TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեյթսը խոսել է կորոնավիրուսային իրադրության և պատվաստանյութերի թերությունների մասին

12:37 12.01.2022

Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը կարծում է, որ օմիկրոն շտամի ալիքից հետո երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կնվազի, կորոնավիրուսին կվերաբերվեն սեզոնային գրիպի պես։ «Քանի որ երկրները կզգան օմիկրոնի ալիքը, առողջապահական համակարգերը կպայքարեն: Ծանր դեպքերի մեծ մասը կլինի չպատվաստվածների մոտ: Այն բանից հետո, երբ օմիկրոնն անցնի երկրներով, մնացած տարվա ընթացքում դեպքերը պետք է շատ ավելի քիչ […]

̰
«Այս երիտասարդն արժանի չէր սպանվել Ալիևի էգոյի պատճառով»․ Թանկյանը՝ զոհված Ռուդիկ Ղարիբյանի մասին

12:19 12.01.2022

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Գրառմանը կից հրապարակել է 3 զոհերից մեկի՝ Ռուդիկ Ղարիբյանի լուսանկարը։ «Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է։ Այս երիտասարդն արժանի չէր սպանվել բռնակալ Ալիևի էգոյի պատճառով: Սա Ռուդիկ Ղարիբյանն է Լոռու Ալավերդի քաղաքից։ Նա մեկ ամսից պետք […]

̰
Պետդուման կքննարկի դպրոցականների պարտադիր նարկոթեստավորման հարցը

09:56 12.01.2022

Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վիտալի Միլոնովը հայտնել է, որ Պետդուման նախատեսում է քննարկել դպրոցականների և ուսանողների համար պարտադիր նարկոթեստավորման հարցը, փոխանցում է «Իզվեստիան»։ Քննարկումը տեղի կունենա գարնանային նստաշրջանի սկզբում։ Միլոնովի խոսքով՝ նման քայլը կօգնի նվազեցնել դպրոցներում բռնության մակարդակը։ Այս պահին ծնողները կարող են հրաժարվել թեստավորումից՝ այդպիսով թաքցնելով խնդիրը, «որն իրենք […]

̰
ՊՆ-ն հայտնում է ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով երրորդ զոհի մասին

09:12 12.01.2022

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավոր երկու զինծառայողների […]

̰
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

20:44 11.01.2022

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին փոխանցվեց հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

20:15 11.01.2022

Հունվարի լույս 8-ի գիշերը Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Եղեգնաձոր համայնքում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Գլաձոր գյուղի 31-ամյա մի բնակչի։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա «Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվեցին լուցկու տուփեր, որոնք լցված էին մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 17 գրամից ավելի քաշով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրամիջոց են։ Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն […]

̰
Լոռու մարզում 2022-ի առաջին տասնօրյակում ծնվել է 65 երեխա

20:08 11.01.2022

Լոռու մարզում 2022 թվականի առաջին տասնօրյակում ծնվել է 65 երեխա՝ 30 աղջիկ, 35 տղա։ Նոր տարում առաջին երեխան լույս աշխարհ է եկել #Վանաձորի ԲԿ-ում հունվարի 1-ին՝ 01։50-ին։ Այս մասին տեղեկացրին մարզպետարանից” Ամփոփելով նախորդ տարին՝ նշենք, որ 2021 թվականին Լոռու մարզում ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում ծնվել է 2078 երեխա՝ 1098 տղա և 980 աղջիկ: Մասնավորապես, […]

̰
Գորիսի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:55 11.01.2022

Հունվարի 9-ի գիշերը Գորիսի համայնքային ոստիկանները, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Գորիսի Երևանյան խճուղում կանգնեցրել են 45-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդն» ու ստուգել։ Այն բարձված է եղել մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հանգամանքները պարզվում են բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում։ `

̰
ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար է հատկացրել Աֆղանստանին

19:33 11.01.2022

ԱՄՆ-ն Աֆղանստանին կտրամադրի հումանիտար օգնության լրացուցիչ փաթեթ, որի չափը կգերազանցի 308 միլիոն դոլարը, այս մասին երեքշաբթի օրը՝ հունվարի 11-ին, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը ամերիկյան վարչակազմի հրապարակած հաղորդագրության մեջ։ Փոխանցում է Iz.ru-ն։ «Արդյունքում՝ 2021 թվականի հոկտեմբերից Աֆղանստանին և աֆղան փախստականներին ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կազմել է գրեթե 782 միլիոն դոլար, […]

̰
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակության ապօրինի զենք-զինամթերք

18:55 11.01.2022

Հունվարի 10-ի առավոտյան Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում հավաստի տեղեկություններ ստացվեցին, որ Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք ունի։     Նույն օրը՝ ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննեցին տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Նրանց տեղեկությունները հաստատվեցին։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք […]

̰
Ախուրյանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:28 11.01.2022

Հունվարի 7-ին՝ ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախույզները Ջաջուռ գյուղից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Շիրակի մարզի Կամո գյուղի 38-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն, յուրահատուկ հոտով զանգված ու ծալովի դանակ: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը շոկո տեսակի թմրանյութ է։ Նշանակվել են դատաքիմիական և դատաքրեագիտական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում […]

̰
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել

18:18 11.01.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։   «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան […]

̰
Թայվանի ռազմաօդային ուժերի կործանիչն անհետացել է ռադարներից

16:39 11.01.2022

Թայվանի զինվորականները որոնում են Թայվանի ռազմաօդային ուժերի՝ ռադարներից անհետացած F-16 կործանիչը, երեքշաբթի հայտնել է կղզու պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կործանիչը երեքշաբթի տեղական ժամանակով 14.55-ին (Մոսկվայի ժամանակով 9.55-ին) օդ է բարձրացել ավիաբազայից՝ պլանային ուսումնական առաքելություն իրականացնելու համար, ժամը 15.23-ին (Մոսկվայի ժամանակով 10.23-ին) անհետացել է ռադարից։ Ներկա պահին որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում։

̰
Արման Սարգսյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին

16:23 11.01.2022

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է սահմանին տիրող իրավիճակից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Քյոլնի հայ համայնքի նստավայրում իրականացվելու է արտագնա հյուպատոսական ընդունելություն

15:37 11.01.2022

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում ենք, որ ս.թ. հունվարի 21-ին՝ 15:30-ից 18:00-ը, Քյոլն քաղաքում իրականացվելու է արտագնա հյուպատոսական ընդունելություն Քյոլնի հայ համայնքի նստավայրում (հասցե՝ Allensteinerstr. 5, 50735 Köln-Niehl), որի ընթացքում մատուցվելու են ստորև նշված հյուպատոսական ծառայությունները. ՀՀ քաղաքացիության դադարեցում, ՀՀ քաղաքացիության շնորհում, ամուսնություն, ամուսնալուծություն, նոտարական ծառայություններ, ՀՀ կացության հատուկ կարգավիճակ, ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք, ՀՀ-ում դատվածության […]

̰
Վերադարձի և վերինտեգրման ոլորտը 2021-ին

15:34 11.01.2022

Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2021թ․-ին ստացվել են 785 ռեադմիսիոն հայցեր՝ 1354 անձանց մասին: Ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%): Վերաինտեգրման […]

̰
Խաչփար համայնքում կանխվել և դադարեցվել են ապօրինի խորքային հորի հորատման աշխատանքները

12:25 11.01.2022

Հունվարի 6-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Խաչփար համայնքում իրականացրած շրջայցի ընթացքում կանխել և դադարեցրել են ապօրինի խորքային հորի հորատման աշխատանքները։ Բնապահպանական իրավախախտում կատարած անձի նկատմամբ նշանակվել է 100.000 դրամի չափով վարչական տուգանք։

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում

12:20 11.01.2022

Հունվարի 10-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կորոնավարակի դեմ ձեռնարկվող միջոցառումների վերահսկողությանն ուղղված ստուգայցեր են կատարել հանրապետության 32 հանրային սննդի կետերում, իրացման ցանցում և սննդամթերքի արտադրություններում (Երևանում` 17, Արարատ՝ 3, Վայոց Ձոր՝ 7, Գեղարունիք՝ 5): Երևանում և Արարատի մարզում գործող սննդի շղթայի մեկական կազմակերպությունում հայտնաբերվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների […]

̰
Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

12:14 11.01.2022

Կյանքից հեռացել է բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա նշեց, որ բանաստեղծը մահացել է հունվարի 11-ին: Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է […]

̰
Տոկաևը նախարարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման 5-ամյա մորատորիում է սահմանել

12:02 11.01.2022

Հունվարի 11-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է նախարարների, շրջանների ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հնգամյա արգելքի մասին։ «Վերը նշված կատեգորիաների քաղծառայողների աշխատավարձերը բավարար են, ուստի հնարավոր եմ համարում այս անձանց աշխատավարձերի բարձրացման հնգամյա մորատորիում հայտարարելը»,- ասել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ պաշտոնյաների աշխատավարձերի հարցն ակտիվորեն քննարկվել է 2021 թվականի […]

̰
Աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք․ ՄԻՊ

11:25 11.01.2022

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կայացրած որոշմամբ` աշխատավայրում հաշմանդամություն ձեռք բերած օդաչուներն ունեն պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Բանն այն է, որ 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության […]

̰
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին

11:23 11.01.2022

Հունվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ […]

̰
1190 սուբվենցիոն ծրագիր՝ վերջին չորս տարիների ընթացքում

10:15 11.01.2022

2018-2021 թվականներին իրականացվել է շուրջ 1190 սուբվենցիոն ծրագիր։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հունվարի 10-ին տեղի ունեցած Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ։ Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Կառավարության կողմից համայնքների զարգացմանը նպաստող այս գործիքի կիրառումն ու ընդգծել, որ այն իրական […]

̰
Տոնական օրերին Արցախի ԱՆ Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 50 երեխա

21:00 10.01.2022

Ամանորյա ոչ աշխատանքային օրերին Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը աշխատել է ուժեղացված ռեժիմով: ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաև կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը: Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների […]

̰
̰
Վայոց ձորի մարզում կայացել է ձմեռային զորակոչի հերթական հավաքը

20:13 10.01.2022

Հունվարի 10-ին Վայոց ձորի մարզում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական հավաքը: ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքից Հայոց բանակ ճանապարհվեցին հերթական հավաքին մարզից զորակոչված երիտասարդները: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, ճանապարհման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման […]

̰
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է աղբավայրերի մոնիթորինգ իրականացնել

19:52 10.01.2022

Շրջակա միջավայրի նախարարությունը e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը:   «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։ Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար […]

̰
Ձյուն, մառախուղ, փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանի տարածքում․ ԱԻՆ

19:40 10.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։ Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան, […]

̰
Գյումրիում բախվել են շտապ բուժօգնության կայանի «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշների մեքենաները

19:13 10.01.2022

Հունվարի 10-ին՝ ժամը 17․00-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Ախուրյանի շտապ բուժօգնության կայանին պատկանող «ՈՒԱԶ» և «Մերսեդես» մակնիշների  ավտոմեքենաները։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ շտապ բուժօգնության մեքենան շտապել է կանչի վայր։ Մեքենայում եղել է մեկ գծային բրիգադ՝ մեկ բժիշկով, բուժքույրով և վարորդով։ Դեպքի վայրից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապ բուժօգնության […]

̰
ՀՀ ՔԿ-ն պարզում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները

18:38 10.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սևան ընթանալիս բախվել է ճանապարհի […]

̰
BACK_TO_TOP