Գյումրիի կոմունալ ծառայությունն անցել է փողոցների  ձմեռային սպասարկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Գյումրիի կոմունալ ծառայությունն անցել է փողոցների  ձմեռային սպասարկման

19:48 01.12.2021

Գյումրիի փողոցների ձմեռային սպասարկման նախապատրաստման աշխատանքները սկսվել են նոյեմբերի կեսերից։ Փողոցների հիմնանորոգման արդյունքում սպասարկման տարածքներն ընդլայնվել են մոտ 10 կմ-ով: Կոմունալ ծառայության ավտոպարկում մեքենամեխանիզմներն ու  անհրաժեշտ նյութատեխնիկական բազան ևս նորացվել են:

Նոր տեխնիկայով ավտոպարկը համալրվել է  սուբվենցիոն ծրագրով,  շահագործում են անցած տարվանից։ Ամառային սեզոնից հետո բազմաֆունկցիոնալ մեքենաները հիմա վերապրոֆիլավորում են ձմեռային սպասարկման համար։

«Ավտոմեքենաները գարնանային և ամառային եղանակներին օգտագործում ենք որպես ջրցաններ՝ քաղաքի փողոցների լվացման և կանաչ տարածքների ոռոգման համար, իսկ ձմեռային սեզոնին ձևափոխվում են, վրան ամրացվում է կոշ, որով մաքրում ենք ձյունը, հետևի հատվածում ավելացվում է  աղ-ավազային խառնուրդը  շաղ տալու հարմարանքը։ Մեր աշխատանքը հիմա արդեն դարձել է ավտոմատացված, նախկինում աղն ու ավազը  փողոցներում շաղ էին տալիս մեր  բանվորները»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Շաբոյանը։

 

Մինչ նոր տեխնիկա ունենալը քաղաքի փողոցների ձյունը հեռացնում էին հին  տրակտորներով կամ հարմարեցված ավտոմեքենաներով: Այսպես ասած՝ ժամկետանց մեքենամեխանիզմներն արդեն ենթակա են դուրս գրման։ Հնի փոխարինում  նորերով կատարել են, բայց փողոցների ամբողջական  սպասարկման  համար կոմունալ ծառայությանն անհրաժեշտ են ևս մի քանի ձյուն մաքրող մեքենաներ:

«Մենք ունենք չորս բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա։ Հաշվի առնելով մեր հիմնանորոգված փողոցների թիվը՝ առաջնահերթություն է առաջացել  ևս երկու նմանատիպ մեքենա ձեռք բերելու։ Հիմա կնայենք՝ մեր միջոցները  կբավականացնե՞ն  2022 թվականի բյուջեի  հաշվին սուբվենցիոն կամ այլ ծրագրով  ևս երկու  մեքենա ունենալ, նաև փոշեկուլի անհրաժեշտություն կա»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

 

Կոմունալ ծառայությունը շարունակում է նաև  աղ ու ավազ պահեստավորել, իսկ ավազակոպճային մանր խառնուրդը բերում են Արթիկի հանքերից, արդեն 16 տոննա  տեխնիկական աղ ու 1200 խմ  ավազ են  կուտակել։

Ավելացել են ասֆալտապատ փողոցներն ու մայթերը, ըստ այդմ՝ ընդլայնվել են ձմեռային սպասարկման տարածքները: Ձյուն մաքրող տեխնիկայից բացի, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել նաև կոմունալ ծառայության բանվորների թիվը։

Կոմունալ ծառայությունում  350 մարդ է աշխատում, միայն 50-ի աշխատանքն է  սեզոնային, որոնք  կանաչապատման  աշխատանքներում են ներգրավված։ 2022 թվականի քաղաքային բյուջեով կոմունալ բաժնի ֆինանսական հատկացումներն ավելանալու դեպքում կկարողանան  հավելյալ աշխատուժ պահել։

Կոմունալի համար ձմեռային սպասարկման դժվարություններ նորից առաջ են գալու չվերանորոգված կամ անավարտ մնացած փողոցներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP