19:32 09.11.2021
Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում կառուցվող տների շինարարությունը ավարտական փուլում է։ Մարզի 7 գյուղերում 25 բնակարան է կառուցվում։ Ծրագրում ընդգրկվել են անօթևան այն ընտանիքները, որոնք հրաժարվել են բնակարանների գնման վկայագրերից։ Իսկ բնակարանաշինության համար ընտրվել է տարբերակ, որտեղ կարևոր պայման է շինաշխատանքներին տանտիրոջ մասնակցությունը։ Այսինքն՝ կառուցման սկզբից մինչև վերջ տանտերը պետք է մասնակցի շինաշխատանքներին՝ որպես շինարար, կամ […]
19:03 09.11.2021
Նոյեմբերի 9-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ հոգեհանգիստ արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Սրբազան արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ: Մինչ հոգեհանգստյան արարողությունը Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը […]
14:44 09.11.2021
Հրամանատարների հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակություններն ստուգելու նպատակով նոյեմբերի 9-ին N զորամիավորման զորավարժադաշտերից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ։ Անձնակազմին առաջադրվել են մի շարք օպերատիվ-մարտավարական պայմանական խնդիրներ, որոնք կատարելիս զինծառայողները դրսևորել են բարձր կամային հատկանիշներ և պատրաստվածություն։
12:48 09.11.2021
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա, 2021 թվականի առաջին կիսամյակում, ՀՀ ՊՎԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվել են ուսումնասիրություններ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում պետական միջոցների կառավարման օրինականության վերահսկողության նպատակով: Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներին իրավական գնահատական տալու նպատակով դրանց առնչվող փաստաթղթերը տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեին, որից հետո ՀՀ […]
12:45 09.11.2021
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հիմնական զեկուցող Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշեց, թե նախագծով առաջարկվում է, որ մինչեւ 16 տարեկան, ինչպես […]
12:35 09.11.2021
Երկուշաբթի երեկոյան ՍԱՏՄ տեսուչները կորոնավարկի դեմ ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված […]
12:33 09.11.2021
Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյալ դեղերի նշված սերիաների շրջանառության դադարեցման և հետկանչի վերաբերյալ՝ հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թվականի նոյեմբերի 05-ի թիվ 0105106921 գրությանը կից փորձագիտական եզրակացությունը։ Մասնավորապես՝ 1. «Ֆոսֆալյուգել ալյումինիումի ֆոսֆատ դոնդող ներքին ընդունման 10400մգ, (20) փաթեթիկներ […]
12:17 09.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող բազմադրվագ քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են խարդախությունների մի շարք դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով […]
11:06 09.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
10:59 09.11.2021
Կենսաթոշակներն անկանխիկ եղանակով վճարման ամբողջական համակարգի ներդրման հաջորդ փուլի շահառուները, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն են։ Ըստ այդմ՝2022 թ․ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի (Հայփոստի) միջոցով։ Բացառություն կկազմեն հետևյալ կենսաթոշակառուները, որոնց կենսաթոշակը կվճարվի իրենց ընտրությամբ՝ կանխիկ կամ անկանխիկ եղանակով․ • 1-ին կամ […]
22:21 08.11.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Նոյեմբերի 1-ից 7-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1653 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 101, առանց վարորդական վկայականի՝ 268 անձ։ 156 տրանսպորտային միջոց շահագործվել […]
20:53 08.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մասիս քաղաքի, Այնթապ, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
18:45 08.11.2021
ԵԱՏՄ նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-7-ը Երևանում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց երկրներում նոտարական գործունեությանը վերաբերող նորարարական մոտեցումները և քննարկել համատեղ գործունեության զարգացման հեռանկարները։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը, ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արսեն Մկրտչյանը։ ԵԱՏՄ երկրներից միջոցառմանը ներկա են գտնվել Ռուսաստանի Դաշնային […]
18:15 08.11.2021
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից։ Հաղորդում է aliq.ge-ն։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, որը երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում ՊՇՌ և 24 ժամվա ընթացքում արագ թեստի բացասական պատասխան ունի։ «Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել […]
15:27 08.11.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կամարի» ՍՊԸ-ին պատկանող պանրի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ռինդ): Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Պանրի առկա խմբաքանակից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր հետազոտության, որի արդյունքում, «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձարկման արձանագրության համաձայն, «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ […]
14:16 08.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 9-ի ժամը 08։00-ից մինչև նոյեմբերի 10-ը՝ ժամը 08։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի. ?Ծովազարդ, ?Բերդկունք, ?Հայրավանք, ?Լճափ, ?Չկալովկա, ?Նորաշեն ?Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
12:51 08.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի […]
12:24 08.11.2021
Նոյեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Արարատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ստորին վերջույթների հրազենային վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա տղամարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում 38-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող երկփողանի հրացանով կրակել է 56-ամյա տղամարդու […]
12:13 08.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու մահվան հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 07:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի 57-ամյա բնակչուհու տանը վիճաբանություն ու […]
11:37 08.11.2021
Նոյեմբերի 7-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտասի պողոտայում տեղի է ունեցել վիճաբանություն, որն ավարտվել է դանակահարությամբ, դանակահարվածը տեղափոխվել է հիվանդանոց: Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է եղել 44 և 34 տարեկան երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը […]
11:14 08.11.2021
Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան: Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել: Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։
10:28 08.11.2021
Նոյեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա հայ բանահավաքչության և ազգագրության հիմնադիր, հոգևոր և հասարակական գործիչ Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանի ծննդյան 180-ամյակին նվիրված միջոցառումների շարք: Նույն օրը՝ ժամը 16:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ներքնահարկում կանցկացվի գիտաժողով՝ նվիրված Գարեգին Սրվանձտյանի կյանքին և գործունեությանը։ Ժամը 18:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի երկու ճեմասրահներում կբացվի «Սասունցի Դավիթ և Քաջ Նազար» խորագրով ցուցահանդես, […]
10:20 08.11.2021
Նոյեմբերի 8-ին, ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակով հարձակվել է իրենց տան վրա: Դեպքի վայր՝ Երևանի Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի նշված տուն մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 36-ամյա Արսեն Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքի հետքերով: Պարզվել է, որ նրան դանակահարել է նշված տան բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա ձերբակալվել […]
23:55 07.11.2021
Սննդաբան Արտեմ Լեոնովը ՌԻԱ Նովոստիին պատմել է, թե ինչպես ճիշտ և արդյունավետ օգտագործել կերակրի սոդան։ «Խմորի սոդայի օգտակար հատկությունները հայտնի են եղել անհիշելի ժամանակներից: Այն հզոր ալկալային ազդեցություն է թողնում, մաքրում և դետոքսիկացնում է օրգանիզմը, առաջին օգնությունն է մրսածության դեպքում: Սոդան հիանալի օգնում է ազատվել թոքերի մածուցիկ խորխից, թեթևացնում է բորբոքումն ու կոկորդի ցավը»,- ասել […]
22:00 07.11.2021
Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել միջուկային բունկերը, որտեղ անսպասելիորեն շքեղ բնակարան է հայտնաբերվել։ Երկաթբետոնե շենքը իր մեջ թաքցրել է երեք շքեղ, էլիտար բնակարան, գրում է The Sun-ը։ Էսեքսի կոմսության Միսթլի գյուղում ռմբապաստարանը կառուցվել է 1951 թվականին՝ սառը պատերազմի տարիներին, որը ծառայելու էր հաղորդակցության հանգույց և պետական պաշտոնյաների պաշտպանության տարածք: Բունկերի պատերի հաստությունը 600 միլիմետր է, […]
20:43 07.11.2021
Սննդաբան Տատյանա Իվաննիկովան ՌԻԱ Նովոստիին պատմել է պանրի օգտակարության ու վնասակարության մասին։ «Պանիրը շատ սննդարար մթերք է, և 1/4-ը բաղկացած է սպիտակուցներից: Դրանք մեզ անհրաժեշտ են, քանի որ դրանք մկանների «շինանյութ» են համարվում: Հետևաբար, պանիրը մարզիկները հաճախ օգտագործում են վերականգնողական փուլում: Պանրի առավելությունն այն է, որ դրա սպիտակուցները ներծծվում են ավելի լավ, քան կաթնամթերքինը։ Քանի […]
19:42 07.11.2021
Խոլեստերինի մակարդակը նորմալացնելու համար հարկավոր է ուտել քունջութի սերմեր, բայց չի կարելի օգտագործել ամենօրյա ռեժիմով։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է աննդաբան Աննա Դրոբիշևան։ Սննդաբանի խոսքերով քունջութի սերմերը խոլեստերինի մակարդակը նվազեցնելու և օրգանիզմում ճարպերի փոխանաակությունը նորմալացնելու հատկություն ունեն։ Դրանք պարունակում են երկաթ, ցինկ, պղինձ, մագնեզիում, ֆոսֆոր և ցելյուլոզա։ Քունջութի սերմերում 7 անգամ ավելի շատ […]
13:10 07.11.2021
Նոյեմբերի 7-ին 92 տարեկանում Ստեփանակերտում կյանքից հեռացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Վահանի Սարգսյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան էջը։ Հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, ժամը 18:00-ից, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, հուղարկավորությունը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, նույն վայրից։