Շիրակի մարզում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերի մի մասը չի մեկնարկի․ 9 ծրագրի շինարարության ավարտը կտեղափոխվի 2022 թվական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

Շիրակի մարզում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերի մի մասը չի մեկնարկի․ 9 ծրագրի շինարարության ավարտը կտեղափոխվի 2022 թվական

20:00 23.11.2021

Շիրակի մարզի 34 համայնքներում այս տարվա 62 սուբվենցիոն ծրագրերից մի քանիսը սահմանված ժամկետներում չեն ավարտվի ու կտեղափոխվեն հաջորդ տարի: Պատճառները տարբեր են՝ սկսած շինմրցույթների ուշ մեկնարկից  մինչև շինարարական թերացումներ և ուշացումներ: Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի այս տարվա ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 4.5 միլիարդ դրամ, որտեղ գերակշռում են փողոցաշինական ու մանկապարտեզների կառուցման  հայտերը: Նոր կառուցվող մանկապարտեզներից երկուսի աշխատանքները մինչև տարեվերջ չեն ավարտվի:

Գյումրիին ամենամոտ գյուղերից Շիրակում մանկապարտեզ գործել է մինչև 1988 թվականը։ Երկրաշարժից շենքը փլուզվել էր։ Գյուղում մանկապարտեզի տիպային նոր շենքի կառուցումը հիմքերի շինարարությունից հետո դադարեցվել է: Նույն հիմքերի վրա 32 տարի անց նոր շենքի կառուցում են սկսել։

Մասնագիտական ուսումնասիրություններով և փորձագիտական  եզրակացությամբ թույլ է տրվել  հին հիմքերի վրա մեկ հարկանի շենքի շինարարությունը: Մասնագիտական եզրակացության, փաստաթղթային հիմնավորումների սպասելիս շինաշխատանքների մեկնարկն ուշացել է մեկուկես տարի։ Այդ պատճառով 2020 թվականի սուբվենցիոն ծրագիրը տեղափոխվել էր 2021-ի ծրագիր, բայց այս դեպքում էլ շինարարությունը մինչև տարեվերջ չի ավարտվի։

«Շինաշխատանքների ուշացման հիմնական պատճառը, կարելի է ասել՝ փաստաթղթաշրջանառության խնդիրն էր, որոշակի գործոններ կային, որոնք պիտի ավարտվեին, պետք է ճշտումներ կատարվեին՝ և՛ տարածքային, և՛ փաստաթղթային: Այդ պատճառով էլ շինարարությունը այս տարի չի ավարտվի, կավարտվի հաջորդ տարի, այսինքն՝ տեղափոխվում է 2022 թվական»,- նշել է Մարմաշեն համայնքի ղեկավարի օգնական Սենիկ Մանուկյանը:

Հաջորդ տարվան է մնում նաև Վահրամաբերդ գյուղի մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը։ Անավարտ մնացող  մանկապարտեզները միակը չեն։ 2021 թվականի  62 սուբվենցիոն ծրագրերից ևս 7-ը կհամարվեն փոխանցիկներ օբյեկտներ։

«Ունենք 9 ծրագրեր, որոնք կարող են տեղափոխվել հաջորդ տարի՝ մի շարք այլ պատճառներով: Դա հիմնականում կապված է ուշ մեկնարկի հետ, մրցութային գործընթացներում բազմիցս  հայտարարված, բայց մասնակից չլինելու պատճառով նաև, այսպես ասած, շինընկերություններն են իրենց մեղքով որոշակի հետաձգումներ կատարել: Այս ծրագրերը հայտնվել են այսպես ասած ռիսկային գոտում»,- ասում է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:

Շինարարական մեծ  ծավալներ ընդգրկող մի քանի ծրագրեր դարձել են ռիսկային, դրանց թվում՝ Գյումրիում ֆոտովոլտային կայանների տեղադրումը: Ուշացած ու հաջորդ տարի տեղափոխվող ծրագրերից բացի, կան նաև չմեկնարկածներ։ Մեկ շինարարական ընկերության մրցութային մի քանի փաթեթներում շահելու հետևանքով առաջ է եկել ծանրաբեռնվածություն, հետևաբար, նաև  աշխատուժի պակաս։

Մի քանի շինօբյեկտների կառուցումն ու նորոգումները, ընկերությունները հավաստիացնում են, թե մինչև տարեվերջ կհասցնեն ավարտել։ Դրանք հիմնականում այն ծրագրերն են, որոնցում առնվազն 80 տոկոսի շինաշխատանք է կատարված։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP