TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզի տարածքային ընտրական հանձնաժողովներից մեկում քվեապարկերը չեն բացվել, մյուսում` վերահաշվարկից հետո արդյունքները չեն փոխվել

18:44 23.06.2021

Երեկ ժամը 11-ին ավարտվեց տարածքային ընտրական հանձնաժողովներ կուսակցությունների ու դաշինքների  բողոք-դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակման՝ այսօր 70-ից ավելի  ընտրական  տեղամասերում վերահաշվարկի գործընթաց է նախատեսված։ Թեև Շիրակի մարզի տարածքային հանձնաժողովները բողոք -դիմումներ չեն ստացել, սակայն  Արթիկի և Անիի տարածաշրջանների 55 տեղամասեր ընդգրկող թիվ 33 ՏԸՀ-ի նախաձեռնությամբ  բացվել է ընդամենը մեկ 33/31 ընտրատեղամասի քվեաթերթիկների պարկը։ Ամփոփ արդյունքներով […]

̰
Տիգրան Ավինյանը Գյումրիում անդրադարձել է գերիների խնդրին

17:16 23.06.2021

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Նրա խոսքով՝ թեև գործընթացը հեշտ չէ, սակայն տեսնում է խնդիրը երկկողմանի լուծելու հնարավորություն։ «Ես կարող եմ ասել, որ գործընթացը շարունակական է, ինչպես տեսել ենք՝ պրոցես կար, կա և շարունակելու է լինել։ Չեմ ասի, որ դա հեշտ պրոցեսներից մեկն է, բայց […]

̰
Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու կամ սահմանված ժամանակահատվածում բանկ չներկայանալու դեպքում

16:48 23.06.2021

Եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն սահմանված ժամանակահատվածում (տարեկան մեկ անգամ) չի ներկայացել բանկ՝ ՀՀ-ում լինելու մասին հայտարարություն ստորագրելու համար, ապա վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակի վճարումը դադարեցվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Այս դեպքում, կենսաթոշակի վճարումը կվերսկսվի, եթե քաղաքացին կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվանից 12 […]

̰
Այսօր և վաղը բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե

16:23 23.06.2021

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Ինչպես տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ […]

̰
Ինչ անել +41 աստիճան շոգին․ ԱԱՏՄ-ի հորդորը

16:02 23.06.2021

Հաշվի առնելով այսօր և առաջիկա 2 օրերին Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, ինչպես նաև Երևանում կանխատեսված ջերմաստիճանը՝ +40, իսկ առանձին ցածրադիր հատվածներում մինչև +41 աստիճան, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու՝ ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է` խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00 ընկած ժամանակահատվածում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, […]

̰
Էլեկտրոնային ՀԴՄ համակարգի ներդնումը՝ օնլայն առևտրի խթանման միջոց

15:59 23.06.2021

Հսկիչ դրամարկղային մեքենաների արդիականացման և հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով, կառավարության որոշմամբ, ներդրվել է էլեկտրոնային ՀԴՄ-ների համակարգը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ անկախ նրանից կազմակերպությունը խոշոր է, թե փոքր և ինչ հարկման ռեժիմով է աշխատում, եթե առևտուրն իրականացնում է ինտերնետ հարթակով՝ կարող է կիրառել էլեկտրոնային ՀԴՄ։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է […]

̰
«Լինելու ենք կոշտ ընդդիմություն և մեր պայքարը շարունակելու ենք»․ Արթուր Վանեցյան

15:17 23.06.2021

«Ընտրությունների արդյունքները մեզ համար անսպասելի էին, բայց ունենք այն, ինչ ունենք»․ այսօր կայացած ասուլիսին հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» դաշինքը պատրաստվում է վերլուծել ընտրություններում, ըստ իրենց, կատարված ընտրախախտումները և դիմել դատարան։ Վանեցյանը, անդրադառնալով 8-րդ գումարման ԱԺ-ում մանդատներ ստանձնելուն, նշել է, որ եթե  մանդատներ ստանձնելու որոշում կայացվի, ինքն իր թիմին մենակ չի […]

̰
Երևանում, Արագածոտնի և Արմավիրի մարզերում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ

14:18 23.06.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում. Երևանի՝ Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ, Արագածոտնի մարզի՝ Աշտարակ քաղաք, Oհանավան, Օշական, Սասունիկ, Կարին, Շամիրամ, Ուջան, Ոսկեհատ, Ոսկեվազ, Արագածոտն, Կոշ, Ագարակ, Ղազարավան, Դպրեվանք գյուղեր, Արմավիրի մարզի` Էջմիածին քաղաք, […]

̰
Ստեփանավանի ոստիկանները բացահայտել են Գյուլագարակում կատարված գողությունը

12:12 23.06.2021

Մայիսի 26-ի առավոտյան ոստիկանության Ստեփանավանի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Գյուլագարակ գյուղի մթերային խանութից գողություն են արել։ Օպերատիվ խումբը մեկնել էր Գյուլագարակ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ ինքնությունը չպարզված անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ անցք են բացել խանութի թիթեղյա պատի մեջ, մտել ներս և հափշտակել տարբեր ապրանքներ։ Փաստի առթիվ հարուցվեց […]

̰
Երևանի մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

00:13 23.06.2021

Այսօր երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական […]

̰ ̰
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է․ բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե

21:37 22.06.2021

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում […]

̰
Այգեստան թաղամասում կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն

18:55 22.06.2021

Հունիսի 21-ին՝ ժամը 20։50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում կրակոցների վերաբերյալ հաղորդումներ էին ստացվել։ Ահազանգողները հայտնում էին, որ Այգեստան թաղամասից կրակոցների ձայն է լսվում։     Ոստիկանության Կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքից օպերատիվ խմբեր մեկնեցին Այգեստան, որտեղ ձեռնարկեցին հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով դեպքի վայրը։ Պարզվեց՝ կրակոցները հնչել էին 9-րդ փողոցում։   Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Շուտով հայտնի դարձավ, […]

̰
Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ. ահազանգում է ավագանու անդամը

18:33 22.06.2021

Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Կիրակոսյանը վստահեցրեց՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում սնկի պես աճում են ապօրինի շինությունները: Նա տագնապալի  գնահատեց նաև ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում: «Ապրում եմ Արարատյան զանգվածում, որտեղից սկսվում են Դալմայի այգիները: Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ: Օր օրի այդ […]

̰
ՊԵԿ-ը բացահայտել է համացանցում առևտրի անօրինական գործունեության դեպք

14:17 22.06.2021

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը: Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ […]

̰
Երեք տարի է՝ ոչինչ չի արվել ընդդեմ ապօրինի կրպակների տեղադրման․ ավագանու անդամ

12:08 22.06.2021

Ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը հարց բարձրացրեց Աջափնյակ համայնքում «զանգվածային, ապօրինի շինությունների մասին»: «Եթե նախկինում այդ ամենը կատարվում էր շաբաթ-կիրակի օրերին, այժմ աշխատանքային օրերին մարդիկ հանդգնում են ապօրինի խանութներ, կրպակներ տեղադրել կանաչ գազոնների մեջ»,- ասաց ավագանու անդամը: Նա դիմեց քաղաքապետին և շեշտեց, որ 3 տարին բավարար ժամանակ էր օրենսդրական կարգավորումներով ապօրինի […]

̰
Շիրակի մարզի չորս տարածքային ընտրական հանձնաժողովները բողոք-դիմումներ չեն ստացել

19:59 21.06.2021

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում գրանցվել է ընտրողների մասնակցության 41,24 տոկոս ցուցանիշ, ինչն ամենացածրն է Հանրապետության մյուս մարզերի համեմատ։ Թիվ 30, 31, 32 և 33 տարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների ստացած ձայների հաշվարկը ավարտվել է լուսադեմին, ընթանում են միասնական բազա նախնական տվյալների մուտքագրման և արխիվացման աշխատանքները, որից […]

̰
Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

19:25 21.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, […]

̰
Մանախ մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել․ ՀՀ ՔԿ

19:12 21.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ  2021թ. հունիսի 9-ին՝ ժամը 01:33-ին, Արթուր Այվազյանը (հանրությանը հայտնի Մանախ մականվամբ) համացանցի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իր անվամբ գրանցված անհատական էջի, ինչպես նաև «Հայոց ազգային բանակ» խմբի միջոցով նշված ցանցի բոլոր […]

̰
Արցախում խմելու և առօրյա օգտագործման համար ջուր է մատակարարվել 3 համայնքի բնակիչների

14:17 21.06.2021

2021 թվականի հունիսի 14-ից 20-նն ընկած ժամանակահատվածում Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 778 զանգ, որից 97-ը՝ արտակարգ կանչ: Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻՊԾ-ից։ Շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում հրդեհի մասին գրանցվել է 18 կանչ, որից 14-ը՝ բռնկվել է չոր խոտածածկ տարածքներում, 3-ը՝ աղբանոցներում և աղբակույտերում, 1-ը՝ բազմաբնակարան շենքի տանիքում: Տուժածներ չկան: Արցախում […]

̰

12:37 21.06.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ, գումար վաստակելու նպատակով, 2020թ. նոյեմբեր ամսից «Տելեգրամ» կայքի օգտատերերից ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել […]

̰
Հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից. ՀԷՑ-ի պարզաբանումը

23:02 20.06.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀԷՑ-ի պարզաբանումը. «Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետեւանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54»։

̰
Ընտրախախտումների վերաբերյալ 141 ահազանգից ոստիկանությունն ընթացք է տվել 47 դեպքի. փոխոստիկանապետ

23:01 20.06.2021

ՀՀ ոստիկանությունում ընտրությունների ընթացքում որպես իրավախախտում ստացվել է 141 ահազանգ, որպես հանցագործության մասին հաղորդում՝ ընթացք է տրվել 47 դեպքի: Այս մասին ԿԸՀ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նա նշել է, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվել է օպերատիվ շտաբ ընտրությունների ընթացքում հասարակական պատշաճ կարգ ապահովելու ու ընտրությունների ընթացքը խոչընդոտելու դեպքերը […]

̰
Հայտնի են էլեկտրոնային քվեարկության արդյունքները

22:53 20.06.2021

Հայտնի են էլեկտրոնային քվեարկության տվյալների արդյունքները։ Քվեարկությանը մասնակցել է 500 անձ, 45-ը համարվել է անվավեր։ Արդար Հայաստան – 1 Հայ ազգային կոնգրես – 43 (8.6 %) «Հայաստան» դաշինք – 135 (27 %) Քաղաքացիական պայմանագիր – 163 (32.6%) Ազատություն – 2 «Պատիվ ունեմ» դաշինք – 14 Միասնական Հայրենիք – 1 Լուսավոր Հայաստան – 14 Մեր տունը […]

̰
Ինչպիսին է մասնակցությունը ընտրություններին մայրաքաղաքում և մարզերում․ ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

21:31 20.06.2021

Հունիսի 20-ին` ժամը 20։00-ի դրությամբ, ԿԸՀ-ն տրամադրել է տեղեկատվություն քվեարկության մասնակցության վերաբերյալ ըստ մայրաքաղաքի և մարզերի։ Ըստ այդ տվյալների՝ Երևանում 859 000 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 442 846 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցողների 51.55 տոկոսը։ Արագածոտնում 117 472 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 58 737 -ը կամ քվեարկելու իրավունք ունեցողների 50 […]

̰
Չինչին գյուղի դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները Լոռի կատարած էքսկուրսիայից հետո սննդային թունավորմամբ հոսպիտալացվել են

15:24 20.06.2021

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին թունավորման դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա […]

̰
Նախընտրական ժամանակահատվածում, որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում, ընթացք է տրվել 124 դեպքի

13:10 20.06.2021

ԿԸՀ-ում ասուլիսով է հանդես եկել Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը: Նա ներկայացրել է նախընտրական ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում արձանագրված իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ տեղեկություններ: Նշել է, որ հունիսի 20-ին պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրական իրավունքի իրացմանը խոչընոտելու դեպքերը կանխելու համար ձևավորվել է օպերատիվ շտաբ, սահմանված կարգով ընթացք են տրվել խախտումների վերաբերյալ քաղաքացիներից, ոստիկանության ծառայողներից, հանձնաժողովների անդամներից, […]

̰
Գյումրիի ընտրատեղամասերը պատրաստ են վաղվա արտահերթ  ընտրությունների քվեարկությանը

18:35 19.06.2021

Թիվ 31 ընտրատարածքը ընդգրկում է միայն Գյումրիից տեղամասեր։ Տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի տրամադրած ցուցակով տեղամասային հանձնաժողովի նախագահները շրջում ու ստանում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեխնիկական սարքերն ու այն պարագաները, որոնք անհրաժեշտ են տեղամասերը կահավորելու համար։ Տեսախցիկները մեկ օր առաջ են տեղադրվել տեղամասերում, դրանց սարքին լինել- չլինելու հարցում համոզվելու համար առցանց հավելվածն է տարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը […]

̰
Քաղաքական ուժերին, ընտրողներին ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներին ՀՀ դատախազությունը հիշեցնում է

17:46 19.06.2021

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ելնելով դրանից Դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալը:   Հացագործություն է քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի, հանձնաժողովի անդամի կնիքները, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կտրոնները, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, […]

̰
ԱՄՆ-ում սոցիալական փորձի շրջանակում անօթևաններին կտրամադրվի 1250 դոլար

09:06 19.06.2021

Նյու Յորքում որոշել են սոցիալական փորձ կատարել, որի ընթացքում 18-ից 24 տարեկան 40 անօթևան երիտասարդների մի խմբի  ամսական կվճարվի 1250 ԱՄՆ դոլար: Խմբում ընդգրկվելու նախապատվությունը կտրվի ազգային և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Fox News- ը: Հաղորդվում է նաև, որ չի վերահսկվի, թե հատկացվող գումարն ինչպես կտնօրինեն: Այսպիսով, իշխանությունները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք […]

̰
BACK_TO_TOP