Ավտոմեքենաների պարտադիր տեխզննման պահանջ և հերթեր Շիրակի մարզի 2 տեխզննման կայաններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Ավտոմեքենաների պարտադիր տեխզննման պահանջ և հերթեր Շիրակի մարզի 2 տեխզննման կայաններում

20:33 23.12.2021

Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կարգի փոփոխությունները լիցենզավորված տեխզննման կայաններում աշխատանքային ծանրաբեռնվածություն են ստեղծել։ Շիրակի մարզում կա ընդամենը երկու տեխզննման կայան։  Մեքենաները զննության ենթարկելու և համապատասխան փաստաթուղթ ստանալու համար վարորդները ժամերով, երբեմն նաև օրերով հերթերում են  սպասում , շատերը գիշերում են մեքենաներում։

Գյումրիի տեխզննման կայանում  տեղ չկա, վարորդները ստիպված  հասնում են Արթիկ, որտեղ ևս պատկերը գրեթե նույնն է՝ մի քանի տասնյակ մետրեր ձգվող հերթեր են: Մարզի տարբեր բնակավայրերից վարորդները գիշերով են գալիս, որ գոնե առավոտյան իրենց հերթ հասնի։

Տեխզննման կայան հասնելն ու ֆիզիկապես ներկա գտնվելը, սակայն, դեռ  ավտոմեքենան զննության ենթարկելու երաշխիք չէ: Նախ պետք է գտնել տարածքում  վարորդներին հերթագրող ցուցակի պատասխանատուին ու պարզել, թե ով  է վերջինը։ Բայց ցուցակն էլ մեկի ձեռքին չէ, ով շուտ հասավ իր տվյալներն է գրանցում։

«Հերթերը դարձել են անկառավարելի, մարդիկ ամբողջ երկու օր կորցնում է, որպեսզի կարողանան տեխզննում անցնեն, բայց մենք ի վիճակի չենք նման քանակության մեքենաներ սպասարկելու, մեր հնարավորությունը մինչև 80 մեքենա է աշխատանքային ժամերի ընթացքում՝ 9-ից մինչև 6-ը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Արթիկի տեխնիկական զննության կայանի պետ Յուրա Սահակյանը։

Կայանը ստիպված անցել է շուրջօրյա աշխատանքի։ Հերթերը չեն պակասում, իսկ կայանի սպասարկման հնարավորությունները փոքր են: Խնդիրն առաջացել է դեռ տարիներ առաջ, երբ  լիցենզավորման գործընթացի ժամանակ, հաշվի առնելով տարածաշրջանում առկա ավտոմեքենաների թիվը, կայանին մեկ հոսքագիծ շահագործելու թույլտվություն է  տրվել, որից հետո 9 տարի տեխզննման գործընթացը կայաններում դադարեցվեց ու տրվեց բանկային կազմակերպություններին: Ավտոմեքենաների թիվն էլ կտրուկ աճել է։ Միայն մեկ ամսում Արթիկի կայանը սպասարկել է ավելի քան 4 հազար մեքենա։

Տեխնիկական զննության ընթացքում ստուգվում են ավտոմեքենաների ղեկային, արգելակման համակարգերը, լուսարձակները, անիվներում առկա արգելակման ուժի մեծությունը: Համակարգը միացված է ընդհանուր էլեկտրոնային ցանցին, որի միջոցով էլ արձանագրվում են մեքենայի անսարքություններն ու թերությունները։

«Մեքենան տեխզզնություն անցնելուց հետո թերություններ հայտնաբերելու դեպքում արատորոշման քարտի վրա սև կետերով նշումներ է համակարգը կատարում, թերությունները վարորդը պարտավոր է 20 օրվա ընթացքում վերացնել և կրկին գալ կայան ստուգման։ Այդ ընթացքում եթե վարորդը շահագործի մեքենան, պետավտոտեսուչը կարող է տուգանել նրան»,-նշել է տեխզննման կայանի պետը։

Տրված կտրոնը կոչվում է արատորոշման քարտ, փոխարինում է նախկինում բանկերի տրամադրած տեխզննման կտրոններին։ Թերությունների նշումներով արատորոշման քարտերը համարվում են անվավեր, 20 օրվա ընթացքում վարորդները  պետք է  հասցնեն վերացնել մեքենայի անսարքություններն ու կրկին ներկայանան տեխզննման կայան, որի համար կրկնակի վճարելու  կարիք չկա:

Իսկ 2022-ի փետրվարի 16-ից արդեն պարտադիր կդառնա նաև գազաբալոնների ճնշափորձարկման ու գազաբալոնային համակարգով մեքենան շահագործելու արտոնագիր ներկայացնելու պահանջը: Պարտադիր կդառնա նաև գազով շահագործվող մեքենաների տվյալները ընդհանուր շտեմարան մուտքագրելը:

Առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենաների սպասարկումը գազալցակայաններում արգելվելու է, հակառակ պարագայում կենթարկվեն վարչական տույժերի ու անգամ կդադարեցվի լցակայանների շահագործումը:

 

Ինչպես տեխզննման կայանների դեպքում, գազաբալոնները ճնշափորձակման ենթարկող լիցենզավորված կազմակերպությունները նույնպես մարզում քիչ են, հետևաբար սպասելի է, որ նույն  հերթերն են լինելու նաև փետրվարից սկսած։ Գազաբալոնների ստուգաչափման ու համակարգերի փորձարկման  գործընթացը  տևում է առնվազն 3-4 ժամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

22:10 03.07.2025

Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասին

UFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

22:05 03.07.2025

Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահին

Այսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

BACK_TO_TOP