանկապարտեզը մեկն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգվող նախակրթարաններից: Ծրագիրն ընդգրկում է 29 մանկապարտեզ, որից 15-ը՝ հիմնանորոգում, մյուս տեղերում էներգաարդյունավետության բարձրացման առանձին միջոցառումներ կարվեն: «Տեղումների ժամանակ տանիքից միշտ կաթում էր, անմխիթար վիճակում էին նաև պատուհանները: Սանհանգույցների ու ջրագծերի խնդիրը ևս բավական լուրջ էր»,-նշում է հ. 23 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովակիմյանը: […]
19:52 07.02.2022
Բրիտանացի հնագետները Լոնդոնից հյուսիս-արևմուտք գտնվող Ֆլիթ Մարսթոնում հռոմեական բնակավայր են հայտնաբերել: Գերեզմանոցում 425 գերեզման կա՝ 10%-ը գլխատված մարմիններով։ Այդ մասին գրում է HS2-ը։ Մնացորդները հայտնաբերվել են Լոնդոնից Բիրմինգհեմ HS2 շինարարական գծի կառուցման ժամանակ։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել հանցագործների կամ վտարանդիների թաղման վայրերը։ Հայտնաբերվել է նաև ավելի քան 1200 մետաղադրամ և կապարի […]
18:42 07.02.2022
Փետրվարի 1-6-ը Շիրակի մարզում լույս աշխարհ է եկել 37 երեխա` 20 տղա, 17 աղջիկ։ Հունվար ամսին Շիրակի մարզում ծնվել է 203 երեխա` 112 տղա, 91 աղջիկ։ Ծնունդներից չորսը զույգ է եղել։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։
18:09 07.02.2022
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրել է հերթական նիստը: Օրակարգում ԱԺ «Հայաստան» խմբակցություն հեղինակած ««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին եզրակացություն տալու վերաբերյալ հարցն էր: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝ առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68.000 ՀՀ դրամից դարձնելով 100.000դրամ: […]
15:42 07.02.2022
Արդեն ութերորդ տարին անընդմեջ JTI Արմենիա-ն հավաստագրվում է որպես Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում և աշխարհում՝ գնահատելով ընկերության շարունակական նվիրվածությունն ու նորարարական մոտեցումը աշխատակիցների բարեկեցության հարցում: Լավագույն գործատուների ինստիտուտը հանդիսանում է առաջատար մարդկանց հետ աշխատելու նորարարական փորձի ճանաչման ոլորտում, և այս տարի գնահատել է JTI-ը հատկապես ընկերությունում հավասար հնարավորությունների և հավասար վարձատրության ներդրման համար՝ ինչը 2021 […]
15:34 07.02.2022
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ֆրանսիական կառավարության և ԵՄ միջնորդությամբ ութ հայ ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ օդանավակայանում ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Ֆրանսիական կառավարության և ԵՄ պատվիրակության կողմից դիմավորում էին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Ներկաներին ողջունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որն իր խոսքում […]
13:48 07.02.2022
Փետրվարի 2-ին Տաշիրի ոստիկանների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի պահվող հրացաններ առգրավվեցին։ Ժամը 17-ին բաժնի քրեական հետախույզները Տաշիր քաղաքի Երևանյան-Լճափնյա փողոցների խաչմերուկում, շրջայցի ժամանակ, նկատել էին «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենա, որի սրահում հրացաններ կային: Վարորդը Տաշիր քաղաքի բնակիչ էր, երկու ուղևորները՝ Նորաշեն գյուղի: Ստուգման արդյունքում պարզվեց, որ «BM-16», «ԻԺ» և «Վալտեր» տիպի հրացաններից միայն վարորդին պատկանող […]
13:00 07.02.2022
Փետրվարի 1-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 31-ի ժամը 09.00-ից փետրվարի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են Մխիթարյան փողոցի տներից մեկն ու գողացել ջեռուցման կաթսա, շինանյութ և շինարարական գործիքներ: Տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի նյութական վնաս։ Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 5-ին բաժին բերման […]
12:59 07.02.2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։35-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող գազալցակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի […]
12:54 07.02.2022
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ բավարարել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի (լիազորությունները կասեցված են) նկատմամբ կալանվորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորոդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ, Բարձրագույն դատական խորհուրդը թույլ է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել, ինչպես նաեւ ազատությունից զրկելու […]
12:49 07.02.2022
Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ։ Հրազդանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածք էր պատճառել տուժածին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]