19:56 28.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, 125-րդ հոդվածի 1-ին մասում, 127 հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջների, […]
19:10 28.10.2021
2021թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում գտնվող վագոն-տնակում դեռևս չպարզված հանգամանքներում, նախնական տվյալներով, նռնակի պայթուցիչի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով նույն օրը՝ ժամը 10:30-ին, զինվորական հոսպիտալ է տեղափոխվել նույն զորամասի պարտադիր ժամկետային 4 զինծառայող: Ըստ բժշկի կողմից ներկայացված տեղեկանքի՝ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի առթիվ […]
19:05 28.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ:
19:02 28.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս (փոխպետքարտուղար) Էդգար Պենյա Պառային և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը: Վարչապետ Փաշինյանը ողջույնի խոսքում նշել է. «Ձերդ Գերազանցություն, պատվիրակության հարգելի անդամներ, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի […]
18:50 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի): Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ […]
15:48 28.10.2021
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա. Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը […]
15:45 28.10.2021
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» վարկային համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին: Ըստ հիմնավորումների՝ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերությունը […]
15:17 28.10.2021
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Վանաձորի անտառտնտեսության աշխատակիցների հետ, օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Եղեգնուտ գյուղի 62-ամյա մի բնակիչ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամաչափի մոտ 50 ծառ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հոկտեմբերի 20-ին կասկածվողը բաժին հրավիրվեց։ Նա խոստովանել է, որ 5 օր առաջ Եղեգնուտ գյուղի հարակից անտառում մոտ 50 […]
15:13 28.10.2021
Հոկտեմբերի 27-ի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրացման ցանցում, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտներում: 41 տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում մի շարք օբյեկտներում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 7 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց […]
15:10 28.10.2021
Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառային և նրա պատվիրակությանը ուղեկցությամբ՝ Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանի ու Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրի։ Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի […]
15:05 28.10.2021
Քաղաքացին դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ-ից՝ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից վերացնելուն աջակցելու հարցով: Նա նշել է, որ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, հետագայում իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել, իսկ նշված քրեական գործի վարույթը կարճվել է, սակայն ՀՀ տարածքից իր ելքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում մինչ օրս […]
14:13 28.10.2021
ԱԱՏՄ-ն իրազեկում է, որ առողջապահության նախարարի 2021թ. N 80-Ն հրամանով փոփոխություն է կատարվել նախարարի 2007թ. N 1752-Ն հրամանում։ Մասնավորապես՝ փոփոխվել է ամբուլատոր քարտերը վարելու (լրացնելու) կարգը։ Այսուհետ ամբուլատոր քարտերը կարելի է վարել կամ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով։ Մանրամասները՝ այստեղ։
13:41 28.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի «Էնգելս», «Դեբեդ» թաղամասերի, Հաղպատ գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ալավերդու Հացի գործարան» ԲԲԸ-ի և «Ձորահույս» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 29-ին՝ ժամը […]
13:38 28.10.2021
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:33 28.10.2021
Օֆլայն խանութների թրաֆիկի նվազման պատճառով շուկայավարները դիմել են Google-ին՝ իրենց արտադրանքը գովազդելու համար: Google կորպորացիան հայտարարել է եկամուտների ամենաբարձր աճը երրորդ եռամսյակում՝ վերջին 14 տարվա ընթացքում։ Այս մասին չորեքշաբթի՝ հոկտեմբերի 27-ին, գրում է The Wall Street Journal-ը։ Նշվում է, որ ընկերությունը մեկ տարում այնպիսի եռամսյակային աճ է ցույց տվել, որը որոնողական «հսկան» սովորաբար գրանցում էր […]
23:50 27.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել են Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի նարկոլոգիական ծառայության ղեկավար Արտաշես Սահակյանն ու նույն բաժանմունքի բժշկուհիներից մեկը: Նրանք կասկածվում են հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության և կաշառք ստանալու համար: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ չհաղորդելով այլ մանրամասներ:
23:39 27.10.2021
Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ի հերթական նիստերի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ՝ առաջարկվում է արդեն իսկ ընդունված օրենքի ներկա խմբագրմամբ գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ 2024 թվականը, իսկ 2022-23 թվականներին աշխատել օրենքի […]
23:11 27.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 10/1, 10/2, 10/3 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի […]
19:47 27.10.2021
Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում բնակարանամուտ են տոնել 8 ընտանիքներ, որոնք շահառու էին ճանաչվել գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում։ Պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու Շիրակի մարզում դարձել է 25 ընտանիք։ Աշխատանքներն իրականացվում են ծրագրի տվյալ ընտանիքների ներգրավմամբ և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության աջակցությամբ: Տեղեկացնում […]
19:16 27.10.2021
Շիրակի մարզում գազսպառողների թիվն հասել է 57 հազար 906-ի՝ նախորդ տարվա համեմատ մոտ 1000-ով ավելացել է։ Նոր բաժանորդներն ավելանում են՝ իրենց հետ բերելով նոր խնդիրներ։ Գյումրիի տասնյակ թաղամասերում 24 ժամից ավելի գազանջատումները նաև նոր բաժանորդների մատակարարման ցանցին միացնելու պատճառով է: Վերջին շաբաթներին մարզում հաճախակիացել են գազանջատումները, որոնք երբեմն ձգվում են 1 օրից ավելի։ Զուգահեռ, գազամատակարարը […]
17:24 27.10.2021
Ժայթքող հրաբխից լավայի հոսքին ճիշտ ուղղություն տալու համար Կանարյան կղզիների մաս կազմող իսպանական Հոմերա կղզու ղեկավար Կազիմիրո Կուրբելոն առաջարկել է ռազմական ինքնաթիռներից ռումբեր նետել իսպանական Պալմա կղզու վրա: Այս մասին չորեքշաբթի հայտնել է Mundo թերթը։ Ինչպես հաղորդվել է, Էլ Պասո բնակավայրի տարածքում հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ին։ Արդեն ավելի քան 2000 տնային տնտեսություն է […]
16:30 27.10.2021
Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների պաշտպան Լյուդմիլա Դենիսովան բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ նա հրաժարվել է տեղափոխվել բանտային հիվանդանոց՝ համարելով, որ այնտեղ անվտանգ չէ։ «Նա չի տեղափոխվի բանտային հիվանդանոց, որը գտնվում է գաղութում: Նա կարծում է, որ այնտեղ իր կյանքի համար անվտանգ չէ»,- այցից հետո լրագրողներին ասել է […]
16:21 27.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 94 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել […]
16:18 27.10.2021
Երեքշաբթի երեկոյան Covid19-ի հաղթահարմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողությունը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում: 42 տնտեսավարողի մոտ իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել է 9 արձանագրություն՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակ չկրելու դեպքեր: […]
16:12 27.10.2021
Իտալիայում՝ Սիցիլիա կղզում, փոթորկից հետո հորդառատ անձրևներ են տեղացել, կղզու մի մասը հեղեղվել է։ Հաղորդում է Reuters-ը։ Վատ եղանակից ամենաշատը տուժել է Սիցիլիայի Կատանիա քաղաքը։ Ջրհեղեղը տակնուվրա է արել քաղաքի փողոցներն ու հրապարակները։ Տեղի փրկարար ծառայությունը հայտնել է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով երկու մարդ է մահացել։
12:14 27.10.2021
Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արթուր Ա.-ն, որը 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 177-րդ (Գողությունը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), […]
11:50 27.10.2021
Արցախի քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021թ. հոկտեմբերի 03-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու դիտավորությամբ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի չեզոք գոտուց նույն քաղաքի 1956թ. ծնված բնակչին պատկանող 32 գլուխ կով և […]
10:50 27.10.2021
Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործի շջանակներում, դատարանի որոշմամբ, հոկտեմբերի 23-ին խուզարկություն է կատարվել Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի մի բնակարանում: Տան տարբեր տեղերից հայտնաբերվել են թմրանյութեր: Ննջասենյակի մահճակալի ներքնակի տակ հայտնաբերվել է երեք փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածով՝ ընդհանուր 7 գրամից ավելի քաշով: Մեկ այլ մահճակալի վրա՝ արկղի մեջ, հայտնաբերվել է երկու փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9 […]
22:58 26.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 30-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի 27-29-ը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: