18:51 16.11.2021
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:
Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել, համաձայն որոնց՝ Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները:
Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...