TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:15 23.10.2021

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-12:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի […]

̰
Շիրակի մարզի գյուղերում 21 ընտանիք չի կարողացել իրացնել բնակարանի գնման վկայագրերը

19:05 23.10.2021

Շիրակի մարզի 20 գյուղական համայնքներում հաշվառված է 683 ժամանակավոր կացարան։ Սրանք հիմնականում այն տնակներն են, որոնք գյուղերում հայտնվել են ընտանիքների բաժանման և ժամանակավոր կացարանը որպես միակ այլընտրանք գտնելու արդյունքում։ Այս թվի մեջ շատ քիչ են երկրաշարժից անօթևանները, որոնք դեռ բնակարանային փոխհատուցում չեն ստացել։ Գյուղական 7 բնակավայրերում այժմ 25 տուն է կառուցվում, իսկ 2020-ին գյուղերում 86 […]

̰
Մեծ Մանթաշում տուֆ քարով ներհամայնքային ճանապարհ է նորոգվում

18:37 23.10.2021

Ընթացքի մեջ են Մեծ Մանթաշ համայնքի 250 մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի տուֆ քարով սալարկման աշխատանքները։ Դրանք իրականացվում են 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 70 տոկոսը տրամադրելու է պետությունը, 30 տոկոսը՝ համայնքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 16 մլն 830 հազար դրամ է։ […]

̰
Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել են ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագրերը

17:52 23.10.2021

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում համայնքային ևս 6 մանկապարտեզ ամբողջությամբ կհիմնանորոգվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը մրցույթում հաղթած կապալառու կազմակերպությունների հետ ստորագրել է վեց նախակրթարանների հիմնանորոգման պայմանագրերը Երևանի թիվ 135, 138, 109, 110, 81 և 161 մանկապարտեզներում ծրագրի շրջանակում կտեղադրվեն էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, LED լուսատուներ, կիրականացվի շենքերի սեյսմիկ վերազինում, դռների և լուսամուտների փոխարինում և արևային ֆոտովոլտային վահանների տեղադրում, […]

̰
Գյումրիում ավարտվել է «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագիրը

17:08 23.10.2021

Գյումրիում ազդարարվել է «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի ավարտը։ Այն Հայաստանում  իրականացվում է  «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ներկայացուցչության աջակցությամբ։ Ներկայացուցչության ղեկավարի տեղակալ, Գյումրիի «Ռուսական տան» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անտոն Բերյանևը նշել է, որ ծրագիրը շատ օգտակար էր ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ «Ռուսաց լեզվի դեսպանները» միջազգային կամավորական ծրագրի մասնակիցները Հայաստան են ժամանել  հայ-ռուսական միջտարածաշրջանային VIII ֆորումի […]

̰
Ավստրալացի հրշեջները կիսամերկ նկարահանվել են օրացույցի համար

12:36 23.10.2021

Ավստրալացի հրշեջները կենդանիների հետ կիսամերկ լուսանկարվել են 2022 թվականի հատուկ օրացույցի համար: «Թեժ» ֆոտոսեսիայի կադրերը հայտնվել են սոցիալական ցանցերում և Firefighters Calendar կայքում: Լուսանկարներում խիզախ փրկարարները կեցվածք են ընդունել քոթոթների, ձիերի, կոալաների և այլ կենդանիների հետ: Նշենք, որ սա 29-րդ ամենամյա օրացույցի թողարկումն է։ Օրացույցների վաճառքից ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը: Firefighters Calendar կայքը նշում է, […]

̰
Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ

12:16 23.10.2021

Չինաստանի հյուսիսում գտնվող քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են, շաբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Պայթյունը տեղի է ունեցել անցած գիշեր, Ներքին Մոնղոլիայի ինքնավար մարզում գտնվող Zhonggao Chemical գործարանում։ Հրդեհն արագ մարվել է: Տուժածները ստացել են բուժօգնություն, մեկը ծանր վիճակում է, երկուսը ստացել են թեթև վնասվածքներ։ […]

̰
Անչափահասը՝ առանց համարանիշի BMW-ով Պուշկինի փողոցում հարվածել է 8 ավտոմեքենայի

10:52 23.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամ 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 17-ամյա Արտյոմ Հակոբյանն իր վարած առանց համարանիշների BMW-ով Պուշկինի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5, Mercedes S500, Mercedes, BMW, BMW X6, Toyota Camry, Volkswagen, Opel Astra մակնիշի ավտոմեքենաներին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ վերջինս […]

̰
Facebook-ն Ուկրաինայի քաղաքացուն մեղադրել է սոցցանցի 178 միլիոն օգտատիրոջ տվյալները գողանալու մեջ

10:13 23.10.2021

Ամերիկյան Facebook ընկերությունը դատական ​​հայց է ներկայացրել Ուկրաինայի բնակչի դեմ՝ նրան մեղադրելով սոցցանցի 178 միլիոն օգտատերերի անձնական տվյալները գողանալու  մեջ։ Համապատասխան հայցը հայտնվել է Կալիֆորնիայի Հյուսիսային շրջանի դատարանի էլեկտրոնային բազայում։ Facebook-ի ներկայացուցիչները պնդում են, որ 2018 -ի հունվարից մինչև 2019 -ի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Ալեքսանդր Սոլոնչենկոն հասանելիություն է ստացել սոցիալական ցանցի 178 միլիոն օգտվողի հաշիվներին […]

̰
Վայոց ձորի մարզում պատվաստվող քաղաքացիների թիվն ավելանում է

22:37 22.10.2021

Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացնում են, որ  պատվաստվող քաղաքացիների թիվն ավելանում է։ 2021թ․հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 10895 քաղաքացիներ։ 1⃣-ին դեղաչափ – 7349 հոգի, 2⃣-րդ դեղաչափ – 3546 հոգի։ Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ: Պատվաստվելով՝ պաշտպանում եք ձեզ և ձեր շրջապատը

̰
Մեծ իշխան Գեորգի Ռոմանովն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

22:13 22.10.2021

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեծ իշխան Գեորգի Միխայլովիչ Ռոմանովն իր կնոջ հետ միասին հոկտեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Գեորգի Ռոմանովը նաև գրառում […]

̰
Բազմազավակ ընտանիքների խնդիրներն առաջնային լուծման ենթակա են. Արմինե Պետրոսյանը շրջայց է ունեցել

21:15 22.10.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանը՝ տեղակալներ Վահրամ Առաքելյանի և Գագիկ Նազլուխանյանի, ինչպես նաև նախարարության միգրացիայի և ժողովրդագրական հարցերի վարչության պետ Արարատ Բախտամյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 21-ին այցելել է Ասկերանի շրջանի Լուսաձոր համայնքում բնակվող բազմազավակ Հայկուշ Յակուբովայի ընտանիքին: Նախարարը տեղում ծանոթացել է նրանց կենցաղային պայմաններին, հետաքրքրվել ընտանիքի առօրյա խնդիրներով, երեխաներին փոխանցել նվերներ և […]

̰
ԿԳՄՍ փոխնախարարն առաջարկում է դպրոցական արձակուրդի օրերին զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց

20:02 22.10.2021

Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և նշել  է նաև հետևյալը․ «Առաջարկում ենք այդ օրերին դպրոցում մնացյալ աշխատանքները կազմակերպել հնարավորինս հեռավար և զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց, եթե, իհարկե, չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը»։

̰
Բայանդուր գյուղում սուբվենցիոն ծրագրով 4000 մետր քառակուսի ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել է

19:44 22.10.2021

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Բայանդուր համայնքի կենտրոնական մուտքի 8-րդ փողոցի 320 մ երկարությամբ և 12,5 մ լայնությամբ, ընդհանուրը՝ 4000 մետր քառակուսի հատված ասֆալտապատվել է։ Ծրագրի ընդհանուր արժեքը 36 մլն 730 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմել է 45 տոկոս, 55 տոկոս համաֆինանսավորումն էլ հատկացվել է համայնքային բյուջեից։ Շինարարական […]

̰
Մոլդովայի խորհրդարանը 30 օրով երկրում արտակարգ դրություն է մտցրել գազի սղության պատճառով

18:52 22.10.2021

Մոլդովայի խորհրդարանը կառավարության առաջարկով արտակարգ դրություն է մտցրել երկրում գազի սղության պատճառով: Համապատասխան բանաձևը հաստատվել է ուրբաթ օրը կայացած արտահերթ նիստում: Փաստաթղթի համաձայն, արտակարգ դրության ժամանակահատվածում ՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը, արտակարգ իրավիճակների հանձնաժողովը «պայմաններ կստեղծի բնական գազի բացակայող ծավալների անհապաղ գնման համար»՝ նաև «կանոններից շեղվելով»: Ինչպես ուրբաթ ճեպազրույցի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Նատալյա […]

̰
Ռյազանի շրջանում հոկտեմբերի 25-ը սգո օր է հայտարարվել

17:08 22.10.2021

Ռյազանի շրջանի նահանգապետ Նիկոլայ Լյուբիմովը հոկտեմբերի 25-ը սգո օր է հայտարարել՝ գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների համար: Ավելի վաղ հայտարարվել էր Ռյազանի Շիլովսկի շրջանի «Էլաստիկ» գործարանում բռնկված հրդեհի մասին: Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության՝ գործարանը պատկանում է պայթուցիկ նյութերի արտադրությամբ, պահեստավորմամբ և զինամթերքի ոչնչացմամբ զբաղվող ընկերությանը: Տեղում աշխատում են բժիշկ-հոգեբաններ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 16 մարդ, […]

̰
Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում դիտարկվել է հանրային տրանսպորտը

16:33 22.10.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։

̰
34 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 16 արձանագրություն

16:29 22.10.2021

Covid 19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը երեկ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։  34 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 16 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։  ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև […]

̰
Մահացել է արվեստաբան Շահեն Խաչատրյանը

16:22 22.10.2021

Կյանքից հեռացել է արվեստաբան, Հայաստանի Ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է զետեղված Հայաստանի Ազգային պատկերասրահի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում: «Շահեն Խաչատրյանի հավաքչական գործունեության շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով: Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է նրա ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր […]

̰
Բաքվից մեկնած «Կայրաթի» ֆուտբոլիստների ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ալմաթիում

14:40 22.10.2021

Ալմաթիի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել ինքնաթիռի և մեքենայի մասնակցությամբ վթար։ Մեքենան ընկել է ինքնաթիռի թևի տակ: Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: «Կայրաթի» խաղացողներն ու մարզչական շտաբը եղել են ինքնաթիռում, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Ղազախական «Կայրաթ» թիմի ֆուտբոլիստները վթարի են ենթարկվել տուն վերադառնալիս՝ Աղդամի «Ղարաբաղ»-ին պարտվելու նախօրեին, հայտնում են երկրի ԶԼՄ-ները: Երեկ Բաքվում […]

̰
Բոլոր կորուստներից հետո ներկա փուլը բարգավաճելու փուլ պետք է լինի. Ռիչարդ Հովհաննիսյան

22:18 21.10.2021

Կարսի և Մոսկվայի պայմանագրերի կնքումից անցել է 100 տարի։ Ի՞նչ իրականություն է այսօր, ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ և ի՞նչ սպասել ապագայում։ Հետհայացք՝ հայոց պատմությանը․ Սագօ Արեանը զրուցել է պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2500 տոննա սուբսիդավորվող սերմացուի պահանջարկ Շիրակի մարզից․ այս տարի 10 անգամ պակաս ցորենի բերք է ստացվել

20:56 21.10.2021

Լավ բերքատվություն ապահովելու ճիշտ ու բնական տարբերակը ցանքաշրջանառության կազմակերպումն է։ Գյուղացին կարտոֆիլի ցանքատարածքներից բերքն հավաքելուց հետո տեղում աշնանացան է մշակում: Մարզում քիչ չեն գյուղացիական տնտեսությունները, որոնք մեծ հողատարածքներում, շուրջ 10 հա-ի վրա կարտոֆիլ են ցանում, իսկ նույն ցանքատարածքները աշնանն արդեն վերածում են ցորենի արտերի։ Բայց այժմ հողագործներից մի մասը քիչ է ցորեն մշակելու, նախորդ տարվա […]

̰
Պետական բյուջեի միջոցներով Արթիկում հիմնանորոգվում է 7750 քառակուսի մետր ճանապարհ

19:40 21.10.2021

Արթիկում մեկնարկել են Սպանդարյան փողոցի հիմնանորոգման, ասֆալտապատման աշխատանքները: Պետական բյուջեի միջոցներով օրերս մեկնարկեցին Արթիկի Սպանդարյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Տեղեկացնում է Արթիկի համայնքապետարանը։ Լինելով համայնքի ամենաբնակեցված  փողոցներից՝ Սպանդարյանը  վերջին անգամ բարեկարգվել էր խորհրդային տարիներին: Ծրագիրն իրականացնող «Եվրաասֆալտ» ընկերությունն այս պահին իրականացնում է հողային աշխատանքներ: Ընդհանուր կասֆալտապատվի մոտ 7750 քառակուսի մետր ճանապարհ՝  11.5 մ լայնությամբ և 534 […]

̰
Մարիխուանա և կրիստալ. ոստիկանների բացահայտումը

15:40 21.10.2021

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին օպերատիվ տվյալ, որն իրացրին հոկտեմբերի 19-ին: Երեկոյան ժամը հինգին Աշտարակի Էջմիածնի խճուղուց, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, նրանք բերման ենթարկեցին չորս տղամարդու` նրանցից մեկի՝ գյումրեցու վարած մեքենայով հանդերձ: Երեք ուղևորներից մեկը Հրազդան քաղաքի բնակիչ է, […]

̰
Ձմեռային զորակոչը՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը

15:39 21.10.2021

Գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը […]

̰
Ազատ վիզայի ռեժիմ՝ Հայաստանի և Դոմինիկայի միջև

15:37 21.10.2021

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին․ պարզաբանում

21:27 20.10.2021

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է. «Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։ Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։

̰
ՀՀ դատախազության իրավասու մարմինների պատասխանատուներն այցելել են ողբերգական ավտովթարի վայր. ավտոպատահարների կանխարգելման միջոցառումներ կիրականացվեն

18:56 20.10.2021

Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի  հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական հաստատություններ:   Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության […]

̰
Միխեիլ Սաակաշվիլիի գործի հետաքննության շրջանակներում հանցագործությունը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ անձ

18:53 20.10.2021

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, Միխեիլ Սաակաշվիլիի կողմից Վրաստանի պետական ​​սահմանի ապօրինի հատելու գործով հետաքննության շրջանակներում, դատավորի որոշման հիման վրա,  ձերբակալել է ևս մեկ անձի՝ 1989 թվականին ծնված Գ. Ն.-ին։ Գործով նույն մեղադրանքով իրավապահներն արդեն ձերբակալել են երեք մարդու: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ծանր հանցագործության անվերապահ քողարկում: […]

̰
Որոնք էին Գյումրիի ՏԻՄ ընտրություններում քիչ ձայներ ստանալու պատճառները․ կարծիք եք հայտնում անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը

18:40 20.10.2021

Գյումրիի ՏԻմ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն, այսինքն՝ մասնակից ուժերի ուղիղ կեսը։ Մինչ ընտրությունները քարոզարշավի ընթացքում կուսակցություններից ու դաշինքներից յուրաքանչյուրի հաշվարկով անցողիկ շեմը հասանելի էր իրենց համար։ Արդյունքները, սակայն, այլ բան ցույց տվեցին։ Մասնակցության ցածր ցուցանիշը, ընտրությունների նկատմամբ անվստահությունը, թե սեփական ուժերի գերագնահատումը․․․ Որոնք էին ՏԻՄ ընտրություններում քիչ քվեներ ստանալու պատճառները։ Այս մասին […]

̰
BACK_TO_TOP