Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

Հայկական սպորտի խնդիրները քննարկվել են ԱԺ մշտական հանձնաժողովում

19:11 23.11.2021

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  անդամները  նոյեմբերի 23-ին հանդիպել են  օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են  պատասխանատուներ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և պաշտպանության նախարարություններից, ոստիկանությունից:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարևորել է մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ նշելով, որ փորձություններով լի վերջին մեկ տարում մեկ անգամ չէ,  որ հայ մարզիկներն  ուրախության և հպարտության պահեր են պարգևել հայ ազգին: Իսկ հանդիպման նպատակը, ըստ նրա, անդրադառնալն է այն խնդիրներին, որոնք առկա են սպորտի ոլորտում, և որոնց  օրենսդրական ճանապարհով հնարավոր կլինի լուծումներ տալ:

Հանձնաժողովի նախագահի տեղեկություններով՝ ոլորտում  բազմաթիվ են խնդիրները. դրանք առնչվում են պայմանավորված խաղերին, խաղադրույքներին,  մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարցերին և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը լրացրել է օրենսդրի գործընկերոջը՝ նշելով, որ խնդիրները բազմաթիվ են և հրատապ կարգավորման կարիք ունեն: Ըստ նրա՝ կարևոր է լուծում տալ մարզիկների՝ զինվորական պարտադիր ծառայության հետ կապված խնդիրներին, լիցենզավորել  սպորտի ոլորտում գործունեություն ծավալողներին: Փոխնախարարը խայտառակ և բարձիթողի է գնահատել մասնավորապես արևելյան մարտարվեստների բնագավառում և ֆիտնես ակումբներում տիրող  իրավիճակը:  Ցանկացած մարդ այսօր կարող է  բացել իբր  մարզադպրոց  և մեծ վնաս հասցնել երեխաների  առողջությանը, նշել է փոխնախարարը: Թե՛ նրա, թե՛ այլ մասնակիցների գնահատմամբ՝ պարտադիր է, որ մարզադպրոցների կամ մարզական ակումբների մարզիչները  մասնագիտական որակավորում ունենան:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի  ռեկտոր Դավիթ Խիթարյանն էլ առաջարկել է  Հայաստանում արգելել ստերեոիդների ազատ վաճառքը: Բոլոր ֆիտնես ակումբներում դրանք ազատ վաճառվում են. մտահոգություն է հայտնել Դավիթ Խիթարյանը: Ըստ նրա՝ նույնիսկ անչափահասներն են գնում դրանք և վնասում իրենց առողջությունը:

Պետք է ուշադրություն դարձնել նաև մարզադպրոցների տնօրենների ընտրության կարգին. այստեղ ևս խնդիրներ կան, պարզաբանել է նա:

Օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները  պատգամավորներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները՝ առաջարկելով օրենսդրորեն կարգավորել դրանք: Ըստ մարզաշխարհի ներկայացուցիչների՝ անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարել և՛ սպորտին  առնչվող օրենքներում, և՛ ՀՀ քրեական օրենսգրքում:

Մարզիկների՝ պարտադիր զինվորական ծառայության հարցի առնչությամբ նշվել է, որ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով փորձ է արվելու կարգավորել այդ խնդիրը:

Ամփոփելով հանդիպումը՝ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն է հայտնել առանձին մասնագիտական քննարկումներով անդրադառնալ բարձրացված հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP