22:28 26.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին, 2-րդ […]
18:46 26.10.2021
Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել ահազանգ այն մասին, որ Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին տրամադրվել է ժամկետանց դեղորայք: Ըստ ահազանգի՝ արդյունքում դատապարտյալի մոտ որովայնի շրջանում առաջացել է ցան և ստամոքսի այրոցի զգացում։ Ահազանգի հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ, աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանումը չհայտարարված այց է […]
18:37 26.10.2021
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ տարածաշրջաններում։ Տասնօրյա ժամկետում կուսակցություններն ու դաշինքները տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացնելու ավագանու թեկնածուների ցուցակները, որին հաջորդելու են պաշտոնապես առաջադրումները։ Խոշորացման և կրկնակի խոշորացման ենթարկվող գյուղական բնակավայրերում ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ լինելու են համամասնական ընտրակարգով։ Մարզի 4 տարածքային ընտրական հանձնաժողովներից երեքն են այս անգամ զբաղված […]
18:24 26.10.2021
Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։ Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային վարժություններ` դիրքերի փոփոխմամբ։
18:12 26.10.2021
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2021թ. հունիսի 10-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի պետն ու […]
18:07 26.10.2021
Վրաստանում 9 անձի մեղադրանք է առաջադրվել, 70 եվրոյի դիմաց covid-անձնագրեր կեղծելու համար։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ նշված տեղեկությունը տարածել է երկրի Քննչական ծառայությունը: «Քննչական ծառայությունը շարունակում է ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ կեղծ անձնագրերի և կորոնավիրուսի լաբորատոր թեստերի բացասական արդյունքներն արտացոլող կեղծ փաստաթղթեր պատրաստող և կիրառող անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական ծառայության քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և […]
15:57 26.10.2021
Երեկ երեկոյան համավարակի հաղթահարմանն ուղղված ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են բացառապես հանրային սննդի օբյեկտներում: 31 օբյեկտներից 11-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 […]
15:37 26.10.2021
Հոկտեմբերի 10-ի առավոտյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ վարչական շրջանի մի ավտոնորոգման կետից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 9-ից 10-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դարպասը, կոտրել ներսում տեղադրված վճարային տերմինալի դուռն ու փող գողացել։ Հափշտակել էին նաև երկու էլեկտրական սղոց ու չորս […]
14:26 26.10.2021
Դատապարտյալը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բողոքելով այն մասին, որ դիմում ներկայացնելուց հետո շուրջ 7 ամիս իր նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն չի իրականացվում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից՝ բողոքի քննարկման ընթացքում արձանագրվել է, որ ոչ պատշաճ վարչարարության արդյունքում բողոք ներկայացրած անձը զրկվում է հաշմանդամություն ունեցող անձի համար սահմանված արտոնություններից: Պաշտպանի աջակցությանը դիմած անձի իրավունքների […]
13:16 26.10.2021
2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից՝ պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի […]
12:42 26.10.2021
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ մեկուկես տարվա ընթացքում յոթ պատվաստում է կատարել, որից վեցը՝ COVID-19-ի դեմ: Նրա խոսքերով՝ առաջին 3 պատվաստանյութը եղել է Sputnik V: Վեց ամիս անց Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ EpiVac-ի երկու չափաբաժնով։ Հենց հակամարմինների թիվը պակասել է, Ժիրինովսկին նույն պատվաստանյութի երրորդ դեղաչափն է […]
12:01 26.10.2021
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Աշտարակի բուքմեյքերական գրասենյակներից մեկի մոտ կրակոցի ձայն է լսվել, նաև կոտրվել են շենքի պատուհանների ապակիները: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01.15-ի սահմաններում օդամղիչ ատրճանակով կրակել են Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցի բուքմեյքերական գրասենյակի շենքի պատուհաններին, ինչի հետևանքով ապակիները կոտրվել […]
10:32 26.10.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում որոշում է ընդունվել հոկտեմբերի 30-ին Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար, որի աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մրցաշարի նպատակներն են հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը: Մրցաշարին կարող են մասնակցել առողջական […]
10:27 26.10.2021
ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունք ունեցող քաղաքացիներն այսուհետ հնարավորություն ունեն գումարն ստանալ նաև անկանխիկ եղանակով: 2021 թ․ հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում 4900 քաղաքացի ընդգրկվել է ավանդի դիմաց փոխհատուցման վճարման ցուցակում։ Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող […]
23:32 25.10.2021
Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է նաև անհայտ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ: Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին պարոն Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը։ Այս մասին տեղեկացրին Կարմիր խաչի գրասենյակից։
21:08 25.10.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կողոպուտ էր եղել։ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը օրը ցերեկով շքամուտքում բացահայտ հափշտակել էր մի աղջկա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Աղջիկը 1-02 էր զանգել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին նշված հասցե, տուժողից հաղորդում վերցրել։ Ամեն […]
20:00 25.10.2021
Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսիում տեղի է ունեցել կոմպոզիտոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և թիֆլիսյան առաջին այցի 105-ամյակին նվիրված միջոցառում։ Այս մասին գրում է Aliq Media-ն։ Երկօրյա ծրագրի ընթացքում հնչել են Սպենդիարյանի ստեղծագործություններից, բանախոսությամբ հանդես են եկել հայ և վրացի գործիչներ։ Անդրադարձ է եղել նաև Սպենդիարյանի Թիֆլիս առաջին այցին, վրաց մտավորականության ջերմ […]
19:20 25.10.2021
Վրաստանի խորհրդարանի կրթության հանձնաժողովի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարում է, որ Քրեակատարողական համակարգի 18-րդ բուժհիմնարկը լիովին համապատասխանում է հացադուլավոր բանտարկյալին մատուցվող ծառայություններին։ Հայտնում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, եթե Սաակաշվիլիի առողջությանը սպառնացող որևէ վտանգ լինի, ապա քրեակատարողական համակարգը կապահովի ժամանակին բուժումը, իսկ մեթոդները, նրա խոսքերով, կընտրի հենց քրեակատարողական համակարգը։ «Միխեիլ Սաակաշվիլին դատապարտյալ է, և նրա […]
19:01 25.10.2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպան Կոպիրկինին ներկայացրել նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին: Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում […]
18:41 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս,Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և հարազատներ, որոնք հարգանքի տուրք են մատուցել […]
15:46 25.10.2021
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Աշնանային ծառատունկի ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից՝ ծառատունկին կարող են մասնակցել […]
15:33 25.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 25-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հոկտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 46915 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 43374-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել […]
15:25 25.10.2021
Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ […]
15:15 25.10.2021
Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում: Արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների […]
15:03 25.10.2021
ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթաց՝ զոհվածների մարմինների հետ վարվելաձևի թեմայով:
14:38 25.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և ոստիկանության զորքերի ծառայողներին: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման […]
13:38 25.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 11-18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է […]
12:38 25.10.2021
Կոմունալ կացարաններից տեղափոխվող արցախցիներին տրամադրվող աջակցության և արցախահայությանն ուղղված այլ ծրագրերի մասին խոսել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։ · Աջակցություն՝ տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամսով՝ 25-ից 50 հազար դրամի չափով։ · Ամսական 68 հազար դրամ աջակցություն՝ կոմունալ կացարաններից տեղափոխվել ցանկացող արցախցիներին՝ վարձակալության ծախսերի փոխհատուցման համար։ […]
12:15 25.10.2021
Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ին Պարոնյան փողոցի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության […]