15:34 17.01.2022
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով՝ 2022 թվականի հունվարի 17-ից արգելվել է Չեխիայի Հանրապետության Ուստեցկի երկրամասից և Լեհաստանի Հանրապետության Ներքինսիլեզյան վոևոդությունից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը: […]
13:15 17.01.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Սեդրակ Թևոնյանին։ Նախարարը շնորհավորել է մարզպետին և հաջողություններ մաղթել առաջիկա աշխատանքում։ Սանոսյանը նշել է, որ Թևոնյանը, լինելով մարզից ընտրված պատգամավոր, ծանոթ է մարզի խնդիրներին և վստահություն է հայտնել, որ մարզպետն իր փորձն ու գիտելիքները կծառայեցնի այդ խնդիրների լուծմանը։ Նախարարը […]
12:54 17.01.2022
Հունվարի 15-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բջջային օպերատորի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքի ենթակայանի էլեկտրական մարտկոցների պահեստարանի դուռը բացել և գողություն են արել: Նույն օրը, ժամը 04.55-ին, ոստիկանության Մասիսի բաժին դիմած տղամարդը նշված գողության վերաբերյալ հաղորդում է տվել, որ ժամը 04.00-ի սահմաններում ենթակայանի պահեստարանից գողացել են 16 […]
12:53 17.01.2022
Հունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։ Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված […]
12:32 17.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արագածոտնի մարզի 28-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին, որով տեղեկացվել է, որ «Ձախից պարանոցի առաջկողմնային […]
11:56 17.01.2022
«ԳԱԶելի» վթարից ամիսներ անց՝ հունվարի 15-ին, Գյումրու «Պաթոլոգոանատոմիական լաբորատորիայից» հաղորդում է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 17.20-ին, «հետվնասվածքային էնցեֆալոպատիա» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել է 2003 թ. ծնված Գևորգ Անդրեասյանը, և ժամը 19.00-ին իրենց մոտ է տեղափոխվել նրա դիակը: Մեկնած օպերատիվ խմբին Գ. Անդրեասյանի հորեղբայրը հայտնել է, որ եղբոր որդին մարմնական վնասվածքները ստացել էր 2021 […]
11:51 17.01.2022
Դեռևս 2019 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին Երևան քաղաքի թաղամասերից մեկից դիմել էին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման նոր համակարգ կառուցելուն աջակցելու հարցով։ Բողոք ներկայացրած անձը նշել էր, որ ջրագծերի վնասման արդյունքում բնակիչներին մատակարարվում է անորակ ջուր, ձմռանը ջրագծերում ջուրը սառչում է, իսկ հետևանքները վերացվում են բնակիչների կողմից։ Բնակելի տների ջրագծերի վերանորոգման կամ ջրամատակարարման նոր […]
21:00 16.01.2022
ՀՀ նկարիչների միությունից հայտնում են, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռուբեն Արուտչյանը։ Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս/թ հունվարի 17-ին, ժամը՝ 18։00-20։00 «Մեմորիալ» սգո սրահում (Էրեբունու շրջան, Այվազովսկու 14/4): Հրաժեշտի արարողությունը կկայանա` ս/թ հունվարի 18-ին, ժամը 12:00-13:00 Հայաստանի նկարիչների միության շենքից (հասցե: Աբովյան 16): Ռուբեն Արուտչյանը ծնվել է 1947 թվականին Երևանում, […]
20:12 16.01.2022
Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ. ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվասման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։
12:29 16.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Ախուրյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկի տարածաշրջանում բուք է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական […]
12:15 16.01.2022
Հունվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
23:34 15.01.2022
Կարճատև դադարից հետո վերսկսվել է ձմեռային զորակոչը․ Զորացրվող զինծառայողներին փոխարինելու են գալիս նորակոչիկները։ Մարտական հերթապահություն հանրապետության բարձր լեռնային գոտիներում։ Հայ դիրքապահները շարունակում են վստահորեն հսկել առաջնագիծը։ Զորակոչ՝ ըստ մասնագիտական կարողության։ Այս շաբաթ հայտնի են դարձել բանակային բեմի վարպետներն ու վիրտուալ խրամատի պահապանները։ Նրանք զոհվեցին հանուն հայրենիքի․ Զինուժը պատմում է անմահ նվիրյալների մասին։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի […]
19:36 15.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 18։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրիի լեռնանցքը փակ է։
18:12 15.01.2022
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս կենտրոնական ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում (ճանապարհ դեպի Ռուսաստանի հետ սահման) ձյան և քամու պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների երթևեկությունը: Jnews.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։ Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարհը բաց է: Ընդ որում Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառ ռեժիմով և միայն ձնապաշտպան թունելների միջոցով՝ պարեկային ոստիկանության վերահսկողության […]
17:50 15.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Մեղրիի լեռնանցքում բուք է։ Ճամբարակի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և […]
17:33 15.01.2022
Ինտերնետ կապի հասանելիության հետ առաջ եկած խնդիրների շուրջ պարզաբանումներ է ներկայացրել «Beeline Armenia» ընկերությունը։ «Տեղեկացնում ենք, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները, որի հետևանքով մեր բաժանորդները զրկվել են Ինտերնետ կապի հասանելիությունից: Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար: Հայցում ենք Ձեր […]
17:26 15.01.2022
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից Ոստիկանության ծառայողների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 15-ին, Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարին ինքնիրավչություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելու ժամանակ, վերջինիս որդին, իր կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով, […]
15:15 15.01.2022
Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ ալկոհոլի, քաղցր ըմպելիքների և սուրճի չարաշահումը կարող է հանգեցնել ուղեղի և ճանաչողական ֆունկցիայի խանգարումների: Մասնագետները նշել են, որ մեծ քանակությամբ ալկոհոլը արագորեն սպանում է ուղեղի նեյրոնները, «այնպես որ խմիչքի պարբերաբար օգտագործումը կարող է լրջորեն վնասել այն»: Չափազանց կարևոր է չչարաշահել սուրճը։ Փոքր քանակությամբ կոֆեինը դրականորեն է ազդում ճանաչողական ֆունկցիաների վրա, […]
23:12 14.01.2022
Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը Twitter-ում հաստատել է, որ էլեկտրական մեքենաների իր Tesla ընկերությունը սկսել է ընդունել Dogecoin կրիպտոարժույթը՝ որպես տարբեր բրենդային ապրանքների համար վճարում։ «Tesla-ի ապրանքները կարելի է գնել Dogecoin-ով»,- գրել է Մասկը Twitter-ում: Կրիպտոարժույթը ներկայումս արժե 0,2 դոլար և ունի 26,45 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիա: Վերջին 24 ժամվա ընթացքում Dogecoin-ի փոխարժեքն աճել է ավելի […]
23:02 14.01.2022
Ավստրալացի օդերևութաբանները մայրցամաքում գրանցել են վերջին 62 տարվա ընթացքում ամենաբարձր ջերմաստիճանը՝ 50,7 աստիճան Ցելսիուս։ Այս մասին Twitter-ում հայտնել է Ավստրալիայի օդերևութաբանական ծառայությունը։ Ջերմաստիճանը բարձրացել է հինգշաբթի օրը մայրցամաքի արևմուտքում՝ Պիլբարա շրջանում։ Տարածքը հայտնի է իր տաք և չոր կլիմայով, սակայն տարվա այս եղանակին այնտեղ ջերմաստիճանը սովորաբար չի գերազանցում Ցելսիուսի 30 աստիճանը։ ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային […]
22:11 14.01.2022
Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում, Իջևանում է։ Նույն ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվող կինը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։
21:46 14.01.2022
Սույն թվականի հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որը սահմանված կարգով կընդունվի ուսումնասիրության, կիրականացվի համապատասխան հաշվարկներ և դրանք մինչև հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը կքննարկվի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ սպառողների շահերը պաշտպանող ՀԿ-ների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԾԿՀ-ն։ «Հաշվի առնելով մամուլում […]
20:50 14.01.2022
Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին «Մեյսիս Ինֆորմեյշն սիսթեմս» ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանը հանձնեց պետական կարիքների համար համակարգչային ծրագրի բանալի կոդերը (source codes), ինչպես նաև գրաֆիկական, ձայնային տարրերի, տվյալների բազաների, համակարգչային ծրագրերի ստեղծման համար անհրաժեշտ նախապատրաստական նյութերը։Այսպիսով, արդարադատության նախարարությունը ձեռք է բերում բացառիկ գույքային իրավունքներ՝ Էլեկտրոնային արդարադատության E-Justice համակարգը արդյունավետ կառուցելու համար։ Դեռևս […]
20:30 14.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, իրականացվող միջոցառումների ընթացքին, ինչպես նաև նախատեսվող աշխատանքների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասների։ Կարևորելով Կարմիր խաչի միջազգային […]
20:10 14.01.2022
Չեխիայում բնակչության 4,7% կազմում են օտարերկրացիները։ Նրանցից 1,4%-ը ուկրաինացիներ են։ Ուկրաինական համայնքը Չեխիայում դարձել է ամենամեծը։ Այս մասին փաստում են Չեխիայի վիճակագրական ծառայության իրականացրած բնակչության հաշվառման արդյունքները, որոնք հրապարակվել են հունվարի 13-ին։ Նշվում է, որ Չեխիայի ընդհանուր բնակչության թիվը 2021-ին կազմում է 10 524 167 մարդ։ Նրանց 4,7%-ը օտարերկրացիներ են։ Օտրաերկրացիների մեջ ամենամեծ թիվը կազմում […]
19:48 14.01.2022
Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից բարձրացել է՝ 26 հազար 500 դրամից դառնալով 28 հազար 600 դրամ։ Այս փոփոխությունը վերաբերում է այն թոշակառուներին, որոնց կենսաթոշակը չի գերազանցում նվազագույն չափը, ըստ այդմ՝ բարձրացումը չի վերաբերում կենսաթոշակի բազային չափին։ Իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների կենսաթոշակը 26 հազար 500 դրամի փոխարեն սահմանվել է 37 հազար դրամ։ Հունվարի 1-ից բոլոր քաղաքային բնակավայրերում […]
19:37 14.01.2022
2021 թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 816 660 զբոսաշրջիկ։ Զբոսաշրջության կոմիտեի վիճակագրության համաձայն՝ Հայաստան են այցելում հիմնականում զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և ԱՄՆ-ից։ Մասնավորապես, անցյալ տարի Ռուսաստանից ժամանել է 375 930 զբոսաշրջիկ, Իրանից՝ 85 310, Վրաստանից՝ 57 713, ԱՄՆ-ից Հայաստան՝ 30 494 զբոսաշրջիկ։ Ամենաշատը զբոսաշրջիկները երկիր են ժամանել օգոստոսին՝ 143.168: Ամենապասիվ ամիսը հունվարն էր, […]
19:27 14.01.2022
Insider հրատարակությունը պարզել է դերասանուհի Մեգան Ֆոքսի նշանադրության մատանու մոտավոր արժեքը, որը նրան նվիրել է ռեփեր Machine Gun Kelly-ն (Քոլսոն Բեյքեր) նշանադրության օրը։ Այն 18-կարատանոց սպիտակ ոսկուց է՝ զմրուխտով և սրտաձև ադամանդով, Stephen Webster շքեղ ապրանքանիշից։ Տանձանման քարերը ամրացված են երկու միահյուսված ժապավենների վրա, որոնք պատված են փոքր ադամանդներով: Ինչպես բացատրել է Բեյքերը, նա որոշել […]
18:50 14.01.2022
Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուին Յորքի դուքսի կոչումից զրկելու արշավը սկսել է Յորքի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Դերիլ Սմալլին։ Այս մասին հայտնում է PA գործակալությունը։ «Յորքը յուրահատուկ կապ ունի թագի և միապետի հետ, այն մեր քաղաքի ժառանգության և պատմության կարևոր մասն է և հպարտության մեծ աղբյուրը։ Նա պետք է հրաժարվի Յորքի դուքսի կոչումից»,- ասել է Սմոլլին: Չորեքշաբթի […]