TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+25.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ է համարվում գործազուրկ և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ գործազուրկի կարգավիճակ ստանալու համար

17:14 20.10.2021

Գործազուրկ է համարվում տարիքային կենսաթոշակառու չհամարվող և աշխատանք չունեցող այն քաղաքացին, որը, հաշվառվելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոնում, ստացել է գործազուրկի կարգավիճակ, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: «Հաշվառվելով տարածքային կենտրոնում` գործազուրկ քաղաքացին կարող է ընդգրկվել զբաղվածության պետական հետևյալ ծրագրերում՝ աշխատանքային փորձի ձեռքբերման (պրակտիկայի) […]

̰
Դատապարտյալներին թմրամիջոց փոխանցելիս բռնվել էր. ոստիկանների բացահայտումը

16:25 20.10.2021

Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել: Քրեական հետախույզները, համագործակցելով արդարադատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի […]

̰
Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվելու է կառավարական հանձնաժողով

13:52 20.10.2021

Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նշվում է, որ հանձնաժողովում կքննարկվեն սգո արարողության հետ կապված բոլոր հարցերը: Սիրադեղյանի հոգեհանգստի և հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո մանրամասներ կհաղորդվեն:

̰
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

11:26 20.10.2021

Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով, նախնական տվյալներով, կա 5 զոհ և տուժածներ: 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել […]

̰
ՄԻՊ-ը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեի անդամ դեսպաններին

23:35 19.10.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին՝ պատվիրակության նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը: Պատերազմական հանցանքների ապացույցները, խոշտանգումների հիմնավորումները Արման Թաթոյանը ներկայացրել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի (Siranush Sahakyan) հետ միասին։ Այս […]

̰
Գյումրու մի շարք հասցեներում 34 ժամ գազ չի լինի

22:16 19.10.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից կրակային աշխատանքներ, ինչպես նաև Գյումրու ԳԳՄ-ի սպասարկման տարածքում նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 26 Կոմիսարների, Ալեք Մանուկյան, Շիրակացու, Ղորղանյան, Նար-Դոսի, Կամոյի, Աբովյան, Շահումյան, Գայի, Շիրազի, Ջափարիձե, Ֆուրմանով, Հակոբյան, Ջիվանի, Ռուսթավելի, Աճեմյան, […]

̰
Վարդենիսի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

21:19 19.10.2021

Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացվել, որ Վարդենիսի Իսակովի փողոցի 45-ամյա մի բնակիչ թմրանյութ է ապօրինի պահում և օգտագործում։ Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները կասկածվողին նշված փողոցից բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված և նմանատիպ բուսական զանգվածով գլանակ։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, քաղել և […]

̰
Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում

20:15 19.10.2021

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»։ Նրանցից 3–ին հուլիսի 23–ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի բանտում:  

̰
 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում մասնաշենքերի վերանորոգման ծրագրի առաջին փուլն է սկսել

19:48 19.10.2021

Գյումրիի նախկին տարեցների տուն-ինտերնատի կառավարումը ստանձնած Կարմիր խաչի ընկերությունը, վերակազմավորված շուրջօրյա խնամքի կենտրոնում ավարտել է տարեցների կենսապայմանների, այդ թվում՝ բուժսպասարկման և սննդի ապահովման բարելավումը։ Կենտրոնում նաև շահառուների կարգավիճակի ուսումնասիրություն է կատարվել, բնակիչների թիվը պակասել է։ Նախկինում 165-ին էին, հիմա շուրջօրյա խնամվողները 131-ն են, ու շատերը  առողջական լուրջ խնդիրներով։ Եվ հենց կենտրոնի շենքային պայմանների բարելավման ծրագիրը […]

̰
Արտակ Ղուլյանը նշանակվել է Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի տնօրեն

19:27 19.10.2021

Արդարադատության նախարարի հրամանով՝ Արտակ Ղուլյանը 2021 թվականի հոկտեմբերի 19-ին նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման հիմքը ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքներն են։ Հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Արտակ Ղուլյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2010 թվականին, նշված ՊՈԱԿ-ում նախ զբաղեցնելով Ուսումնական մասի […]

̰
«Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում»․ 44-օրյա պատերազմի օրերի ապրումների մասին զոհված զինվորի գրառումները մեկ գրքում

19:13 19.10.2021

Գյումրիում ներկայացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված, 20-ամյա Շանթ Նավոյանի «Խոսողը՝ չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը։ Գիրքը ոչ այնքան գեղարվեստական պատում է, որքան սեփական կյանքի, սիրո, հույզերի ու ապրումների մասին հետաքրքիր գրառումներով մի ամբողջական պատմություն։ Ամենաշատ գրառումները Շանթը կատարել է ծառայության ընթացքում։ 2019 թվականին է զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում, և 2020 թվականին՝ մեկ օրում […]

̰
Խոշորացում, կրկնակի խոշորացում և ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով․ դեկտեմբերի 5-ից հետո Շիրակի մարզում կձևավորվի 5 վարչատարածքային կենտրոն

18:54 19.10.2021

Դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի գյուղական համայնքները ևս ՏԻՄ ընտրությունների կմասնակցեն  համամասնական ընտրակարգով, սրանով իսկ ապահովելով խոշորացման գործընթացի վերջնական՝ 3-րդ փուլի ավարտը։ Շիրակի մարզում խոշորացման գործընթացը սկսվեց 2016 թվականին: Փուլային ու հաջորդաբար խոշորացվեցին Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների գյուղերը՝ ստեղծելով 4 փնջեր, հետո Անիի տարածաշրջանը՝ իր բոլոր 17 գյուղերով, և Ախուրյանի մի մասը՝ 23 գյուղերով։ Փնջային խոշորացումները, […]

̰
ԿԳՄՍ նախարարը ՌԴ պատվիրակության հետ հանդիպմանն անդրադարձել է գիտության ոլորտում համատեղ նախագծերի իրագործմանը

18:46 19.10.2021

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին: Ռուսական կողմի պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ նախագահի՝ Արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության […]

̰
Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ

18:33 19.10.2021

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին: Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է: «Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը […]

̰
2020թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

18:13 19.10.2021

2021թ. հունիսի 19-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի՝ ՀՀ ՀՔԾ-ում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել էր, որ  2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ի թիվս այլոց, որպես պատգամավորի թեկնածու է առաջադրվել նաև Լոռու մարզի Արջուտ գյուղի […]

̰
Զոհված կամ հաշմանդամության կարգ ստացած զինծառայողի ուսանող զավակի վարձը լրիվ կփոխհատուցվի

15:57 19.10.2021

ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիքսել, որ ուսման վճարի լրիվ փոխհատուցում կստանան նաև ուսումնառության ընթացքում որոշակի կարգավիճակ ստացած անձինք, ավելի կոնկրետ՝ զինծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես […]

̰ ̰ ̰
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրերում բարեփոխումները շարունակվում են

15:23 19.10.2021

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թվականների ծրագրերի շրջանակում իրականացվող բարեփոխումները շարունակվում են։ Մասնավորապես, երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, այսուհետ աջակցության չափը հաշվարկվում է ըստ ծնված երեխաների թվի։ Նախկին կարգավորմամբ՝ աջակցություն էր տրվում միայն մեկ երեխայի հաշվով։ Աջակցության հաշվարկման նոր մեխանիզմը հետադարձ ուժով տարածվում է ծրագրի […]

̰
Մհեր Գրիգորյանը նշեց Հայաստանում գազի գնի շուրջ կայուն իրավիճակ ունենալու հիմնական գործոնը

14:29 19.10.2021

Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում

12:45 19.10.2021

Շաբաթասկզբի ստուգայցերը՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի 33 խոշոր խանութներում: Արդյունքում կազմվել է 15 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, Պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չունենալու, ախտահանության մատյանները պատշաճ չվարելու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ […]

̰
Գործարկվելու է Ախուրյան բնակավայրի շչակը

12:08 19.10.2021

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

̰
Մահվան ելքով վրաերթ Երևան-Արմավիր ճանապարհին

11:40 19.10.2021

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 16.5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Համլետ Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է քննություն։  

̰
Հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների տնօրենների հավաստագրման կարգը

10:36 19.10.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը: Կարգի մշակման անհրաժեշտությունը և ակնկալվող արդյունքը Փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդիրների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը էական և […]

̰
̰
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

19:59 18.10.2021

Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները: Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի […]

̰
«Անկախ դիտորդ»-ն ամփոփել է Գյումրիի, Սյունիքի և Տավուշի մարզերի ՏԻՄ ընտրություններին 118 տեղամասերում դիտարկման արդյունքները

19:52 18.10.2021

ՏԻՄ ընտրություններին Գյումրի քաղաքում, Սյունիքի և Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգողներն այսօր Գյումրիում հրավիրած ասուլիսին ներկայացրել են  ընտրության գործընթացում դիտորդական  խմբերի արձանագրած ընտրախախտումների ամփոփ տվյալները։ Ըստ համակարգողների՝ Գորիս, Տեղ և Դիլիջան համայնքների համեմատ՝ Գյումրիում ընտրական գործընթացն ավելի հանգիստ ընթացք է ունեցել, ընտրության արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող զանգվածային խախտումներ չեն […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը երկարաժամկետ կողմնակի բարդություններ չեն առաջացնում․ ԱԱԻ

19:10 18.10.2021

Ինչո՞ւ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը երկարաժամկետ կողմնակի բարդություններ չեն առաջացնում: Պատճառներից մեկը, թե ինչու որոշ մարդիկ չեն պատվաստվում COVID-19-ի դեմ պատվաստանյութերով՝ այն է, որ նրանք վախենում են անհայտ կողմնակի ազդեցություններից, որոնք դրսևորվելու են ամիսներ կամ տարիներ անց: Թեև պատվաստանյութերի մասին դեռևս ավելին իմանալու կարիք կա, օրինակ, որքանով են դրանք արդյունավետ և որքան ժամանակ կպահպանեն իրենց ազդեցությունը, […]

̰
Երբ և որ դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը

15:51 18.10.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե երբ և որ դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը։ Աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե՝ •        փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը։ Այս պարագայում կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմում չի ներկայացվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է ինքնաշխատ եղանակով՝ տվյալ ամսվա 1-ից, •        կենսաթոշակ նշանակելուց […]

̰
Գեղարքունիքի մարզում գազանջատումներ կլինեն

15:08 18.10.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: […]

̰
BACK_TO_TOP