Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+29.09 oC

Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն

12:26 30.11.2021

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում դրական եզրակացություն տվեց «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:

Հակիրճ ներկայացնում ենք առաջարկվող ծավալուն փոփոխությունների կարևոր կետերը:

Դպրոցի ընդունելության սկզբունքների փոփոխություններ

Ներկայում գործող օրենսդրությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է տրված տվյալ դպրոցում քույր, եղբայր ունեցողներին և տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։

  • Օրենքի փոփոխության առաջարկվող նախագծով՝ դպրոցի ընդունելության ժամանակ առաջնահերթություն կունենան նաև.
  • տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաները,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով առնվազն 6 ամիս ժամկետով պետական համակարգի՝ այլ բնակավայր տեղափոխված աշխատողների երեխաները. նկատի են առնվում նաև զինվորական ծառայողների ընտանիքները։

Ուսուցչի տարակարգին առնչվող փոփոխություններ

«Հանրակրթության օրենքի» փոփոխության նախագծով փոխվում է տարակարգի սահմանումը՝ որպես ուսուցչի մասնագիտական չափորոշչին համապատասխանող որակավորման աստիճան։ Դրանից բխում են տարակարգի համար պահանջվող բնութագրիչների փոփոխությունները։ Նոր բնութագրիչները պետք է համահունչ լինեն տվյալ մասնագիտական չափորոշչին կամ ստանդարտին, որը նոր հասկացություն է, նախկինում չի եղել:

Նոր նախագծով առաջարկվում է.

  • Ներդնել ուսուցչի մասնագիտական չափորոշիչների համակարգ, որը թույլ է տալիս ուսուցչին սկսնակից մինչև փորձառու կամ վերապատրաստող ուսուցչի մակարդակին հասնել ավելի կարճ ժամկետում` յուրաքանչյուր մակարդակի համար ստանալով համապատասխան դրույքաչափով վարձատրություն։ Այսպիսով` պետությունը ձևավորում է ուսուցիչների աշխատանքային առաջխաղացման մեխանիզմ։
  • Հանվում է տարակարգերին դիմելու հերթակայման սկզբունքը։ Եթե որևէ ուսուցիչ կհամապատասխանի միանգամից երրորդ կամ չորրորդ տարակարգի համար սահմանված պահանջներին, ապա կկարողանա դիմել միանգամից տվյալ աստիճանի տարակարգի համար։ Ի տարբերություն այժմյան օրենսդրության` չի լինելու ժամկետային սահմանափակում, թե նախորդ աստիճանի տարակարգ ստանալուց հետո երբ կարելի է դիմել հաջորդ աստիճանին ։
  • Հանվում է այլ ուսումնական հաստատություն տեղափոխվելու դեպքում տարակարգի իրավունքը կորցնելու դրույթը։ Դպրոցից դպրոց տեղափոխվելիս ուսուցչի որակավորման տարակարգը կպահպանվի, քանի որ այն բնութագրում է ուսուցչի մասնագիտական որակները և ոչ թե հաստատությունը։
  • Հստակեցվել է, որ ոչ պետական հաստատությունների ուսուցիչները նույնպես կարող են մասնակցել տարակարգի շնորհման պետական գործընթացին՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։

Ներառականության կարգավորումների փոփոխություններ

«Հանրակրթության օրենքի» առաջարկվող նախագծով էապես փոխվում են կրթության առանձնահատուկ պայմաններին ուղղված քաղաքականությունն ու ներառական կրթության կարգավորումները։

  • «Կրթության առանձնահատուկ պայմանների» համար տրվում է հետևյալ սահմանումը. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ է խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող անձը, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ՝ ներառյալ խելամիտ հարմարեցումներ»։
  • Սրանով ֆունկցիաների խանգարման գործող մոտեցումից անցում է կատարվում դեպի երեխայի կրթության կազմակերպման միջավայր՝ կախված տարբեր գործոններից։ Հատկապես կարևոր է լեզվի, հաղորդակցման, հուզական և վարքի բաղադրիչների ներմուծումը, որը հնարավորություն կընձեռի հավելյալ աջակցություն տրամադրելու երեխային, օրինակ՝ երբ կա լեզվական խնդիր, երբ առկա է հոգեբանական աջակցության կարիք և այլն:
  • «Հատուկ դպրոցի» սահմանումից հանվել է «հակասոցիալական վարք դրսևորող» արտահայտությունը, ինչը նշանակում է, որ հակասոցիալական վարք դրսևորող երեխաների համար չի նախատեսվում հատուկ դպրոց ունենալ։
  • Հաշվի առնելով այն հանգամանը, որ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը հնարավոր է միայն ծնողի դիմումի հիման վրա, իսկ իրականության մեջ հանդիպում են ծնողներ, որոնք խուսափում են երեխայի կարիքի գնահատում անելուց՝ ավելացվել է նոր կարգավորում: Ըստ այդմ` հնարավոր կլինի կարիքի գնահատում իրականացնել նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ, որը թույլ կտա կանխել երեխաների առկա խնդիրների խորացումը և միջամտություն ապահովել ավելի վաղ փուլում:
  • «Ֆինանսավորման բարձրացված չափաքանակ» մոտեցումը փոխարինվում է առավել բովանդակային և հասցեական մոտեցմամբ, մասնավորապես՝ ամրագրվում է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։
  • Հստակեցվել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ՏՄԱԿ-ների գործառույթները։ Սահմանվել է ծրագրային ապահովման և տեղեկատվական շտեմարանի ներդրման պահանջը։

Դասագրքերի փոփոխության մասին

«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով տրվում են նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում: Մասնավորապես տրվում է դասագրքի հասկացությունը, որը մինչ այժմ օրենսդրությամբ սահմանված չէր։

Ըստ նախագծի` դասագիրքը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրքն է։ Այսպիսով` իրավական հիմք է ստեղծվում էլեկտրոնային դասագրքերի համար, որոնց զուգահեռ՝ ներդրումը թղթային դասագրքերի հետ մեկտեղ նախատեսվում է իրագործել դասագրքերի ապահովման նոր կարգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

11:50 27.06.2025

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

11:40 27.06.2025

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

11:31 27.06.2025

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

11:20 27.06.2025

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

11:17 27.06.2025

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

BACK_TO_TOP