23:46 18.06.2021
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը թիմով ամփոփել է նախընտրական քարոզարշավի արդյունքները և ևս մեկ անգամ ընտրողին ներկայացրել իրենց տեսլականը։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:45 18.06.2021
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են տվել։ Այդկերպ նրանք ամփոփել են իրենց նախընտրական քարոզարշավը, խոսել ծրագրային դրույթներից, ներկայացրել իրենց տեսլականը և նշել, որ այս գործընթացն իրենց համար ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու օպերացիա։ Մանրամասները՝ տեսանյութում։
23:42 18.06.2021
Հետընտրական բախումների բացակայությունն ավելի կարևոր է, քան ընտրության արդյունքները․ գործընկերոջս հետ ունեցած հեռախոսազրույցում այս տեսակետն է հայտնել «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանը։ Նա ամփոփել է նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց հանդիպումները, թիմի կատարած աշխատանքը և ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտնել է իր տեսակետը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:30 18.06.2021
«Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի ընթացքում հիմնականում օգտվել են մեդիա դաշտի տարբեր հարթակներից, տվել հարցազրույցներ և այդկերպ ներկայացել ընտրողին։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Վարազդատ Հարությունյանը SHANTNEWS-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազանգի ընթացքում ամփոփել է իրենց քարոզարշավի ընթացքն ու ևս մեկ անգամ խոսել իրենց ծրագրային դրույթներից։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:25 18.06.2021
«Հայոց հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Եղոյանի հավաստմամբ, իրենց թիմը քարոզարշավն անցկացրել է մայրաքաղաքում և բոլոր մարզերում, հասցրել է ընտրողներին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը։ Ըստ Եղոյանի՝ իրենք պատրաստ են նոր թափով լուծել տարբեր ոլորտներում ծառացած խնդիրները և ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:21 18.06.2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում հասցրել են լինել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ շրջել մարզերով։ Նրանք ընտրողներին ներկայացնել են իրենց նախընտրական ծրագրերն ու իշխանություն ունենալու պարագայում խոստացել զարգացնել տարբեր ոլորտներ՝ հանուն Հայաստանի ու վաղվա բարեկեցիկ օրվա։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
23:10 18.06.2021
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ ասուլիսով՝ ներկայացնելով Հայաստանի ապագայի իրենց տեսլականն ու ամփոփելով նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Մանրամասները՝ տեսանյութում։
22:50 18.06.2021
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը հրապարակել է տեսանյութ, որում ամփոփված են իրենց նախընտրական քարոզարշավի ուղղություններն ու ծրագրային դրույթները։ Մանրամասները՝ տեսանյութում։
16:49 18.06.2021
Ժամանակակից աշխարհում մարդկության առաջ օրեցօր ծառանում են ավելի ու ավելի լուրջ վտանգներ, որոնք լուրջ սպառնալիք են հասարակության բարեկեցության ու հանրային առողջության համար․ շրջակա միջավայրի ու մթնոլորտի աղտոտում, ջերմոցային գազեր, աղտոտված օվկիանոսներ, անտառահատումներ, մարդածին վտանգներ․․․ կարելի է անվերջ թվարկել, բայց լուծումներ գտնելն ավելի է դժվարանում։ Վերը նշված աղետների հետ միաժամանակ՝ մարդն ինքն իր առողջության համար վտանգներ […]
16:00 18.06.2021
Երևանում անցկացվել է ջրագնդակի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Հակոբյանի հիշատակին։ Հուշամրցաշարը կրելու է ամենամյա բնույթ՝ խթանելով այդ մարզաձևի մասսայականացմանն ու զարգացմանը։ Հենրիկ Հակոբյանը հունիսի 17-ին կդառնար 19 տարեկան։ Ջրագնդակ մարզաձևում մեծ հաջողությունների հասած պատանին, հոր՝ ընկեր Համիկի հետ մարզում էր նաև սաների, զուգահեռ ընդունվել և սովորում էր համալսարանում։ 18 տարին լրանալուն պես զորակոչվեց […]
21:41 17.06.2021
«Հայ ազգային կոնգրեսի» կին ներկայացուցիչներն այսօր պարզաբանել են Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, թե Արցախի հարցը լուծելու հարցում Հայաստանի ձայնն այլևս որոշիչ չէ, քանի որ կորցրել ենք խնդիրը փոխզիջմամբ լուծելու հնարավորութունը: Ըստ Կոնգրեսի թեկնածուների՝ առաջին նախագահի խոսքը ոչ թե Արցախն ամբողջությամբ զիջելու, այլ ճշմարտությունը հասկանալու և իրավիճակը ճիշտ գնահատելու մասին է: Նրանք նաև խոսել են կուսակցության ծրագրային […]
15:57 17.06.2021
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում Արտաշատ քաղաքի բնակչուհու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը երիտասարդը, մտնելով տուժողի տան խոհանոց, հարձակվել և իր աջ […]
15:09 17.06.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ 2021թ․ հունիս ամսվա սկզբից դիտված և կանխատեսվող եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ բույսերի վեգետացիայի ժամանակահատվածում գրանցված օդի հարաբերական նվազագույն խոնավության (14-31%), տեղումների երկարատև անբավարարության և օդի բարձր ջերմաստիճանների (37-39ºC, Արենիում՝ 40ºC) հետևանքով հանրապետությունում երաշտային պայմաններ են, որով պայմանավորված անհրաժեշտ է հաճախակի ոռոգում կատարել։
14:56 17.06.2021
Հունիսի 17-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողներն անցկացրել են մարտավարամասնագիտական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ մարտական իրավիճակին մոտ պայմաններում կատարելագործվել են զինծառայողների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև մարտի վարման ընթացքում կրակի տարբեր տեսակների կիրառման կարողությունները:
14:20 17.06.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15, 17, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է […]
14:11 17.06.2021
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն իրազեկում է, որ վերջին շրջանում աճել է ԱՀ քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը: Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներով զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, […]
14:04 17.06.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 13։00-19։00, կդադարեցվի՝ • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յաղուբյան, Ռայնիս, Նորաշխարհյան, Գերցենի, Բուսաբանական, Էմինեսկու փողոցների, Ուլնեցու 3-րդ փակուղու, Լեփսիուսի 1, 2, 5, 5ա, 6 համարների, Մյասնիկյան 1-65 համարների, Ռուբինյանց 1, 2, 2/1, 2/2, 2/3, 12, 14, 16, 23, 27 […]
22:33 16.06.2021
«Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված ու կատարելիք աշխատանքները» թեմայով մամուլի ասուլիս է տվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Նա նշել է, որ ոստիկանության ծառայությունները պատշաճ կազմակերպելու, իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ոստիկանությունում ձևավորվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր, իսկ ոստիկանության պաշտոնական կայքէջում պարբերաբար տրվում են պարզաբանումներ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների ու […]
22:25 16.06.2021
«Ազգային օրակարգ» կուսակցությունն այս ընտրություններին որոշեց մասնակցել առանձին՝ նպատակ ունենալով հանրությանը հասցնել սեփական գաղափարները։ Այս մասին Շանթնյուզի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտնել է կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը՝ հավելելով, որ իրենց ծրագրային դրույթների մեջ առանձնահատուկ տեղ ունի Արցախյան հարցի լուծումը։ Կուսակցության ներկայացուցիչները հիմնականում քարոզարշավն իրականացնում են հարցազրույցների, բանավեճերի, դահլիճային հանդիպումների ձևաչափով։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
21:50 16.06.2021
«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Եղոյանը ընտրություններին մասնակցող մյուս ուժերին հորդորում է նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորել զսպվածություն։ Անահիտ Եղոյանը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ ունեցած հեռախոսազրույցում ներկայացրել է իրենց ծրագրային դրույթները և խոսել առաջիկա անելիքների մասին։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
21:45 16.06.2021
«Հայաստանի եվրոպական» կուսակցության ներկայացուցիչներն էլ նախընտրական քարոզարշավն անցկացնում են մեդիա տարբեր հարթակներում հարցազրույցներ տալով և մարզեր այցելելով։ Այս և ծրագրային այլ դրույթների մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ներսես Զեյնալվանդյանը։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
19:35 16.06.2021
ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։ Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։ ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել […]
19:15 16.06.2021
Այսօր՝ հունիսի 16-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատվիրակության ներկայացուցիչներ Լորան Ժիմենեզին և Տանկոանո Մատիասին: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև արտահերթ ընտրությունների ընթացքում հանձնաժողովի դերը և նախընտրական քարոզչության […]
19:10 16.06.2021
Վաղվանից՝ հունիսի 17-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կվերսկսի աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման կհանձնվի առաջին անգամ։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով արդեն իսկ շահագործվում են Երևանի 6 երթուղիներ (հ.հ. 26, 38, 99, 74, 24, 47)։ Երթուղիների սպասարկումը կիրականացվի 8 և 2 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ […]
12:52 16.06.2021
Նյու Յորքի իշխանությունները երեքշաբթի՝ հունիսի 15-ին, ի պատիվ քաղաքի բնակիչների 70% -ի՝ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ դեղաչափով պատվաստման, կազմակերպել էին հրավառություն։ Քաղաքում կմեղմացվեն կարանտինային սահմանափակումները, գրում է AP- ն: Նշվում է, որ հրավառությունը տևել է մոտ 20 րոպե և անակնկալ է եղել նյույորքցիների համար: «Ի՞նչ է նշանակում 70%: Սա նշանակում է, որ հիմա մենք կարող […]
12:01 16.06.2021
Աղիքային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների հնարավոր առաջացումն ու տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու կառույց խստորեն հորդորում է պահանել սանիտարահամաճարակային նորմերը։ Հատկապես ամառային շոգ եղանակով պայմանավորված անհրաժեշտ է՝ չգնել անհայտ ծագման, չսահմանված վայրերում, առանց պատշաճ ջերմաստիճանի և հիգիենիկ պայմանների պահպանման վաճառվող սննդամթերք, հատկապես […]
19:59 15.06.2021
Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովելու է պատշաճ կարգ ու կանոն՝ օպերատիվ արձագանքելով ցանկացած ապօրինության։ Ոստիկանությունը տեսահոլովակ է հրապարակել։
19:46 15.06.2021
Իսրայելի առողջապահության նախարարությունը որոշել է, որ փակ տարածքներում պաշտպանիչ դիմակներ կրելը պարտադիր չէ: Հունիսի 15-ից դրանք կարելի է չկրել, գրում է ՏԱՍՍ-ը: Մամուլի ծառայությունը հավելել է, որ պաշտպանիչ դիմակներ պետք է կրել միայն «բժշկական հաստատություններում երկարաժամկետ հոսպիտալիզացիայի դեպքում, տարեցների բաժանմունքներում, ծերանոցներում»: Դիմակներով պետք է լինեն նաև «անձինք, որոնք ուղղորդվում են դեպի պարտադիր ինքնամեկուսացման վայր», և […]
16:52 15.06.2021
2021 թ․ հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում խնամքի նպաստը ևս կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի՝ «Հայփոստի» միջոցով, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Բացառություն կկազմեն հետևյալ խմբերում ընդգրկված շահառուները՝ – 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ծնողը, ում նշանակված խնամքի նպաստը վճարվելու է իր ընտրությամբ՝ անկանխիկ կամ կանխիկ […]