TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բրիտանիան արքայազն Էնդրյուին Յորքի դուքսի տիտղոսից զրկելու արշավ է սկսել

18:50 14.01.2022

Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին Յորքի դուքսի կոչումից զրկելու արշավը սկսել է Յորքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Դերիլ Սմալլին։ Այս մասին հայտնում է PA գործակալությունը։ «Յորքը յուրահատուկ կապ ունի թագի և միապետի հետ, այն մեր քաղաքի ժառանգության և պատմության կարևոր մասն է և հպարտության մեծ աղբյուրը։ Նա պետք է հրաժարվի Յորքի դուքսի կոչումից»,- ասել է Սմոլլին: Չորեքշաբթի […]

̰
Հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողներին տրամադրվող արձակուրդների ու այլ երաշխիքների մասին

17:51 14.01.2022

Հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների իրավունքներն ու երաշխիքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ այդմ՝ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը հղի կանանց հետ՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո մեկ ամիսը լրանալը (բացառությամբ […]

̰
Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով․ բաց քննարկումներ կլինեն

16:02 14.01.2022

Այս տարվա համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի՝ սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք […]

̰
Համագյուղացու տնից չհրկիզվող պահարան էր գողացել. Կոտայքի ոստիկանների բացահայտումը

15:20 14.01.2022

Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին: Դեպքի առթիվ […]

̰
Հայտնի է Պուտինի և Սի Ցզինպինի բանակցությունների օրը

14:47 14.01.2022

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման օրը՝ փետրվարի 4-ին կայանալիք ռուս-չինական գագաթնաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները բուռն ընթացքի մեջ են։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ «Մենք պատրաստում ենք ռուս-չինական պաշտոնական գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով փետրվարի 4-ին՝ […]

̰
Հայտնի է՝ երբ կսկսվի մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հունվար ամսվա վճարման գործընթացը

23:39 13.01.2022

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հունվար ամսվա վճարման գործընթացը կիրականացվի հունվարի 14-ից: Այս մասին տեղեկացնում են Միասնական սոցիալական ծառայությունից։ Երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստներն ու դրանց չափը` այստեղ։

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում կա մոտ 150 կուտակված բեռնատար ավտոմեքենա

21:46 13.01.2022

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 150 կուտակված բեռնատար ավտոմեքենա։  

̰
Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա ավտոճանապարհներին բուք է

20:49 13.01.2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (բուք) փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային, Գյումրի-Ամասիա և Գյումրի-Բավրա (բուք է) ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» և «Զանգեր» […]

̰
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը ադրբեջանական կողմում հայտնված հովվին վերադարձնելու ուղղությամբ. ՊՆ

20:15 13.01.2022

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր է տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս մասին տեղեկությունը  հաստատել են  ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՀՀ պաշտպանության նախարարությունից 1lurer.am-ին հավաստիացրել են՝ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քայլերը հովվին վերադարձնելու ուղղությամբ:

̰
Ձյան առատ տեղումների պատճառով վրացական բեռնատարների տեղաշարժը դեպի Բավրայի անցակետ ճանապարհային ոստիկանությունը սահմանափակել է

20:02 13.01.2022

Առատ ձյան պատճառով  Գյումրիում երթևեկության հսկողություն են սահմանել ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ «Անցել ենք ուժեղացված ծառայության, ամբողջ անձնակազմը դուրսը հիմա ծառայություն է իրականացնում։ Ծառայության շեշտը հիմնականում  դրել ենք վթարածին խախտումները կանխելու, նախականխելու վրա։ Զգուշացնում և հորդորում ենք վարորդներին, որ երթևեկեն առավել զգույշ ու կամաց»,- նշում է ՃՈ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Լևոն Միքայելյանը։  Շրջայցերի ընթացքում ճանապարհային […]

̰ ̰
Բնապահպանության նախկին նախարարի կողմից 14 մլն դոլար կաշառք ստանալու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

19:21 13.01.2022

Ավարտվել է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնատար անձի կողմից աննախադեպ չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հակակոռուպցիոն կոմիտեն։   Մասնավորապես` նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ նախկին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու և փողերի լվացման հանցավոր սխեմա, ինչպես նաև կոռուպցիոն […]

̰
Առաջիկա 5 տարիներին Շիրակի մարզի ավտոճանապարհների սպասարկումը կշարունակեն իրականացնել 4 կապալառու կազմակերպություններ

18:41 13.01.2022

Մարզի միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների սպասարկման համար հայտարարված մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 4 ընկերություններ, 4-ն էլ հաղթող են ճանաչվել։ Պայմանագրային պարտավորություններով ճանապարհաշինական այդ ընկերությունները առաջիկա 5 տարիներին կիրականացնեն մարզի ավտոճանապարհների ամառային և ձմեռային սպասարկումը։ Արդեն մի քանի ժամկետ է, մրցույթներում այլ հայտատուներ չեն լինում, իսկ մրցութային առաջարկներով միշտ նույն կազմակերպություններն են հաղթում։ […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

15:52 13.01.2022

Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել վարորդների համար։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը։

̰
Սաակաշվիլին բանտում հայտարարել է երկիրը ճգնաժամից դուրս բերելու ծրագրի մշակման մասին

15:47 13.01.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դատավարությանն իր ելույթի ժամանակ ասել է, որ բանտում ծրագիր է մշակում երկիրը ճգնաժամից ու աղքատությունից դուրս բերելու համար։ Հինգշաբթի օրը Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունենում Սաակաշվիլիի՝ սահմանն ապօրինի հատելու գործով հերթական նիստը։ Հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակում են վրացական հեռուստաընկերությունները։ «Ես մշակում եմ երկիրը փրկելու, ճգնաժամից ու աղքատությունից դուրս գալու […]

̰
Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

13:38 13.01.2022

Ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի ապօրինի վաճառքով զբաղվելուն հակազդելու ոստիկանության միջոցառումները շարունակվում են։ Հունվարի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և գովազդի ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերվել են սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք։ Միջոցառման ընթացքում առգրավվել է ապօրինի վաճառվող 213 սիգ։ Արձանագրված բոլոր դեպքերով կատարվում […]

̰
Հունվարի 12-ից 13-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք

11:55 13.01.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցների մաքսանենգության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և որսագողության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 3, հարկերից խուսափելու՝ 2, մահվան ելքով մարմնական վնասվածք պատճառելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացնելու կամ […]

̰
Մատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:47 13.01.2022

Հունվարի 11-ին քրեական ոստիկանւոթյան գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել […]

̰
Խարդախությամբ հափշտակում են գումարներ. ոստիկանությունը զգուշացնում է

11:42 13.01.2022

Այսօր չափազանց հեշտացել է վարկ ձևակերպելու գործընթացը։ Ցանկացած անձ կարող է առանց բանկ կամ վարկային կազմակերպություն այցելելու օնլայն վարկ ձևակերպել։ Սա, իհարկե, հեշտացնում է մարդկանց կյանքը, սակայն այս հանգամանքից օգտվում են նաև հանցավոր հակումներ ունեցող անձինք։ Ընդանրապես, վարկ ձևակերպելու համար հարկավոր են վարկառուի անձնական տվյալները։ Հանցամիտների թիրախը նախ հենց քաղաքացիների անձնական տվյալներ հավաքելն է լինում։ […]

̰
Մի շարք նոր հաստատությունների շենքերի վրա ՀՀ դրոշը մշտապես բարձրացնելու պահանջ կամրագրվի

10:03 13.01.2022

Հայաստանի Հանրապետության դրոշը նախադպրոցական, հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի կողմից հիմնադրված այլ իրավաբանական անձանց շենքերի վրա մշտապես բարձրացնելու պահանջն օրենսդրորեն կամրագրվի: Գործադիրը վերջերս հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի […]

̰ ̰
Արցախում հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը

20:13 12.01.2022

Հաստատել եմ ԱՀ Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը, գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մասնավորապես կենսաթոշակների մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները. ա) հիմնական կենսաթոշակի չափը 18. 000 ՀՀ դրամից դարձել է 21. 500 ՀՀ դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26. 500 ՀՀ դրամի փոխարեն՝ 34. […]

̰
Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատին նախատեսվում է տրամադրել ձյունագնաց, իսկ Ամասիայում` կառուցել նոր ՀՓՋ-ի շենք

19:59 12.01.2022

Շիրակի մարզային փրկարարական վարչությունը անցնող տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և պատերազմական դրության ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված  նախապատրաստական աշխատանքներ է իրականացրել։ Մարզի տարբեր բնակավայրերում տեղադրվել ու փորձարկվել են շչակներ, իսկ ամբողջ մարզի ծածկույթը ապահովելու համար անհրաժեշտ է  գործող 65 շչակների թիվը կրկնապատկել։ Իսկ մարզում եղած  ապաստարաններից քանիսն են կահավորված ու պատրաստ անհրաժեշտության դեպքում բնակչությանը պատսպարելու համար։ […]

̰
ՌԴ նախագահի հրամանով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով

19:37 12.01.2022

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։ ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: ՀՀ գլխավոր դատախազ […]

̰
2021 թվականին Շիրակի մարզում արտակարգ դեպքերի թիվն ավելացել է, իսկ ահազանգերը 911 ծառայություն՝ նվազել

18:39 12.01.2022

Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր ամփոփվել են 2021 թվականին կատարված աշխատանքները։ Ըստ ամփոփ տվյալների՝ 2020 թվականի համեմատ, 2021-ին մոտ 2 %-ով նվազել են ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացիներից ստացված ահազանգերը, փոխարենը 14%-ով աճել են արտակարգ դեպքերը։ 2021 թվականին Շիրակի 911 ծառայություն ստացվել է 80,993 ահազանգ՝ 1623-ով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ ՃԿԿ զանգերի թիվը նվազել […]

̰ ̰
Քննություն է տարվում՝ պարզելու Շիրակի փողոցի շենքերից մեկի բնակարանում մոր և դստեր մահվան հանգամանքները

12:55 12.01.2022

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մոր և դստեր մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մասնավորապես, 2022թ. հունվարի 11-ին՝ ժամը 15:50-ին, ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիս քաղաքի Մասիս կայարան Շիրակի փողոցի շենքերից […]

̰
Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այսուհետ պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով

12:52 12.01.2022

2022 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար այլևս պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի […]

̰
Հայտնաբերվել է հետախուզվող 9 անձ

12:49 12.01.2022

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները հունվարի 11-ին, ժամը 11.50-ին, Երևանի Նորաշենի փողոցից բաժանմունք բերման են ենթարկել 1997 թ. ծնված Արշավիր Ս.-ին, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի […]

̰
Արգելված ժամանակահատվածում սիգ ձկնատեսակի վաճառքով զբաղվող անձինք են հայտնաբերվել

12:46 12.01.2022

Հունվարի 11-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Չարբախի սուպերմարկետի մոտ սիգ ձուկ են վաճառում: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողներ և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայության վարչության աշխատակիցներ։ Արդյունքում՝ Արտաշիսյան փողոցից ոստիկանության Չարբախի բաժանմունք բերման է ենթարկվել 27-ամյա մի տղամարդ, որը ձվադրման և արդյունահանումն արգելված ժամանակահատվածում զբաղվել է […]

̰
BACK_TO_TOP