18:31 10.01.2022
Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 4-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին» թիվ 1-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «2022 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր սահմանելու մասին» […]
18:26 10.01.2022
2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2մլրդ 278 մլն դրամ (51%), իսկ համայնքների մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49%)։ Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու […]
13:41 10.01.2022
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ […]
13:10 10.01.2022
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Առաքել Մարտիկյանին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Առաքել ՄԱՐՏԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր […]
12:16 10.01.2022
Ղազախստանում ավելի քան 1,5 հազար մարդ պատասխանատվության է ենթարկվել արտակարգ դրությունը խախտելու համար։ Այս մասին հաղորդվել է օպերատիվ շտաբի նիստում, որը վարել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թ․-ի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները […]
12:04 10.01.2022
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022 թվականին շարունակում է պետական հավաստագրի հիման վրա աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։ Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ստանալ հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը կամ […]
22:11 09.01.2022
Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում մահամերձ հիվանդը նկարահանել է բժիշկների ամանորյա «կորպորատիվը»: Ծանր վիճակում գտնվող հիվանդը որոշել էր պարզել, թե որտեղ է և ինչով է զբաղված բուժանձնակազմը։ Նա մի կերպ քայլելով՝ հիվանդանոցի սենյակներից մեկում գտել է Ամանորը նշող բուժանձնակազմին ու նկարահանել այն: Դռան ապակուց հնարավոր է տեսնել, թե ինչպես են բժիշկները ալկոհոլ օգտագործում։ Ըստ տեղեկությունների՝ «կորպորատիվ […]
21:17 08.01.2022
Ավելորդ ազատ ժամանակը կարող է մարդուն դժբախտացնել։ Այս մասին գրում է Dagens Nyheter-ը՝ հղում անելով ամերիկացի գիտնականների ուսումնասիրությանը։ Հետազոտությունը հիմնված է հարցումների և փորձերի արդյունքների վրա։ Ինչպես պարզել է հոգեբան Քեսսի Մոգիլներ Հոլմսի (Cassie Mogilner Holmes) թիմը, երջանիկ լինելու համար անհրաժեշտ է օրական երկուսից հինգ ժամ բացարձակապես ազատ ժամանակ, երբ այն կարելի է օգտագործել նաև […]
17:41 08.01.2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
17:30 08.01.2022
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 9-ին չվերթներ կիրականացնի՝ իր քաղաքացիներին Ղազախստանից տեղափոխելու համար։ Չվերթները նախատեսված են Ալմաթիից դեպի Իվանովո և Օրենբուրգ։ Մինչ օդանակավակայան, քաղաքացիները պետք է հասնեն իրենց ուժերով։ Կազմակերպիչները կոչ են անում իրենց հետ հնարավորինս քիչ բեռներ վերցնել՝ առաջնորդվելով մեկ ուղևոր մեկ ուղեբեռ սկզբունքով։ Փոխանցում է jnews.ge-ն։
14:35 08.01.2022
Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը վերականգնվել է, շաբաթ օրը հաղորդել է Khabar 24 հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ նովոստին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sputnik Ղազախստան գործակալությունը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։ Ղազախստանում […]
12:58 08.01.2022
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում մի քաղաքացի դիմում էր ներկայացրել, որ դեկտեմբերի 31-ին կորցրել է դրամապանակը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդու դրամապանակը օդանավակայանի ավտոկայանատեղիի մուտքի մոտ՝ սայլակի վրայից, գողացել է 44-ամյա մի տղամարդ, որը հունվարի 7-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։ Նա ներկայացրել է դրամապանակը, որի մեջ եղել […]
12:50 08.01.2022
Իսպանիան ընտանի կենդանիներին ճանաչել է որպես խելացի արարածներ և օրինական ընտանիքի անդամներ, և այժմ նրանք կունենան նույնականացման քարտ, որը մուտքագրվելու է ազգային տվյալների բազա: Այս մասին գրում է El Pais-ը։ «Իսպանիայում կենդանիներն այլևս օբյեկտի կարգավիճակ չեն ունենա, նրանց չեն կարողանա լքել, վատ վերաբերվել կամ բաժանել տերերից: Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են բոլոր կենդանիներին՝ և՛ ընտանի, և՛ […]
12:44 08.01.2022
Հունվարի 7-ին, ժամը 09.38-ին, ՀՀ ԱԻՆ «911» փրկարար ծառայությունից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծառայություն զանգած անձը հայտնել է, թե Փարաքարի ակումբի մոտ ռումբ է դրված: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ և ԱԻՆ փրկարարական խմբեր։ Փարաքար համայնքի մշակույթի տանը և հարակից տարածքի զննությամբ պայթուցիկ նյութեր և սարքեր չեն հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ […]
12:31 08.01.2022
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունվարի 7-ին, ժամը 04.30-ին, Նար-Դոսի և Խորենացու փողոցների խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 20-ամյա մի երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ Նար-Դոսի փողոցի սրճեփ սարքից գողացել է դրամատուփը, որի մեջ եղել է 14.700 դրամ: Երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դրամատուփը և գումարը։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ […]
20:28 07.01.2022
Հունվարի 6-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մանվել Մանուչարյանի եղբայրը` Էմմանուել Մանուչարյանը: Մանվել Մանուչարյանը ծնվել է 2001թ. Տավուշի մարզի Հաղարծին գյուղում: Զոհվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Հադրութում: Հետմահու պարգևատրվել է «Արիության» և «Գթության մայր Մ.Մ.» մեդալներով: Տեղեկացնում է Տավուշի մարզպետարանը։
12:58 07.01.2022
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ձյան օգուտի և վնասի մասին։ Ձյունն իր ծանրությամբ կարող է վնասել բույսերին: Բայց այն նաև շատ օգտակար գործ է անում: Օրինակ՝ սիզախոտի համար ձյան շերտը նպաստավոր է: Հատկապես նոր ծլած սիզախոտը, երբ մնում է ձյան տակ, ցրտահարությունից պաշտպանվում է: Գարնանն այն շարունակում է ակտիվ […]
12:51 07.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այն մշակվել է ԿԳՄՍ նախարարության Սպորտի քաղաքականության և Իրավաբանական վարչությունների կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի հանձնարարականը, որը պահանջում է սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի […]
12:19 07.01.2022
Հունվարի 7-ին, ժամը 09:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ակումբում պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
11:34 07.01.2022
2021 թվականի հուլիսի 6-ից վերսկսել է նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պատճառով 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների պատճառով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրության հետևանքով ժամանակավորապես կասեցված ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքերի հետ կապված յուրաքանչյուր տասն օրվա համար` 5․000 դրամի չափով տուգանք նախատեսող վարչական պատասխանատվության […]
11:27 07.01.2022
Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Amesea Africa & Middle East for Education Through Art» ոչ կառավարական կազմակերպության հետ համատեղ անցկացնում է «Կահիրեի միջազգային բիենալե՝ երեխաների արվեստի համար» («The Cairo International Biennale for Children’s Arts») միջոցառումը՝ «Նկար իմ երկրից» խորագրով։ Մասնակցության իրավունք ունեն 4-18 տարեկան երեխաները՝ հետևյալ տարիքային խմբերում՝ 4-5, 6-9, 10-13, 14-18 տարեկան, ինչպես նաև […]
19:58 06.01.2022
Գազարն արագացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում խոլեստերինը, երիտասարդացնում է և նպաստում է քաշի կորստին, սակայն որոշ մարդիկ ավելի լավ է այն բացառեն սննդակարգից, ՌԻԱ Նովստիին ասել է սննդաբան Օլգա Կորաբլևան։ Նրա խոսքով՝ լյարդի հիվանդությունների դեպքում այս բանջարեղենն անցանկալի է օգտագործել. եթե օրգանն անառողջ է, ապա կարոտինը չի օգնի օրգանիզմին։ Հակացուցումներից են նաև ստամոքսի կամ աղիների […]
12:39 06.01.2022
Գրեմմի ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են 64-րդ միջոցառման հետաձգման մասին։Շոուն պետք է կայանար հունվարի 31-ին, Լոս Անջելեսում, սակայն կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով արարողության հետաձգման որոշում է կայացվել։ Արվեստի և ձայնագրման ազգային ակադեմիան նշել է, որ որոշումն ընդունվել է քաղաքային և նահանգային իշխանությունների, առողջապահական ոլորտի փորձագետների հետ մանրակրկիտ վերլուծության արդյունքում։ Միջոցառման անցկացման նոր ժամկետը կհայտարարվի […]
12:20 06.01.2022
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել Սուրբ Ծննդի և Աստվածահայտության տոնի առթիվ․ ««Փառք ի բարձունս մեծիդ Աստուծոյ, որ եկիր և փրկեցեր զտիեզերս Քոյով յայտնութեամբ» (Շարական Սուրբ Ծննդյան): Սիրելի հավատավոր ժողովուրդ, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» երկնաձայն ավետիսով Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ձեզ՝ եկեղեցում համախմբված բարեպաշտ […]
11:33 06.01.2022
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծխականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ շատ մարդիկ երեխաներ ունենալու և ընտանիքներ ստեղծելու փոխարեն ընտանի կենդանիներ են պահում՝ «դրանով իսկ ցույց տալով իրենց եսասիրությունը»։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը: «Չպահպանելով մայրության և հայրության արժեքները՝ քաղաքակրթությունը կմարի»,- ասել է նա։ «Այսօր մենք տեսնում ենք եսասիրության այս ձևը: Տեսնում ենք, որ որոշ […]
22:30 05.01.2022
Ղազախստանում ՀՀ դեսպանության տվյալներով՝ այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով տուժածներ չկան: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցին հաղորդեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Ղազախստանում տարվա սկզբից մի շարք քաղաքներում տեղի են ունենում բողոքի զանգվածային ցույցեր, որոնք սկսվել են հունվարի 2-ին նավթարդյունահանող Մագնիտաու մարզի Ժանոզեն և Ակտաու քաղաքներում: Հունվարի […]
19:08 05.01.2022
Ոռոգման համակարգերի արդիականացման նպատակով 2021 թվականին Արմավիրի մարզում տարբեր ծրագրերով մեծածավալ աշխատանքներ են իրականացվել։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Եվրոպական զարգացման բանկի ֆինանսավորմամբ մեկնարկել է ներտնտեսային ոռոգման համակարգերի վերականգնման ծրագիրը՝ ուղղված 39 համայնքի 92066 մ երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանցերի վերականգնմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2,2 մլրդ դրամ՝ համայնքների 10 տոկոս համաֆինանսավորմամբ: Պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով […]