TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+22.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սուբվենցիոն ծրագրով Ջրառատ գյուղում երկհարկանի մանկապարտեզ է կառուցվում

19:46 03.11.2021

Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրում ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 295 քառակուսի մետր մակերեսով երկհարկանի շենք, որի առաջին հարկում լինելու է մեկ խմբի համար բոլոր նորմատիվերին համապատասխան մանկապարտեզ, երկրորդ հարկում ՝ վարչական մաս, հանդիսությունների սրահ և խմբասենյակներ։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է իրականացնել երկու փուլով։ Ծրագրի […]

̰
ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներն ոլորտի զարգացմանն ուղղված նախագծերն են քննարկել Շիրակի մարզպետարանում

19:03 03.11.2021

Շիրակի մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր ընդունել է ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են առաջիկայում կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական տնտեսական աճի խթանում դրամաշնորհների համապատասխանեցման ծրագրի միջոցով» նախագիծը: Նշված ծրագրի շրջանակներում պատրաստվում է «Հայաստանում դրամական փոխանցումների համապատասխան դրամաշնորհային ծրագրի իրականացման» տեխնիկատնտեսական հիմնավորումը: Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետի […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

15:32 03.11.2021

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո։ Քրեակատարողական ծառայությունից միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. […]

̰
Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույցին վերաբերող մամուլի ասուլիս է տվել

13:10 03.11.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոր արտահերթ զեկույցին վերաբերող մամուլի ասուլիս է տվել։ Ըստ նրա՝ զեկույցն ամբողջությամբ, փաստերով հիմնավորում է սահմանին անվտանգության գոտու առկայության անհրաժեշտությունը։ Արման Թաթոյանը խոսել է սահմանային բնակավայրեր կատարած իրենց այցերից, Սյունիքում և Գեղարքունիքում մեկ տարի շարունակ կատարած ուսումնասիրությունից։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից օգտվել է 3710 շահառու

11:47 03.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրից օգտվել է 3710 շահառու։ Ծրագիրն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերում։ Ծրագրի շահառուներին վաճառվել է․ ☑️1374.2 տոննա գարնանացան գարու սերմ, ☑️ 514.3 տոննա կորնգանի սերմ, ☑️ 262.3 տոննա վարսակի սերմ, ☑️ 130.1 տոննա գարնանացան ցորենի սերմ, ☑️ 70 […]

̰ ̰
Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

20:35 02.11.2021

Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։ Համապաստասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման […]

̰
Մինչև դեկտեմբերի 31-ը «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հասանելի է 0%-ով

19:59 02.11.2021

«ՀՀ տավարաբուծության 2019-2024թթ. զարգացման» ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների մթերատվությունը, ավելացնել կաթի […]

̰
Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կառուցվող երկու շենքերի 36 բնակարանների շահառուների կարգավիճակներն ուսումնասիրվում են

19:51 02.11.2021

Գյումրիի  Մուշ 2/2 թաղամասում կառուցվող բազմաբնակարան երկու շենքերի շինարարությունը չի դադարեցվի նաև ձմռանը: Ներքին հարդարման, կոմունիկացիաների անցկացման աշխատանքներին եղանակները չեն խանգարի։ Առաջնահերթ շենքերում ջեռուցում կապահովվի, որն էլ թույլ կտա աշխատանքը շարունակել ձմռան ամիսներին նաև ձեղնահարկում։ Միաժամանակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է բնակարանների շահառուների ցուցակների ճշգրտում։ 88-ից հետո առաջին անգամ Գյումրիում բազմահարկ՝ վեց հարկանի շենքեր են […]

̰
Գնել Սանոսյանը՝ Տաթև-Աղվանի ճանապարհի շինարարության ավարտի ու այլընտրանքային ճանապարհների կառուցման մասին

19:38 02.11.2021

Ե՞րբ կավարտվի Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինարարությունը, և այլընտրանքային ի՞նչ նոր ճանապարհներ են կառուցվելու․ դրանց ընթացքի ու արդյունավետության մասին մանրամասներ է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հայտնի է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը

18:57 02.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօր հայտարարել է ՀՀ 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաքը: Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ քվեարկության արդյունքում «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեն երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Հրազդանը, որը հավաքել է առավելագույն միավորներ: 2022 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր […]

̰
Վեթինգը սկսված է. Կարեն Անդրեասյան

18:45 02.11.2021

Վեթինգի իրականացումը կրկին օրակարգում է: «Դատական բարեփոխումների ընթացքը հետհեղափոխական և հետընտրական Հայաստանում» խորագրով այսօր մասնագիտական քննարկում է տեղի ունեցել նախարարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավաբան գիտնականների միջև: Վերջիններս նշել են իրենց մտահոգությունները վեթինգի իրականացման իրավակարգավորումների վերաբերյալ: Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատել է, որ վեթինգը պետք է ներառի ողջ դատաիրավական ոլորտը, այդ թվում՝ նախաքննական ու փաստաբանական ուղղությունները: Մանրամասները՝ […]

̰
Ո՞րն է գնաճի պատճառը, արդյո՞ք շուկայում կան հակամրցակցային տարրեր

18:19 02.11.2021

Արդյո՞ք գնաճը Հայաստանում պայմանավորված է հակամրցակցային տարրեր պարունակող ապրանքատեսակներով։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրել հավի ձվի, բենզինի, շաքարավազի, կարագի շուկաները։ Առայժմ գերիշխող դիրք զբաղեցնողներ չեն հայտնաբերվել։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

15:43 02.11.2021

Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման […]

̰
Արցախցիներին տրվող աջակցության ծրագրի դիմումները պետք է մուտքագրել առցանց դիմումների համակարգում

15:17 02.11.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրվող աջակցության ծրագրի առցանց դիմումների հայտագրում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սպասարկման բաժիններում չի իրականացվում: Դրանք կարող եք մուտքագրել անձամբ՝ dimum.ssa.am առցանց դիմումների համակարգում: Դիմումների լրացման կարգի […]

̰
34 ժամ գազ չի լինի Երևանի որոշ հասցեներում և Բարձրաշեն գյուղում

14:27 02.11.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 3-ի ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Գերմանիայում մեկ ամսում սահմանին ձերբակալվել է ավելի քան 5000 անօրինական ներգաղթյալ

12:45 02.11.2021

Գերմանիայի ոստիկանությունը հոկտեմբերին ձերբակալել է 5285 անձանց, որոնք փորձել են ապօրինի հատել երկրի սահմանները Բելառուսով և Լեհաստանով անցնող երթուղիներով: Նման տվյալներ են ներկայացրել ԳԴՀ իշխանությունները երկուշաբթի՝ նոյեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ, տարեսկզբից իրավապահները հայտնաբերել են 7832 անօրինական ներգաղթյալների, որոնք փորձել են այս ճանապարհով ներթափանցել Գերմանիա։ Միայն վերջին 2 օրվա ընթացքում ոստիկանությունը 597 անօրինական ներգաղթյալի՝ Իրաքի, Սիրիայի, […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զինամթերք

23:23 01.11.2021

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի աշխատակիցները Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Արշալույս գյուղի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի տակից հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով և մեկ սվին-դանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

̰
48-ամյա տղամարդը թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

23:04 01.11.2021

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Բաշինջաղյան փողոցի 48-ամյա մի բնակչի։ Պարզվել է, որ նա թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել: Իրավապահները պարզել են նաև […]

̰
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները անցած շաբաթ հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում

19:36 01.11.2021

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 25-ց նոյեմբերի 1-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1375 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 214 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 82, առանց վարորդական վկայականի 225 անձ։ 99 տրանսպորտային միջոց […]

̰
Բացվել է «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը

18:15 01.11.2021

Հայաստանի նկարիչների միության դահլիճում բացվել է հայ նկարիչների «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքերով՝ օրը նշանակալի է, քանի որ ամփոփվում է երկար ամիսների աշխատանքը, և նոր գաղափարների և ծրագրերի հիմք է դրվում: «Նկարիչների միությունը կարևորում է նմանօրինակ համագործակցությունները տարբեր հաստատությունների հետ, քանի որ այսպիսի գործակցության արդյունքում է, որ կարողանում […]

̰
Արևշատ գյուղում մահվան ելքով վթար է տեղի ունեցել. մեքենաներից մեկը վարել է 12-ամյա երեխա

13:58 01.11.2021

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ժամը 23։10-ին ոստիկանություն է ներկայացել «ԲՄՎ»-ի 63-ամյա սեփականատերը և տվել […]

̰
Տնից մոտ կես միլիոն դրամ և 200 եվրո էր գողացել. Գառնիի ոստիկանների բացահայտումը

12:54 01.11.2021

Սեպտեմբերի վերջին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի տնից գողություն էին արել։ Հանցամիտը մոլորեցրել էր տանտիրոջը։ Բակում նրանից ջուր էր խնդրել, և մինչ տարեց տղամարդը ջուր կբերեր, մտնել էր տուն, ննջասենյակի մահճակալի տակից գողացել մոտ կես միլիոն դրամ, 200 եվրո ու հեռացել։ Տանտերը ոստիկանություն չէր դիմել, փորձել էր իր ուժերով գտնել բնակարանագողին։ Բայց՝ ապարդյուն։ Բնակարանային գողությունը […]

̰
Պետք է անհապաղ դադարեցվի հաշմանդամության կենսաթոշակների հաշվեհամարներից գումարների բռնագանձումը․ ՄԻՊ

12:25 01.11.2021

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող բողոքների քննարկումը ցույց է տալիս, որ շարունակվում են համակարգային բնույթ ունեցող խնդիրները։ Նման օրինակ է մարդկանց բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու պրակտիկան։ Խոսքը հատկապես վերաբերում է հաշմանդամության կենսաթոշակների վրա տարածվող բռնագանձումներին, որոնց հետևանքով էլ մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ ու […]

̰
Սպանություն Երևանում. հարուցվել է քրեական գործ

12:23 01.11.2021

2021թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 02:10-ին, Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել այն մասին, որ հարևանի տանից կրակոցի ձայներ են լսվել: Ըստ նույն ժամին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ստացված հաղորդման՝ մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 45-47 տարեկան տղամարդ: Դիակի արտաքին զննությամբ կրծքավանդակի առաջային մակերեսին և ձախ թիկնային հետին վերին հատվածում հայտնաբերվել […]

̰
107 ավագ դպրոցներում ստեղծվել են բնագիտական առարկաների գծով 335 լաբորատորիաներ

11:20 01.11.2021

Մայրաքաղաքի և ՀՀ մարզերի ավագ դպրոցներն այս ուսումնական կիսամյակում բնագիտական առարկաներն ուսումնասիրում են ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներում: Դրանք դպրոցներում ստեղծված արդիական ուսումնական միջավայրեր են, որտեղ աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով: Նորաստեղծ լաբորատորիաներն ավագ դպրոցներում կարող են դառնալ այն օղակը, որը կապում է բիզնեսն ու կրթությունը: Ավագ դպրոցներում նման արդիական սարքավորումների առկայությունը կնպաստի երիտասարդների […]

̰
Ամուսինը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով

11:05 01.11.2021

2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել: Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել […]

̰
Կրակոցներ Երևանում. հիվանդանոցի ճանապարհին 41-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներից մահացել է

10:32 01.11.2021

Նոյեմբերի 1-ին հրազենի կիրառմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ են տեղափոխել մի տղամարդու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 41-ամյա Խաչատուր Սահակյանն էր։ Պարզել են, որ նույն օրը, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 382 նոր դեպք

21:24 31.10.2021

Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 719 247-ն են: Այդ մասին հայտնում է  ALIQ MEDIA-ն։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 660 518 մարդ։ Վարակից մահացել է ևս 42 մարդ, […]

̰
Գլազգոյում մեկնարկել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովը՝ COP26-ը

20:17 31.10.2021

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Գլազգոյում է ՝ մասնակցելու Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին` COP26-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՇՄՆ-ը։ «Համաժողովին կմասնակցեն բարձրաստիճան ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 100 երկրից։ Կմասնակցեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի […]

̰
BACK_TO_TOP